Լրահոս

Երևանը խստորեն դատապարտում է Բաքվի գործողությունները

Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հրապարակած հայտարարությամբ խստորեն դատապարտում է «ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական գործողությունները, կոչ անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների»: Գերատեսչությունը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ: «Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր: Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որ նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը և տեղեկությունները, թե Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել, հետաքննվում են, ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ», – ասված է հայտարարությունում: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հիշեցնում է, որ «ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները»: «Ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները», – ընդգծում է ԱԳՆ-ը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը չորս զոհ, մեկ վիրավոր ունի

Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», – ասել է Քոչարյանը՝ նշելով, որ հայկական կողմի 4 զոհն ու վիրավորը «Երկրապահ կամավորական միության» (ԵԿՄ) անդամներ են։ Ըստ Քոչարյանի՝ իրավիճակն այս պահին կայուն է։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը որոշ մանարմասներ է ներկայացրել.- «Կամավորականները որոշակի դիրքապահ ծառայություն են իրականացրել, ինչ-որ իրավիճակ է առաջացել, որտեղ տեղի են ունեցել կրակոցներ, որի արդյունքը զոհեր և վիրավոր ունենալն է: Իսկ ինչքանո՞վ է կրակոցն անհրաժեշտ եղել, թե ոչ, ծառայողական քննությունը կտա հարցի պատասխանը»։ Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ զոհերը 40-ից 67 տարեկան են։ Պաշտպանության նախարարությունն էլ ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝ 50-ամյա Էդուարդ Համլետի Հարությունյանը, 42 – ամյա Գագիկ Վարազդատի Մանուկյանը, 45-ամյա Արսեն Գագիկի Համբարձումյանը և 67-ամյա Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը։ Ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա

Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ Երեկ Ուկրաինայի «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին է փոխանցվել ընդհանուր առմամբ մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ, հաղորդում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ Դեսպանությունը նշում է, որ նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ, իսկ հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Բուժհաստատությունների օպտիմալացման և մասնագետների խնդիրները Գյումրիում»

«Բուժհաստատությունների օպտիմալացման և մասնագետների խնդիրները Գյումրիում»
—————————————
📌2021 թվականին «Գյումրի» ԲԿ-ին միավորվեցին Գյումրիի ծննդատունը , պաթոլոգոանատոմիական լաբորատորիան, «Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերն» ու Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը:
📌2023 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՀ Կառավարության որոշմամբ էլ Գյումրիի «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց» ՓԲԸ-ն վերակազմակերպվեց Գյումրի ԲԿ-ի հետ և այժմ ընթանում են կառուցվածքային փոփոխություններ ու բուժանձնակազմի տեղափոխություններ:
Ինչու՞ են միավորվում մարզի ամենամեծ բուժհաստատությունները, արդյոք՞ «Գյումրի» ԲԿ-ն ունի բավարար շենքային պայմաններ ու հագեցվածություն՝ բազմապրոֆիլ ծառայություններ մատուցելու համար :
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Լեյլի Ասլանյան – Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ
➡ Արմեն Խաչատրյան – «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն
➡ Էդգար Սուքիասյան – «Գյումրի» ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական ծառայության պատասխանատու
➡ Սիրանուշ Ղուկասյան – Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն
➡ Խաչիկ Գալստյան – Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն
🔗Համակարգող՝ Ալեքսան Սարգսյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառում՝ Միջազգային քրեական դատարանում

«Այսօր Միջազգային քրեական դատարանում տեղի կունենա Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը: Հայաստանը դառնում է ՄՔԴ հիմնարար պայմանագրի` Հռոմի ստատուտի 124-րդ ստորագրող երկիրը»: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ միջոցառումը մեկնարկել է քիչ առաջ և հասանելի է ուղիղ հեռարձակմամբ»։ Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար պաշտոնապես ուժի մեջ է մտելմ Հռոմի ստատուտը. Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հրդեհի և զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն հոդվածով

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհի և զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Գործը հարուցվել է սպանության հոդվածով։ Կոմիտեն նշում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է երեկ ժամը 13։20-ին Գորիսի բաժնից։ Դիրքի անձնակազմը կրակը մարելուց հետո հայտնաբերել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին։ Հիշեցնենք, որ երեկ ժամը 13:20-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է պահեստազորային 1985 թվականին ծնված Արթուր Վարուժանի Գրիգորյանը: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

https://www.investigative.am/news/hrdehi-ev-zincarayoghi-mahvan-depqi-artiv-qreakan-varouyt-e-naxadzernvel

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Նոր-Արեշում երեկվա պայթյունը, նախնական տվյալներով, գազի արտահոսքի և կրակայրիչը վառելու հետևանք է. ՔԿ

Նախաքննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով, երեկ Նոր-Արեշում պայթյունը տեղի է ունեցել 27-րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ Կոմիտեի՝ պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։ Փլատակներից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 86-ամյա Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 30-ամյա Հրանտ Սարգսյանը։ Կոմիտեն նաև նշում է, որ փլատակներից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ 37-ամյա Հայկ Սողոմոնյանի և 54-ամյա Գայանե Եղոյանի դիերը: Ռոզա Նազարյանը, Հրանտ Սարգսյանը, Հայկ Սողոմոնյանը և Գայանե Եղոյանը տուժող են ճանաչվել։ Նախաքննությունը շարունակվում է։

https://www.investigative.am/news/parzvoum-en-erevan-qaghaqi-34-rd-poghocoum-teghi-ounecac-oghbergakan-hetevanqnerov-paytyouni-depqi-hangamanqnery

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հրդեհ Գյումրիում. այրվել է «Ֆաբրիկա» խանութների ցանցի մասնաճյուղերից մեկը

Փետրվարի 5-ին, ժամը 10։23-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հագուստի խանութի առաջին հարկում գտնվող էլեկտրական վահանակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:39-ին, մարվել՝ 10:48-ին: Այրվել են էլեկտրական վահանակը և գույքը՝ մասամբ (մոտ 10 քմ):

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Պայթյուն Նոր Արեշում․կան զոհեր և վիավորներ

Այսօր՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով կա երկու զոհ. փրկարարները փլատակներից դուրս են բերել երկու քաղաքացու մարմին: Ավելի վաղ, փրկարարները փլատակներից դուրս էին բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), որոնք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ Ռ․ Ն․-ի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Հ․ Ս.-ինը՝ կայուն ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Թե որն է եղել պայթյունի պատճառը՝ դեռ հայտնի չէ։ Դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք). տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին, շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ, քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։ Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի ադյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Շիրակի մազում քաղաքաշինության բնագավառում իրականացվել է ավելի քան 19 մլրդ դրամի կապիտալ ներդրում

Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում 2023-ին իրականացվել է 19 մլրդ 661 մլն դրամի կապիտալ ներդրում, որը 4,5 մլրդ դրամով ավել է 2022-ի համեմատ. ամփոփելով իր աշխատանքային 100 օրը՝ հայտնել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ նշելով՝ գումարային առումով բաշխվածության աճ կա թե՛ բնակարանաշինությանն ուղղված գումարներում (շուրջ 1 մլրդ դրամ ավելի), թե՛ կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարության մեջ (1,2 մլրդ դրամ ավելի)։ «507 բնակարանով 4 բնակելի համալիրների կառուցման աշխատանքներ են մեկնարկել: 11 կրթական և 1 մարզական օբյեկտների կառուցման աշխատանքներին 2023-ին ուղղվել է 3 մլրդ 106 մլն դրամ։ Մեծամասշտաբ ծրագրերից կառանձնացնեմ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց»-ի շինարարությունը, որի համար հատկացվել է 6.4 մլրդ դրամ, (1.3 մլրդ դրամը՝ 2023 թ.), ավարտը նախատեսվում է 2026-ին»,-նշել է մարզպետը։

Մարզում կապիտալ ներդրումների առյուծի բաժինը ճանապարհաշինական աշխատանքներինն է՝ 10 մլրդ 100 մլն-ից ավելի, որը 2022-ի համեմատ 29,5 տոկոսով շատ է։ 2022-ի 65.93 կմ-ի փոխարեն 2023-ին կառուցվել ու դեռ ընթացքի մեջ է 73.4 կմ ճանապարհաշինական աշխատանք։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մարզում իրականացվում են ընդհանուր 7.3 մլրդ դրամի 8 ճանապարհաշինական ծրագրեր, որոնցից 6-ը՝ 49.9 կմ երկարությամբ շուրջ 5 մլրդ դրամ գումարի շրջանակներում, գտնվում են ավարտական փուլում։ Եվս 2 ճանապարհաշինական ծրագրերի ավարտը նախատեսվում է 2024 թվականին: Դրանց ընդհանուր երկարությունը 15.9 կմ է: Տվյալ ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 2.3 միլիարդ դրամ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում է շուրջ 2.8 միլիարդ դրամի 6 ծրագիր՝ 7.6 կմ երկարությամբ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են: Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշոցքից մինչև Բավրա ընկած 11.5 կմ հատվածի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվելու է 2 մլրդ 325 մլն դրամ։ Ընթացքի մեջ են Նոր կյանքից Մեծ Մանթաշ տեղական նշանակության ճանապարհի 12,8 կմ-ի հիմնանորոգման աշխատանքները, արժեքը՝ 1 մլրդ 543 մլն դրամ։ 810 մլն 967 հազար դրամ էլ ուղղվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Փոքր Մանթաշ գյուղի 3,1 կմ հատվածի հիմնանորոգմանը։ Անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի իրականացմանը ՀՀ կառավարությունն հատկացրել է 609 մլն 249 հազար դրամ։

«Այս գումարների շնորհիվ մենք կարողացել ենք անցած տարում լուծել անհետաձգելի լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ։ Խոսքս Արթիկի թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների շենքերի վերանորոգման, «Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն»-ի շենքի արտաքին պատուհանների փոխարինման, Շիրակ մարզադաշտի արևմտյան հատվածի փողոցի հիմնանորոգման, Արթիկ համայնքի Լմբատ առաջին և Լմբատ 2-րդ թաղամասերի դիտահորերի փոխարինման և նորոգման, Գյումրու թիվ 18, թիվ 9, Լանջիկի, մարզական բարձրագույն վարպետության դպրոցների շենքերի մասնակի նորոգման, ջեռուցման համակարգի անցկացման մասին է»,-հավելել է մարզպետը։

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com