Նորություններ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռ, 595 միլիարդ 817 միլիոն դրամի հայցապահանջ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) 2025 թվականին նախաձեռնել է 157 ուսումնասիրություն:

Վարչության կողմից 2025 թվականի ընթացքում դատարան է ներկայացվել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվում է 38-ը, որոնցով ընդհանուր պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: Դրամական պահանջն այդ հայցերով կազմում է 31 միլիարդ 540 միլիոն դրամ, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:

2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ, որից արդեն բռնագանձվել է 65 միլիոն 675 հազար դրամը:

2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար): Բացի այդ, Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50 հազար եվրոյին համարժեք 20 միլիոն 634 հազար դրամ և 878 հազար դրամ:

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, դատարաններում քննվող հայցերի թիվը 155 է, որոնց ընդհանուր հայցագինը կազմում է 595 միլիարդ 817 միլիոն դրամ: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 324 շարժական, 1463 անշարժ գույքեր, 440 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 518 միլիարդ 428 միլիոն դրամ (այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձում մասնակցությունների արժեքները):

Վարչությունն իր ձևավորման օրվանից առ այսօր կնքել է հաշտության 9 համաձայնություն: Հաշտության համաձայնությունների հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 7 անշարժ գույք, 2 շարժական գույք և դրամական միջոց, որոնց հանրագումարը կազմում է 5 միլիարդ 126 միլիոն դրամ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում. դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:

Հիշեցնենք, որ վերոնշյալ տարածքի վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը:

Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում: 2023 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ մշակույթի նախկին նախարարի վերաբերյալ մասն անջատվել ու հանձնվել էր Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն քրեական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի վճռով՝ Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար և դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման. դատական ակտն այսօր մտել է օրինական ուժի մեջ: Հակակոռուպցիոն քրեական դատարանի վերոնշյալ վճռով՝ մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից. կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրական համակարգը կգործի նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների համար

Առողջության համընդհանուր ապահովագրական համակարգը քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների համար կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։ Այդ մասին Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին համակարգը գործում է միայն աշխատանքային պայմանագրերով աշխատողների համար»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Վերականգնվել է շուրջ 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս։

«Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:

Այսպես. 2025 թվականի երկրորդ կիսամյակում Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 615 միլիոն 805 հազար 415 դրամ: Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն 58 հազար 668 դրամ:

2025 թվականի երկրորդ կիսամյակում, Հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 7 միլիարդ 634 միլիոն 51 հազար 185 դրամ: 2025 թվականի երկրորդ կիսամյակում, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանք է դրվել 832 միլիոն 908 հազար 689 դրամի վրա: 2025 թվականի երկրորդ կիսամյակում, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով դրամական միջոցներ չեն արգելադրվել»,- ասված է հաղորդագրությունում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հունվարի 29-ի 10:00-ի դրությամբ բուժհաստատություններում 255,234 ապահովագրական այց է գրանցվել

Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին: Վարչապետն ընդգծել է, որ սկսել են որոշակի դրական արձագանքներ ստանալ դրա վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է բուժաշխատողների մտահոգություններին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դրանք կհավաքագրվեն և հիմնավորները լուծում կստանան:

Արձագանքելով՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների, ամբուլատորիաների առաջնակի տեղեկատվական և գործառնական հատվածը կարծես արդեն հաղթահարված ենք համարում: Մենք դիտարկում ենք այս բարեփոխումը դինամիկ զարգացման տեսանկյունից և բուժաշխատողների, առողջապահական կազմակերպությունների ղեկավարների, կազմակերպիչների հետ անընդհատ աշխատանքի մեջ ենք: Այո՛, բոլոր հետադարձ արձագանքները՝ կապված բժշկական ծառայությունների գների, տրամադրման ձևաչափի հետ, մենք մանրակրկիտ միասնական աշխատանքով առաջիկայում դիտարկելու ենք»։

Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազել է նաև քաղաքացիների կողմից տեղեկատվություն ստանալու հոսքը: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգերը ևս տալիս են դրական փոփոխություններ: «Մենք նաև որոշակի փոփոխություններ ենք իրականացրել ներքին՝ մեկ կաբինետից մյուս կաբինետ փաստաթղթային և շրջանառության մեջ, ավելի պարզեցրել և կրճատել ենք»,-ասել է նախարարը:

Այսպիսով՝ հունվարի 29-ի առավոտյան 10-ի դրությամբ 255,234 ապահովագրական այց է գրանցվել, որից 231993-ը ամբուլատոր այցերն են, 20875՝ հիվանդանոցային, 1390՝ ցերեկային ստացիոնար, շտապօգնության՝ 976 կանչ:

Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի, մասնագետների հետ կազմել են պարզ հարցաշար. «Կամավորներին ընդգրկման փուլում ենք, հաջորդ շաբաթվանից նրանք այցելություններ կիրականացնեն դեղատներ, պոլիկլինիկաներ, բժշկական կենտրոններ: Բացի այդ, բոլոր կենտրոններում միջանցքներում փակցված կլինեն մեծ QR կոդեր, որոնք սկանավորելով քաղաքացին հեռախոսով կարող է անանուն այդ հարցաշարը լրացնել և առաջարկություն ներկայացնել, կարծիքը հայտնել: Իրենց դիտարկումներն էլ մեզ համար շատ կարևոր են, որ մենք անընդհատ լավարկենք գործընթացները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համակարգի հետ կապված արհեստական աղմուկներ լինելու են, քանի որ այն շատ լուրջ կրճատելու է ստվերն առողջապահությունում: «Այստեղ զուգահեռ մի քանի բան է տեղի ունենում՝ և՛ «Արմեդում» հաշվառման հանգամանքը պարտադիր դառնալը, և՛ ՀԴՄ-ներում «Արմեդ»-ի կոդ նշելը: Այսինքն՝ սա բավականին լուրջ ճնշում է ստվերի վրա: Կարծում եմ՝ ստվերը արձագանք կտա, բայց մենք, իհարկե, պարտավոր ենք զտել այդ արհեստական աղմուկը»,- նշել է փոխվարչապետը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Մայիսի 4-ի աշխատանքային օրը Կառավարության որոշմամբ տեղափոխվել է ապրիլի 18

ՀՀ կառավարությունը «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշում է ընդունել:

Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը:

«Նախորդ տարի որոշում է կայացվել 2026 թվականի գարնանային գագաթնաժողովի հյուրընկալումը վերապահել Հայաստանին, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության մասին:

Եվրոպացի մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշվել է գագաթնաժողովն անցկացնել 2026 թվականի մայիսի 3-ին և 4-ին: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակությունների, երկրի և կառույցի ղեկավարների մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային օրվա տեղափոխություն կատարել: Առաջարկում եմ մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ի շաբաթ օրը»,- տեղեկացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Ուզում եմ առիթից օգտվել՝ ևս մեկ անգամ եվրոպական քաղաքական համայնքի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել գագաթնաժողովը երևանում անցկացնելու համար: Սա շատ կարևոր հանգրվան է մեր պետության կայացման և հեղինակության ամրապնդման տեսակետից, և, իհարկե, կարևոր է նաև, որ մենք միջոցառումը հյուրընկալենք կազմակերպչական ամենաբարձր մակարդակով, և համոզված ենք, որ այդպես էլ կլինի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 13-ը ներառյալ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2025 թ. ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։

Որոշումն ընդունվել է՝ հայտարարված 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հարգանքի տուրք՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին ։

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն» են այցելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմը, համայնքների, ուժային կառույցների, կրթական, առողջապահական հաստատությունների ղեկավարները, զինվորականներն ու ազատամարտիկները, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հուշակոթողներին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Հոգեհանգստյան կարգ է կատարվել Մայր Աթոռում ։

f0ad0a4c-44bd-4dba-b104-371055d8f08b

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ արգելափակումից դուրս են բերվել քաղաքացիներ

Հունվարի 27-ին, ժամը 11։10-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել ՃՏՊ-ներ․ բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Առողջ մայրություն.հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագրի արդյունքների ամփոփում

ℹ Շուրջծննդաբերական (հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան) շրջանը կանանց կյանքի ամենազգայուն եւ բարդ ժամանակահատվածներից է, որը պահանջում է հատուկ ուշադրություն եւ աջակցություն՝ մասնավորապես հոգեկան առողջության խնդիրների կանխարգելման տեսանկյունից: Հղիության եւ ծննդաբերությունից հետո մինչեւ մեկ տարի ընկած շրջանը հայտնի է որպես պերինատալ շրջան եւ կանանց մոտ հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ խոցելիության ժամանակահատված: Յուրաքանչյուր հինգերորդ կինն այս ժամանակահատվածում ունենում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

📌Մեդիա քննարկումը կազմակերպել է «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ «Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան

քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։

—————————————-

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————-

🎤Բանախոսներ

➡️ Դավիթ Աղաբեկյան – «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի համակարգող

➡️ Քրիստինա Բաղդասարյան – «Կանանի» ՀԿ նախագահ, «Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագրի ղեկավար

➡️ Հայկ Մկրտչյան- Հոգեսոցիալական աջակցության ծառայությունների փորձագետ, «Հարբժշկական մասնագետների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Շուրջծննդյան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հոգեսոցիալական աջակցության ծառայությունների մոնիթորինգի» փորձագետ

➡️ Արմինե Ադամյան – Հոգեբան, «Հետծննդյան դեպրեսիայի վաղ հայտանբերում և ուղեգրում» ՇՄԶ կերդիտավորված դասընթացի դասընթացավար

➡️ Դիանա Եղոյան՝ ծրագրի մշտադիտարկման փորձագիտական խմբի սոցիոլոգ-վերլուծաբան

🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com