Լրահոս

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 25.10.2015

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium հաղորդաշարի 5-րդ թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման է՝ համայնքային բյուջե, համայնքի բյուջետային քաղաքականություն: Հյուրերն են` լրագրող Արման Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը, Գյումրու ավագանու անդամներ Արամայիս Բաղրամյանը, Մխիթար Սահակյանը:

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy www.ned.org Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1

Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը

Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել 16 հիմնական և մեկ լրացուցիչ հարց: Դրանք վերաբերվել են Գյումրու ավագանու մի քանի որոշումներում փոփոխություններ կատարելուն, սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելուն,  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելուն և աճուրդի մեկնարկային գներ սահմանելուն: Բոլոր հարցերը դրվել են քվեարկության և անցել միաձայն:

IMG_2493

 

Ս.Բալասանյան. «Գալիս ասում եք`էս լույսը, էս փողոցը, էս պրոբլեմը… մենք չենք կարող մտցնել բյուջե»

hraparak-3-150x150

Գյումրու Ավագանին շուտով կհաստատի 2016 թվականի բյուջեն

Երեկ Գյումրու Ավագանու նիստի ընթացքում անդամների պասիվությունը, կարծես թե, զարմացրել էր քաղաքապետ Ս.Բալասանյանին: Այս նիստին Ավագանու անդամները սակավաթիվ էին, 21 անդամից ներկա էր միայն 14-ը: Նկատելով այս փաստը` քաղաքապետը ներկաներին հիշեցրեց քաղաքի` հաջորդ տարվա բյուջեի քննարկման հարցը, որը առաջիկայում կներկայացվի Ավագանու հերթական նիստին: Ավագանու անդամներից ձեւավորված տարբեր հանձնաժողովներից քաղաքապետն ակնկալում է ակտիվություն:

-Մենք շուտով բյուջեին ենք անցնում, բյուջեի քննարկմանը, հանձնաժողովները պետք է ակտիվ աշխատանք կատարեն, իրենց առաջարկությունները ներակայացնեն, որպեսզի կարողանանք կազմել արդեն ձեր առաջարկություններով,-նշեց Ս.Բալասանյանը:

Քաղաքապետի՝ «արդեն ձեր առաջարկություններով» արտահայտությամբ այն տպավորությունը ստեղծվեց, որ, կարծես, բյուջեի քննարկմանը նախկինում ներկա չեն գտնվել Ավագանու անդամները, հաշվի չեն առնվել հանձնաժողովների առաջարկությունները, բնակիչների խնդրանքները:

-Խնդիրներ` ձեր թաղամասերում, փողոցների հետ կապված, լուսավորության հետ կապված ձեր առաջարկությունները ներկայացրեք հանձնաժողովին, որպեսզի քննարկենք եւ կարողանանք ընդգրկել: Հետագայում գալիս ասում եք` էս լույսը, էս փողոցը, էս պրոբլեմը… մենք չենք կարող մտցնել, որովհետեւ բյուջեում նորից փոփոխություն պիտի անենք,-շարունակեց Ս.Բալասանյանը:

Ավագանու ներկա 14 անդամն էլ պարզապես լսում էին քաղաքապետի այս խոսքերը եւ, ինչպես միշտ, ոչ մի խոսք չփոխանցին, բարձրաձայն չարձագանքեցին քաղաքապետի առաջարկությանը, պահանջին:

Ապա քաղաքապետն ու Ավագանին անցան նիստի օրակարգային հարցերի քննարկմանը: Համայնքի բյուջեում հոդվածների տեղաշարժ կատարելու անհրաժեշտություն է նկատվել. Ավագանու նախկին որոշման մեջ փոփոխություններ կատարելու համար քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը ներկայացրեց անհրաժեշտ փոփոխությունն ու զեկուցեց, որ Գյումրու համայնքի բյուջեն բավականին լավ կարգավիճակում է, ի տարբերություն մյուս համայնքերի:

-Բյուջեի 3-րդ եռամսյակն ամփոփելուց հետո կարիք է առաջացել որոշակի հոդվածների տեղաշարժերի կատարում եւ, բացի դրանից, վարչական բյուջեից նեղ մասնատում` ֆոնդային բյուջեին: Մենք ունենք աշխատաքներ, որ պետք է կատարվեն միանշանակ ֆոնդային բյուջեի հաշվին. այդ իսկ պատճառով օրենքը թույլ է տալիս համամասնության կարգով վարչական մասից տեղաշարժ կատարել ֆոնդային բյուջեի մասին: Հոդվածային փոփոխություններ են կատարվել եւ 53 մլն 710 հազար վարչական մասից պետք է պակասեցնել եւ տեղափոխել ֆոնդային մաս. փոփոխությունը բյուջեի վրա չի ազդում,-եզրափակեց Լ.Ջիլավյանը, իսկ Ավագանու ներկա 14 անդամը միաձայն կողմ քվեարկեց:

Անի Մկրտչյան asparez.am

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

ՕՐԱԿԱՐԳ

ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

15 հոկտեմբերի  2015 թվական, սկիզբը`  ժ. 12:00

   1.ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2015 ԹՎԱԿԱՆԻ    ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի  N 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

4.ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՑ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ 2015ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ  ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԹՎՈՎ 3 (ԵՐԵՔ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ  ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

6. ՎԱՐԴՈՒՀԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔ ԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

7. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 97 (ԻՆՆՍՈՒՆՅՈԹ) ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

8. ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԹՎՈՎ ՎԵՑ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ  2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ)

9. ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՔԻ ՇԵԿՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ   ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ  ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ       ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ)

10. ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱԿ ԼԵՎՈՆԻ ԱՎԴԱԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ  ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ  ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ)

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՒՐՍԿԻ ՇՐՋԱՆԻ ԿՈՒՐՍԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ  ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)

12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ՝ Ռ. ԱՍԱՏՐՅԱՆ

Է. ԲԱՂՐԱՄՅԱՆ, Ն. ՍԱՐԳՍՅԱՆ)

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ռ. ԱՍԱՏՐՅԱՆ)

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ   ՀՈՒՆԻՍԻ  15-Ի  N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2015 ԹՎԱԿԱՆԻ   ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 04-Ի ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ 

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 11.10.2015

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium հաղորդաշարի 4-րդ թողարկումն է:Հաղորդաշարի թեման է՝ՏԻՄ-ների դերակատարությունը արտագաղթի նվազման գործում:Հյուրերն են` Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար՝ Սեյրան Մարտիրոսյանը և աշխարհագետ ՝Արտաշես Բոյաջյանը:

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy www.ned.org Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1

Գյումրու ներքաղաքային տրանսպորտի մրցույթին այս անգամ եւս մասնակցող չի եղել

transport-150x150

Մրցույթն հայտարարվել է չկայացած. հաստատում են Գյումրու քաղաքապետարանից

Գյումրու քաղաքապետանում հոկտեմբերի 2-ին կայանալու էր Գյումրու ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթը: Այս անգամ մրցույթն հայտարարված էր միկրոավտոբուսային թիվ 24 (նախկին թիվ 6) երթուղու համար: Երթուղին ճանաչվել է թափուր, քանի որ ավարտվում է երթուղին շահագործող ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի ժամկետը: 2012 թվականից մինչ այժմ այս երթուղին շահագործում էր «Գյումրուն ամուր հիմք» ընկերությունը:

Երեկ Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանն «Ասպարեզին» փոխանցեց, որ հայտարարված մրցույթին մասնակիցներ չեն եղել: Դիմումների, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից ուշ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել է մի ընկերություն, հանձնաժողովը, սակայն, առաջիկայում ուսումնասիրելու է այդ ընկերության ներկայացրած փաստաթղթերը եւ որոշում է կայացնելու, թե ժամանակավորապես պայմանագիր կնքելու է՞ նշված ընկերության հետ, թե ոչ: Իսկ մինչ հանձնաժողովի որոշում կայացնելը, Գյումրիում թիվ 24 երթուղին շարունակելու է շահագերծել «Գյումրուն ամուր հիմք» ընկերությունը:

Գյումրիում արդեն սովորական են դարձել ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթների չկայանալը: Քաղաքապետարանն արդեն 2 տարուց ավել շարունակում է այս կամ այն երթուղին շահագործելու համար ժամանակավորապես պյամանագրեր կնքել Կոմֆորտ լայն ընկերության հետ: Որպես մրցույթների չկայանալու հիմնական պատճառ քաղաքապետարանը գրեթե միշտ նշում է ընկերությունների` պահանջված պայմանններին չբավավարելու հանգամանքը:

Ա. Մկրտչյան asparez.am

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 27.09.2015

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium հաղորդաշարի 3-րդ թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման է՝ՏԻՄ-ների դերակատարությունը արտագաղթի նվազման գործում: Հյուրերն են` <<Խորան Արդինտելեկտուալ կենտրոն>> ՀԿ-ի գործադիր տնօրեն՝ Արմեն Պետրոսյան ,<<Արևամանուկ>> ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Արմինե Գմյուր Կարապետյան,Գյումրու Ավագանի՝ Հրայր Կարապետյան,Գյումրու քաղաքապետարան ծրագրերի, արտաքին կապերի, արարողակարգի բաժնի պետ՝Արմեն Հովհաննիսյանը:

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy www.ned.org Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 13.09.2015

 

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium հաղորդաշարի 2-րդ թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման է՝ՏԻՄ-ներ, գործառույթներ, թափանցիկություն, իրավասություններ, ավագանու դերակատարություն: Հյուրերն են` համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ վարչության անդամներ, փորձագետներ Վահան Շահբազյան, Աբրահամ Արտաշեսյան:

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy www.ned.org Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 30.08.2015

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium հաղորդաշարի 1-ին թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման է՝ՏԻՄ-ներ, գործառույթներ, թափանցիկություն, իրավասություններ, ավագանու դերակատարություն: Հյուրերն են` Լևոն Բարսեղյան, Լիլիթ Մակարյան, Կարեն Տերտերյան, Արսեն Աբրահամյան:

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy www.ned.org Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.

Без имени-1