Նորություններ

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2024թ. պետական բյուջեի նախագծին

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին: Բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարարն ասել է, որ իրենց քաղաքականությունը և մոտեցումն ուղղված է առաջին հերթին կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների պատշաճ իրականացմանը: «Եվ այս բյուջեում ամենակարևոր տեղն ունի դպրոցաշինության ծրագիրը: Բնականաբար, բոլոր ծախսերն ու միջոցառումները պետք է իրականացնենք այնպես, որ մեծացնենք Հայաստանի տնտեսության ներուժը, որ կարողանանք հետագայում ավելի մեծ տնտեսական աճ ապահովել՝ միաժամանակ պահպանելով հարկաբյուջետային կայունությունը, կառավարելի պահելով պարտքի մակարդակը և ամեն ինչ անելով, որ պարտքի մակարդակը պահպանենք 50 տոկոսից ցածր մակարդակում»,-ասել է Հովհաննիսյանը: Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ: Հարկային եկամուտները 2024թ. պետական բյուջեի նախագծով պլանավորվում են 2 տրլն 566 մլրդ դրամի չափով: Նախարարը հավանական համարեց, որ այդ գումարը կավելանա: Նպատակ ունեն հիփոթեքային վարկերի գծով տրամադրվող հետվերադարձն արտացոլել բյուջեում: Ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրլն 321 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 710 մլրդ դրամ: Բյուջեի նախագիծը հանձնաժողովում ստացել է 4 կողմ, 1 դեմ ձայներ: Այն քննարկվի ԱԺ լիագումար նիստում:

dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 08/11/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնում արդեն հաշվառվել և գործազուրկի կարգավիճակ է ստացել 54 արցախցի

Բռնի տեղահանման արդյունքում բազմաթիվ արցախցիներ զրկվել են հայրենի հողից, ապրուստի միջոցներից և կենսակերպ դարձած հարազատ մասնագիտություններից։ Ստեփանակերտցի Լիլիթ Ավագյանը նրանցից մեկն է, ով երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում, վերջի 9 ամիսներին էլ` սոցապ նախարարությունում։ Հայրենիքից հեռացել է սեպտեմբերի 27-ին։

Պարուսույց Անահիտ Մելքումյանը ևս Ստեփանակերտից է։ Անցնելով պատերազմի, շրջափակման և հայրենիքի կորստի ցավի միջով այժմ քայլում է ապագան կերտելու անհայտ ուղղությամբ։Բռնի տեղահանված մանկավարժն էլ Անահիտի և Լիլիթի նման նոր բնակավայրում ինտեգրվելու քայլեր է ձեռնարկում։ Արդեն անցել է աշխատանքի Գյումրու թիվ 2 ավագ դպրոցում  որպես ուսուցչի օգնական և գործավար։

ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնում արդեն հաշվառվել և գործազուրկի կարգավիճակ է ստացել 54 արցախցի։ Այժմ աշխատանքներ են տարվում զբաղվածության ապահովման և գործազրկության խնդիրները լուծելու ուղղությամբ։

Արցախահայերին և Գյումրու գործատուներին մեկ հարթակում միավորելու նպատակով Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղի, ԳՏԿ-ի և Գյումրու Հայորդյաց Տան նախաձեռնությամբ  վերջերս կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել էր շուրջ 250 արցախցի։

Հոկտեմբեր ամսից մեկնարկել է նորարար ծրագիր՝ առանց ֆինանսական սահմանափակման, ցանկացած կազմակերպության և ցանկացած մասնագիտության տեր անձանց համար, իսկ ազատ աշխատատեղերին ծանոթանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում կա առանձին բաժին, որին  կարող են դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 07/11/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

 

Ժիրայր Սէֆիլյանը «ահաբեկչության գործի» շրջանակում հրավիրվել է ԱԱԾ

Նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի հետ կապված Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ին, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունից: Սէֆիլյանը մեկնաբանել է «Բևեռ»-ի մասնակցությունը ԱԱԾ-ի հայտնած ահաբեկչության գործին: «Ազատության» հարցին ի պատասխան, Սեֆիլյանը հերքել է Բևեռի մասնակցությունն այդ գործին։ Նա ասել է, որ կալանավորվածներից երկուսին ճանաչում է, բևեռական չեն, բայց վերջին շրջանում շփումներ են ունեցել իրենց հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման շուրջ։ Սեֆիլյանը նշել է, որ չի կարծում, թե նրանք իսկապես փորձել են ահաբեկչություն կատարել։

https://www.azatutyun.am/a/32672895.html?fbclid=IwAR2XuVaE9xrRcoRV9Dq-_fgIUBJulQx8iXcxv2Q8hXatDAQETOAFBszkDJo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 06/11/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 03/11/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

ℹՊրակտիկ դասընթացներ

Լրագրողի մասնագիտությամբ հետաքրքրված տարբեր բուհերի ուսանողներ հյուրընկալվեցին Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում։ Նրանք ծանոթացան ակումբի գործունեությանը, մասնակցեցին ակումբի կողմից իրականացվող լրագրողական դասընթացին՝ «Լրագրողի էթիկան» թեմայով։ Դասընթացներն ուղեկցվեցին նաև պրակտիկ աշխատանքներով՝ նկարահանումներով։ Ուսանողների կողմից պատրաստվեցին ռեպորտաժներ:Ներկա գտնվեցին նաև մեդիա կենտրոնում անցկացվող տարբեր քննարկումներին։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԱԱԾ-ն ահաբեկչության նախապատրաստման դեպք է բացահայտել

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք բացահայտելու մասին: ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից»: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա խմբի 5 անդամների նկատմամբ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, փոխանցում է ԱԱԾ-ն: Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար, փոխանցում է ԱԱԾ-ն:

https://www.sns.am/hy/news/view/902

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 02/11/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com