Նորություններ

Խոչընդոտվել է ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված  հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ս.Ն.-ն և Դ.Խ.-ն՝ համապատասխանաբար 2025 թվականի դեկտեմբերի 17-ին և դեկտեմբերի 26-ին, հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով բարոյական նորմերի նկատմամբ, հնչեցնելով հայհոյանքներ, կատարել են խուլիգանություն՝ խոչընդոտելով ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Աբու Դաբիում կայացել է Փաշինյան–Ալիև հանդիպումը

Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հյուրընկալությամբ և վկայությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական դինամիկայի պահպանման և առաջմղման կարևորությունը՝ երկկողմ ձևաչափով:

Կողմերն ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան:

Կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով։

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

On February 4, the Prime Minister of the Republic of Armenia, Nikol Pashinyan, met with the President of the Republic of Azerbaijan, Ilham Aliyev, in Abu Dhabi, United Arab Emirates.

 The sides welcomed the progress achieved in the implementation of the outcomes of the Washington Peace Summit, hosted and witnessed by the President of the United States, Donald J. Trump.

They noted the importance of maintaining the positive momentum in advancing the normalization process between Armenia and Azerbaijan on a bilateral basis.

 The sides acknowledged that both societies are witnessing real benefits of peace on the ground.

They expressed satisfaction with the start of bilateral trade and ongoing export of oil products from Azerbaijan to Armenia, as well as the transit of grain and other goods from third countries to Armenia through the territory of Azerbaijan. The sides agreed to further explore opportunities to expand bilateral trade and economic cooperation.

 They also welcomed reciprocal visits by civil society representatives and concurred on the need to broaden confidence-building measures.

The Prime Minister Pashinyan and the President Aliyev discussed the implementation of TRIPP and other connectivity projects.

The Prime Minister of Armenia and the President of Azerbaijan reaffirmed their readiness to continue working toward the further strengthening of peace and stability between their countries and agreed to maintain contacts in support of the bilateral normalization process.

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ:
Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են։
Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ խուզարկություններով նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ:
Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Կատարվում է նախաքննություն։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Պետության տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույք

Դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով և դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում, 2025 թվականին պետության (համայնքի) սեփականության իրավունքն է վերականգնվել, ինչպես նաև պետության (համայնքի) փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 176 միլիոն 868 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ:

 Մասնավորապես.

 Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել՝

 Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 9420 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 360 միլիոն 690 հազար դրամ:

  • Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 6640 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 254 միլիոն 244 հազար դրամ:
  • Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 16870 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 645 միլիոն 950 հազար դրամ:
  • Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ 4 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 32 միլիոն դրամ։
  • Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Ֆ. Նանսենի փողոցի 45 ավտոդրոմ հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքը և 88.9 քմ մակերեսով ավտոդրոմը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 77 միլիոն 140 հազար դրամ:
  • Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 658 միլիոն 586 հազար դրամ:
  • Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 17730 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիարդ 44 միլիոն 444 հազար դրամ:
  • Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 7090 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 417 միլիոն 659 հազար դրամ:
  • Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող՝ շուրջ 2.8 հա մակերեսով հողատարածքը, 35.2 քմ մակերեսով հյուրանոցը, 10.9 քմ մակերեսով պահակատունը, 41.2 քմ մակերեսով գրասենյակը, 182.8 քմ մակերեսով արհեստանոցը, 14.7 քմ և 198.9 քմ մակերեսով պահեստները, ինչպես նաև Ղափանցյան 59/11 հասցեի 0.0376 հա հողամասը: Փորձագետի կողմից գնահատված շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 639 միլիոն 650 հազար դրամ:
  • Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն դրամ:
  • Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի 16/18 հողամաս հասցեում գտնվող՝ 60 քմ մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 413 հազար դրամ:
  • Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդ գյուղում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 404 հազար դրամ:
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 31 հասցեում գտնվող՝ 5000 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 9 միլիոն 388 հազար դրամ:
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ 2.3 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 375 միլիոն դրամ:
  • Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղում գտնվող՝ 4 հա մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 20 միլիոն 592 հազար դրամ:
  • Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող՝ 112 պահակատուն հասցեի 3 հա մակերեսով հողատարածքը և 16.6 քմ մակերեսով շինությունը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիոն 580 հազար դրամ:

Հայաստանի Հանրապետության փաստացի տիրապետմանն են վերադարձվել՝

  • Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 60 միլիարդ 553 միլիոն դրամ:
  • Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հանգստյան գոտի 2-րդ փողոց, 47 հասցեում գտնվող՝ 1.0 հա 1905.0 բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 68 միլիոն 343 հազար դրամ:

Համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել՝

Արարատի մարզ

  • Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը և դրանով ծանրաբեռնված՝ 0.15878 հա մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 22 միլիոն 248 հազար դրամ:
  • Արարատի մարզի Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 122 հազար դրամ:
  • Արարատի մարզի Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 183 հազար դրամ:
  • Արարատի մարզի Նարեկ բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ 257 քմ մակերեսով մշակույթի տունը և 900 քմ մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 411 հազար դրամ:

Կոտայքի մարզ

  • Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձան հանդիսացող՝ 0.10519 հա մակերեսով հողամասը:

Լոռու մարզ

  • Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 554 հազար դրամ:
  • Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի 0.45 հա մակերեսով 305 հազար դրամ կադաստրային արժեքով վարելահողը, 0.39 հա մակերեսով 385 հազար դրամ կադաստրային արժեքով վարելահողը, 0.13 հա մակերեսով 50 հազար դրամ կադաստրային արժեքով վարելահողը, 0.7 հա մակերեսով 1 միլիոն 75 հազար դրամ կադաստրային արժեքով վարելահողը:

Վայոց ձորի մարզ

  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ գյուղի 29-րդ փողոցի 6 հողամաս և Գետափ գյուղի 29-րդ փողոց 4 հողամաս հասցեներում գտնվող՝ 2 հողամասերը՝ յուրաքանչյուրը 800 քմ մակերեսով: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 976 հազար դրամ:
  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող՝ 10.000 քմ մակերեսով և 5000 քմ մակերեսով 2 հողամասեր: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 354 հազար դրամ:
  • Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան գյուղում գտնվող՝ 1,0172 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 188 հազար դրամ:

Տավուշի մարզ

  • Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891.1 քմ մակերեսով մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ:

Համայնքների փաստացի տիրապետմանն են վերադարձվել՝

Արարատի մարզ

 Արարատի մարզի Ջրաշեն համայնքի Բաղրամյան փողոցի 14-րդ հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և 0.26466 հա մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 17 միլիոն 865 հազար դրամ:

Գեղարքունիքի մարզ

  • Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գտնվող՝ 0.2967 հա մակերեսով, 1.303 հա մակերեսով, 3.2104 հա մակերեսով, 0.8041 հա մակերեսով հողամասերը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը ընդհանուր՝ 69 միլիոն 727 հազար դրամ:
  • Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ընդհանուր 40.6 հա մակերեսով հողամասը: 35 հա մակերեսով հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 434 միլիոն 700 հազար դրամ է, 5.6 հա մակերեսով հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 69 միլիոն 727 հազար դրամ:
  • Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադաշտի 6.5 հա հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 123 միլիոն 224 հազար դրամ:

Սյունիքի մարզ

  • Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղ 25 հասցեի 4.16 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 32 միլիոն 947 հազար դրամ:
  • Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու տարածքում գտնվող՝ 475 քմ և 190 քմ մակերեսներով հողատարածքները: 190 քմ մակերեսով հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 1 միլիոն 298 հազար դրամ է, 475 քմ մակերեսով հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 3 միլիոն 246 հազար դրամ:

Վայոց ձորի մարզ

  • Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Մյասնիկյան փողոց 1/1 արհեստական լճակ հասցեում և Մյասնիկյան փողոց 2/4 հասցեում գտնվող երկու հողամասերը, որոնցից մեկը՝ 13.930 քմ մակերեսով, մյուսը՝ 2.661 քմ մակերեսով: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ համապատասխանաբար՝ 226 միլիոն 37 հազար դրամ և 45 միլիոն 207 հազար դրամ:

Տավուշի մարզ

  • Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 985 հազար դրամ:
  • Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/41 հասցեում գտնվող 1500 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 10 միլիոն դրամ:
  • Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 200 հազար դրամ:
  • Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 400 հազար դրամ:
  • Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վալանսի փողոց թիվ 1/29 հասցեում գտնվող՝ 0․0605 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 134 հազար դրամ:
  • Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.00198 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 135 հազար դրամ:
  • Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող 350.1 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 392 հազար դրամ:
  • Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 135 հազար դրամ:
  • Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18 հասցեում գտնվող 19 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 135 հազար դրամ:
  • Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/55 հասցեում գտնվող 436 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 985 հազար դրամ:
  • Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի 9 փողոց, թիվ 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 44 միլիոն 121 հազար դրամ:
  • Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոց թիվ 63/2 հասցեում գտնվող՝ 1163.3 քմ մակերեսով մանկապարտեզի շենքի մի մասը՝ 286.5 քմ մակերեսով: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 30 միլիոն 838 հազար դրամ:
  • Տավուշի մարզ, Իջևան համայնքի Սպանդարյան փողոց 1/91 հասցեում գտնվող զբոսայգու շատրվաններին 0.03265 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 450 հազար դրամ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու

Հունվարի 30-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 3-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց և 181 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Շուրջ 7․5%-ով աճել է ուղևորահոսքը դեպի Երևանի «Զվարթնոց» և դեպի Գյումրի «Շիրակ» օդանավակայաններ. ՀՀ ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարության 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրել է նաև, որ շուրջ 75%-ով աճել է դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորահոսքը, շուրջ 32,4 տոկոսով՝ միայն Գյումրիի մասով:

«Սա հետևանք է առաջին հերթին Կառավարության վարած քաղաքականության, մասնավորապես՝ բազավորման պայմանով սուբսիդավորման, ինչին արձագանքել է Wizz Air ավիաընկերությունը: Ինչպես արդեն գիտեք, մի քանի ուղղությամբ թռիչքներ են մեկնարկել, այդ թվում նաև Գյումրիից եվրոպական երկրների ուղղությամբ»,- շեշտել է Դավիթ Խուդաթյանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից. ՀՀ ՏԿԵ նախարար

«Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել: Գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից, և պարոն Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարումն այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացրել», այս մասին ՀՀ ՏԿԵ նախարարության՝ 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հարցին, թե Շիրակի մարզպետն ազատվելու է պաշտոնից: «Տարվա ընթացքում տարբեր լրատվականներ բազմաթիվ այդպիսի տեղեկատվություններ են շրջանառում, որոնց մի մասն իրական է, մի մասն իրական չէ: Պարոն Առուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում:

Այդ է պատճառը, որ լուրի հրապարակումից հետո պարոն Առուշանյան է մարզպետը: Նա շարունակելու է պաշտոնավարել մարզում, մենք նրա աշխատանքից գոհ ենք: Բնականաբար, աշխատանքային պրոցեսում թերություններ էլ կլինեն, շտկման հնարավորություն էլ կլինի, բայց նրա աշխատանքը գնահատում ենք բավարար, և կարծում ենք՝ նա շարունակելու է աշխատանքը Շիրակի մարզում»,- ասել է Դավիթ Խուդաթյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերում տեխնիկական խոտան է արձանագրվել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերում տեխնիկական խոտան է արձանագրվել։ Գերատեսչությունից հայտնում են, որ նոր քննություն կկազմակերպվի։ «2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:

Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը: Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը: Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան

Հունվարի 31-ին, ժամը 19։42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ 20:58-ին: Այրվել են տանիքը (մոտ 80 քմ) և խոհանոցը՝ մասամբ (մոտ 10 քմ):

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի կից շինություններ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԱԲ-հիմքով զանգերի կենտրոնի ներդրումը միտված է ծառայությունների 24/7 հասանելիության ապահովմանը՝ բացառելով չստուգված տեղեկատվության օգտագործումը․ ԲՏԱՆ

ԲՏԱ նախարարւթյունից հայտնում են, որ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է AI call centre-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծի ներդրման հեռանկարները։ «Հունվարի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ։

Screenshot-2026-01-31-114800-1024x677

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը։ Քննարկման առանցքում եղել է ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի համատեղ նախաձեռնությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար արհեստական բանականության (ԱԲ) հիմքով աշխատող «Զանգերի և չաթ (chat) կենտրոնի համակարգի» նախագծման, մշակման և ներդրման գործընթացը։ Նախաձեռնության նպատակն է խթանել ՀՀ թվային վերափոխումը՝ ժամանակակից թվային լուծումների ներդրմամբ և լայն կիրառմամբ՝ բարձրացնելով պետական ծառայությունների հասանելիությունն ու որակը։

Screenshot-2026-01-31-114822-1024x688

Իր խոսքում նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում արհեստական բանականության կիրառումը պետական ծառայությունների ավտոմատացման գործընթացում՝ տարբեր AI գործիքների ներգրավմամբ, հանրային կառավարման շրջանակում արհեստական բանականության գործիքակազմի ընդլայնմամբ և հատվածական լուծումներից համակարգային մոտեցումների անցմամբ։ Նախարար Հայրապետյանը կարևորել է արհեստական բանականության դերը տնտեսության թվայնացման գործընթացում՝ ընդգծելով, որ AI-ի վրա հիմնված call centre լուծումները կարող են էականորեն բարձրացնել ծառայությունների որակը, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը և ամրապնդել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը։ Հայրապետյանն առանձնակի շեշտադրել է պետություն–մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ միաժամանակ անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին ու խնդիրներին։ Նախարարը նշել է, որ հանրային ծառայություններում տեղական ինքնաշխատ համակարգերի ներդրման և կիրառման ընդլայնումը կնպաստի տեղական արտադրության, ինդուստրիայի և նորարարությունների զարգացմանը՝ ապահովելով կայուն տնտեսական աճ։

Screenshot-2026-01-31-114842-1024x679

Հանդիպման շրջանակում քննարկվել են նախամրցութային շուկայի ուսումնասիրության մանրամասները՝ ԱԲ-հիմքով զանգերի և չաթերի կենտրոնի հնարավոր լուծումների, տեխնիկական մոտեցումների և շուկայի ընդհանուր կարողությունների գնահատման նպատակով։ Ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մասնագիտական առաջարկներն ու դիտարկումները՝ հնարավոր տեխնիկական լուծումների, նմանատիպ համակարգերի ներդրման փորձի, տեխնիկական իրագործելիության, հնարավոր ռիսկերի, սահմանափակումների և զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Նշված փուլում որևէ գնման ընթացակարգ մեկնարկած չէ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության կիրառման հեռանկարները զանգերի և հաճախորդների սպասարկման կենտրոններում, ոլորտի զարգացման ներկայիս միտումները, առկա մարտահրավերներն ու աճի հնարավորությունները Հայաստանում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել AI լուծումների ներդրմանը, տվյալների անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հարցերին: Նախագիծը նախատեսում է միասնական հարթակի ստեղծում, որը կներառի հայերեն և անգլերեն լեզուներով չաթբոտ, ձայնային գործակալ, կենդանի օպերատորի կառավարման միջավայր և վարչական մոդուլ։ Համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների հարցումների ավտոմատացված, ճշգրիտ, վերահսկելի և միասնական պատասխանների տրամադրում՝ համապատասխանելով ՀՀ տվյալների պաշտպանության և կիբեռանվտանգության օրենսդրական պահանջներին։ ԱԲ-հիմքով զանգերի և չաթերի կենտրոնի ներդրումը միտված է քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացմանը, արձագանքման ժամանակի կրճատմանը, սպասարկող անձնակազմի ծանրաբեռնվածության նվազեցմանը և ծառայությունների շարունակական՝ 24/7 հասանելիության ապահովմանը՝ միաժամանակ բացառելով չստուգված տեղեկատվության օգտագործումը»,- ասված է հաղրդագրւթյունում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com