Կենսավառելիքի արտադրությունը, որպես հողային եւ ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ու աղքատության ծավալների նվազեցմանն ուղղված միջոց
1.Ինչպիսի խնդիրներ կարելի է լուծել կենսավառելիքի (պելետ, բրիկետ) արտադրության հիմնումով
2.Կենսավառելիքի որ տեսակն է այսօր համարվում արդյունավետ, արդյոք հնարավոր է միաժամանակ զարգացնել եւ պելետի, եւ բրիկետի արտադրությունը նույն տարածաշրջանում
3.Հնարավոր է առաջիկայում փայտը, որպես ջերմատվության միջոց, ամբողջությամբ փոխարինել կենսավառելիքով
🔴 Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
➡ Գեւորգ Պետրոսյան՝ Բիոսոֆիա հկ ղեկավար
➡ Գագիկ Պալյան-Լոռու մարզի Մեծ պարնի համայնքի ղեկավար
➡ Համլետ Պետրոսյան-Բասեն գյուղի նախկին համայնքապետ
➡ Կարեն Բադիշյան-Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ
🔗 Համակարգող՝ Երանուհի Սողոյան
#DMC #Biofuel #Energy #Debate #Discussion
Հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանում տեղի ունեցող զարգացումների շուրջ տեսակետներ են հայտնել ԱԺ պատգամավոր, #ԻՄքայլը դաշինքից` Մարիա Կարապետյանը և #Քաղաքացու_ՈրոշումՍԴԿ ԳՄ քարտուղար` Սուրեն Սահակյանը։
📌 Օր օրի պատմամշակութային արժեք ներկայացնող շենք- շինությունները փլուզվում են, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել այդ գործընթացը կանխլու համար:Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար:
📌 Ո՞վ է ֆինանսավորելու պատմամշակութային արժեք ներկայացնող այդ շինությունների վերականգնման համար:
📌 Քանի՞ շինություն է վնասված այս պահի դրությամբ, քանի՞սն են փլուզման եզրին:
📌 Գյումրի քաղաքում չկա ստորգետնյա ջրերի ջրահեռացման համակարգ: Սա կար՞ող էլինել շինությունների հիմքերի խարխլման պատճառ:
📌 Կա՞ նախագիծ՝ ուղղված պատմամշակութային ժառանգությունը պահպանելուն:Հին Գյումրու վերականգնման ի՞նչ ծրագիր կա:
🔴 Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
➡ Աշոտ Միրզոյան – Գյումրու բրենդավորման ծրագրի աշխատանքային խմբի անդամ: «City Research Center»-ի տնօրեն, ճարտարապետ
➡ Լեոնիդ Դավթյան – Քաղաքաշինության ոլորտի փորձագետ, ճարտարապետ
➡ Վալերիկ Նազարեթյան – «Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային ծառայության պետ
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
#DMC #Gyumri #Debate #Discussion
#Մամուլի_Ասուլիս
2018 թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացում
Քննարկումն իրականացվում է «ԱԺ արտահերթ ընտրությունների մոնիտորինգ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:
🔴 Ուղիղ հեռարձակում
➡
Բացման խոսք՝
➡ Հայկ Աբրահամյան՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի
➡ Հասմիկ Մխիթարյան՝ – Ծրագրի ղեկավար«ԱԺ ահերթ ընտրությունների մոնիտորինգ Շիրակի մարզում» ծրագրի ներկայացում
➡ Լևոն Բարսեղյան ծրագրի փորձագետ՝ – Գյումրիում հեռարձակվող տեղական ՀԸ-ների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածի հաղորդումների մոնիտորինգի արդյունքներ
➡ Արթուր Սաքունց ծրագրի փորձագետ՝
2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կարճաժամկետ դիտորդության ամփոփում Գյումրի քաղաքում
#DMC #OSF #Monitoring #LiveReport #PressConference #Discuss
Թավշյա հեղափոխությունից անցել է 1 տարի։ Անցնող մեկ տարին գնահատում են մեր համաքաղաքացիներն ու մեր այսօրվա հյուրերը՝ Քաղաքացու Որոշում կուսակցությունից Նարեկ Ներսիսյանը և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից Կարապետ Մխչյանը։
Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը։ Գյումրու ավագանին միաձայն որոշեց հատկացնել 1 միլիոնն ՀՀ դրամ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների համար և մեկ միլիոն ՀՀ դրամ էլ հատկացնել ապրիլի 30-ից մայիսի 3-ը Ջազի միջազգային օրվա առիթով կազմակերպվող Հայաթ ջազ նախագիծը կազմակերպելու եւ անցկացնելու համար: Գյումրու ավագանու կողմից ընդունվեց որոշում՝ Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող 2000-2004 թվականներին ՀՀ պետական բյուջեի, Լինսի, Հանթսմանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամների եւ Ամերիկյան կարմիր խաչի միջոցներով կառուցված բազմաբնակարան շենքերի բաշխված, բայց չսեփականաշնորհված բնակարանները նվիրատվության եղանակով տրամադրել բնակիչներին:
Ապրիլյան քառօրյա պատերազմի դրդապատճառների, տարածքային կորստի, Փաշինյան-Ալիև բանակցությունների և արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ կխոսեն «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամներ՝ Վարուժան Ավետիսյանը և Գարեգին Չուքասզյանը։ ©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com
 
Մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն պաշտոնական ձեւաչափով առաջին շփումն էր, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Մինչ այդ երկու երկրների ղեկավարներն երեք անգամ հանդիպել էին ոչ պաշտոնական ձեւաչափով, որոնցից մեկում բանավոր պայմանավորվածություն էր ձեռքբերվել սահմանում լարվածություն թուլացնելու ու միջադեպերը կանխելու ուղղությամբ։
Նախորդ երեք հանդիպումները Հայաստանի ղեկավարը բանակցություններ չի համարում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խուսափում է բանակցություն անվանել նաեւ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը։ Մինչ Վիեննա մեկնելը նա հայտարարել էր, թե բանակցային իմաստով այդ հանդիպումը հատուկ օրակարգ չի ունենալու, այլ կողմերը ներկայացնելու են իրենց պատկերացումներն ու մոտեցումները հակամարտության կարգավորման ու բանակցային գործընթացի վերաբերյալ։
Հայաստանի նոր իշխանության պատկերացումներն ու մոտեցումները ներկայացվել էին մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որն աննախադեպ իրադարձություն էր։ Այդ նիստում հայկական կողմերը վերահաստատել էին այն մոտեցումը, որ բանակցությունները կարող են լիարժեք ու արդյունավետ լինել, եթե Արցախը վերադառնա բանակցային սեղանի մոտ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանը քայլեր է անելու Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու եւ արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության համար. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետեւողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, եւ այս հարցը եղել եւ շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարեւորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել եւս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»:
Հայկական կողմերի մոտեցումների հաջորդ կարեւոր կետը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկներին, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներին. «Համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը վերջին 10 տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, եւ հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը, եւ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի խոսակցության»:
Եթե Արցախը բանակցային գործընթնաց վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր դեռ շուրջ մեկ տարի առաջ ու մի քանի անգամ կրկնել այն, ապա Մադրիդյան սկզբունքների հանդեպ այս վերապահումների մասին արտահայտվում էր առաջին անգամ։ Հատկանշական է, որ Արցախի որոշ պաշտոնական ու ռազմական շրջանակներ այս հարցում առավել կոշտ են արտահայտվում, հայտարարելով, թե Մադրիդյան սկզբունքները դեմ են Հայաստանի ու Արցախի շահերին եւ վերանայման կարիք ունեն։ Մասնավորապես Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանն էր հայտարարել, որ եռանախագահների ներկայացրած սկզբունքները կտրականապես անընդունելի են Արցախի եւ Հայաստանի համար՝ հատկապես անվտանգության տեսանկյունից, եւ եկել է այդ հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը։
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ստեփանակերտի համատեղ նիստն ու այնտեղ արված հայտարարությունները հետեւել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Վիեննայի հանդիպումից արված հայտարարությանը, որտեղ ուղերձներ էին հղվել կողմերին։ Համանախագահները, մասնավորապես, կողմերին կոչ էին արել ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության, ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում:
Հասկանալի է, որ ռազմատենչ հայտարարությունների մասով զգուշացումն ուղղված էր Ադրբեջանին, իսկ բանակցային ձեւաչափի միակողմանի փոփոխության նախաձեռնությունը՝ Հայաստանին։ Օրերս խորհրդարանում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ իր ասածը բանակցային ձեւաչափի փոփոխություն համարելը սխալ ընկալում է, ինքն աաջարկում է ոչ թե փոխել բանակցային ձեւաչափը, այլ վերականգնել այն, որն ի սկզբանե արձանագրված է եղել։
Չնայած Վիեննայում կայացած հանդիպման վերբերյալ կողմերի պաշտոնական հայտարարություններում շատ քիչ բան է ասվում քննարկված հարցերի շրջանակի մասին, սակայն դժվար չէ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպումներում ներկայացրել է հայկական օրակարգը, այսինքն՝ Ստեփանակերտի համատեղ նիստում արձանագրված խնդիրները։
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կարեւորել է, որ այնտեղ ներկայացրել էր մեր օրակարգը. «Կարող եմ ասել, որ դրական եմ գնահատում նախագահ Ալիեւի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարեւոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խդիրների մասին եւ խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում եւ հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գնահատականով, բանակցություններում առաջընթաց կա, նաեւ նշել է, թե Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափը մնում է անփոփոխ: Իհարկե, ձեւաչափի առումով դժվար թե այլ բան հայտարարեր, բացի ներկայում գործող վիճակ արձանագրելուց, մանավանդ որ, Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու Հայաստանի նախաձեռնությունը մի քանի օրում, անգամ ամսում ու տարում իրականություն դարձնելը անիրատեսական է, դրա համար տեւական ժամանակ է ու ջանքեր են պահանջվում։
Հ. Կիրակոսյան
«Անհրաժեշտ է առավել խստությամբ ու հետևողականորեն ապրիլյան պատերազմի համապարփակ քննություն լինի» «Բարձրացնել հրադադարի խախտված գիծը վերականգնելու հարցը» Ա․Քանանյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com