Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը:«Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները», – ասված է հաղորդագրությունում:Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ:Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո, նշված է հաղորդագրությունում:
Աղբյուր՝ http://nkrmil.am/news/view/3038
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru