Լրահոս

Գյումրու ավագանու հերթական նիստ 04.02.2016թ.

04.02.2016թ. տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը: Ավագանին հաստատել է օրակարգում ընդգրկված բոլոր 27 հարցերը, 2015թ բյուջետային տարում քառամյա զարգացման ծրագրի կատարման հաշվետվությունը, մանկապարտեզների ծնողական վարձավճարների դրույքաչափերը, զեղչի կարգը: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը տեղեկացրել է, որ Գյումրիում նախորդ տարվա ընթացքում 100,3 տոկոսով կատարվել է եկամուտների հավաքագրման պլանը եւ ծախսերը կատարել են այնպես, որ տարեվերջին ավել գումար է մնացել 72 մլն 253,8 000 դրամի չափով: Այն տեղաբաշխվելու է 2016 թվականի բյուջեի ծախսերում և ուղղվելու է քաղաքում 2016թ. իրականացվելիք ասֆալտապատման աշխատանքներին:

IMG_3297IMG_3292

 

Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ փետրվարի 4-ին 2016թ. ժամը 12:00-ին

Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2016 թվականի փետրվարի 04-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից: Տեղեկացվում է նաև, որ կայանալիք նիստի քննարկմանը ներկայացվող որոշումների նախագծերի, հավելվածների և այլ փաստաթղթերի հետ ավագանու անդամները կարող են նախապես ծանոթանալ համայն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում:

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ

ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

04 փետրվարի 2016 թվական, սկիզբը`  ժ. 12:00

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ 2016  ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 04-Ի  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՔԱՌԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ. ՍՈՒԼԹԱՆՅԱՆ )

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՍԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ. ՍՈՒԼԹԱՆՅԱՆ) 

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻՄԱՐՏԻ 18-Ի N 33 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ. ՍՈՒԼԹԱՆՅԱՆ) 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 46-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի  N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ   «ՇԵՐԱՄԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 5 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ»  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ  ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ   ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

9.«ԱՐՄԻՆԵ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

10. «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

11.«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

12. ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 24-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ  ՆՎԻՐՎԱԾ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ  ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

13.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ  ՆՎԻՐՎԱԾ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է» ՆՇԱՆԱԲԱՆՈՎ   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ  ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ   ՀԱՄԱՅՆՔԻ   ՍՈՑԻԱԼԱՊԵՍԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎԹՎՈՎ 960 (ԻՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՎԱԹՍՈՒՆ) ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ՝ ԲԱՂՆԻՔԻ ԵՎ ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

16. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 167 (ՀԱՐՅՈՒՐ ՎԱԹՍՈՒՆՅՈԹ) ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

17.ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԹՈՍՈՒՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՆԵՐՔԻՆԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

18. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ԵՎ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ  ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Մ. ՂԱԶԱՐՅԱՆ)

19.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 190-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ)

20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ԱՆԻ ԹԱՂԱՄԱՍ 13-ՐԴ  ՓՈՂՈՑ  N 11/5  ՀԱՍՑԵԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ  ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ  ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՆԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ-1 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՎԱՐՁԱԿԱԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ   ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

23. ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 206-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

25. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԼԱԼԱՅԱՆ ՓՈՂՈՑ  N 10/1 ՀԱՍՑԵԻ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ  ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ (ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ)  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇՉԵՐԲԻՆԱՅԻ ՓՈՂՈՑ N 23/2  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՆԱՎԱՐՏ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑ N 26/7 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 24.01.2016

Ինչքանո՞վ է տրամաբանական Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը ՌԴ 102-րդ ռազմաբազայում անցկացնելու վերաբերյալ: Որքանո՞վ են ռուսական կողմի գործողությունները համապատասխանել հայ-ռուսական պայմանագրերին: Այս հարցերի շուրջ կխոսեն Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը և Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy www.ned.org Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 17.01.2016

Ո՞րն էր Ավետիսյանների ընտանիքի սպանության դրդապատճառը, ինչո՞ւ հենց այս ընտանիքը, ինչո՞ւ Պերմյակովը, ինչո՞ւ գործը հանձնվեց ռուսների իրավասությանը ու էլի բազմաթիվ հարցեր, որոնք մեկ տարի անց էլ շարունակում են մնալ անպատասխան: Սպանությանն առնչվող հայտնի տեղեկությունները, հարցերը եւ հակասությունները դիտեք «Երկխոսության լսարանում» Dialogue Auditorium

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy. Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1

«Երկխոսության լսարան»Dialogue Auditorium հունվարի 17-ին,ժամը 20:00-ին Ցայգ ՀԸ եթերում:

Ո՞րն էր Ավետիսյանների ընտանիքի սպանության դրդապատճառը, ինչո՞ւ հենց այս ընտանիքը, ինչո՞ւ Պերմյակովը, ինչո՞ւ գործը հանձնվեց ռուսների իրավասությանը ու էլի բազմաթիվ հարցեր, որոնք մեկ տարի անց էլ շարունակում են մնալ անպատասխան: Սպանությանն առնչվող հայտնի տեղեկությունները, հարցերը եւ հակասությունները կքննարկվեն «Երկխոսության լսարանում»Dialogue Auditorium հունվարի 17-ին,ժամը 20:00-ին Ցայգ ՀԸ եթերում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ 2016

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ն շնորհավորում է Ձեր Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Թող գալիք տարին լինի լավագույն նախաձեռնությունների և նորանոր նվաճումների տարի:
Հարգանքով՝ Հ.Մխիթարյան

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 20.12.2015

27 տարի անց Գյումրիում անօթեւանների գոյությունն արդյո՞ք մարդու իրավունքների խախտում չէ կառավարության կողմից, այս հարցի շուրջ կխոսեն իրավաբան` Վանուհի Գասպարյանը և ԱԺ պատգամավոր` Սուքիաս Ավետիսյանը:

 

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy www.ned.org Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1

«Մենք բոլորս հավասար ենք»/We are all equal

Այսօր Հայաստանում չկա մի օրենք, որ պաշտպանի կանանց, ծերերին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող և այլ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով ենթարկվում են խտրական վերաբերմունքի: Այս օրենսդրական բացը լրացնելու համար անհրաժեշտ է «Խտրականության դեմ» օրենքի նախագծի մշակում և ընդունում, որը հնարավորություն կտա խտրական վերաբերմունքի արժանացած բոլոր մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Գյումրի համայնքի տարվա վերջին նիստը 17.12. 2015

Գյումրու ավագանին միաձայն հաստատել է քաղաքի գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի նախագիծը: Այն 3 միլիարդ 95 միլիոն 854 հազար դրամ է:

Без имени-1

Գյումրին առաջին անգամ կունենա հանրային բաց լսումների կազմակերպման եւ անցկացման կարգ

Հեղինակ`IMG_2597Ա. Մկրտչյան asparez.am

Գյումրու Ավագանու դեկտեմբերի 17-ի նիստում քննարկվելու է հանրային բաց լսումների կամ քննարկումների կազմակերպման եւ անցկացման, դրանց վերաբերյալ Գյումրու Ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու որոշման նախագիծ: Համաձայն այդ նախագծի` հանրային քննարկումների կազմակերպումը եւ իրականացումը ֆինանսավորվելու է տվյալ տարվա Գյումրի համայնքի բյուջեով նախատեսված հատկացումներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է, եթե Գյումրու քաղաքապետի որոշմամբ չի սահմանվել առավել երկար ժամկետ:

Համաձայն ընթացակարգի` Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում (gyumricity.am) հրապարակվելու է հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, նաեւ հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի (եթե նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ է) մասին տեղեկություններ: Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տասը օրը: Գյումրու համայնքի ղեկավարի որոշմամբ, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, հանրային քննարկումների հրավերը կարող է հրապարակվել նաեւ ԶԼՄ-ներով եւ ժամանակակից հեռահաղորդակցման այլ միջոցներով: Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ մեկտեղ, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակվում է իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, նաեւ Գյումրի համայնքի ղեկավարի որոշմամբ սահմանված այլ նյութեր:

Ընթացակարգի համաձայն` լսումների անցկացումը պարտադիր է Գյումրու զարգացման քառամյա ծրագրի, նաեւ Գյումրի համայնքի տարեկան բյուջեի նախագծերի քննարկման դեպքում:

Հանրային քննարկումների արդյունքում՝ քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության ու դիտողության վերլուծության, նաեւ դրանց ամփոփման հիման վրա Գյումրու համայնքի ղեկավարը կարող է կատարել նախագծի անհրաժեշտ լրամշակումներ:

Ա. Մկրտչյան asparez.am