Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում. միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում խորագրով քննարկմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նախարարը նախ նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե տարածաշրջանային, թե խոշոր դերակատարների ուժերի, ազդեցությունների վերադասավորում: Սակայն դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: «Այդուհանդերձ կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում»,-ասել է նախարարը: Նա շեշտել է, որ տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը: «Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը»,-ասել է Այվազյանը: Նախարարը շեշտել է, որ հայկական կողմը հանձնառու է կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախևառաջ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալներն ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն: Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ: «Միևնույն ժամանակ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը: Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես խաղաղ գործընթացի առաջմղումը»,-ասել է Այվազյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ կմտնի կառավարության ներկայացրած օրենքի նախագիծ, որով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար սահմանվում են պետական տուրքի այլ դրույքաչափեր: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: «Ըստ այդմ, առաջարկվել է որոշակի փոփոխություններ անել: Առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու դեպքում 2 տոկոս հայցագինը դարձվել է 3 տոկոս, միաժամանակ սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Գործող օրենքով նման սահմանափակում չկա, ինչը խնդրահարույց է»,- ասել է Դանիելյանը:Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու համար որպես առավելագույն չափ սահմանվել է 15 մլն դրամի դրույքաչափ, Վճռաբեկ դատարան՝ 10 մլն դրամ: Այսինքն՝ անկախ տոկոսից, այդ գումարները չեն կարող գերազանցել: Սահմանվել են պետական տուրքի առավելագույն, նվազագույն չափերը՝ նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար:Փոխնախարարի խոսքով՝ տարանջատվել են քաղաքացիական, վարչական, սնանկության վարույթներով դրույքի չափերը:Սահմանվել են նաև պետական տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր:Նախագիծը նպատակ ունի նաև կանխել անհիմն հայցադիմումների ներկայացումը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ ազգային ժողով են հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ, քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից՝ նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»: Ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաեւ ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները եւ սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել: Պատգամավորները պնդել են, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում եւ ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» եզրույթով: Նրանք ընդգծել են, որ նախագծում չի լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը: ՄԻՊ-ը նաեւ նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն եւ կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության: ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները կշարունակվեն. նախատեսվում են նաեւ հանրային լսումներ:
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Մենք շարժվում ենք այն ճանապարհային քարտեզով, որը հրապարակել ենք» Ն.Բաղդասարյան
![]()
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել՝ ավելացնելով, որ կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի:
«Կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի: Թերություն եմ համարում այն, որ երեխաները, կարծես թե որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք, ճշգրտումների կարիք կա», – ասել է վարչապետը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել: «Այո, կան բողոքներ, այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, խնդիր է առաջացրել: Այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները», -նշել է փոխվարչապետը:
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով` հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, որովհետեւ ՀՀ-ում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020-ի փետրվարը շատ լուրջ աճ է արձանագրել 2019-ի փետրվարի նկատմամբ:
Նրա խոսքով, էականորեն աճել են նաև արտահանման ու ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրում: «Այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ, ու իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,- ընդգծել է նա:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թվականի բյուջեի մասին օրենքում, որի նպատակը՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն է:
Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/02/18/Cabinet-meeting/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ն անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է:
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնն ունի երեք մասնաճյուղ, որից մեկը Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղն է: Կենտրոնի առաքելությունն է՝ աջակցել քաղաքացիական հասարակության կառուցմանը Հայաստանում, բարձրացնել բնակչության իրավական գիտելիքների մակարդակը, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
Այս նպատակով, ի թիվս այլ ծրագրերի, կենտրոնը մրցույթային կարգով ենթադրամաշնորհներ է տրամադրում քաղաքացիական հասարակության կառույցներին և անհատ փորձագետներին։
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ենթադրամաշնորհառու կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն 2020թ. ենթադրամաշնորհների նպատակը, դրան հասնելու քայլերը, ներկայացված խնդիրներն ու արդյունքները:
Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
Եսթեր Գրիգորյան- «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ
Մարգարիտա Գրիգորյան- Գյումրու Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Քրիստինա Բաղդասարյան- «Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ
Արմեն Պետրոսյան- Սախարովի կենտրոնի ենթադրամաշնորհների պատասխանատու
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru