Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ «Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում»,- ասված է հաղորդագրությունում:Նշենք, որ երեկ ԳՇ-ի հայտարարությունից հետո Արմեն Սարգսյանը հանդիպում է սկսել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել, որում ասվում է. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ 2021 թվականի փետրվարի 25-ի՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունը գնահատում ենք որպես հակասահմանադրական, ներքաղաղաքական հարցերում զինված ուժերի չմիջամտելու սկզբունքի եւ սահմանադրական նորմի խախտում, ինչը իրական եւ ծանր սպառնալիքներ է առաջացնում Հայաստանի համար: Այդ հայտարարությունը ավելի է բարդացնում երկրի ծանր դրությունը: Կոչ ենք անում բոլորին, այդ թվում՝ զինվորական ղեկավարությունը՝ հարգել ՀՀ Սահմանադրությունը, բանակն ու զինված ուժերը զերծ պահել ներքաղաքական գործընթացներից եւ չմիջամտել քաղաքական զարգացումներին: Վերագնահատելով ստեղծված դրությունը՝ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ լինել շրջահայաց եւ պատասխանատու, անհապաղ սկսել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների գործընթաց եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու ժողովրդի ազատ եւ արդար կամարտահայտումը: Կարեւորելով խորհրդարանական պետության համակարգը՝ խորհրդարանական ուժերից պահանջում ենք հրավիրել ԱԺ հրատապ նիստ՝ քննարկելու ստեղծված դրությունը, Գլխավոր շտաբի հայտարարությանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ միջոցառումները, եւ հայտարարարել արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակացույցը: ՀՀ վարչապետից պահանջում ենք զուսպ, հավասարակշռված եւ պատասխանատու լինել հրապարակային խոսքում եւ գործողություններում։ Քաղաքական ուժերին կոչ ենք անում քաղաքական զսպվածության․ բացառել տեւական ժամանակ շարունակվող բռնության գործադրման, քաղաքական կյանքում բռնությունը եւ անօրինականությունը որպես մեթոդ կիրառելու տրամադրությունների տարածումը եւ հայտարարությունները: Այդ մեթոդաբանությունը իսպառ մերժելի եւ դատապարտելի է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ ենք անում լինել զգոն, պատրաստ լինել պաշտպանելու ժողովրդավարական սկզբունքները և սեփական ազատությունները: Լեւոն Բարսեղյան Արթուր Սաքունց Ստեփան Գրիգորյան Սոնա Այվազյան Դանիել Իոաննիսյան Գենյա Պետրոսյան
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչին նաև գյումրեցիները հետևեցին: Նախ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ երչևան մեկնելու ցանկություն ունեցողները կարող են հավաքվել Վարդանանց հրապարակում:
Կարճ ժամանակ անց հավաքվեցին, ինքնակազմակերպվեցին: Երևան մեկնողներին ճանապարհելու եկավ նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Նաև տեղյակ պահեց՝ իքնն էլ է մասնակցելու վարչապետի հրավիրած հավաքին:
«Տեղեկացա, որ քաղաքացիները հավաքվել են և պետք է միանան վարչապետի կոչին, եկել եմ իրենց բարի ճամփա մաղթեմ: Իհարկե, ես էլ եմ լինելու էնտեղ, իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ինչ վերաբերում է այլ հայտարարություններին, այն կառույցները, որոնք չպետք է քաղաքականացվեին, պետք է մնան օրենքի դաշտում»,- ասաց մարզպետը:
Արդյո՞ք ԳՇ հայտարարությունն ունի քաղաքական ենթատեքստ: Սարուխանյանն ասաց՝ այո:
«Ամբողջովին քաղաքական հայտարարություն է, իսկ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է միայն ժողովրդին, ու հենց ժողովուրդն էլ իրացնելու է իր իրավունքը: հենց դրա համար էլ գնում ենք Երևան՝ հետևելով վարչապետի կոչին»,-շեշտեց պատգամավորը:
Վարդանանց հրապարակում հավաքված քաղաքացիներն էլ ասացին եկել են իրենց կամքով, գնում են երկրի ղեկավարին սատարելու, քաի որ չեն վստահում ընդդիմությանը կամ իրենց ընդդիմություն կոչած կուսակցություններին:
«Ընչի, Հայաստանը Երևանի էդ մի քանի բաշիբոզուկներո՞վ է: Հլը թող ժողովրդին հարցնեն, թե ում են կողմ, հազիվ էդ կեղտերից, պառազիտներից պրծել ենք, դրանց համը վաղուց տեսել է ժողովուրդը, էդ բիձեն՝ Վազգեն Մանուկյանը, գոնե տարիքից ամընչե, գետինն էլ չի մտնի»,- զայրացած նշեց Երևան մեկնողներին ճանապարհելու եկած գյումրեցիներից մեկը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով: Այս պահին գտնվելով Երևանում՝ Ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»,- գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/707019619995414
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա ուղիղ եթերում դիմել է քաղաքացիներին ևտեղեկացրել, որ ժամը 16:00-ին ելույթ կունենա Հանրապետության Հրապարակում: Նշենք, որ Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/watch/live/?v=435811731022453&ref=watc
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային ժողովի Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջարկել է հետաձգել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրինագծերի փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը: «Քանի որ առաջինից երկրորդ ընթերցմանը բավականին ծավալուն աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա, որը մասամբ կատարել ենք, մասամբ էլ ընթացքի մեջ է, հանձնաժողովի հետ նույնպես համագործակցում ենք առանձին հարցեր քննարկելու առումով, առաջարկում եմ հետաձգել նախագծի քննարկումը, ներառել հետագա օրակարգում»,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում էր ստեղծել հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ։ Նույն հիմնավորմամբ հետաձգվել է նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Խորհրդարանն այս նախագիծը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունել էր: Նախագծով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը։ Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Օրինագծերի քննարկումը հետաձգվել է 2 ամիս ժամկետով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru