Լրահոս

Ադամ Շիֆը դիմելու է Պետդեպարտամենտին՝ պահանջելով դատապարտել Թուրքիային ու Ադրբեջանին

Կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի 49 անդամների հետ միասին պատրաստվում է դիմել ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ պահանջելով, որպեսզի ԱՄՆ-ն կոչ անի Ադրբեջանին ու Թուրքիային՝ դադարեցնել Արցախում ու Հայաստանում ռազմական գործողությունները։ Այս մասին կոնգրեսականը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Մենք պետք է կանխենք մարդկային զոհերն ու անհապաղ դադարեցնենք ռազմական գործողությունները։ Ես անհանգստացած եմ, քանի որ հակամարտությանը ներգրավված է նաև Թուրքիան՝ քաջալերելով ու աջակցելով Ադրբեջանին շարունակել գրոհը։ Տեղեկություններ են ստացվում, որ Թուրքիան Սիրիայից օտարերկրյա զինյալներ է տեղափոխում՝ էլ ավելի բարձր խաղադրույք կատարելով։ Էրդողանի քայլերն ու ռազմատենչ հայտարարությունները բարձրացնում են տարածաշրջանային պատերազմի հավանականությունը, ինչը շատ ավելի աղետալի կլինի»,- հայտարարել է Ադամ Շիֆը։

Աղբյուր՝ https://www.facebook.com/RepAdamSchiff/posts/10157306387316831

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Միչիգանը դարձել է ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Միչիգանի Հայ Դատի հանձնախումբից (ANC-MI) հայտնում են, որ նախաձեռնությունը սենատոր Դեյվիդ Քնեզեկինն է, որի խոսքով՝ Արցախի պատմությունը նման է ամերիկյան պատմությանը՝ ազատության, ինքնորոշման, ժողովրդավարության և խաղաղության պատմություն։ «Հօգուտ Արցախի անկախության՝ Միչիգանի Սենատի քվեարկությունը ևս մեկ անգամ վկայում է ԱՄՆ-ի՝ ժողովրդավարական ինքնորոշման սկզբունքներին հավատարիմ լինելը։ Սա նույնքան հզոր հարված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այս խաղաղ հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի դիմաց», – հայտարարել է Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսեսյանը:

Աղբյուր՝ https://anca.org/breaking-michigan-recognizes-artsakh-independence/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Միջազգային արձագանքն արդեն իսկ դիվանագիտական ձեռքբերում է» Ա․Հովհաննիսյան

«Միջազգային արձագանքն արդեն իսկ դիվանագիտական ձեռքբերում է» Ա․Հովհաննիսյան

🔴🎥

#Արցախ #Artsakh #Artsakhstrong

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հայկական կողմը հաղորդում է հակառակորդի օդուժի 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 անօդաչու խոցելու մասին

Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներն այսօր արդեն խոցել են հակառակորդի 3 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ վկայակոչելով ՊԲ-ին:

Աղբյուր՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ:
Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է.
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում:
Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին:
Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև:
Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:

Աղբյուր՝   http://kremlin.ru/events/president/news/64133

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ԱԱԾ-ն կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց, անգամ՝ ականատես լինելու պարագայում:
«Դարձյալ հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական տեղեկատվությունից և հիմք ընդունել միմիայն պաշտոնական լրահոսի մեկնաբանություններն ու վերլուծությունները՝ զերծ մնալով անգամ ձեզ հավաստի տվյալներ միմյանց փոխանցելուց:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հակառակորդի կողմից նմանատիպ տեղեկությունների նկատմամբ հասանելիություն ունենալու դեպքում հնարավոր են ամենատարբեր բացասական դրսևորումներ իրենց անցանկալի հետևանքներով»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր՝  https://bit.ly/3l4Fexi

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հայկական կողմից միակողմանի զիջումները բացառվում են. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը չի գնա միակողմանի զիջումների` հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը արաբական Sky News-ին տված հարցազրույցում։Հայաստանը որևէ նախապայման չի դնում և հայտարարում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։«Ադրբեջանը փորձում է խնդիրը կարգավորել ուժային մեթոդներով՝ ակնկալելով, որ Հայաստանն ու Արցախը կգնան միակողմանի զիջումների։ Դա բացառվում է», – ասել է Մնացականյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց՝ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ

«Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ», – այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ», – ընդծում է վարչապետը:«Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, և Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության», – ասված է Հայաստանի ղեկավարի գրառման մեջ:

Աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2766541553666222

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ԱԱԾ-ն նախկին բարձրաստիճան զինվորականի պետական դավաճանության դեպք է բացահայտել

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին:
«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ և արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության», – ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
Որոշում է կայացվել հիշյալ անձին, որի ինքնությունը չի հրապարակվում, Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի («Պետական դավաճանությունը») 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հրապարակվել են Թուրքիայի կործանիչով խոցված հայկական ՍՈՒ-25 գրոհիչի լուսանկարները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի էջում հրապարակվել են Թուրքիայի կործանիչով խոցված հայկական ՍՈՒ-25 գրոհիչի լուսանկարները:Հիշեցնենք՝ խոցված գրոհիչի օդաչուն զոհվել է, նա ազգությամբ ռուս, ՀՀ ԶՈՒ մայոր Վալերի Դանելինն է։

Աղբյուր՝ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/797213791114550

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru