Նորություններ

Զոհերի ցանկում ներառված 10 զինծառայողների անուններ սխալմամբ են հայտնվել

Արցախի ՊԲ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ:Մասնավորապես նշված ցուցակներում ներառված են եղել Արթուր Արամայիսի Առաքելյանի, Հակոբ Խաչատուրի Հակոբյանի, Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի, Վահրամ Վաչագանի Հովհաննիսյաննի, Գևորգ Մանվելի Մանուկյանի, Արմեն Զավենի Ամիրջանյանի, Իշխան Ռաֆիկի Ասլանյանի, Միսակ Հակոբի Սաֆարյանի, Հայկ Արարատի Հակոբյանի և Արթուր Նորիկի Մինասյանի անունները, որոնք, ինչպես պարզվել է, ողջ են:ՊԲ-ից հայցում են բոլորի ներողամտությունը:

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Արցախի խորհրդարանն ընդունել է աշխարհազոր ստեղծելու մասին օրինագիծը

Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նստաշրջան:
ԱՀ ԱԺ-ից հայտնում են, որ նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված զոհերի հիշատակը:
Խորհրդարանը քննարկել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:
Զեկուցողի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը բխում է կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:
Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են «աշխարհազոր» հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքը:

Աղբյուր՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Առավոտից Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել

ՊԲ-ն ծանր մարտեր է մղում. Վահրամ Պողոսյան
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները:Ըստ խոսնակի՝ պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար:

Աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=109698327578729&id=102006298347932

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Համացանցում հայտնվել է Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանների գաղտնազերծված ձայնագրությունը

Համացանցում հայտնվել է ևս մեկ գաղտնազերծված ձայնագրություն, որն ապացուցում է, որ սիրիացի վարձկանները այս օրերին կռվում են Ադրբեջանի բանակի կազմում՝ Արցախի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի:Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները հակառակորդի դեմ պայքարի և հետագա քայլերի ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցել են նախկին իշխող ՀՀԿ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։ Զրուցակիցները ողջունել են նման ձևաչափով մտքերի փոխանակությունը: Նշվել է, որ կախված իրավիճակից՝ նմանատիպ հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ:

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/10/12/Nikol-Pashinyan-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Տվյալներ են ստացվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմում միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին.

ՔԿ
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետային-հրթիռահրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձել Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը։ Մասնավորապես՝ սպանվել է ընդհանուր 25 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 8 կին և 16 տղամարդ: Սպանության դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ Շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (1 անձ):Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 100-ից ավելի քաղաքացիական անձինք, որոնցից 80-ից ավելին ստացել են լուրջ վնասվածքներ։Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ տվյալներ են ստացվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմում միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին: Նախաքննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառվել և շարունակում է կիրառվել ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված կասետային բնույթի է: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

Աղբյուր՝ http://www.investigative.am/news/view/paterazm-arcax.html

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ

«Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»,- գրել է ՀՀ Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3323936977642439

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ. բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք. Արայիկ Հարությունյան

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում են պայքարի մեջ: «Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»,- եզրափակել է նա՝ հրապարակելով լուսանկարներ:

Աղբյուր՝  https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/623051685058875

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՊԲ ՀՕՊ ուժերը խոցել են հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ. ՊՆ

ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցներով հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ:Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն՝ ներկայացնելով տեսանյութ: ԱՅն իր էջում հրապարակել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Տեսանյութ՝ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3323677251001745

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com