ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում սպանությունների, խոշտանգումների, առևանգումների, զինծառայողների գերեվարումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորումների բոլոր դեպքերը։ Քննության առարկա են դարձվել նաև գտնվելու վայրն անհայտ քաղաքացիական անձանց և զինծառայողների դեպքերը։ Նկարագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, փաստաթղթեր և այլ տեսակի նյութեր) տիրապետող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հեռախոսահամարներով. 055-04-45-02 095-26-33-28 010-200-165 ՀՀ քննչական կոմիտեն երաշխավորում է ստացված տեղեկատվության գաղտնիության պահպանումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com;
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը,որի արդյունքներով արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել: Նախարարները հայտարարության մեջ արձանագրում են․ «1․ Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի արգելքի և Մարդու իրավունքների հարգման կարևորությունը՝ հիմնված Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա: 2․ Արտահայտելով իրենց կարծիքները միջազգային տարբեր խնդիրների վերաբերյալ՝ քննարկեցին տարածաշրջանում առավել կարևոր խնդիրները և ընդգծեցին այնպիսի հարթակների կարևորությունը, ինչպիսին է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը տարածաշրջանի երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններ ընձեռելու հարցում: 3․ Ընդգծվել է տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը տարածաշրջանում փոխվստահության, ժողովուրդների բարեկեցության և կայունության ամրապնդման գործում: 4. Շեշտվել է կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության, մարդկանց միջև շփումների և համատեղ նախագծերի կարևորությունը: 5. Ընդգծվել է տարածաշրջանի կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով երկկողմ և բազմակողմ խորհրդակցությունների ու փոխգործակցության կարևորությունը: 6. Ողջունվել է տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման եւ զարգացման շարունակական գործընթացները: 7. Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները՝ նրանք հաստատեցին այդ հարթակի բաց լինելը Վրաստանի իրավահավասար մասնակցության համար։ 8. Նախարարները մտքեր են փոխանակել նաև Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ 9. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին լավ ընդունելության և այս հանդիպումը հաջողությամբ անցկացնելու համար:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com;
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկություն միջև կնքվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիր։ Ստորագրվեց Հյուսիս-հարավ ճանապարհի 214,6 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի պայմանագիրը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը, ինչպես նաև՝ ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռն Արգենտինայից ժամանել է Երևան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բուենոս Այրեսից հատուկ չվերթով ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի: Շուրջ 11 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է տաք հագուստ, կոշիկ, մանկական հիգիենայի պարագաներ, սրբիչներ, էլեկտրական տաքացնող սարքավորումներ և այլ իրեր։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Ըստ նրա՝ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ:
https://www.facebook.com/ArmSpoxMFA/posts/816939100437877?ref=embed_post
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
🎥 «Մենք հիմա ֆիզիկական ու հոգեբանական անապահովության փուլում ենք» Արմինե Գմյուր
YouTube`🔴
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com