Նորություններ

Live Ուղիղ՝ «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչումը որպես ժամանակի հրամայական»

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչումը որպես ժամանակի հրամայական» մամուլի ասուլիս։
📍 Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի նպատակը և գործողությունների ներկայացում։
📍 Ֆոկուսխմբային քննարկումների ընթացք, մասնակիցների մոտեցումների տարբերություն։
📍 «Բաց երիտասարդական աշխատանքը Հայաստանում. առկա վիճակի և զարգացման նախադրյալների քարտեզագրում» հետազոտության նախնական արդյունքների ներկայացում:
📍 Բաց երիտասարդական աշխատանքի ոլորտում հանրային քաղաքականության անհրաժեշտությունը Հայաստանում։
🔴 Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝
 Արթուր Նաջարյան – Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, երիտասարդական ոլորտի փորձագետ
 Կարեն Տերտերյան – երիտասարդական աշխատանքի փորձագետ
 Մարինա Գալստյան – երիտասարդական ոլորտի հետազոտող
 Աննա Եղոյան – հանրային քաղաքականության փորձագետ
#DMC #Youth #YIC #PressConference #Discuss

 

Հանկարծ չհայտնվենք նույն շրջապտույտի մեջ

Հայաստանում ներքաղաքական լուրջ խմորումներ են տեղի ունենում, որոնք ավելի շատ միտված են ոչ այնքան ապագային, որքան անցյալի իրողություններին։ Այդ անցյալի իրողությունները մշտապես ներկա են եղել հայաստանյան քաղաքական զարգացումներում, ուղղորդել շատ գործընթացներ, քաղաքական նպատակներով օգտագործվել տարբեր շրջանակների կողմից։

Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանն օրերս հրապարակեց Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակ, ուր անդրադարձ է կատարում այդ անցյալի որոշ իրադարձություններին ու դրվագներին, ավելի կոնկրետ՝ քոչարյանական իշխանության տարիներին։ Իր ամբողջության մեջ նամակը մեղադրանքների մի ամբողջ շարք է Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ պետական-քաղաքականից բովանդակությունից մինչեւ քրեական-իրավական բնույթի։

Նամակում խոսք է գնում Ռ. Քոչարյանի ու իր իշխանության կողմից խոշոր կոռուպցիայի, պետական թալանի, անօրինական սեփականաշնորհումների, 1998 թվականի նախագահական ընտրությունների կեղծման, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ դրսեւորած կասկածելի վարքի մասին։

Սրանցից յուրաքանչյուրն ինքնին բազմաթիվ դետալներ ու նրբերանգներ պարունակող պատմություններ ու գործեր են՝ իրենց բնորոշ քաղաքական շրջանակով, շարժառիթներով, իրավական հատկանիշներով, իրադարձությունների հետագա ընթացքի վրա թողած ազդեցությամբ։

Որպեսզի հասկանալի լինի իրերի իրական դրությունը, պետք է հիշենք այն քաղաքական իրականությունը, որը գոյություն ուներ այդ տարիներին։

1998 թվականի փետրվարին տեղի էր ունեցել պետական հեղաշրջում. հայտնի ուժերի պահանջով նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել։ Հայտնի ուժերն էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը եւ վերջինիս հավատարիմ ռազմական ու երկրապահական շրջանակները։ Հատկանշական է, որ նամակի հեղինակ Վահան Շիրխանյանը հենց այդ շրջանակից է։ Այդ շրջանակները հաջորդ նախագահի պաշտոնում տեսնում էին հենց Վազգեն Սարգսյանին, վերջինս նախապես համաձայնելով այդ առաջարկին, հետագայում հրաժարվում է դրանից։ Ի վերջո կանգ են առնում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության վրա։

SDHP (SDHK) member, former deputy minister of defense Vahan Shirkhanyan guest in Hayatsq press club

Նամակում Շիրխանյանն ասում է, թե Քոչարյանը կեղծել է ընտրությունները, խոսքը վերաբերում է հատկապես երկրորդ փուլին։ Նա թվեր է բերում, ըստ որոնց՝ Կարեն Դեմիրճյանը մեծ առավելությամ հաղթել է ընտրություններում, սակայն պաշտոնական թվերը փոխվել են, ու Քոչարյանն իրեն հռչակել է նախագահ։ Շիրխանյանը եղել է Քոչարյանի նաընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն, ներսից գիտի շատ փաստեր։ Ըստ էության, ընտրություններում նա աշխատել է Քոչարյանի համար։ Բնականաբար, եթե ընտրությունները կեղծվել են, ապա դրան մասնակցել են Քոչարյանի նախընտրական շտաբի անդամները։

Շիրխանյանը նաեւ ասում է, թե ընտրություններից հետո Վազգեն Սարգսյանը խոստովանել է, որ սխալվել է Քոչարյանի հարցում եւ քայլեր է ձեռնարկել վերջինիս ունեցած իշխանությանը հակակշռելու ուղղությամբ։ Սա հայտնի փաստ է։ Հենց այդ քայլերի տրամաբանության մեջ է ՀՀԿ-ի նախագահ դանալը, Կարեն Դեմիրճյանի ու նրա առաջնորդած ՀԺԿ-ի հետ «Միասնություն» դաշինքը կազմելը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, համոզիչ հաղթանակ տանելը, Ռոբերտ Քոչարյանին իշխանության իրական լծակներից զրկելը եւ անգլիական թագուհու կարգավիճակում թողնելը։ Ներքաղաքական դաշտում այս իրավիճակն էր 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մինչեւ հոկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածը։

Հոկտեմբերի 27-ից հետո մի քանի ամիս տեւական աճակատում էր տեղի ունենում Վազգեն Սարգսյանի զինակիցների եւ Ռոբերտ Քոչարյանի ու վերջինիս թիմակիցների միջեւ։ Գնում էր նաեւ իշխանության համար պայքար։ Տարբեր ինտրիգների միջոցով Քոչարյանին հաջողվեց հաղթել եւ միահեծան իշխանություն հաստատել երկրում, որը հետո վերածվեց քրեաօլիգարխիկ համակարգի։

Այս օրերին, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրավիճակի ու մթնոլորտի փոփոխություններից հետո, կարծես նորից վերաթարմացել է առճակատումը Վազգեն Սարգսյանի զինակիցների եւ Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմակիցների միջեւ (ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի թիմակից ասվածը շատ հարաբերական բան է, նկատելի է, որ այսօր նրան պաշտպանողների որոշ մասը ընդամենը վարձու քարոզիչներ են, որոնք նախկինում հայտնի էին նաեւ որպես քաղաքական հաճախորդներ)։ Սակայն այսօրվա առՃակատումն ունի բոլորովին այլ ենթատեքստ ու դրդապատճառներ։

Կարեւոր է, որ այդ առճակատումը, ինչպես նաեւ անցյալի իրողությունների բացահայտումը չդառնան ներկայիս քաղաքական օրակարգը որոշող գործոններ, այլապես նորից կհայտնվենք նույն շրջապտույտի մեջ։

Այդ ամենը պետք է քննարկվի բացառապես իրավական հարթության մեջ։ Ի դեպ, ՀՔԾ-ն արդեն հետաքրքրվում է 1998 թվականի նախագահական ընտրությունների փաստերով։ Իսկ ԱԱԾ-ն՝ Շիրխանյանի նամակում նշված այլ դրվագներով, ամենայն հավանականությամբ, կոռուպցիոն ու անօրինական սեփականաշնորհումների փաստերով, չի բացավում՝ նաեւ Հոկտեմբերի 27-ով։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

Live Ուղիղ՝ «Գյումրու ճարտարապետական դեմքն ու բնապահպանական խնդիրները»

🏢 «Գյումրու ճարտարապետական դեմքն ու բնապահպանական խնդիրները» թեմայով քննարկում
📍 Արդյո՞ք այսօր քաղաքում ընթացող շինարարական աշխատանքները չեն վնասում քաղաքի կենտրոնում առկա սակավաթիվ կանաչ տարածքները:
📍 Ճարտարապետական լուծումների, նոր կառույցների շին.թույլտվությունների, վերակառուցումների ժամանակ ինչո՞ւ չեն վերահսկվում ծառերի հատման գործընթացները:
📍 Կա՞ արդյոք որոշակի քաղաքականություն մշակված, թե որ ծառատեսակներն են գերադասելի ունենալ քաղաքի կենտրոնում:
📍 Ռիժկովի ճեմափողոցի կանաչապատման հետ կապված քաղաքապետարանն ունի՞ արդյոք հստակ քաղաքականություն մշակած, եւ ընդհանրապես, կա՞ արդյոք հստակ դիրքորոշում քաղաքի բոլոր կանաչապատ հատվածների վերաբերյալ:
🔴 Ուղիղ հեռարձակում
 

Բանախոսներ՝
 Հենրիկ Գասպարյան-Գյումրու գլխավոր ճարտարապետ
 Լևոն Մարտիրոսյան- «Գեոֆոն» ՀԿ նախագահ
 Գևորգ Պետրոսյան – «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ
🔗 Համակարգող՝ Երանուհի Սողոյան
#DMC #Gyumri #Debate #Discussion

 

Արցախյան հիմնահարցի իրավական լուծումը

«Արցախյան հիմնահարցը պետք է լուծել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով» ՀՀ և Արցախի ղեկավարների մասնակցությամբ անվտանգության խորհրդի համատեղ նիստի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության, Արցախյան հակամարտության կարգավորման իրավական ու քաղաքական հիմնավորումների մասին խոսել են Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և ՀՀ փաստաբանների պալատ անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

 

Live Ուղիղ՝ «Մարտի 8-ը կանանց միայն ծաղիկներ և օծանելիք նվիրելու օր չէ»

📅Մարտի 8-ը կանանց իրավահավասարության, պաշտպանության, խնդիրների ու սոցիալական դիրքի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու օր է:
🔹 Հայ կնոջ դերի և նշանակության արտացոլումը բոլոր ժամանակներում
🔹 Կանանց իրավախախտումների ինչպիսի՞ դեպքեր են արձանագրվել վերջին տարիներին
🔹 Կանանց պաշտպանությանն ուղղված պետական ինչպիսի՞ քաղաքականություն է մշակված
🔹 Արդյո՞ք բավարար է կանանց իրավագիտակցությունը սեփական իրավունքների պաշտպանության հարցում
🔹 Այսօր մեծ է կանանց դերը քաղաքացիական հասարակությունում, ինչո՞վ է պայմանավորված վերջին տարիներին կանանց ակտիվ մասնակցությունը երկրի ներքաղաքական զարգացումներում
🔹 Սելեկտիվ աբորտների ինչպիսի՞ նկարագիր կա Հայաստանում
🔴 Ուղիղ հեռարձակում

 


Բանախոսներ՝
 Լիլիթ Գորգինյան- Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ
 Թամարա Յայլոյան-փաստաբան
 Սոֆյա Հովսեփյան-Աժ պատգամավոր
 Լուսինե Գինոսյան-«Կենաց ծառ» հասարակական կազմակերպության նախագահ
📌 Համակարգող՝ Լիզա Գասպարյան 

Live Ուղիղ՝ «Գյումրու կառուցապատման և կանաչապատման խնդիրները»

Մարտի 5-ին, ժամը13․00-ին,
#Երկխոսության_մեդիա_կենտրոն ում (հասցեն՝ Ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1)
Քննարկում «Գյումրի քաղաքի կանաչապատման խնդիրները» թեմայով
 Քաղաքի քանի՞ տոկոսն է կանաչապատված և ըստ գոտիավորման քանի՞ տոկոսը պետք է լիներ կանաչապատ:
 Կառուցապատման թույլտվության հարցում օրենսդրական ի՞նչ նորմեր են գործում։
 Կանաչապատ տարածքներին առնչվող քաղաքաշինական որոշումների կայացման գործընթացում ի՞նչ խախտումներ են արձանագրվել:
 Շրջակա միջավայրի վրա ի՞նչ ազդեցություն ունի կանաչ տարածքների բացակայությունը:
 Քաղաքի տարեկան բյուջեով քանի՞ տոկոսն է հատկացվում կանաչապատման աշխատանքներին և կանաչապատ տարածքների խնամքին:
Ուղիղ հեռարձակում


➡️ Բանախոսներ՝
➡ Տիգրան Անանիկյան –Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի ավագ մասնագետ
➡ Արման Շաբոյան «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ տնօրենի տեղակալ
➡ Լեոնիդ Դավթյան –Քաղաքաշինության ոլորտի փորձագետ, ճարտարապետ
➡ Գևորգ Պետրոսյան – «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ
 Համակարգող՝ Անժելա Ղազարյան

©dialoguemci.am
Freedom of speech & Pluralism
Tel: +37498 691-690;
E-mail: dialoguemediacenter@gmail.com

Մարտի 1-ը և արցախյան հակամարտության խնդիրը

✔️ Ներքաղաքական գործընթացներում հաճախ շահարկվող՝ մարտի 1-ի գործի և արցախյան հակամարտության խնդրի շուրջ կխոսեն Ազգային արժեք ակումբի անդամներ, պատմաբան` Արմեն Սարուխանյանը և աշխարհագրագետ Արմեն Ներսիսյանը։

Live Ուղիղ՝ «Հայացք՝ Սումգաիթի դեպքերից 31 տարի անց»

📅 Փետրվարի 28-ին լրանում է Սումգաիթի ջարդերի 31-րդ տարելիցը: Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված Սումգաիթ քաղաքի հայ ազգաբնակչության եղեռնի և զանգվածային տեղահանության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը:
📌 Պատմական ինչպիսի՞ դեպքեր ու անցքեր են թվագրվում 1988թ փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում:
📌 Ինչո՞ւ էր հայերի նկատմամբ թույլ տրվում այդ ոտձգությունները:
📌 Ղարաբաղյան շարժումը, ո՞ր փուլում էր
📌 Սումգաիթից Հայաստան եկած գաղթականների հարցերով ո՞վքեր զբաղվեցին
📌 Պատմական ի՞նչ հետք թողեց Սումգաիթի ջարդերը հայ իրականությունում:
🔹Ուղիղ հեռարձակում
  


Բանախոսներ՝ ➡️
 Գագիկ Համբարյան-պատմաբան, քաղաքագետ
 Լուսինե Գինոսյան-«Կենաց ծառ» ՀԿ նախագահ
 Սերիկ Տոնոյան-Ղարաբաղյան շարժման մասնակից
📌 Համակարգող՝ Լիզա Գասպարյան 

Մարտի 1-ն ու Արցախի խնդիրը՝ ներքաղաքական գործընթացների առանցքում

Հայաստանում կան մի քանի թեմաներ, որոնք ժողովրդի ընկալման մեջ զգայուն լինելով ու հանգուցային նշանակություն ունենալով հանդերձ, կամ ուղղորդիչ դեր են խաղում հասարակական-քաղաքական կյանքում, կամ շահարկման մեծ լիցք պարունակում ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար։

Առաջին շարքին են պատկանում Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը, իրադարձություններ, որոնք ինքնին ողբերգական լինելով, նաեւ պետականությանն ուղված հարված էին ու քաղաքական ուղղություն փոխեցին երկրում։ Հոկտեմբերի 27-ի մասով այս պահին այդ գործի թարմացման կամ վերաբացման մասին խոսք չկա։ Իսկ Մարտի 1-ի առումով էական գործընթացներ են տեղի ունենում։

Հեղափոխությունից հետո նորովի բացված մարտի 1-ի գործի նախաքննությունը, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար, որից հետո կսկսվի դատավարական փուլը։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի երկու ամիս անց։

Այդ գործով մեղադրանք է առաջադրվել տվյալ ժամանակաշրջանում նախագահի պաշտոն զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին, նրա տեղակալ Յուրի Խաչատուրովին, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին։ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ներկայացված է նաեւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը, սակայն,  բացակայում է Հայաստանից ու թաքնվում է նախաքննությունից։

Սահմանադրական կարգի տապալաման համար մեղադրվողները իրենց դեմ հարուցված գործն ու մեղադրանքը համարում են շինծու, քաղաքական հետապնդում, վրեժխնդրություն։ Այս իմաստով հատկապես ակտիվ են Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը։

MHM35216-copy

Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն ու կողմնակիցները իրենց պաշտպանության մարտավարության հիմքում դրել են այն փաստարկները, որոնցով 2008-ի մարտի 1-ից հետո հարուցվեցին քրեական գործեր, դատապարտվեցին հանրահավաքներին մասնակցած հարյուրավոր մարդիկ։ Ժամանակի ընթացքում շատ է խոսվել այդ գործերի շինծու լինելու, իրականությունը կեղծ լույսի ներքո ներկայացնելու, ապացույցները կեղծելու, փաստերը խեղաթյուրելու ու կոծկելու մասին։

Այժմ արդեն մարդու իրավունքների եվրոպական դատարանն է դատական եզրակացություններ անում իրավական ու դատավարական խեղաթյուրումների եւ ապօրինությունների մասին, որոնք գործել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ մարտի 1-ի գործը քննող նախաքննական մարմինը, դատախազությունն ու դատարանները։

Մարտի 1-ի վերաբացված գործով զբաղվող նախաքննական մարմինը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հիմքում դրել է 2008 թվականի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի ընդունած 0038 հրամանը, որն ապացույց է այն բանի, որ բանակն օգտագործվել է ներքաղաքական գործընթացներում, ինչը հակասահմանադրական գործողություն է։ Բանակի օգտագործման մասին կան նաեւ բամաթիվ վկայություններ, տեսանյութեր, լուսանկարներ։ Բացի դա, այդ ամենը տեղի է ունեցել հազարավոր մարդկանց աչքի առաջ, հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում։ Մի խոսքով, ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանն ու մյուս մեղադրյալները փորձեն արդարացումներ գտնել իրենց հրամաններում ու գործողություններում, օրինական համարեն դրանք, աշխատեն ամեն կերպ քաղաքական գունավորում տալ իրենց մեղադրանքին, ինչքան էլ Քոչարյանն հայտարարի, թե ինքը տեղյակ չի եղել 0038 հրամանից ու մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ոչ իրավաչափ ու անօրինական գործողություններից, չեն կարողանա հերքել անհերքելին։ Այլ խնդիր է, որ նախաքննական մարմինը մասնագիտական առումով  կարողանա դատարանում որակյալ կերպով ներկայացնել ապացուցողական բազան ու մեղադրանքի իրավական հիմնավորումները։1362131106,63

Մարտի 1-ի գործին զուգահեռ ներկայում ընթացող ներքաղաքական գործընթացների վրա ազդող լուրջ գործոն է արցախյան հակամարտության խնդիրը։ Արցախի հարցը մշտապես է շահարկման առարկա եղել ներքաղաքական կյանքում՝ քաղաքական բոլոր բեւեռների կողմից։ Այսօր այդ շահարկումն հասել է իր գագաթնակետին։ Այն շահարկում են քոչարյանականները, ՀՀԿ-ակաները, դաշնակցականները, վերջիններիս քարոզչական մեքենան, ուրիշ այլեւայլ խմբեր։

Խոսում են չեղած ինչ-որ սցենարների մասին, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մեղադրում որոշակի պայմանավորվածությունների, դավաճանության, հող հանձնելու մեջ։ Խոսում են առանց կոնկրետության ու փաստերի, երեւակայական ինչ-որ գծագրումներ են անում իրենց մտքում, տարբեր իրողություններ ու հայտարարություններ ֆանտաստիկ ժանրի կանոններով կպցնում իրար, չգիտես որտեղից մոգոնում «խաղաղություն տարածքների դիմաց» թեզը, դա վերագրում իշխանությանը ու հակաքարոզչության լայն ասպարեզով փորձում հանրությանը տրամադրել իշխանության դեմ։

Սա այն դեպքում, երբ նոր իշխանությունը դեռ լիարժեք չի էլ ներկայացրել արցախյան հարցում իր ամբողջական հայեցակարգն ու ծրագիրը, դեռեւս Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես չի հանդիպել Իլհամ Ալիեւի հետ ու, ընդհանարապես, դեռ չի մասնակցել պաշտոնական բանակցությունների։

Առայժմ Նիկոլ Փաշինյանը հստակորեն հայտարարել է երկու բանի մասին. 1. Արցախի ղեկավարությունը պետք է պաշտոնապես մասնակցի բանակցություններին, ավելի ճիշտ՝ վերադառնա բանակցային սեղանի մոտ, որից ժամանակին զրկվել էր Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ եւ 2. անգամ քննարկման ենթակա չէ չգիտես որտեղից ու ում կողմից ասպարեզ նետված «խաղաղություն տարածքների դիմաց» գոյություն չունեցող սցենարը։

Հ. Կիրակոսյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

Շիրակի նոր մարզպետը մարզի սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունների մասին

✔️ Մարզի սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունների, հիմնական առաջնահերթությունների, առաջիկա անելիքների շուրջ հարցազրույցը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։