Լրահոս

«Մարզային հանրային տրանսպորտ․ խնդիրներ և հնարավորություններ»

«Մարզային հանրային տրանսպորտ․ խնդիրներ և հնարավորություններ»
—————————————
1․ 2022 թ․ մարզկենտրոնը համայնքների ու բնակավայրերի հետ կապող 35 երթուղի է գործում։ Մարզի 119 բնակավայրերից մոտ 80-ն են ընդգրկված այդ երթուղիներում։ Ո՞րն է պատճառը, որ մոտ 40 բնակավայր դուրս է մնացել երթուղիներից։
2․ Բացի Գյումրուց, համայնքային կենտրոններից երթուղիներ ունի միայն Արթիկը։ Մյուսների դեպքում ինչու՞ այդպիսիք չկան։
3․ Ինչպե՞ս են իրականացվում երթուղիների սպասարկման մրցույթները, որքանո՞վ են դրանք թափանցիկ։ Կա պայմանագրի լուծման մեխանիզմ, եթե սպասարկող կառույցը չի կատարում իր պարտականությունները։
4․ Կան երթևեկող աշխատողներ, սովորողներ, մարդիկ ուզում են մասնակցել մարզկենտրոնի մշակութային, մարզական կյանքին, երեխաներին տանել զբոսայգիներ և այլն։ Ի՞նչն է հիմք հանդիսանում երթուղիների ժամերի ու հաճախականության համար։ Կա՞ն արտոնություններ կամ զեղչեր որոշակի խմբերի համար՝ ուսուցիչներ, ուսանողներ, հաշմանդամներ, պատերազմի մասնակիցներ, այլ։
5․ Գյումրիում հանրային տրանսպորտը հիմնականում նորացվել է, բարելավվել է սպասարկման որակը, վճարումն իրականացվում է սարքերի միջոցով, ինչը ստվերի կրճատման արդյունավետ միջոց է, էլետրականությամբ աշխատող ավտոբուսներ ներդնելու ծրագիր կա։ Ի՞նչ հեռանկարներ ու ծրագրեր կան մարզային տրանսպորտի համար։
—————————————

—————————————

ℹԲանախոսներ՝
➡ Սամվել Էգնատոսյան, Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
➡ Աշոտ Հովհաննիսյան, Աշոցքի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ,
➡Արմեն Մելքոնյան, Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ,
➡ Խաչատուր Խնձրցյան, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ։
🔗 Սեյրան Մարտիրոսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգային հարցերը»

«ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգային հարցերը»
—————————————
📌Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հայտարարել են փոխադարձաբար Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման մասին՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրի համաձայն։ Երևանն ու Բաքուն հստակեցրել են դելիմիտացիայի անցկացումն այս սկզբունքերով։Կողմերը համաձայնության են եկել սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման շուրջ։
Ինչպիսի՞ն են Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքները և ի՞նչ է սպասվում առաջիկայում։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Արման Բաբաջանյան- «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր
➡ Տիգրան Խզմալյան- Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
➡ Ազատ Արշակյան- Գերագույն խորհրդի պատգամավոր
➡ Թեհմինե Ենոքյան- «Կանաչ Հայաստան» ՀԿ–ի նախագահ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Պատսպարման վայրերը՝ բնակչության պաշտպանության տարածքներ»

«Պատսպարման վայրերը՝ բնակչության պաշտպանության տարածքներ»
—————————————
📌Ի՞նչպես կազմակերպել բնակչության տարհանումը «Օդային տագնապ»-ի դեպքում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է անվտանգության պահպանման և բնակչության վարվեցողության կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ։ Ո՞րքանով են պատրաստ մարզի պատսպարման համար նախատեսված վայրերը, այս պահին ի՞նչ խնդիրներ կան, դրանք պատշաճ վիճակի բերելու հարցում ։ Պատկան կառույցներն ի՞նչ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։ Տեղյա՞կ են արդյոք բնակիչները արագ արձագանքման կանոններին և ունե՞ն պատրաստակամություն աջակցելու պատասխանատու կառույցներին։
—————————————
—————————————
ℹ Բանախոսներ՝
➡ Լևոն Հովսեփյան – ԱԻՆ ՓԾ ՇՄ Փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ
➡ Արսեն Վարդանյան – «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր
➡ Սենիկ Եսայան –«Կարին» համատիրության նախագահ
🔗Համակարգող ՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Պատերազմող երկրում թատերական արվեստն իրավունք չունի լռել»

«Պատերազմող երկրում թատերական արվեստն իրավունք չունի լռել»
—————————————
📌Թատրոնը պարտավոր է գործել, անգամ եթե երկիրդ պատերազմում է, համոզված են թատերական գործիչներն ու թատերասեր հանրությունը: Նրանց պնդմամբ, բեմն էլ յուրատեսակ մի խրամատ է, որ չի կարելի լքել: Թատրոնում վարագույրը պետք է միշտ բացվի, որպես կենսունակության, լավատեսության եւ հույսի նշան: Արդյո՞ք պետք է թույլ տալ հրանոթներին լռեցնել մուսաներին, թե՝ հակառակը, պետք է մշտապես ապացուցել, որ բոլոր պատերազմներն ի վերջո հանուն մշակույթի են: թ Թատերական գործիչները կխոսեն պատերազմների ժամանակ թատրոնի դերի, նշանակության, այդ ընթացքում ծնված աշխատանքների եւ հարկ եղած դեպքում՝ թիկունքում միասնաբար գործելու մասին:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

————————————-
ℹ Բանախոսներ՝
➡ Լյուդվիգ Հարությունյան «Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար
➡ Հովհաննես Հովհաննիսյան – Գյումրու Մտորումների թատրոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ
➡ Տաթեւ Ղազարյան – Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի
🔗Համակարգող՝ Երանուհի Սողոյան

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

«Անկախ դիտորդի» հայտարարությունը 2022 թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

2022 թ. սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի 18 համայնքներում, որոնցից 17-ը՝ համամասնական ընտրակարգով, իսկ մեկը՝ մեծամասնական։ Ընտրությունների տարածքը ներառում էր 282 բնակավայր:

2022 թ․ սեպտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էին 11 դաշինք և 16 կուսակցություն։ Գեղարքունիքի Ճամբարակ և Կոտայքի Ջրվեժ համայնքներում առաջադրվել էր միայն մեկ ուժ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի առաջադրվել միայն Ճամբարակ համայնքում։ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում թերի ներկայացված փաստաթղթերի պատճառով մերժվել է «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության գրանցումը։

Այսպիսով, 17 համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 11 դաշինք և 15 կուսակցություն։ Գյուլագարակ համայնքում առաջադրված «Հանուն ժողովրդի» դաշինքի 19 թեկնածուների ինքնաբացարկի արդյունքում դաշինքի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 17 համայնքներում (բացի Ճամբարակից) հետևել է ընտրությունների ընթացքին նախընտրական քարոզչության ընթացքում, իսկ քվեարկության օրը 48 շրջիկ խմբերի միջոցով դիտարկել է ընտրությունները բոլոր համայնքներում։

Դիտորդական առաքելությունն իրականացվել է 17 երկարաժամկետ դիտորդների, շուրջ 98 կարճաժամկետ դիտորդների, 5 իրավաբանների և 20 հոգանոց ուսուցանող, համակարգող ու հաղորդակցության թիմերի կազմով:

Այս ընտրությունների դիտարկման ընթացքում կիրառվել է նոր մեթոդաբանություն և գործիքակազմ։

Քարոզչության փուլի և մասնակցող ուժերի վերաբերյալ «Անկախ դիտորդը» ներկայացրել է միջանկյալ զեկույց։

Քվեարկության օրվա դիտարկումների ամփոփումն ԱՅՍՏԵՂ

2022 թ․ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրությունները արտահայտում են տեղամասերում քվեարկությանը մասնակցած ընտրողների որոշումը: Սակայն այդ որոշումների վրա ազդող հանգամանքների, նաև ոչ իրավաչափ մեթոդների օգտագործման ազդեցության չափի գնահատումը, նաև իրարից էականորեն տարբերվող համայնքներում ընտրությունների գնահատումը պահանջում են երկարաժամկետ դիտորդության վերջնական ամփոփում, ինչպես նաև դիտորդների կողմից արձանագրված խախտումների հանգամանքների և նկարագրությունների ուսումնասիրություն:

Դաշինքը հանդես կգա համայնքներում ընտրությունների որակի գնահատման և արդյունքների վերլուծության առանձին հրապարակմամբ:

«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝

∼  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

∼   «Իրազեկ քաղաքացիների միավորում»

∼   «Ուղղակի ժողովրդավարություն»

∼   «Գյումրու առաջընթաց»

∼ «Ռեստարտ Գյումրի» /Գյումրու «Ռեստարտ» նախաձեռնությունների կենտրոն ՔՀԶ ՀԿ

∼   Կանանց իրավունքների տուն

∼   Մարդու իրավունքների եզդիական կենտրոն

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Անկախ դիտորդ – տեղական ընտրություններ 2022» ծրագրի շրջանակներում:

Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ֆինանսավորող կազմակերպության տեսակետները։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հայաստանը, գոնե այս փուլում պետք է սառեցնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին» Ռ․Ղևոնդյան

«Հայաստանը, գոնե այս փուլում պետք է սառեցնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին» Ռ․Ղևոնդյան

YouTube` 🔴

#Հայաստան #Ադրբեջան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ընտրապայքարը 3 թեկնածուի միջև է

Սեպտեմբերի 25-ին ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Անի համայնքում՝ խոշորացումից հետո, 2-րդ ՏԻՄ ընտրությունները: Ընտրապայքարը 3 քաղաքական ուժերի միջև է՝ «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների եւ «Ազգ-համայնք» դաշինքի: Դաշինքը ձեւավորվել է «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» եւ «Ռեֆորմիստների» կուսակցություններից: Անի համայնքն ունի 19 բնակավայր, Մարալիկ կենտրոնով: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության վերջին տվյալներով, գրանցված է 15.889 ընտրող:

«Հայկական երազանք» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն Անիի ավագանու անդամ, գործարար Ագուն Սաղաթելյանն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է  Մարալիկի, Արթիկի, և Ախուրյանի «Հայ փոստի» համակարգող Արման Սարիբեկյանը, իսկ «Ազգ-համայնք» դաշինքի առաջին համարը զբաղեցնում է Արտակ Գևորգյանը, ով 2004 թվականից մինչև 2017 թվականը եղել է Մարալիկի քաղաքապետը, այնուհետ 5 տարի է, խոշորացված Անի համայնքի ղեկավարն է:

Անի խոշորացված համայնքում նախընտրական ակտիվությունը հիմնականում 2 թեկնածուների միջև է. սա նաև քաղաքական պաստառներն են փաստում: Մարալիկ քաղաքի գլխավոր փողոցի մի կողմում Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանի պաստառներն են, մյուս կողմում՝ ՔՊ-ական թեկնածու Արման Սարիբեկյանինը: 3-րդ թեկնածուն՝ գործարար Ագուն Սաղաթելյանը նախընտրական պայքարի է դուրս եկել առանց պաստառների, քարոզարշավն այլ տարբերակով է տանում: Իսկ համայնքում խնդիրները շատ են, բնակիչների սպասումները՝ մեծ:

Խմելու, ոռոգման ջուր չկա, անբարեկարգ ճանապարհներն են շատ. Անի համայնքի բնակիչները ոչ միայն ենթակառուցվածքների հիմնանորոգում են ակնկալում, այլ նաև աշխատատեղերի ավելացում, գյուղատնտեսության ոլորտում առաջընթաց ապահովող փոփոխություններ, որպեսզի աղքատացած բնակավայրերից կանխվի արտագաղթը:

Անի համայնքում նախորդ տարիներին որոշակի աշխատանքներ կատարվել են: Բայց շատ գյուղերում դեռ լուծված չեն բնակիչների համար ամենակենսական նշանակության խնդիրները: Բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերում դրանք տեղ գտել են, իսկ թե ինչ միջոցներով են լուծվելու, չեն նախանշում:

Անիի համայնքապետարանի շենքը շարունակում է դատարկ մնալ, մուտքի դռների ապակիներն էլ՝ կոտրված: 4 տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի հետքերն են: Դեռ 2018 թվականի հեղափոխությունից հետո, համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում էին Արտակ Գևորգյանի հրաժարականը, համայնքապետարանի շենքը շրջափակման մեջ պահելով: Համայնքապետն էլ իր աշխատակազմով տեղափոխվել էր Մարալիկի երաժշտական դպրոց և այնտեղ է աշխատում մինչ օրս: Այս ընտրություններից հետո, արդյո՞ք վերադարձ կլինի համայնքապետարան,-հարցրինք թեկնածուին:

Արտակ Գևորգյանի հանդեպ նաև քրեական գործեր էին հարուցվել, ասում է, մինչև 10 գործ: Նա մեղադրվում էր յուրացման և պաշտոնական լիազորությունների չարաշահումներ կատարելու համար: Դրանցից ոչ մեկով դատական վճիռներ չկայացվեցին:

Արտակ Գևորգյանի կողմից կառավարություն ներկայացրած ծրագրերը բոլորը պետությունը հաստատել է ու իրականացվում են: Նրա քաղաքական մրցակիցը՝ Արման Սարիբեկյանը ակտիվ նախընտրական պայքար էր սկսել քարոզարշավի առաջին օրերին, գյուղեր այցելել: Մեր նկարահանող խումբը թեկնածուին հանդիպեց Լուսաղբյուր գյուղում, բայց նա հրաժարվեց հարցազրույցից, պատճառաբանելով, թե լրագրողների հետ հաղորդակցվելու տրամադրություն չունի: Շրջայցերի արդյունքում փաստել է, թե գյուղերում ինչքան ծանր է մարդկանց վիճակը, զուրկ են տարրական կենսապայմաններից:

Հիմա թեկնածուներն հիմնականում դադարեցրել են քարոզարշավը սահմանային իրավիճակով պայմանավորված: Նույն պատճառով նախընտրական քարոզչություն չի տանում նաև մյուս թեկնածուն՝ Ագուն Սաղաթելյանը: Նա մեզ փոխանցեց, որ այս օրերին եղել է սահմանին, իմացել, ինչի կարիք կա: Նաև, անհրաժեշտության դեպքում կմեկնի երկիրը պաշտպանելու: Ագուն աղաթելյանը և՛ քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմների մասնակից է:

Անիում նախընտրական շրջանն անցնում է առանց միջադեպերի ու էական խախտումների,-հավաստում է թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը:

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

 

Հայաստանը նշում է Անկախության օրը

Հայաստանում այսօր նշվում է Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ ՀՀ Կառավարությունն Ադրբեջանի ներխուժման հետևանքով սահմանին տեղի ունեցած վերջին բախումներից հետո չեղարկել է տոնական միջոցառումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թվի 95.5 տոկոսն էր: Հանրաքվեի էր դրված հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը՝ 2 միլիոն 42 հազար 627 մարդ, այդ հարցին պատասխանել է Այո»: «Միանշանակ է և աներկբա, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Այո ասող եթե ոչ բոլոր քաղաքացիները, գոնե մեծամասնությունը, հասկանում էր, որ սա պարզապես քվեաթերթիկի վրա գրիչով արած նշում չէ, այլ սահմանագիծ, որից այս կողմ հպատակը դառնում է Քաղաքացի, Հայրենիքը դառնում է Պետություն, կարգախոսը դառնում է Պատասխանատվություն: 1991-ի սեպտեմբերի 21-ին Այո ասած սերունդը լիուլի և արժանապատիվ կրեց այդ պատասխանատվությունը՝ իր ուսերին կրելով պատերազմի, տնտեսական դժվարությունների, սոցիալական հուսահատության ծանրությունը: Եվ այսօր Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի օրը նախևառաջ իմ խոնարհումի ու ակնածանքի խոսքերն եմ ուզում ասել այդ սերնդին, առաջին հերթին մեր այն նահատակներին, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Անկախության, հանուն Պետականության, այն մարդկանց, ովքեր նորանկախ երկրի կոչով սեփական կյանքն ու բարեկեցությունը զոհաբերելով են նաև Այո ասել Անկախությանը», – ասված է ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը: «Այսօր էլ սեպտեմբերի 21 է և այսօր էլ Անկախության հանրաքվե է: 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, և Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր: Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն Այո են ասել Անկախությանը, և շատ կարևոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Սահմանին աներեր կանգնած զինվորը Այո է ասում Անկախությանը, և չափազանց կարևոր է, որ նրա Այոն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլև մեր գործերում», – ընդգծում է Փաշինյանը՝ շարունակելով. – «Ամեն օր, ամեն Աստծո օր […] հանրաքվեի մասնակից ենք, Անկախության հանրաքվեի: Եվ կարևոր է, որ Անկախությանը ասենք Այո, Ինքնիշխանությանը ասենք Այո, ժողովրդավարությանն ասենք Այո և այդ Այոն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի: Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետև ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր, և այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախ,ությունից, որ հրաժարվենք մեր պետությունից»: «Այո՛ Անկախությանը, Այո՛ Ինքնիշխանությանը, Այո՛ Հայաստանի Հանրապետությանը», – իր ուղերձն ամփոփում է Հայաստանի վարչապետը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Երեւան

🇦🇲🇺🇸ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Երեւան
Պաշտոնական այցով Երեւան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել եւ առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ:
Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում Ազգային ժողովում: Հյուրերի օրակարգում է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը:
Նախատեսվում է հանդիպում լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցությունը կբերի տոքսիկ էֆեկտի» Ռ․Մեհրաբյան

«ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցությունը կբերի տոքսիկ էֆեկտի» Ռ․Մեհրաբյան

YouTube` 🔴

#Հայաստան #Ադրբեջան

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru