Նորություններ

ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցի բլոգերն ազատ է արձակվել. նա կվերադառնա Բաքու

Հայաստանի կողմից հետախուզվող, ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և մարզիչ Քյամիլ Զեյնալին ազատ է արձակվել, նա կվերադառնա Բաքու։ «Քամիլ Զեյնալին ազատ է արձակվել։ Նա այսօր կվերադառնա Բաքու»,- ասել է նրա փաստաբան Ալեքպեր Գարաևը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ 135 (Մարդկության դեմ հանցագործություն), 137 (Պատերազմական հանցագործություններ), 140 (Պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (Վարձկանների հավաքագրում) և 149 (Ագրեսիա) հոդվածներով։ ՀՀ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը Factor.am-ի հետ զրույցում ասել էր՝ «Այդ անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»՝ զերծ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց։ Ադրբեջանցի բլոգերի փաստաբանի տվյալներով՝ ՀՀ-ն Զեյնալիի նկատմամբ հետախուզում է հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։ Գարաևը հավելել է, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը։ «Քամիլ Զեյնալին գիշերը ձերբակալվել է որպես կասկածյալ 48 ժամով։ Այսօր դատախազությունը սպասում է Հայաստանից որոշ նյութերի ստացմանը։ Իսկ եթե այս լրացուցիչ նյութերը ստացվեն, ապա վաղը Քամիլ Զեյնալլին կկանգնի դատարանի առաջ՝ խափանման միջոցի ընտրության համար»,- ասել էր նա։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Սիներջի»-ի հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանն ազատ է արձակվել

Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, այսօր փոխել է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, նա ազատ է արձակվել, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։ Ընդգծելով, որ Հովհաննիսյանը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ՝ դատախազությունը նշում է, որ «վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը»։ Դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն: «Սիներջի»-ի տնօրենն անցնում է Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։ 

https://www.prosecutor.am/article/4476

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ԵՄ առաքելության մեկ տարին՝ Հայաստանում. ավելի քան 1720 պարեկություն

Լրացել է ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում․ 2023-ի փետրվարի 20-ին առաքելության 100 դիտորդներ ժամանեցին Հայաստան՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։ Մինչ օրս առաքելությունն ավելի քան 1720 պարեկություն է իրականացրել, տեղեկացնում է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի էջը՝ նշելով, որ Ջերմուկում պարեկության ժամանակ ԵՄ առաքելությունը երեկ ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 20/02/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 19/02/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Ճամբարակի զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել. ՊՆ-ն հերքել է

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է, որ Ճամբարակի զորամասում թոքաբորբի բռնկումներ են եղել ու զինվորներին հրամանատարական կազմն արգելել է լքել զորամասը։ Տեղեկությունը հայտնում են նախարարությունից։ «Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված զորամասում, ինչպես նաև որևէ այլ զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, քանի որ սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճ թույլ չտալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Նախարարությունը կեղծիք և ապատեղեկատվություն է համարել լրատվամիջոցում տեղ գտած հետևյալ տողերը. «Զինվորների մեծ մասը հիվանդացել է թոքաբորբով, բայց նրանց արգելվել է բարձրաձայնել այդ մասին։ Խնդիրը բացահայտվել է երդման արարողությունից հետո զինծառայողներին տրված երկօրյա արձակուրդի արդյունքում։ Հրահանգված է՝ մինչև ջերմությունը չբարձրանա 40 աստիճանի, ձայն չհանեն։ Մինչև իսկ սպառնացել են՝ բժշկի դիմելու դեպքում քրեական գործ կհարցուցեն: Բացի այդ, ըստ ԶԼՄ–ի աղբյուրների` հրամանատարական կազմը բացահայտ հայտարարել է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, պետք է պատրաստ լինել»:

https://www.mil.am/hy/news/12006

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 16/02/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

https://www.mil.am/hy/news/12000

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ՀՀ-ն ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, սեփական տարածքից դուրս նպատակներ չունի. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգում: Ծրագրի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների հիմնական նպատակն է վերանայել ծրագրի պայմանները, ինչը հնարավորություն կտա այլ բանկերին ևս միանալ ծրագրին և կազմակերպության սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում, ինչպես նաև երկարաձգել ծրագրի գործողության ժամկետը՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը: Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 6 մլրդ 61 մլն դրամի չափով և այն ուղղել մոտ 68 ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման, տեխնիկական և հեղինակային հսկողության, նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) և նախագծանախահաշվային փաստաթղթերի (30%-ի) վճարմանը:

Հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 21.1 կմ։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշմամբ 21 մլն 468 հազար դրամ տրամադրվել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 141+500-կմ143+300 հատվածի (Թորոսգյուղի ոլորաններ) հիմնանորոգված ճանապարհի ավարտված աշխատանքների մնացորդային գումարը հատկացնելու նպատակով: 14 մլն 481 հազար դրամ էլ նախատեսվել է Տ-7-42, /Մ-7/ (Գյումրի) – Հացիկ – Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ 4+000 հիմնանորոգված հատվածի մնացորդային գումարը հատկացնելու նպատակով։ 35 մլն 962 հազար դրամից զատ, 344 հազար դրամ գումար է կառավարությունը նախատեսել նաև Տ-7-8, /Տ-7-37/ – Գտաշեն–Կամխուտ – /Տ-7-37/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ2+300-ում գտնվող 5*3մ բացվածքով հավաքովի միասնականացված երկաթբետոնյա խողովակի հիմնանորոգման աշխատանքների համար։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 15/02/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com