Նորություններ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1465-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1465-ով՝ հասնելով 61 հազար 460-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 422-ով և հասել 47 հազար 541-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել 4005 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 340 հազար 116-ի:Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. – «Պացիենտները եղել են 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 83 (կին), 68 (տղամարդ), 86 (տղամարդ), 86 (կին), 93 (կին), 73 (կին), 60 (տղամարդ) և 73 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1056-ի, ևս 314 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 919 մարդ:

Աղբյուր՝  http://www.moh.am/#1/3285

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գիշերը լարվածությունը պահպանվել է, առավոտյան Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Աղբյուր՝  https://www.facebook.com/arcrun/posts/3439559989412918

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է. թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։Արցախի արտաքին իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Նշվում է, որ զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան։

Աղբյուր՝ https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3778033428897771

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ներկայացվել է ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծերի հեռախոսահամարները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծերի հեռախոսահամարները
Դրանք են՝
-Ռազմական դրության պայմաններում սոցիալական աջակցություն տրամադրելու և ստանալու համար զանգահարել 117 կամ 114
-Առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում այցելել ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա, թեժ գիծ` 8003
-Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար Պաշտպանության նախարարության թեժ գիծ` 1 28, 8501, 8503
-Մարտական գործողությունների մասնակից անձանց և նրանց ընտանիքներին, ինչպես նաև տուժած քաղաքացիներին անվճար օնլայն հոգեբանական օգնություն ցուցաբերելու թեժ գիծ` 060 834 777
-Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից։ Այցելել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով
-Հայաստան-Արցախ ելք-մուտքի և տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների համար զանգահարել՝ +37447 95 42 29, +37447 94 45 29 հեռախոսահամարներով
-Արցախից ժամանած քաղաքացիների փաստաթղթեր չունենալու դեպքում կարող են մոտենալ իրենց ժամանակավոր բնակության վայրին մոտ գտնվող տարածքային անձնագրային բաժին կամ Անձնագրային և վիզաների վարչություն (ՕՎԻՐ)
-Երեխաները կարող են կրթություն ստանալ ժամանակավոր կեցության վայրի ամենամոտ գտնվող դպրոցում` առանց փաստաթղթերի ներկայացման
-Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425
-Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 660054 հեռախոսահամարը

Աղբյուր՝  https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/809289893240273

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հունաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Աղբյուր՝  https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/10/15/arm_greece/10528

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսաուղերձով դիմել է ազգաբնակչությանը՝ կոչ անելով խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, փրկել կյանքեր, քանի որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք:«Հիմա հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, և մյուս խնդիրները, կարծես թե, մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Օրհասական այս օրերին մենք զբաղվում ենք մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ»,- ասել է Թորոսյանը: Այս օրերին վիրավորում ստացած բոլոր զինծառայողներին, կամավորներին, խաղաղ բնակիչներին մաղթելով առողջություն և շուտափույթ ապաքինում՝ Թորոսյանն ընդգծել է, որ, այդուհանդերձ, զուգահեռ իրականությունում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ: «Հիվանդության՝ օրեցօր ավելացող դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին՝ ՀՀ ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, և, ցավոք, խլում կյանքեր: Այժմ ավելի քան կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Վստահորեն կարելի է արձանագրել, որ 3 կանոնների կիրառումը՝ սոցիալական հեռավորության պահպանում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, դրական արդյունք է տվել ամռան ամիսներին, ինչը նշանակում է, որ հնարավոր է անհատական մակարդակում ազդեցություն ունենալ վիրուսի տարածումը կանխարգելելուն»,- ընդգծել է նա։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և սփյուռքի տարբեր բժշկական հաստատություններից առաջնագիծ մեկնած հարյուրավոր բուժաշխատողների, բոլոր բուժաշխատողներին՝ 10 ամիս շարունակ կորոնավիրուսային հիվանդության դեմ անխոնջ պայքարելու և կյանքներ փրկելու համար: Նախարարն իր խորը վշտակցությունն ու ցավակցությունն է հայտնել նահատակված հերոսների հարազատներին և մտերմիներին: «Հիշեք՝ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք, թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Կրիր դիմակ, փրկիր կյանքեր»,- եզրափակել է Թորոսյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱՄՆ ավելի քան 100 սենատորներ և ներկայացուցիչներ պահանջել են դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան. ANCA

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան` կոչ անելով պատժել Էրդողանի և Ալիևի վարչակարգերին՝ Արցախի բնակչության հանդեպ ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։ Այս մասին ասվում է ANCA-ի պաշտոնական էջում։ « ԱՄն վարչակազմը պետք է լսի ինչպես իր հետախուզական գործակալներին, որոնք լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այս հարձակումը, այնպես էլ ուշադրություն դարձնի Կոնգրեսի կոչին, որը պահանջում է երկկուսակցական հիմքերով պատժամիջոցներ կիրառել Էրդողանի ու Ալիևի ռեժիմների դեմ: Հաջորդ հնարավորության դեպքում պալատը պետք է ընդունի 1165-րդ բանաձևը` մեսիջ ուղարկելով ոչ միայն Անկարային և Բաքվին, այլև Սպիտակ տանն և գանձապետական վարչությանը, քանի որ ԱՄՆ անգործությունն արդեն չափազանց շատ անմեղ կյանքեր է արժեցել», – ասել է ANCA- ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ավելի քան 750,000 նամակ է ուղարկվել , որոնցով ԱՄՆ իշխանություններից կոնկրետ գործողություններ են պահանջում։

Աղբյուր՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կորոնավիրուսի նոր հակառեկորդ է գրանցվել՝ 1371 դեպք 1 օրում

Հոկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59.995 դեպք, որից՝ 47.119-ը՝ առողջացած, 1046-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11.519 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 336.111 թեստավորում:Այսպիսով՝ երեկ կատարվել է 3957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք: Ունենք 406 առողջացած:Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Աղբյուր՝ http://www.moh.am/#1/3281

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում է շնորհվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել՝ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:

Աղբյուր՝  https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2780428442277533

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru