Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:Նախագահ Սարգսյանը հանգամանալից անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն։Հայաստանի նախագահը նշել է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի և անմիջական ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է նաև նրա կողմից տարածաշրջան իսլամիստ զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության համար:Ժոզեպ Բորելը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Առղջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգենը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի և դրա հարուցած հիվանդությունների տարածման կտրուկ աճին։
«Սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղում սկսված բռնության հետևանքով տեղահանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, շատերը՝ մահացել: ԱՀԿ-ն խորապես ցավում է հակամարտությունից տուժած յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր բնակչի համար։ Ռազմական գործողություններն արդեն իրենց ազդեցությունն են ունենում COVID-19-ի տարածման կտրուկ աճի վրա։ Բռնության շարունակությունն ու դրան հաջորդող տեղաշարժերը է՛լ ավելի կխորացնեն առողջապահության ոլորտում առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը:
Ռազմական գործողությունները հանգեցնում են բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու խափանումների, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում արդեն իսկ ծանրաբեռնված առողջապահական համակարգի վրա»,- ասված է հայտարարության մեջ։
ԱՀԿ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին պաշտպանել քաղաքացիական անձանց, չթիրախավորել բժշկական հաստատությունները, որոնք օգնություն են ցուցաբերում հիվանդներին և վիրավորներին:
Նշվում է, որ համավարակի պայմաններում հատկապես կարեւորություն ունի առողջապահական ոլորտի աշխատողներին պաշտպանել պատերազմի բռնությունից, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարը համաճարակի դեմ։ Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր է առողջապահական ծառայությունների հասանելիության պահպանման համար, որը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է»,- եզրափակել է Կլյուգենը:
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը, սակայն նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահից Վլադիմիր Պուտինից դեռևս չի ստացել ՌԴ մայրաքաղաք այցելելու հրավեր, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ալիևն ասել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում:Հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել էին, որ պատրաստ են հանդիպել:
Աղբյուր՝ https://radiosputnik.ria.ru/20201022/aliev-1580999018.html
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Իրանական Azariha տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական հրետանու ռմբակոծությունից տուժած Իրանի սահմանամերձ տների փլուզման մասին։Ալիքը նաև հայտնել է դեպի Իրան ուղարկվող ԱԹՍ-ների մասին։«Արդյոք ժամանա՞կը չէ, որ իրանական բանակը բուֆերային գոտի հայտարարի Լեռնային Ղարաբաղի խորքային տարածքները»,- այս հարցով է եզրափակել հրապարակումն իրանական ալիքը։ Տեսանյութում ավերված իրանական տուն է սահմանամերձ բնակավայրից:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը և ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Աղբյուր՝ https://www.president.am/hy/decrees/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:«Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/5231131510246336
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի՝ ավելի քան 7 միլիոն բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ փաստաթղթին կողմ է քվեարկել օրենսդիրների բացարձակ մեծամասնությունը՝ 61 պատգամավոր, դեմ են եղել 2-ը:Նոր Հարավային Ուելսի խորհրդարանականները նաև դատապարտել են Արցախի հայերի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումները։Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել են նաև Ամերիկայի 9 նահանգներ՝ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Ջորջիա, Հավայի, Միչիգան,Կոլորադո, Լուիզիանա և Կալիֆորնիա։
Աղբյուր՝ https://www.facebook.com/ancaustralia/posts/3313300525390764
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Viasat» ամերիկյան ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային։ Ամերիկահայ համայնքը բողոքի ակցիաներ է անցկացրել «Viasat»-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով դադարեցնել արբանյակային կապ և սարքավորումներ մատակարարել թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը, որը հանդիպել է ընկերության ներկայացուցչի հետ։ Ընկերության ներկայացուցիչներն ընդունել են հայ համայնքի անդամներին և լսել նրանց պահանջները։ Ընկերությունից հայտնել են, որ Թուրքիային արբանյակային կապ չեն տրամադրում, այլ միայն ռազմական տեխնոլոգիաներ են մատակարարում։ Ընկերություն ներկայացուցիչն ասել է, որ պահանջելու են Վաշինգտոնից բացատրել, թե ինչպես է օգտագործում Թուրքիան իրենց տրամադրած տեխնոլոգիաները։ «Մենք ցավակցում ենք հայերի ընտանիքներին։ Մենք պաշտպանական ոլորտի գործունեությամբ ենք զբաղվում։ Մենք մեր արտադրանքը վաճառել ենք Թուրքիային, սակայն չենք իմացել, որ դրանք օգտագործվում են ահաբեկչության համար։ Ես հուսով եմ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն արդեն Թուրքիայի ականջները ձգելու ճանապարհին է։ Մենք մեր կողմից հնարավոր ամեն ինչ արդեն արել եք։ Մենք դատապարտում ենք այդ զենքերի օգնությամբ անմեղ մարդկանց սպանությունը, մենք տեղյակ ենք, որ Կանադան արգելել է անօդաչու թռչող սարքերի աչքերի արտահանումը Թուրքիա, մենք նույնպես չեղարկել ենք Թուրքիայի հետ պայմանագիրը ու այլևս չենք տրամադրելու մեր տեխնոլոգիան թուրքերին»,- ասել է «Viasat»-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ իրենք ինչպես արբանյակային կապ են ապահովում, այնպես էլ ռազմական տեխնոլոգիաներ են արտադրում, սակայն Թուրքիային միայն ռազմական տեխնոլոգիաներ են մատակարարում։ «Նրանք այլևս չեն ստանա մեր արտադրանքը, ես շատ շնորհակալ եմ այս խաղաղ ցույցերի համար։ Հուսով եմ, որ այս ահաբեկչությունը կանգ կառնի»,- ասել է նա հայ համայնքի ներկայացուցիչ Քրիստինե Հալաջյանին։ Հավելենք, որ սարքավորումները, որոնք մատակարարել է «Viasat» ընկերությունը, անօդաչու թռչող սարքերի ուղեղի աշխատանքն են ապահովում և շատ կարևոր բաղադրիչ են։
Տեսանյութ՝ https://www.facebook.com/KristineHalajyan/videos/10208583797028878
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru