Լրահոս

ՏԿԵ փոխնախարարն ազատվել է պաշտոնից

ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՏԿԵ նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը։

Վարդանյանն այս պաշտոնին է նշանակվել 2019 թ․ հունիսի 4-ին։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին տեղեկությունը հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Տերյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2021թ.-ի ապրիլից։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը:

Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, աշխատակցներից մեկին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտնել է ՔԿ մամուլի քարտուղարը: Գոռ Աբրահամայանը հայտնել է, որ քննիչը կայացրել է աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։ Այս պահին այդ անձի հետ կատարվում են քննչական գործողություններ։ Այլ տեղեկություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվել։ Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Կառավարությունը հավանություն է տվել Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիան վավերացնելու մասին նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել 1997 թ. ապրիլի 4-ին ստորագրված «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Ըստ հիմնավորման՝ Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիան միակ իրավական պարտադիր ուժ ունեցող միջազգային գործիքն է, որը կիրառելի օրենսդրական շրջանակ է սահմանում և՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, և՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար:

Հայաստանի կողմից ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը կարևոր նշանակություն ունի՝ վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքները առողջապահության ոլորտում պաշտպանելու տեսանկյունից։

Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԽ կողմից մշակված օրենսդրական փաթեթի բաղկացուցիչ մասն է և սահմանում է այնպիսի կարևոր հարցերի կարգավորումներ, ինչպիսիք են պացիենտի իրազեկված համաձայնությունը ցանկացած բժշկական միջամտության համար, բժշկական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը, վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում էթիկական ասպեկտների պահպանումը և այլն։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

11 անհայտ կորած անձանց ընտանիքներ ևս 2 ամիս կստանան ամսական 300 հազար դրամի չափով սոցաջակցություն

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:

Ըստ այդմ՝ անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ծառայակիցն է: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«Ձևավորված քննչական խմբի կողմից իրականացված վարութային գործողություններով պարզվել է, որ հերթապահության կրման հետ կապված խնդիրների պատճառով վերջինս որպես հերթապահող հերթափոխի պետ, իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Վ․Հարությունյանի նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, մի քանի անգամ նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արել, հարվածներ հասցրել։Վահե Հարությունյանը, հայտնվելով անելանելի վիճակում, կրակային դիրքից որոշակի հեռավորության վրա, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց արձակելով իր գլխին՝ ինքնասպան է եղել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ծառայակցին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԱՄԷ-ն համարվում է կարևոր առևտրային և ֆինանսական հաբ, ինչը Հայաստանին հնարավորություն է ընձեռում մուտք գործել նոր շուկաներ․ Գևորգ Պապոյան

Արաբական Al Khaleej լրատվամիջոցին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է ԱՄԷ-ի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ընդհանուր ոլորտներին, երկրների միջև առևտրաշրջանառությանը, տնտեսական համագործակցության նոր ծրագրերին և մի շարք այլ հարցերի։
Ամբողջական հարցազրույցն՝

այստեղ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Դիակը հրկիզել են և թաղել. 4 անձ կալանավորված է

Բացահայտվել է 2024թ. հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռու մարզի Լոռի բերդ համայնքում կատարված սպանությունը, հայտնաբերվել է տուժողի՝ տևական ժամանակ փնտրվող մարմինը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ նշված օրը 3 ընկերներ, այդ թվում՝ մեկն անչափահաս, և վերջինիս եղբայրը, գտնվելով Լոռի բերդ բնակավայրի տներից մեկում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Ստեփանավան քաղաքի բնակիչ Հ.Մաղաքյանին, ապա վերջինիս դին «OPEL VECTRA» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և թաքցրել են այլ վայրում։

«Կատարված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ դիակը տեղափոխել են Ստեփանավան քաղաք մոտակա դաշտավայր, որտեղ հրկիզել են այն և թաղել։ Դիակը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ին։
Նշված անձանցից 3-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ անչափահաս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։

Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հունվարի 1-ից ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է։

Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ։

Համաձայնություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»,- ասված է գրառման մեջ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

Գյումրիում բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

Գյումրիում բացվել է «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» խորագիրը կրող ցուցահանդեսը
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի հետ այսօր ներկա են գտնվել «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարների ցուցադրության բացմանը, որը տեղի է ունեցել Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին, ցուցահանդեսի կազմակերպիչներին շնորհակալություն հայտնել այն բացառիկ հնարավորության համար, շնորհիվ որի այսօր հնարավորություն է ընձեռնվել նախորդ հարյուրամյակում տեղի ունեցած նշանակալի իրադարձություներին հետհայացք գցել և վերհիշել դրանց կարևորության մասին։

«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը նշել է, որ «Դարի վավերագրություն» խորագիրը կրող ցուցադրությունը գործելու է մինչև հոկտեմբերի 18-ը, որը հնարավորություն կտա ևս մեկ անգամ վերհիշելու Հայաստանում 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները՝ սպորտային և մշակութային նվաճումներից մինչև քաղաքական կարևորագույն զարգացումներ, համաշխարհային մեծության դեմքերի այցելություններ, պատմամշակութային հուշարձանների վերակառուցումից մինչև գիտություն ու ավելին։
Ստեղծվելով 1959 թվականի դեկտեմբերին՝ գործակալության մասնագիտացված ֆոտոծառայությունը շատ արագ դարձել է Հայաստանի ու արտասահմանյան լրատվամիջոցների ֆոտոլրատվության գլխավոր մատակարարներից մեկը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com