© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
📌ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կփոխի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դասավանդման մեթոդը, դասընթացները կիրականացվեն նաև զորանոցային, ճամբարային պայմաններում:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Սուրեն Ավետիսյան Գյումրու ավագ զինղեկ,ավագ լեյտենանտ, թիվ 10 հին . դպրոցի զինղեկ՝
➡ Սամվել Խաչատրյան Ֆոտոն վարժարանի զինղեկ, փոխգնդապետ
➡ Վաչագան Սարգսյան Գյումրու թիվ 20 հիմն. դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ,
➡ Ժորա Աբգարյան «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ի նախագահ
🔗Արմենուհի Մինասյան
#Preliminary #Military #Education
Լյովա Էլամիրյանը Իսահական 9 շենքի հնաբնակներից է, նկարագրում է 80-ամյա բնակելու ներկայիս վիճակը։ Այս շենքը մեկն է Գյումրիում հաշվառված այն 92 վթարայիններից, որոնք ունեն վնասվածության ամենաբարձր աստիճան։ Դրանցից 4-ի բնակիչների համար կառավարությունն առաջիկայում ծրագիր ունի իրականացնելու
Կառավարության որոշման նախագծով ամրացում չի նախատեսվում սակայն ծրագրում ընդգրկված մյուս 3 վթարայինների համար։
Թե ինչպես է համանքը տնօրինելու իր հաշվեկշիռ փոխանցված շենքերը դեռ հայտնի չէ,
Իսահական 9 շենքի բնակիչները ոչ միայն համաձայն չեն շենքն ապամոնտաժելուն, այլ մտադիր չեն իրենց բնակարանները համանքին հանձնել, փաստելով որ ժամանակին ձեռք են բերել դրանց նկատմամբ սեփականութան իրավունք։ բացի այդ դուրս գալ շենքից եվ բնակարան ձեռք բերել քաղաքի այլ հատվածում չեն պատրաստվում։
Իրենց միասնական որոշման եվ դժգոհությյունների մասին բնակիչներն արդեն բարձաձայնել են տարբեր ատյաններին ու պահանջել վերանայել կառավարության որոշման նախագիծը՝ բգվ-ի փոխարեն նախատեսված գումարով ամրացնել շենքը։ հասկանալով որ ամրացման համար ավելի մեծ գումար է հարկավոր, քան բգվ ծրագիրն է , բնակիչները նույնիսկ պատրաստակամություն են հայտնում ներդրումներ անել։
ՇՄ քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը վստահեցնում է, բոլոր այս առաջարկները չեն անտեսվի։
Եվ եթե հանդիպումների արդունքում էլ իրենց պահանջները չբավարարվեն բնակիչները կդիմեն ծայրահեղ քայլերի։Դեռեվս շրջանառության մեջ է կառավարության որոշման նախագիծը, բայց այն մինչեվ տարեվերջ վերջնական որոշում կդառնա։
Մ․Դերբինյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Այսօր շահագործման հանձնվեց Գյումրու նոր ավտոմաքսատան առաջին հատվածը: Աշխատանքներն ամբողջությամբ դեռ ավարտված չեն, սակայն մաքսազերծման գործընթացի համար խնդիրներ չկան:
Առաջին օրն արդեն առաջին աշխատանքային ժամերին 100 մեքենա է մաքսազերծել: Այսօրվանից սկսած Գյումրի կգան նաեւ ավտոքարշակներով մեքենաները :
«Սահմանը հատած ավտոքարշակներով մեքենաները տեղափոխվելու են այս տարածք, բայց դեռ տեղ չեն հասել, ինձ թվում է վաղն առաջին ավտոքարշակն այստեղ կլինի: Ավտոքարշակներին ամբողջովին սպասարկելուն պատրաստ ենք, դրանք ձեւակերպող 12 տեսուչ կա Գյումրիում: Այն պահին, երբ հավելյալ գործառույթ կտեղափոխենք այստեղ , աշխատակիցների թիվն էլ կավելացնենք: Մենք կադրային ռեսուրսի առումով ամբողջովին պատրաստ ենք եւ ինչպես հայտարարել ենք, ամեն ինչ փորձելու ենք անել, որ բեռնարկղերով եկած մեքենաներն էլ կարողանանք այստեղ սպասարկել: Բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են այսօր Երեւանում: Այսինքն, այն պահից, երբ որ բեռնարկղերով մեքենաներն էլ կտեղափոխենք այստեղ , իսկ դա կլինի մոտ ապագայում, կարող ենք հայտարարել, որ արդեն մաքսազերծման գործընթացը տեղափոխեցինք Գյումրի»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
Այն, որ տարածքոիմ մշտապես եւ երկար ձգվող հերթեր կան, ըստ Շուշանիկ Ներսիսյանի, բնական է: «Ասում ենք հերթեր են, բայց մենք ինչ ենք հասկանում հերթ ասելով: Այսօր մաքսատան աշխատանքային օրը սկսվելուն պես դռան մոտ արդեն կանգնած են լինում 300-ից 350 մեքենա: Եվ, եթե մենք ուզում ենք, ոչ այդ 350 մեքենան 15 րոպեում սպասարկվի, ուրեմն ժամը 09:00-ին ՊԵԿ-ը պետք է 350 ձեւակերպող տեսուչ ունենա, ինչն այս կարճ ժամկետի համար արդարացված չէ»,-պարզաբանեց Ներսիսյանը:
Մինչեւ ժամը 18:00-ն Գյումրի մտած բոլոր մեքենաները սպասարկվում են հենց նույն օրը: Բանկերի մասնաճյուղերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի մի փոքր երկար աշխատեն, որպեսզի ժամը 18:00-ին մեքենայի մաքսազերծման փաստաթղթերն իր ձեռքում ունեցող վարորդը նաեւ վճարումները կարողանա կատարել եւ գնալ Գյումրիից:
Գյումրիում խոսակցություններ կան, որ մեքենայի հերթերը վաճառվում են: Շուշանիկ Ներսիսյանն ասաց արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են: «Մենք էլ ենք տիրապետում նման տեղեկությունների, մեզ էլ են դրանք հասել, բայց այդ ամենը կատարվում է փողոցում, մաքսատան տարածքից դուրս: Մենք համագործակցում ենք ոստիկանության հետ, եթե չեմ սխալվում մի քանի քաղաքացի արդեն հրավիրվել է ոստիկանություն»:
Նորագավիթի մաքասատունը կգործի մինչեւ տերեվերջ: Այս պահին ՀՀ մաքսակետերում օրական 1000 ավտոմեքենա է սպասարկվում, քարշակներով մտնում է մոտ 250-ից 300 մեքենա, բեռնարկղերով մեքենաների թիվն օրական մոտ 200 է: Այդ ամբողջ ծավալն, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, առաջիկայում կսպասարկեն Գյումրիում:
Ա․ Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru