Գյումրիում գործարան կկառուցվի՝ մինչեւ 1000 աշխատատեղով Գյումրու ավագանին այսօր միաձայն քվեարկությամբ համաձայնություն է տվել Գյումրու համայնքապետարանի եւ «ԱՄՍՏԱԼ» ՍՊԸ կողմից հուշագիր ստորագրելուն։ Ընկերությունը նպատակ ունի Գյումրու տարածքում ստեղծել գործարանային կոմպլեքս, որտեղ արտադրվելու են արագ կառուցվող կառույցների շրջանակների համար անհրաժեշտ պողպատացինկային պրոֆիլի շինարարական բոլոր նյութերը, ինչի շնորհիվ հնարավորություն կստեղծվի անհամեմատ մատչելի արժեքներով կառուցել բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և ցանկացած այլ տեսակի շինություններ նաև նպաստելով Գյումրիում աշխատատեղերի ստեղծմանը: Համայնքապետարանն, ըստ հուշագրի, աջակցելու է Ընկերության նախաձեռնությանը և պատրաստակամ է ծրագրի իրականացման համար տրամադրել հողատարածք 50 տարի ժամկետով: Գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով՝ հողատարածք դեռեւս չի տրամադրվել, բայց տարածքն արդեն ընտրվել է, գործարան կոմպլեքսը լինելու է քաղաքի Մսի կոմբինատ թաղամասում։ «ԱՄՍՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ըստ հուշագրի, պարտավորվում է իրականացնել 6 մլրդ 150 մլն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր և ստեղծել մինչեւ 1.000 աշխատատեղ՝ արտադրության և շինարարական ծառայությունների ոլորտում:Ներդրումային ծրագրի առաջին փուլը (գործարանի կառուցում, արտադրանքի թողարկում) նախատեսվում է իրականացնել 3 ամսում: Գործարանի կառուցումից շուրջ 9 ամիս հետո նախատեսվում է ջերմամեկուսիչ նյութերի և գիպսաստվարաթղթի արտադրություն: Այսօր ավագանու մեկ այլ որոշմամբ՝ համայնքի սեփականություն հանդիսացող Մովսես Խորենացի փողոց թիվ 46/1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքից մեկ սոցիալական բնակարան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է քաղաքացի Լուսիկ Խաչատրյանին։ Բնակարանն ազատվել էր նախորդ շահառուի մահվան հիմքով։ Նույն հասցեում, ավագանու որոշմամբ , մեկ սոցիալական բնակարան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է մոր եւ դստեր՝ Գոհարիկ Աթոյանին եւ Տաթեւիկ Ջանոյանին։ Նրանք ապրում էին Գյումրու ավտոկայան տնակային պայմաներում՝ ծայրահեղ ծանր իրավիճակում։ Գյումրիում սոցբնակարանները կառուցվել են համայքնապետարան-«Առդա» բարեգործական հիմնադրամի (հիմնականում ամերիկահայերի հանգանակությամբ) համատեղ ֆինանսավորմամբ։ Տնակային պայմաններում գործող Գյումրու համայնքային ենթակայության «Ծիածան» մանկապարտեզին էլ ավագանին որոշել է հատկացնել 350 հազար 200 դրամ՝ որպես նվիրատվություն, էլեկտրական ներքին ցանցի հաղորդալարերի փոխարինման նպատակով։ Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Ս.Շահումյան փողոց N 296 հասցեի 712,79 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված բնակավայրերի նպատակային նշանակության հողերի, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,239645 հեկտար մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրավունքով 23 տարի ժամկետով Ավագանին տրամադրել է «Սուրբ Մարիամ» մանկապարտեզին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
YouTube`
#HumanRights #Մարդու_Իրավունքներ
Կանայք Հայաստանում ունեն հավասար իրավունքներ, ինչ տղամարդիկ, սակայն առավել նվազ հնարավորություններ: Հայաստանում Ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 44.7 %-ը, սեռական բռնության ենթարկվածների՝ 48 %-ը որևէ մեկին չի պատմել բռնության մասին։
Կանանց նկատմամբ գենդերային հիմքով խտրականության, կանանց իրավունքների ոտնահարման դեպքերը շարունակում են համատարած բնույթ կրել Հայաստանում։ ՀՀ-ում նկատվում է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված թե՛ պետության, թե՛հասարակական կազմակերպությունների կողմից իրականցվող գործունեության թիրախավորում,կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև կին իրավապաշտպանների նկատմամբ թշնամանքի դրսևորում:
Կանանց իրավունքների պաշտպանությանը, հատկապես այն ոլորտներում, որոնցում կանայք մեր երկրում խոցելի են ամենից շատ, և առկա է միջամտություն կատարելու անհրաժեշտություն։
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Հարցազրույցը իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
YouTube`
#HumanRights #Մարդու_Իրավունքներ
Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք և այն ամրագրվել է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ներպետական օրենդրությամբ։
Կարևոր է կրթության որակը պատկերացնել բազմակողմանի ձևով՝ որակյալ սովորողներ, որակյալ միջավայր, որակյալ բովանդակություն, որակյալ գործընթացներ և որակյալ վերջնարդյունքներ։
Կառավարությունն ընդունել է հանրակրթության նոր չափորոշիչները ։ Տարրական, հիմնական ու ավագ դպրոցների շրջանավարտներին կներկայացվեն որակական պահանջներ:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Հարցազրույցը իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ուղիղ հեռարձակում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրիում գույն ու երանգ ստեղծող, երիտասարդների կողքին ու երիտասարդների համար։ Հանրապետության երկրորդ քաղաքում երիտասարդական հրավառություն ու տոն էր օգոստոսի 12-ին։
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հերթական անգամ տոն նվիրեց քաղաքին, մասնավորապես երիտասարդներին, և բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են երիտասարդ։
Տարաբնույթ միջոցառումներով, կարևոր հանդիպումներով և ժամանցային բաղադրիչով նշվեց Երիտասարդներիր միջազգային օրը՝ աջակցությամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի։
Տոնը մեկնարկել էր դեռ նախօրեից՝ հանրային տեղեկատվական արշավով։ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կամավորները շրջել էին Գյումրու տարբեր թաղամասերում, բնակիչներին տեղեկացրել Երիտասարդների միջազգային օրվա և տոնի հետ կապված սպասվելիք միջոցառումների մասին։ Նաև հետաքրքիր անկանկալ են մատուցել։ Անցորդները հնարավորություն են ունեցել լուսանկարվել օրվա խորհրդով ձևավորված հատուկ շրջանակով և ստանալ իրենց լուսանկարը:
Այնուհետ հերթը պաշտոնական միջոցառումներինն էր։ Արդեն օգոստոսի 12-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով «Երիտասարդական չկոնֆերանս»-ը, որի ժամանակ հիմնական ելույթով հանդես եկած Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդգծեց՝ երիտասարդական նախաձեռնություններում և ակտիվությամբ Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել, հիմա էլ այդպես է։
«Այս հարցում շատ կարևոր է պետական ու ոչ պետական հատվածների համագործակցությունը, քանի որ համագործակցության արդյունքում են ծնվում և կյանքի կոչվում լավ գաղափարներ։ Ինձ համար կարևոր է, որ մեր երիտասարդները լինեն արժեքահեն, մեր հասարակության, մեր երկրի համար պիտանի ձեռնարկներով հանդես գան, իսկ մենք պատրաստ ենք միշտ համագործակցության և ինքս էլ, որպես մարզպետ, բաց եմ քննարկման ու աշխատանքի։ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին» մաղթում եմ հաջողություններ, քանի որ կենտրոնը միշտ միջավայր և մտածողություն է փոխել»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։
Յուրաքանչյուր պետության զարգացման չափորոշիչներից մեկը երիտասարդների զարգացումն է նաև։ Եվ մենք լիահույս ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը իր հավատարիմ գործընկերների աջակցությամբ կկարողանա ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մենք կկարողանանք Հայաստանում ունենալ արժեք ստեղծող երիտասարդ։ Իզուր չէ, որ մենք այս տարի հենց այս կարգախոսն ենք ընտրել՝ «Արժեք ստեղծող երիտասարդ», քանզի արժեք ստեղծող երիտասարդը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի գործունեության արդյունքն է։ Սա մեզ նաև պարտավորեցնում է»,-ասաց ԵՆԿ ՀԿ միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։
Չկոնֆերանսի այլ հատվածներում տեղի ունեցան նաև քննարկումներ՝ «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը», «Անձնական տվյալների պաշտպանություն», «Սերունդների համերաշխություն» թեմաներով, որին կհաջորդի տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներով («Ինքնաճանաչում, ինքնակատարելագործում», «Արվեստը և ես», «Տեղափոխություն Երևանից Գյումրի. Ձեռնարկատիրություն և տուրիզմ», «Մոտիվացիան ու ես. «Այն, ինչ չգիտես քո մասին»», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով») աշխատարանների ժամանակ՝ ոլորտում ճանաչված և փորձառու փորձագետների ներգրավմամբ:
Նույն վայրում տոնի շրջանակներում կայացավ «ԷՔՍՊՈ- տոնավաճառ»։ Սա լավագույն հնարավորություն էր տարբեր ուսումնական հաստատությունների և ընկերությունների համար։ Եվս մեկ անգամ բոլորն առիթ ունեցան ներկայացնել կրթական և աշխատանքային իրենց առաջարկ-հնարավորությունները։
Միջոցառման եզրափակչում բոլորին իր հարկի տակ հավաքեց՝ «Zavod Music Club»-ը։ Կայացավ ժամանցային ոչ-ֆորմալ հավաքույթ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ուղիղ հեռարձակում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ուղիղ հեռարձակում
Մոդերատոր՝ Էմմա Բաղդասարյան – Գյումրիի Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի համակարգող
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru