© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում։
«Իրականում Հայաստանի ղեկավարությունը հավատարիմ է նման փոխգործակցությունից հետ կանգնելու գծին, ինչը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին։ Ակնկալում ենք, որ ի շահ Հայաստանի և, ընդհանրապես, ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության, ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ մեր գործընկերությունը լիարժեք կվերականգնվի»,- հայտարարել է Զախարովան:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությանը 72 կգ քաշային ըմբիշ Աշոտ Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ: Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:Նա կիսաեզրափակիչում հաղթեց 4-1 հաշվով։
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Թուրքիան BRICS-ին անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել, հայտնում են լրատվամիջոցները: Bloomberg-ը գրում է, որ այսկերպ Անկարան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում և ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ՝ դուրս գալով ավանդական արևմտյան դաշնակիցների շրջանից։ Բացի այդ, BRICS-ի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է Եվրամիությանն անդամակցելու հարցում առաջընթացի բացակայության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տարաձայնությունների ֆոնին։
Որոշումն արտացոլում է Թուրքիայի ձգտումը՝ հարաբերություններ զարգացնել բազմաբևեռ աշխարհը խթանելու համար, միաժամանակ մնալով ՆԱՏՕ-ի անդամ, պարզաբանել են Bloomberg-ի աղբյուրները։
Նրանք նաև նշել են, որ թուրքական իշխանությունների կարծիքով՝ BRICS-ին միանալը կբարելավի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, Թուրքիան կդառնա առևտրային միջնորդ ԵՄ-ի և Ասիայի միջև։ Անկարան նաև ակնկալում է դառնալ Ռուսաստանից և Կենտրոնական Ասիայից գազի արտահանման հանգույց։
Գործակալության տվյալներով՝ BRICS-ի ընդլայնման հարցը կարող է քննարկվել ասոցիացիայի առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Ավելի վաղ BRICS-ին անդամակցության հայտ էր ներկայացրել նաև Ադրբեջանը։
BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34%-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7%-ը։
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com