ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, ականապատել այն և բարեհաջող դուրս եկել տարածքից: Հաջողված գործողության կազմակերպման ու իրականացման համար մայոր Հովիկ Միրզոյանը, կապիտաններ Արմեն Անդրյանը, Շանթ Հայրապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Կորյուն Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, շարքայիններ Սամվել Իսախանյանը, Ալիկ Շավերշյանը, Սուրեն Խաչատրյանը, Նորիկ Խաչատրյանը, կրտսեր սերժանտներ Կարեն Պետրոսյանը, Անդրանիկ Արամյանն ու Ալբերտ Ֆարմանյանը, աշխարհազորայիններ Թելման Գաբրիելյանը, Սեյրան Ավագիմյանը, Վարուժան Մանասյանը, Էրիկ Աղաջանյանը և պահեստազորի գնդապետ Մանվել Գրիգորյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով:
Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3342563509113119
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/812516699584259
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։ Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/812571399578789
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Էրդողանը իրականացնում է Իսրայելի ծրագիրը` ներսից քայքայելով Թուրքիան» Մ․Հինդոյան
![]()
![]()
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդումը, թե Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ հրթիռ է արձակվել:«Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը», – Ֆեյսբուքում գրում է նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3335023366533800
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա։ Մեր հայրենակիցները փակ են պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները` Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։
Հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչումը և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում։
Աղբյուր՝ https://bit.ly/2T1QK0l
Տեսանյութ՝ https://www.facebook.com/stellamariya.davidyan/videos/969745640178345/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր հայեր և օտարազգիներ, որոնք սատարում են հայ ժողովրդին, հոկտեմբերի 15-ին բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքի դիմաց, և դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները: Բողոքի ակցիայի մասնակիցներն ԱՄՆ-ի իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, դադարել որևէ ռազմական կամ այլ օգնություն տրամադրել վերոնշյալ երկրներին և ճանաչել Արցախը:Նրանք ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, իսկ պաստառների վրա գրել են. «Մենք արդարություն ենք պահանջում», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին», «Ճանաչել Արցախը», «Վե՛րջ տվեք պատերազմին», «Հաղթելու ենք»:Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամո՛թ Թուրքիային, ամո՛թ Ադրբեջանին», «Էրդողանն ու Ալիևն ահաբեկիչներ են», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»:Ավելի վաղ ամերիկահայերը բողոքի ակցիա էին իրականացրել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի տան դիմաց, հետո՝ Սպտակ տան դիմաց: Նրանք պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը, զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից, դադարեցնել ֆինանսական աջակցությունը Ադրբեջանին ու Թուրքիային:Նման պահանջներով հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում:
Տեսանյութ՝ https://www.facebook.com/257834634268733/videos/648418732399502
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունն են քննարկել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։ Ադրբեջանի ագրեսիվ այս գործողությունները ուղեկցվում են միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով՝ հերթական անգամ ընդգծելով Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի լիարժեք իրացման և ճանաչման միջոցով, ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:Նախարարը խորը մտահոգություն է արտահայտել միջազգային զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելու ճանապարհով Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առնչությամբ, ընդգծելով, որ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոնի վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի համար, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը, և շարունակելու է ստեղծված իրավիճակի մշտապես տեղեկացնել ՀԱՊԿ-ին ու անդամ երկրներին:
Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/press-releases/2020/10/15/fm_csto/10531
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ: Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ կգործի 6 ամիս ժամկետով: Ըստ նախարարության հիմնավորման՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ, ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններում: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում՝ հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:
Աղբյուր՝ https://www.e-draft.am/projects/2801
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru