Լրահոս

Ավելի քան 453 մլն դրամ Շիրակի մարզին՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ՝ 453 մլն 390 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ համայնքներում իրականացված 4 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։ Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում ծրագրի համաֆինանսավորմանն ուղղվել է 72 մլն 231 հազար դրամ, Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգում ծրագրին՝ 232 մլն 510 հազար դրամ, Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 3-րդ փողոցի և Հարթաշեն բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգման ծրագրի՝ ՀՀ կառավարության մասնաբաժինը կազմել է 60 մլն 960 հազար դրամ, Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում /2-րդ փուլ/ ծրագրի համաֆինանսավորմանն էլ նախատեսվել է 87 մլն 688 հազար դրամ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ է ձերբակալվել. ՔԿ

Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդում է կառույցի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վարույթներով ՔԿ քննիչների և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների մասին: Ըստ այդմ՝ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այնուհետև ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները», – ասված է ՔԿ հաղորդագրությունում: Նախաքննությամբ պարզվել է, մասնավորապես, որ «Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից»: «Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը», – ասված է հաղորդագրությունում: Նշված քրեական վարույթի շրջանակում ՔԿ և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Մյուս քրեական վարույթով, որի նախաքննությունն իրականացվում է ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, «փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորոշիչներին»։ «Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է», – շարունակում է Քննչականը: Այս քրեական վարույթով ՔԿ և ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում նշված պաշտոնատար անձը, որի ինքնությունը չի հրապարակվում, ձերբակալվել է: Երկու քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։

https://www.investigative.am/news/arerevouyt-koroupcion-charashahoumnerin-arnchvogh-erkou-qreakan-varouytnerov-dzerbakalvel-e-7-andz

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հայաստանից 303 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

Հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս անհայտ կորած է համարվում, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: «2023 թվականի ընթացքում 62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների համար որոնման հայտեր բացելու նպատակով։ 12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը», – ասված է հաղորդագրությունում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Բուլինգ երեւույթը ՀՀ դպրոցներում․ կանխարգելման մեխանիզմներ»

«Բուլինգ երեւույթը ՀՀ դպրոցներում․ կանխարգելման մեխանիզմներ»
—————————————
📌«Կանանի» հասարակական կազմակերպություները 2023 թվականի հոկտեմբերից իրականացնում է «Բուլինգի դերակատարները՝ որպես հիմնախնդրի կանխարգելման ակտիվ սուբյեկտներ» ծրագիրը։
📌Ծրագրի նպատակն է՝ նպաստել բուլինգ երեւույթի կանխարգելմանը՝ որպես հիմնախնդրի ակտիվ սուբյեկտներ ներգրավելով եւ զորեղացնելով դպրոցահասակ երեխաներին։
📌Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնային հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ֆինանսավորմամբ եւ ԵՄ համաֆինանսավորմամբ։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Քրիստինա Բաղդասարյան՝ «Կանանի» ՀԿ նախագահ
➡ Ելենա Հովհաննիսյան՝ հոգեբան
➡ Անահիտ Խաչատրյան՝- ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
➡ Գեւորգ Ղումաշյան՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ
🔗Համակարգող՝ Անի Մկրտչյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գյումրու տարեկան պլանն ու բյուջեն միաձայն ընդունվել են

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստում այսօր Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն և տարեկան աշխատանքային պլանն ընդունվել են միաձայն: Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկել է 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ: 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու հարցին ևս Գյումրի համայնքի ավագանին քվեարկել է 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ: Գյումրի համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու մասին հարցին Գյումրի համայնքի ավագանին ևս 27 կողմ է քվեարկել. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Փաշինյանն ու Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին։ Վարչապետը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք «հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը և նպաստում տարածաշրջանում լարվածությանը»: Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքն ու գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանը: Նրանք քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Ճանապարհատրանսպորտային պատահարների և վրաերթերի պատճառները Գյումրիում»

«Ճանապարհատրանսպորտային պատահարների և վրաերթերի պատճառները Գյումրիում»
—————————————
📌ՀՀ ՆԳ նախարարության ամփոփ տվյալներով ,2023 թվականին հանրապետությունում գրանցվել է 108194 ՃՏՊ, ոչ սահմանված վայրից փողոցն անցնելիս վրաերթի են ենթարկվել ու մահացել 108 քաղաքացիներ:Այս ցուցանիշը նվազեցնելու նպատակով էլ պարեկային ծառայությունը 2024 թվականից իրականացնում է ուժեղացված ծառայություն և նախազգուշացումներից հետո վարչական տույժ կկիրառի իրավախախտ հետիոտների նկատմամբ:
📌Ոչ սահմանված վայրից փողոցն անցնելիս վրաերթի դեպքում ինչպիսի՞ իրավական կարգավորումներ են նախատեսված,ինչպես ՞ կարող են վարորդները պաշտպանել իրենց իրավունքները,արդյոք՞ հնարավոր է մահվան ելքով վրաերթի դեպքում պատասխանատվության չենթարկվել:
📌Որքանով՞ է Գյումրիում ճանապարհային երթևեկության նշանների կահավորանքը համապատասխանում պահանջվող չափորոշիչներին,ինչպիսի՞ խախտումներ ու կահավորանքի հակասություններ կան ,քաղաքապետարանն ինչ՞ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ և արդյոք՞ ճանապարհային նշանների սխալ կահավորանքը կարող է ՃՏՊ-ների և վրաերթերի պատճառ դառնալ:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ամուլսարի հանքը շահագործող ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսը կանցնի կառավարությանը

Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ ՀՀ կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ «Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի տրամադրել նաև 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր 12 ամսյա ժամանակահատվածի համար։ Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է նաև կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը։ Նախագծով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը»,- ասել է Իսպիրյանը։ Միաժամանակ, նախագծով նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, և նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագիր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ամուլսարի հանքի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կառավարությունը ստացել է և հնարավոր է համարել այն շահագործել։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շոնրհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ երեկ ընդունած բանաձևի կապակցությամբ: «Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Սիմոնյանը: Ֆրանսիայի Սենատը երեկ 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն էլ այդ բանաձևի կապակցությամբ հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։

https://shorturl.at/syCN5

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ի՞նչ պայմաններով է ՀՀ-ն պատրաստ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին. Փաշինյանի պազաբանումը

Կառավարության բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը. կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասելէ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե տարածաշրջանում ստեղծված անվտանգային նոր իրավիճակում կառավարությունն ի՞նչ լուծումներ է առաջարկում։ «Անկախության գոյության ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ խնդիր է։ Ես էլի եմ ասում՝ հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել։ Բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը, որովհետև ես կարող եմ նաև ձեզ ասել, որ ընդհանրապես անվտանգային մարտահրավերների մեջ ո՞րն է մեր ռազմավարական ընկալումը։ Մեր ռազմավարական ընկալումն հետևյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումները և ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա։ Այսինքն՝ պետք է լինեն բացառիկ լեգիտիմ։ Ինչ վերաբերվում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ ես դրանց հրապարակային արձագանքել եմ, բայց չեմ զլանա նաև ձեր հարցին ի պատասխան կոնկրետ ասել։ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ըստ էության, ներառում է ձեր հարցի պատասխանը»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը նաև պատասխանել է Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերվող հարցին՝ նշելով, որ հայկական կողմի հարցադրումներին ի պատասխան՝ Ադրբեջանը երկու հակադարձում է անում։ «Առաջին հակադարձումը հետևյալն է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չի բացել ճանապարհները, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից։ Եվ երկրորդ հակադարձումն այն է, որ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ, որը 47 կիլոմետր է, տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ։ Մենք այս երկու արձագանքին պատասխանում ենք նույն կերպ՝ ինչ պայմաններով Իրանը տալիս է այդ ճանապարհը Ադրբեջանին, նույն պայմաններով Հայաստանը նույնպես պատրաստ է տալ։ Եվ եթե Հայաստանի տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կիլոմետր է, Իրանի տարածքով էլ 49 կիլոմետր է։ Եթե հսկողական գործառույթները ընդունելի են 49 կիլոմետրի համար, բնականաբար, չեն կարող ընդունելի չլինել 47 կիլոմետրի համար»,- եզրափակել է Փաշինյանը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com