Նորություններ

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 06/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գյումրիում էր

Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը Շիրակի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կացարանով, սնունդով, առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու աշխատանքների ու դրանց շարունակությանն առնչվող հարցերի շուրջ: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը ևս մասնակցել է խորհրդակցությանը: Գնել Սանոսյանը նախ խոսել է մինչ այս իրականացված աշխատանքների մասին, ապա անդրադարձել առաջիկա անելիքներին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի ու դրանց առնչվող աշխատանքների ընթացքին: Նախարարը կարևորել է բնակիչների հետ հանդիպումների, շփումների ժամանակ նախատեսվող աջակցության ծրագրերի մասին իրազեկումը, որպեսզի մեր հայրենակիցները տեղեկացված լինեն և դուրս չմնան աջակցության ծրագրերից: Գնել Սանոսյանն իր գնահատանքի ու շնորհակալության խոսքն է հղել մարզպետին և համայնքների ղեկավարներին՝ նրանց ու նրանց կողմից ղեկավարած կառույցների աշխատակիցների կատարած աշխատանքի համար: : Մինչ խորհրդակցությունը նախարարը եղել է Գյումրու «Շիրակ» հյուրանոցում, տեղում ծանոթացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկված պայմաններին, զրուցել նրանց հետ: Նշենք, որ այս պահի դրությամբ Գյումրիում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2247 քաղաքացի:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերումը․ ՏԱՍՍ գործակալություն

ՌԴ ՊՆ պատվիրակությունն ուրբաթ այցելելու է Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ «Պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հանդիպմանը հայկական կողմի հետ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման կոնկրետ ժամկետները»,- ասել է զրուցակիցը։ Հավելենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից հետո պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն «Ադրբեջանի ներքին գործն է» և խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման հարցը միայն Բաքվի հետ պետք է քննարկվի։ Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները տեղակայվել էին Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ հինգ տարի ժամկետով։

https://tass.ru/politika/18928641

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՄԱԿ-ի դատարանը հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի դեմ Հայաստանի դիմումի վերաբերյալ լսումներ կանցկացնի

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին հանրային լսումներ կանցկացնի Ադրբեջանի դեմ Հայաստանի դիմումի վերաբերյալ՝ «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ» գործի շրջանակում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո ՀՀ-ն դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Հայաստանը խնդրում էր դատարանին կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները և հաստատել Ադրբեջանի պարտավորությունները՝ համաձայն այդ գործով կայացրած վճիռների, մասնավորապես ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի․
1․ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած միջոց ձեռնարկելուց, որը կարող է հանգեցնել Ռասայական խտրականության վերացման կոմիտեի նկատմամբ իր պարտավորությունների խախտմանը։
2․ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերին դուրս մղելուն կամ նրանց համար հետեւանքներ ունենալուն, կամ խոչընդոտում է վերջին ռազմական հարձակման ժամանակ տեղահանված անձանց, այդ թվում ՝ Հայաստան կամ երրորդ պետություններ փախչողներին անվտանգ և արագ վերադարձին իրենց տները, միաժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել անարգել;
3․ Ադրբեջանը պետք է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իր զինված հարձակման հետևանքով օկուպացված Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական հաստատություններից դուրս բերի ողջ ռազմական և իրավապահ անձնակազմը;
4․ Ադրբեջանը պետք է աջակցի Միավորված ազգերի կազմակերպության և նրա մասնագիտացված հաստատությունների հասանելիությանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ և զերծ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց և որևէ կերպ չմիջամտի նրանց գործունեությանը;
5․ Ադրբեջանը պետք է աջակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հասանելիությունը և զերծ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց, ինչպես նաև համագործակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ՝ վերջին հակամարտության այլ հետևանքների վերացման գործում;
6․ Ադրբեջանը պետք է անհապաղ աջակցի Լեռնային Ղարաբաղում կոմունալ ծառայությունների, այդ թվում ՝ գազի և էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնմանը և հետագայում ձեռնպահ մնա դրանք խափանելուց;
7․ Ադրբեջանը պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինծառայողների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց;
8․ Ադրբեջանը չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ հուշարձան կամ Լեռնային Ղարաբաղում առկա որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային օբյեկտ կամ արտեֆակտ;
9․ Ադրբեջանը ճանաչում և գործողության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքները և գրանցամատյանները և չի ոչնչացնում կամ առգրավում այդպիսի գրանցամատյաններն ու փաստաթղթերը;
10․Ադրբեջանը պետք է դատարանին հաշվետվություն ներկայացնի սույն վճիռի ի կատար ածելու համար ձեռնարկված բոլոր միջոցների մասին մեկ ամսվա ընթացքում ՝ սկսած սույն վճռի ամսաթվից և հետագայում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, մինչև դատարանի կողմից գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։

https://twitter.com/CIJ_ICJ/status/1710224643091476798?ref_src=twsrc%5Egoogle%7Ctwcamp%5Eserp%7Ctwgr%5Etweet%7Ctwtr%5Etrue

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գրանադայում հնգակողմի փոխարեն կայացավ քառակողմ հանդիպում. ընդունվել է հայտարարություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Գրանադայում կայացած հանդիպման արդյունքում հայտարարություն են ընդունել, որում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն։ Հայտարարությունում Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են «իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»։ «Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա», – ասված է հայտարարությունում։ «Նրանք համաձայնեցին Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության շուրջ, քանի որ այն բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանության հետևանքներին։ Նրանք ընդգծեցին, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները», – նշված է քառակողմ հայտարարությունում։ «Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 քկմ) և Ադրբեջանի (86 հազար 600 քկմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։ 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար», – ասված է հայտարարությունում։ «Նրանք կոչ արեցին ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», – նշված է հայտարարությունում։ «Եվրոպացի առաջնորդները կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար», – ասված է քառակողմ փաստաթղթում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 05/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Կառավարությունը պահուստային ֆոնդից 8 միլիարդ դրամ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

Կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 8 միլիարդ դրամ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 80 հազար շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք սեպտեմբերի 24-ից հետո են բռնի տեղափոխվել Հայաստան։ Աջակցությունից օգտվելու համար շատ կարևոր է, որպեսզի անձը հաշվառված լինի Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Այն քաղաքացիները, ովքեր հաշվառում չեն անցել, բազմիցս հորդորել ենք և հիմա էլ հորդորում ենք, որպեսզի հաշվառվեն Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում տեղակայված 60-ից ավելի հումանիտար կենտրոններում»,- նշել է նախարարը:

https://www.gov.am/am/news/item/15667/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Եվրախորհրդարանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը

Եվրախորհրդարանն այսօր ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին, որը կոչ է անում Եվրամիությանն ու անդամ երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների համար։ Դատապարտելով Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը՝ բանաձև նաև հորդորում է հետաքննել Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնք կարող են պատերազմական հանցագործություն դիտարկվել։ Փաստաթուղթն ընդունվեց քվեների 491 կողմ, ընդամենը 9 դեմ և 36 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Այն խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 04/10/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ։

https://www.e-gov.am/decrees/item/26421/?fbclid=IwAR29PcwTd_O5A6CWfbpc5X5TOV-H5ZgRyvgO7O90puemcLDzKC63FC8Ny_M

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com