Լրահոս

Կայացել է Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը

Կայացել է Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը: Մայիսյան տոների կապակցությամբ Գյումրու ավագանին որոշում է կայացրել 11 անձի 55,000-ական դրամ օգնություն տրամադրել: Սոցիալապես անապահով թվով 141 անձանց նույնպես ավագանու որոշմամբ դրամական օգնություն կհատկացվի: Գյումրի համայնքի ավագանին կողմ է քվեարկել նաև ՀՀ ՇՄ Սուրբ Մարիամ ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրումը թոույլատրելու մասին հարցին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Համաճարակային իրավիճակը Հայաստանում լարված է. երրորդ ալիք»

#Covid19

📌 Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության դեպքերն արագընթաց ավելանում են:Վերջին օրերին օրական կտրվածքով կորոնավիրուսային հիվանդացության ավելի քան 1000 նոր դեպք է գրանցվում։ Հանրապետությունում համավարակի երրորդ ալիքն է սկսվել: Առողջապահական համակարգն այս փուլում աշխատում է գերծանրաբեռնված: Համաճարակով պայմանավորված` արդեն առկա են մասնակի կամ ամբողջությամբ վերապրոֆիլավորված 20-ից ավելի կազմակերպություններ, այդ թվում՝ Գյումրի ԲԿ-ն և Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցը:

ℹ Բանախոսներ՝
➡ Լեյլի Ասլանյան – Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար
➡ Արմինե Անդրյան – Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն
➡ Աստղիկ Բեյբության- «Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Ընտրություններ-2021. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնական այցեքարտը»

#Դեմոկրատական_այլընտրանք

ℹ Բանախոսներ՝
➡ Սուրեն Սուրենյանց- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ,
➡ Լիլիթ Սիլանյան- Քաղաքական խորհրդի անդամ,
➡ Սարգիս Լևոնյան- Քաղաքական խորհրդի անդամ,
➡ Արսեն Նազարյան- Քաղաքական խորհրդի անդամ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատներն այսօր ժամը 6-ից փակել են Շիրակի մարզի ճանապարհները։ Այդ մասին նրանք առավոտյան հայտնել են «Ազատությանը»։ Մարզ մուտք ու ելքը փակ է բոլոր ուղղություններով, ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հարազատները հստակ պատասխան են պահանջում, թե երբ կվերադարձնեն գերիներին։ Նրանք բազմիցս շեշտել են, որ քաղաքական ուժերը չփորձեն քաղաքականացնել գերիների հարցը՝ իրենց միակ պահանջն իրենց զավակների վերադարձն է։ Հինգշաբթի երեկոյան գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում և սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որն, ինչպես ակնկալվում էր, պետք է հայ գերիներին վերադարձներ հայրենիք։ Այդուհանդերձ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։ «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը», – փոխանցեցին Ավինյանի գրասենյակից։ Եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի հատվածից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, որոնցից անցած ամիսներին հայրենիք է վերադարձվել 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. օրինագիծը դրական եզրակացություն է ստացել

ՀՀ կառավարությունը առաջարկներ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան, կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կառավարության առաջարկություններով հանդերձ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն: Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում էր այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը: «Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկել է տարբեր սպայական և շարքային կոչումների համար տարբեր տարիքային շեմ սահմանել»,-ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ԼՀԿ-ի համար առաջարկն ընդունելի է, քանի որ տարիքի բարձրացման միտումը պահպանվում է: Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները: ԼՀԿ-ն առաջարկել էր սահմանել 63 տարեկան, կառավարությունը՝ 45: Իսկ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմում հաշվառված անձանց համար գործում էր մինչև 45 տարեկանի շեմը: Կռավարությունն առաջարկել է այն դարձնել 50: Պայմանգրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը շարքային կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմի համար, կառավարության առաջարկով, 45-ից դարձվում է 50, կրստեր սպայական կազմի համար` 48-ից դարձվում է 52, ավագ սպայական կազմի մայորի և փոխգնդապետի համար` 50-ից դարձվում է 55, ավագ սպայական կազմի գնդապետի համար 55-ից դարձվում է 58: Ավելի բարձր կոչումների համար շեմը թողնվել է անփոփոխ: Կառավարությունն առաջարկել է տարիքային շեմերի այլ փոփոխություններ ևս: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ մարտի 25-ի նիստում:

Աղբյուր՝ https://cutt.ly/DcBETpd

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ համաներում կհայտարարվի ժամկետային զինծառայությունից և զորակոչից խուսափած անձանց նկատմամբ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախագծին: Հարցը զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ խոսքը վերաբերում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, այսինքն՝ մինչեւ պատերազմը՝ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելուն:

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/04/08/Cabinet-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

Մարզի համայնքներում 2021 թվականի առաջին եռամսյակում ամենացածրը կատարվել է բյուջեի սեփական եկամուտների հարկատեսակ համարվող հողի հարկի վճարումը, մոտ 25 տոկոս: Ի հակադրություն  նախորդ տարվա 100 տոկոսանոց ցուցանիշի, Մարմաշեն համայնքն, օրինակ,  նույն ժամանակահատվածում  գրանցել է սեփական բյուջեի կատարման 24,3 տոկոս արդյունք:

Մարզում դեռևս կան համայնքներ, որոնք ունեն գումարների հավաքագրման զրոյական ցուցանիշ, ինչը մտահոգության լուրջ առիթ է տալիս, վկայեց ոլորտի մարզային պատասխանատուն: Խնդիրը մտահոգեց նաև Շիրակի մարզպետին:

Մարզի թվով 38 համանյքում, այս տարի կլրանա ՏԻՄ-երի լիազորությունների վերջնաժամկետը և խնդիրներ չծագելու դեպքում, վերոհիշյալ համայնքներում կանցկացվեն հերթական ընտրություններ, Իր հերթին զեկուցեց  ՇՄ տեղական ինքնակառավարման եվ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ  Արամ Անտոնյանը: Հաշվի առնելով, որ ջերմաստիճանի  բարձրացման կամ գարնանային անձրևների  հետևանքով հնարավոր է նաև ջրերի մակարդակի բարձրացում, հարկավոր է պատրաստի վիճակի բերել համայնքների քաղպաշտպանության ոլորտը, հնչեց հերթական հորդորը:

Մարզի սելավատարների վիճակի մասին, մինչ օրս փրկարարական վարչություն ոչ մի հաղորդում, ոչ մի համայնքից չի ստացվել, շտապեց իր անհանգստությունը կիսել ոլորտի պատասխանատուն:

Այս ամենի ֆոնին, պակաս կարևոր չէ նաև ապաստարանների գործունակ վիճակի բերելու հարցը:

Այս տարի համայքների կողմից սուբվենցոն ծրագրերի մասնակցության մոտ 70 հայտ է ներկայացվել ` 4 մլրդ 663 մլն դրամ արժողությամբ:Ներկայացված հայտերի իրագործման արդյունքում մարզում կավելանան ոռոգելի տարածքները, կլուսավորվեն համայնքային շատ փողոցներ, կգազաֆիկացվեն մի քանի համայնքներ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

Հրատապ քայլեր ձեռնարկելու կոչ. Արցախ փաստահավաք առաքելություն ուղարկելու պահանջ

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ դատապարտել ենԱրցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումն ու ոչնչացումը և ահազանգել ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջազգային իրավունքի կոպտագույն խախատումների մասին: Քաղհասարակության կոչում ասվում է. «Մենք՝ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, հղում կատարելով Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրին, Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիային և կից երկու արձանագրություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևին, դատապարտում ենք Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը և ոչնչացումը 2020 թվականի սեպտեմբերնոյեմբերի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո, և ահազանգում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջազգային իրավունքի կոպտագույն խախատումների մասին, որոնք նպատակաուղղված են տարածաշրջանում հայկական պատմական արմատները ջնջելուն և հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը յուրացնելուն: Հատկանշական ենք համարում, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը վկայում է ոչ միայն միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտումների, այլ նաև՝ հայ ժողովրդի շարունակական խոշտանգման և նվաստացման նպատակի մասին, որը ոչ այլ ինչ է, քան հերթական հակամարտության բորբոքում այնպիսի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը պաշտոնապես խաղաղության բանակցություններ է վարում: Հարկ է ընդգծել, որ չնայած աշխարհագրական փոքր տարածքին, Արցախում են գտնվում ժառանգության կարևորագույն օբյեկտներ և հնագիտական նշանակալից ռեսուրսներ: Հայկական մշակույթի մոտ 4,000 նմուշներ կան Արցախում՝ ներառյալ 370 եկեղեցիներ, 119 ամրոցներ և պատմական և մշակութային այլ հուշարձաններ: Եկեղեցիները կառուցվել են 4-րդից 21-րդ դարերի ընթացքում: Արժեքավոր հնագիտական օբյեկտները, որոնցից հատկապես հարկ է հիշատակել Արցախում գտնվող Տիգրանակերտ հինավուրց քաղաքը, մ.թ.ա. 1-ին հարյուրամյակից մինչև մ.թ. 13-րդ հարյուրամյակի կառույցներ են: Ներկայումս առնվազն 1,456 հայկական պատմական և մշակութային հուշարձաններ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո: Դրանց թվում են 161 հայկական եկեղեցիներ, Տիգրանակերտի հնագիտական տարածքը, Ազոխի պալեոլիթյան քարանձավը, Նոր Կարմիրավանի դամբարանները, Միրիկը, Կերենը և հնագիտական տարբեր հուշարձաններ՝ պալատներ, կամուրջներ և պատմական թաղամասեր: Դրանցից զատ, ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում գործել են 8 պետական թանգարաններ և պատկերասրահներ՝ 19,311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի թանգարանը և Շուշիի հայկական դրամի թանգարանը, որոնք գործում էին մասնավոր հիմունքներով: Լուրջ մտահոգություններ կան՝ կապված ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող պատմական և մշակութային ժառանգության պահպանության հետ: Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում իր տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության համակարգային բնաջնջման՝ Ադրբեջանի քաղաքականությունը, վերոհիշյալ մտահոգությունները հիմնազուրկ չեն: Առկա բազմաթիվ պատմական փաստերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ոչնչացնում է իր վերահսկողության տակ հայտնված հայկական ժառանգության օբյեկտները, իսկ հայկական պատմության գանձերն անհետանում են առհավետ: Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը բացահայտ, դիտավորյալ և անշրջելիորեն ոչնչացնելու դեպքերը նոր չեն. այդպիսիք արձանագրվում են արդեն տասնամյակներ շարունակ: Նման գործելակերպի երկու աղաղակող օրինակներ են 1997-2006 թվականների ընթացքում Նախիջևանում գտնվող՝ Ջուղայի (Ջուլֆայի) հինավուրց հայկական գերեզմանոցի իսպառ ոչնչացումը, որտեղ բնաջնջվել են ընդհանուր թվով 28,000 հուշարձաններ (ներառյալ 89 միջնադարյան եկեղեցիներ, 5,840 ձեռնաշեն խաչքարներ և 22,000 հինավուրց տապանաքարեր), ինչպես նաև Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի Ծար գյուղում գտնվող հայկական հուշարձանների ոչնչացումը: 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում սանձազերծած պատերազմի առաջին իսկ փուլերից Ադրբեջանը կրկին անգամ թիրախավորել է հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Առաջին մեծ միջադեպն արձանագրվեց 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ հրետակոծվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից՝2 էական վնաս պատճառելով եկեղեցուն թե՜ դրսից, թե՜ ներսից: Կասկածից վեր է այն փաստը, որ Ադրբեջանը մշակութային ժառանգության նման թիրախավորմամբ կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հանդեպ ունեցած պարտավորությունների շրջանակում իր ստանձնած հանձնառությունները: 2020 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանը ռմբակոծեց Տիգրանակերտի մոտակայքում գտնվող հնագիտական ճամբարը՝ ոչնչացնելով հնագիտական երկու տնակները և վնաս պատճառելով մյուս երկուսին: Այսօր, անգամ հրադադարի մասին հայտարարությունից հետո, ամենօրյա հաղորդումներն ազդարարում են Արցախում հայկական պատմական և մշակութային հուշարձանների թիրախավորման մասին: Արցախի հակամարտության գոտում բոլոր մարտական գործողությունների դադարեցման և լիակատար հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ մշտապես տեղեկություններ են ստացվում հայկական ժառանգության ոչնչացման կամ վնասման մասին: Մտահոգիչ առաջին լուրը վերաբերում էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու թիրախավորմանը: 5 Շուշիի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելուց կարճ ժամանակ անց սոցիալական ցանցերում շրջանառվում էին նկարներ և տեսանյութ, 6 որոնցում տեսանելի էր 19-րդ դարում կառուցված՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ մասնակի վնասված վիճակում, մասնավորապես՝ լրջորեն վնասված էին գմբեթը և զանգակատունը: Եկեղեցուն հասցված վնասները նկատելի արբանյակային լուսանկարներում: 7 Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ոչնչացնում հայկական հուշարձաններն Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել գյուղում: 8 Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2021 թվականի մարտի 27-ին հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) անարգանքի, վանդալիզմի ենթարկում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին (19-րդ դար):Մարտի 30-ին սոցիալական ցանցերում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական վանդալիզմի պատճառով տուժում Շուշի քաղաքում գտնվող հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և Ղարաբաղյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին: 10 Ավելին, լուսանկարները և տեսանյութերը փաստում են, որ Ադրբեջանի նախագահն անձամբ է հրահանգել ջնջել հայկական հետքերն Արցախից: 11 Ադրբեջանը պետական ամենաբարձր մակարդակով լծվել է հայկական առաքելական եկեղեցիների մշակութային յուրացմանը և դրանց « ալբանական» լինելու մասին կեղծ պնդումների լեգիտիմացման հաշվարկված քաղաքականությանը, ինչպես նաև հայկական կրոնական ժառանգության յուրացմանը, անարգմանը և անխտիր բոլոր օբյեկտների իսպառ ոչնչացմանը: Պատերազմի ժամանակ մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը կատարված հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ ուրիշներին պատկանող քաղաքակրթության արժեքների նկատմամբ անհանդուրժողության ցանկացած դրսևորումը, մշակութային կամ կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվի ամենայն խստությամբ: Մշակութային արժեքների թիրախավորումը խստորեն արգելված է մի շարք միջազգային փաստաթղթերով (Զինված հակամարտության դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայով և դրան կից երկու (1954 թ. և 1999 թ.) արձանագրություններով, ինչպես նաև Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով): Հաշվի առնելով վերոհիշյալ մտահոգությունները՝ մենք ընդգծում ենք մշակութային ժառանգության՝ որպես պատմության «ականատեսի» և ժողովուրդների ինքնության անքակտելի բաղադրիչի համամարդկային բնույթը, որը միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել և պահպանել ապագա սերունդների համար՝ արդի հակամարտություններից անդին: Սույնով հղում ենք կատարում Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրին, որում ճանաչվում է մշակութային ժառանգությունը պաշտպանելու կարևորությունը և վերահաստատվում է այն որևէ եղանակով դիտավորյալ ոչնչացնելու դեմ պայքարելու վճռականությունը, որպեսզի այդ մշակութային ժառանգությունը հնարավոր լինի փոխանցել ապագա սերունդներին: Հղում ենք կատարում նաև Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին, որոնց միացել են և՜ Հայաստանը, և՜ Ադրբեջանը, և որոնք հիմնված են Մասնակից պետությունների այն համոզմունքի վրա, որ «որևէ ժողովրդի պատկանող մշակութային սեփականության վնասումն հավասարազոր է ողջ մարդկության մշակութային ժառանգության վնասման»: Հիշեցնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևի մասին, որում շեշտվում է, որ «մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, զինված հակամարտության ընթացքում մշակութային ժառանգության թալանը և անօրինական փոխադրումը, այդ թվում՝ ահաբեկչական խմբերի կողմից, ինչպես նաև այս համատեքստում մշակութային արմատները և մշակութային բազմազանությունն հերքելու փորձերը կարող են սրացնել և խորացնել հակամարտությունները, արգելակելով հետհակամարտային ազգամիջյան համերաշխությունը՝ այդկերպ սասանելով ազդակիր պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարման համակարգը և սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը»: Հիշեցնում ենք նաև Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 23-րդ հոդվածի մասին, որի համաձայն բարձր Պայմանավորվող կողմերն իրավունք ունեն տեխնիկական աջակցության խնդրագրով դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կազմակերպելու համար իրենց մշակութային արժեքների պաշտպանությունը, կամ՝ Կոնվենցիայի կամ դրա կատարման կանոնակարգերի կիրառությունից բխող ցանկացած այլ խնդրի առնչությամբ: Կազմակերպությունը պարտավոր է ցուցաբերել այդ աջակցությունն իր ծրագրի և ռեսուրսների շրջանակներում: Կազմակերպությունն իրավասու է սեփական նախաձեռնությամբ այս խնդրին վերաբերող առաջարկներ ներկայացնել բարձր Պայմանավորվող կողմերին: Մենք տեղյակ ենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործարկել է Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով իրեն վերապահված մանդատը, որի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել՝ ստեղծելու անկախ տեխնիկական առաքելություն՝ գնահատելու համար Արցախում առավել նշանակալից մշակութային օբյեկտների վիճակը: Այնուհանդերձ, այդ գործընթացն ամիսներ շարունակ արհեստականորեն արգելափակվել է Ադրբեջանի կողմից: Այսպիսով, մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավումը խոչընդոտելու՝ Ադրբեջանի քաղաքականության առնչությամբ: Կոչով դիմում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ակնկալելով, որ վերջինս հաստատակամ քայլեր կկատարի և կձեռնարկի իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությամբ արդյունավետորեն զբաղվելու նպատակով, ինչը հատկապես կարևոր է պատմական հուշարձանների դիտարվորյալ բնաջնջման և դրանց ինքնության աղավաղման փորձերի պայմաններում:«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն «Իրազեկ քաղաքացիների միավորում» «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Իրավունքի զարգացման կենտրոն «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ Կանանց ռեսուրսային կենտրոն Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ Հանրային լրագրության ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն «Սինեմարթ» ԵՀԿ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ «Վստահություն» առողջապահական ՀԿ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ Ֆակտոր տեղեկատվական կենտրոն:

Աղբյուր՝ https://cutt.ly/8cIV88T

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Ազգային – Ժողովրդավարական Բևեռի դիմադրական պայքարի ընթացքն ու առաջիկա անելիքները»

#Մամուլի_ասուլիս

ℹ Բանախոսներ՝
➡ Գագիկ Եղիազարյան – Ազգային֊ժողովրդավարական բևեռի մասնակից
➡Հովհաննես Կարապետյան – Ազգային֊ժողովրդավարական բևեռի մասնակից

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Առաջարկվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

Հայաստանում նախատեսվում է ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որի նպատակներից է փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը դարձնել ավելի արդյունավետ. կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր հավանություն է ստացել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրմանը, այդ ռեեստրում ներառված տեղեկատվության բովանդակությանը և ԿԲ-ի խորհրդի լիազորություններին՝ սահմանել ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, տեղեկությունների, այդ թվում հաշվետվությունների տեսքով տրամադրման կարգը և ժամկետները»,- ասել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նրա վստահեցմամբ՝ փոփոխությունը բխում է նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր ստանդարտներից ու կանոններից: Այն միտված է փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված ընթացակարգերի բարելավման և արդյունավետության բարձրացմանը: Կենտրոնացված ռեեստրը թույլ է տալու հետագայում նաև զարգացնել տարբեր նորարարական գաղափարներ՝ կապված քաղաքացիների հաշիվների ավտոմատացաման, հետագայում նաև թվային արժույթի ներդրման հարցում: «Ըստ էության, կենտրոնացված տվյալների բազա է լինում հաշիվների վերաբերյալ: Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսակետից արդյունավետությունը կայանում է նրանում, որ տարբեր տեսակի վերլուծությունների և իրավապահ մարմինների հետ հաղորդակցության ժամանակ կասկածի կամ գործողության առարկա չդառնան բոլոր հաշիվներն ու բանկերը, այլ այդ ռեեստրի միջոցով ուղղակի սելեկտիվ այն հաշիվները հավաքագրվեն, որոնք խնդրո առարկա են, և դրանց հետ կապված իրականացնեն գործողություններ»,-ասել է ԿԲ նախագահի տեղակալը: Նա վստահեցրել է, որ սկզբնական մնացորդի, ընթացիկ շարժերի, վերջնական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու և չի պահվելու: Ռեսստերը ստեղծվելու է ԿԲ-ում:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru