Քննարկումներ

#Քննարկում «Ստամբուլյան կոնվենցիա. պարտադրա՞նք, թե՝ անհրաժեշտություն»

🔴


#istanbul #convention
Տեւական ժամանակ Հայաստանում ամենատարբեր հարթակներում եւ շրջանակներում քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, որն առավելապես հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիան: Հասարակության տարբեր շերտեր տարբեր կերպ են արձագանքում այս կոնվենցիայի վավերացման կամ մերժման գործընթացներին: Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը եւս վավերացնի այս կոնվենցիան, մեր երկրի համար սա պարտադրա՞նք է, թե անհրաժեշտություն: Ի՞նչ կշահի մեր երկիրը կոնվենցիայի վավերացմամբ , եւ ի՞նչ կկորցնի մերժման պարագայում:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
ℹ Բանախոսներ՝
➡ Արմեն Ներսիսյան «Ազգային արժեք ակումբ»-ի անդամ
➡ Հայկ Հարությունյան փաստաբան
➡ Արմեն Սարկավագ Իսահակյան – ՀԱԵ Յոթ Վերք եկեղեցու սարկավագ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

Live Ուղիղ՝ «Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում»

Սեպտեմբերի 10-ը նշվում է ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը։ Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների դրդապատճառները բացահայտելու, կանխարգելմանն ուղղված գործողություններին աջակցելու նպատակով՝ Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ Գյումրու «Երկխոսության Մեդիա» կենտրոնում կազմակերպել էր
#քննարկում `«Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով:
➡Ուղիղ հեռարձակում ՝
🔴 

#HumanRight #Penitentiary #IntoClosedWorld

#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը»

#Քննարկում ՝ «Գյումրու գիշերօթիկների լուծարման ռիսկերը» թեմայով :
🔴


————————————————————————-
✔ Կառավարությունն առաջարկել է Գյումրիում երկու գիշերօթիկ լուծարել: Փակվելու ճանապարհին են «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1» եւ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատությունները: Հստակ հանձնարարական կա՝ սեպտեմբերի 1-ից չընդունել նոր երեխաներ:
ℹ Գիշերօթիկների լուծարումը շատերի կարծիքով ոչ թէ երեխաներին ընտանիք կվերադարձնի, ինչպես կառավարությունն է հիմնավորում իր քայլն, այլ հակառակը, գիշերօթիկներում ներկա պահին խնամվող երեխաներին կնետի ուղիղ փողոց՝ հանցագործության, մուրացիկության եւ թափառական կյանքի հորձանուտը:
————————————————————————-
ℹ Բանախոսներ՝
➡ Գինուշ Զատիկյան «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» տնօրեն
➡ Անահիտ Կարապետյան «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան

🔴 Live Ուղիղ՝ «Ընտանեկան բռնության դեմ պայքարը օրենքի ընդունումից հետո» 

#violence #family #law
————————————————————–
ℹ Բանախոսներ՝ 
➡ Կարինե Դավթյան՝ – «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի նախագահ
➡ Լիլիթ Գորգինյան՝ – ՀՀ Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
🔗 Համակարգող՝ Լիլիթ Առաքելյան 

🔴 Live Ուղիղ՝ «Հաճելի ամռան տհաճ իրավիճակները»

#Քննարկում՝ «Հաճելի ամռան տհաճ իրավիճակները»
————————————————————————-
✔Օդի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է տարբեր հետևանքների` ինքնազգացողության վատացում, մի շարք հիվանդությունների սրացում, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակների առաջացում: Ինչպե ՞ս խուսափել այս ամենից, խորհուրդ են տալիս մասնագետները:
————————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴 

ℹ Բանախոսներ՝
➡ Արմինե Անդրյան-ՇՄ գլխավոր համաճարակաբան
➡ Արթուր Ստեփանյան- ՇՄ գլխավոր սրտաբան
➡ Մարտին Մկոյան-ՇՄ փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ բաժնի պետ
➡ Էդգար Գրիգորյան- ՇՄ գլխավոր հիդրոօդերևութաբան, Գյումրու օդերևութաբանական կայանի պետ
🔗 Համակարգող՝ Մարինե Դերբինյան
#Discussion #HighAir #Temperature #EmergencySituation

🔴 Live Ուղիղ՝ «Ինքնափլուզումներ Գյումրիում. վթարային շենքերը կանգնած են մահանում»

#Քննարկում ՝«Ինքնափլուզումներ Գյումրիում. վթարային շենքերը կանգնած են մահանում»:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
88-ի աղետից 30 տարի անց դեռ քաղաքում կան փլատակներ, որոնք յուրաքանչյուր պահի թարմացնում են գյումրեցու տեսած կորստի ցավը, կան վթարային եւ վթարավտանգ շենք-շինություններ, որոնց բնակիչները կանգնած են փլատակների տակ մնալու իրական վտանգի առաջ: Ինչու՞ ինքնափլուզվող բազմաբնակարանների ամրացման համար կառավարությունը տասնամյակներ շարունակ միջոցներ չի հատկացնում: Ե՞րբ են դրանք վերջին անգամ հետազոտվել եւ սեյսմիկ տեսանկյունից վտանգավորության ի՞նչ աստիճանի են հասել:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Ուղիղ հեռարձակում 🔴


ℹ Բանախոսներ`
➡ Մկրտիչ Ասատրյան – Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ
➡ Կարեն Մխիթարյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
➡ Լեվոն Հովսեփյան ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային Փրկարարական վարչության պետի տեղակալ, բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան
#Debate #Gyumri #Emergency #Buildings

🔴Live Ուղիղ՝ «Շիրակի տնտեսական զարգացման հեռանկարը»

#Քննարկում՝
«Շիրակի տնտեսական զարգացման հեռանկարը»
✔ Հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովիններկայացված ներդրումային ծրագրերը և դրանց իրականացման կանխատեսումները
✔ Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորումը Շիրակի մարզում
✔ Տեղի արտադրողի հարկային բեռի թեթևացման և տնտեսական հեղափոխության հեռանկարը.
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Ուղիղ հեռարձակում 🔴 


ℹ Բանախոսներ`
➡ Վահան Մարտիրոսյան – Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի և զբոսաշրջության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ
➡ Կարեն Բադալյան – Գյումրու համայնքապետարանի համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու
➡ Արտուշ Եղիազարյան- «Մեղր ու բույս» ընկերության հիմնադիր տնօրեն
➡ Արտակ Թադևոսյան- «Հայ առ բրենդ»-ի հիմնադիր(փամփուշտից զարդեր)
🔗Համակարգող՝ Ելենա Ավետիսյան
#Debate #Shirak #Economic #Development

🔴 Live Ուղիղ՝ «Բաց անասնագերեզմանոց Գյումրիում. վտանգներն ու խնդրի լուծման հնարավոր տարբերակները»

#Քննարկում ՝
📢 «Բաց անասնագերեզմանոց Գյումրիում. վտանգներն ու խնդրի լուծման հնարավոր տարբերակները»
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
✔ Գյումրու Մսի կոմբինատ կոչվող թաղամասում բաց անասնագերեզմանոց կա: Կենդանիների ոսկորներն ու գանգերն ուղղակիորեն լցված են տարածքում: Սարսափելի տեսարանը հայտնաբերվել է օրերս՝ լրագրողական այցի ժամանակ: Տեղում, սակայն, պարզվել է, որ թաղամասի շատ բնակիչներ են իմացել այդ մասին: Չեն բարձրաձայնել երբեւէ, քանի որ տարածքն ունի սեփականատեր: Ի՞նչ իրական վտանգ են իրենցից ներկայացնում արեւի եւ անձրեւի տակ քայքայվող ոսկորները: Արդյո՞ք Գյումրին էկոաղետի շեմին է:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Ուղիղ հեռարձակում 🔴

ℹ Բանախոսներ՝
➡ Սարիկ Մինասյան – ԱԺ պատգամավոր
➡ Թամարա Յայլոյան – Փաստաբան
➡ Անահիտ Գրիգորյան – ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու (ԿԳԹ),
➡ Անգին Գրիգորյան – ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու (ԿԳԹ), դոցենտ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան
#DMC #Debate

🔴 Live Ուղիղ՝ «ՀՀ կառավարության նոր որոշումը առողջապահական համակարգում»

#Քննարկում՝
📢 «ՀՀ կառավարության նոր որոշումը առողջապահական համակարգում»
✔ Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում, մինչև 18տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության անվճար տրամադրում. ՀՀ կառավարության ընդունած որոշումների մասին ։
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Ուղիղ հեռարձակում 🔴


ℹ Բանախոսներ՝
➡ Լեյլի Ասլանյան – Շիրակի մարզպետսրանի առողջապահության և սոցապահովության վարչության պետին փոխարինող
➡ Արմեն Իսահակյան – Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն
➡ Աշոտ Կուրղինյան – Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն
➡ Բաբիկ Մարտիրոսյան – Արթիկի բժշկական կենտրոնի տնօրեն
🔗Համակարգող՝ Ելենա Ավետիսյան
#DMC #Debate #healthcare

 

🔴 Live Ուղիղ՝ «Նոր Սահմանադրությու՞ն, թե՞ սահմանադրական փոփոխություն»

#Քննարկում՝
📢 «Նոր Սահմանադրությու՞ն, թե՞ սահմանադրական փոփոխություն» թեմայով:
#DMC #Constitution #Reform
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում ↘ 


ℹ Բանախոսներ՝
🔘 Արթուր Սաքունց – «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավար
🔘 Արինա Մեծոյան – ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան
🔘 Արտակ Հովհաննիսյան – պատմաբան