© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ-ը հայտարարել է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների հարկման հետ կապված կարգավորումների մասով։ «Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամուտի ձեռքբերման երկրում», – հայտնել են կոմիտեից: Նախագիծը, ըստ Պետեկամուտների կոմիտեի, մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի www.e-draft.am կայքում: «ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները: Նախագիծը նախատեսվում է լայնորեն քննարկել արտագնա աշխատողների հետ՝ մարզպետարանների և ՏԻՄ մարմինների միջոցով», – տեղեկացնում են կոմիտեից:
https://armenpress.am/arm/news/1130882.html?
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
https://www.facebook.com/lusine.martirosyan.14/posts/7703035629707754?ref=embed_post
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանի կողմից հետախուզվող, ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և մարզիչ Քյամիլ Զեյնալին ազատ է արձակվել, նա կվերադառնա Բաքու։ «Քամիլ Զեյնալին ազատ է արձակվել։ Նա այսօր կվերադառնա Բաքու»,- ասել է նրա փաստաբան Ալեքպեր Գարաևը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ 135 (Մարդկության դեմ հանցագործություն), 137 (Պատերազմական հանցագործություններ), 140 (Պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (Վարձկանների հավաքագրում) և 149 (Ագրեսիա) հոդվածներով։ ՀՀ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը Factor.am-ի հետ զրույցում ասել էր՝ «Այդ անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»՝ զերծ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց։ Ադրբեջանցի բլոգերի փաստաբանի տվյալներով՝ ՀՀ-ն Զեյնալիի նկատմամբ հետախուզում է հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։ Գարաևը հավելել է, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը։ «Քամիլ Զեյնալին գիշերը ձերբակալվել է որպես կասկածյալ 48 ժամով։ Այսօր դատախազությունը սպասում է Հայաստանից որոշ նյութերի ստացմանը։ Իսկ եթե այս լրացուցիչ նյութերը ստացվեն, ապա վաղը Քամիլ Զեյնալլին կկանգնի դատարանի առաջ՝ խափանման միջոցի ընտրության համար»,- ասել էր նա։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, այսօր փոխել է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, նա ազատ է արձակվել, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։ Ընդգծելով, որ Հովհաննիսյանը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ՝ դատախազությունը նշում է, որ «վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը»։ Դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն: «Սիներջի»-ի տնօրենն անցնում է Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։
https://www.prosecutor.am/article/4476
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com