Նորություններ

Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 24 հարց:

Ավագանու որոշմամբ այսօր միջոցներ հատկացվեցին 189 անապահով ընտանիքների, անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակների եւ գրենական պիտույքների ձեռքբերման համար, «Երկրապահ կամավորականների միության» թվով 10 ազատամարտիկի ընտանիքներին, Ամենափրկիչ եկեղեցու բակի բարեկարգման համար: Քննարկվել է նաև Հռոմի պապի այցի հետ կապված համաքաղաքային միջոցառումների կազմակերպման ու անցկացման նպատակով դրամական միջոցներ հատկացնելու հարցը: Նիստում որոշվել է Գյումրու Մուշ-2 թաղամասի փողոցներից մեկը անվանակոչել գյումրեցի 7 հերոսների անունով, ովքեր զոհվեցին ապրիլյան պատերազմում: Գյումրու ավագանու որոշմամբ «Շիրակ-Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 17.49% տոկոս մասնաբաժնով համայնքային սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրաբերվեց կառավարությանը: Դեմ է քվերակել միայն Լևոն Բարսեղյանն ու առաջարկել մինչ որոշման կայացումը ճշտել նվիրատվության անհրաժեշտությունն ու հիմնական նպատակը և այս հարցով հանրային քննարկում կազմակերպել: Այնուամենայնիվ, ձայների մեծամասնությամբ ավագանին կողմ է քվեարկել: Դեմ է քվեարկել միայն ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:

IMG_4365 IMG_4383 IMG_4392 IMG_4404 IMG_4424

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

embassy-of-japan-in-armeniaՔարտուղարության ժամանակավոր աշխատակից

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Ճապոնիայի դեսպանատունն աշխատանքի է հրավիրում ժամանակավոր աշխատակցի:

Պայմանագրի ժամկետ՝ հուլիսի վերջ – դեկտեմբերի վերջ (հնարավոր է փոփոխություն)

Աշխատանքի պարտականություններ՝

– Բանկային վճարման հանձնարարագրերի և այլ կարևոր ֆինանսական փաստաթղթերի պատրաստում,

– Բանակցությունների վարում,

– Դեսպանատան հանձնարարականների իրականացում:

Թեկնածուին ներկայացվող պահանջներ՝

– Հոգեկան եւ ֆիզիկական առողջություն,

– Ճապոներեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (գրավոր և բանավոր թարգմանության, փաստաթղթերի պատրաստման և երկխոսությունների վարման մակարդակ),

– ՏՏ հմտություններ: Word, Excel, տեղեկատվության որոնում Ինտերնետում,

– Հայաստանում ապրելու և աշխատելու իրավունքի  առկայություն:

Ռեզյումեն երն ուղարկել embjp@yv.mofa.go.jp էլ. հասցեին:

Հեռ.՝ 060 521 030

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ.հունիսի 30-ը:

Ընտրական օրենսգրքի բովանդակության մեջ ի՞նչ մարտահրավերներ կան.

Ընտրական օրենսգրքի բովանդակության մեջ ի՞նչ մարտահրավերներ կան և ԸՕ ու հարակից իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ի՞նչ առաջարկություններով է հանդես եկել քաղհասարակությունը:

Հեռուստաքննարկումն իրականացվում է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախաաձեռնությամբ՝ Քաղաքացիական վերահսկողություն Գյումրիի Տեղական Ինքնակառավարման Ընտրություններում ծրագրի շրջանակներում: Լսարանի հյուրերն են՝ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, իրավաբան Արինա Մեցոյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փորձագետ Վարդինե Գրիգորյանը:

ՀՀ ՇՄ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16 հունիսի 2016 թվական, սկիզբը`ժ. 12:00

Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է 2016 թվականի հունիսի 16-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում՝ Վարդանանց 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ:

16  հունիսի 2016 թվական, սկիզբը`  ժ. 12:00

ՕՐԱԿԱՐԳ

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ     ՀՈՒՆԻՍԻ 16-Ի  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)

1,օրակարգ հաստատելու մասին_17

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

2.բյուջեի փոփոխություն_219N

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ  ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ  ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

4.դպրոցական պայուսակ

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ   ԱՆԱՊԱՀՈՎ   ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ   ԵՎ   ԳՐԵՆԱԿԱՆ  ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ՁԵՌՔ  ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

4.դպրոցական պայուսակ

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»  ԳՅՈՒՄՐՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 10 (ՏԱՍ) ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ  ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

5.ԵԿՄ ազատամարտիկ

5.1ԵԿՄ հավելված

5.2գրություն ԵԿՄ

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2016 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ  24-ի  ԹԻՎ  57-Ա  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

6.փոփոխություն_57A համատիրություն

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

7.թատերական գործիչներ

7.2-գրությյուն թատրոն

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ   ՈՐՊԵՍ  ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

8.նկարիչների միություն

8.1գրություն նկարիչներ

9. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 189 (ՀԱՐՅՈՒՐ ՈՒԹՍՈւՆԻՆԸ) ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

9.դրամական օգնություն

9.1ցուցակ դրամական

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ BMW X5 4.41 ՄԱԿՆԻՇԻ 075LL70 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ  ԵՎ BMW X5 3.01 ՄԱԿՆԻՇԻ 112LL70ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ  ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

10.մեքենա աճուրդ

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

11.հրաձկության դպրոց վարձակալություն

12. ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ  ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

12.հրոմի պապ

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ» ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ  ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ)

13.հրաժեշտ մանկապարտեզ

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ   «ԱՆԻ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ»  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ  ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ  ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ   ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ)

14.անի փոխ

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  «ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԵՆԻՍԻ ԵՎ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ  ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա. ԲԱՂՐԱՄՅԱՆ)

15.թենիսի դպրոց

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԳԾԱՆՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ, ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ, ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ, ԱՌԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ,     ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Կ. ՄԱՆԱՍՅԱՆ)

16.ճանապարհային նշաններ

17. ՔԱՂԱՔԱՑԻ  ՏԻԳՐԱՆ ԵՐՎԱՆԴԻ ԱԹՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ  ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ  ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ  ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ)

17.գույքահարկի զիջում Աթոյան.

17.դիմում Աթոյան

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ՄՈՒՇ-2» ԹԱՂԱՄԱՍԻ   ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՆՎԱՆՄԱՆ   ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

18.փողոցի անվանափոխություն Մուշ

18.1հավել. փողոց

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

19.աճուրդ

19.2 աճուրդ վկայական

20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ  27-Ի  N 190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

20.գնի փոփոխությյուն190-N

21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ  24-Ի  N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

21.գնի փոփոխությյուն__42-N

22.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՄԵԾ ԲԵՐԴԻ N 91/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ  ՈՒ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ    ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ   ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ    ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

22.1Մեծ Բերդ

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԽՃՈՒՂԻ  N 3/26 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ   ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ   ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

23.վարձ. Ղարիբջանյան_3-26

23.1Ղարիբջանյան

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ  ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

24.Շիրակ ջրմուղ

24.1գրություն Շ. ջրմուղ

 

Մեծ Բրիտանիայում գործող HERA կազմակերպությունը հայտարարում է կին ձեռներեցների համար փոքր դրամաշնորհների մրցույթ:

http://www.enterprisingspirit.org/apply-for-a-grant/

Մեծ Բրիտանիայում գործող HERA կազմակերպությունը հայտարարում է կին ձեռներեցների համար փոքր դրամաշնորհների մրցույթ: Կից հղումով ուղարկվում է անհրաժեշտ տեղեկատվությունը: https://drive.google.com/folderview?id=0B70xHUg-RFlYV3gtXzEtX2hUcTQ&usp=sharing

ANSEF դրամաշնորհի մրցույթ գիտնականների և հետազոտողների համար

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2017թ. գիտական դրամաշնորհի մրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2017թ. հունվարին: Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին`  help@ansef.org:

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով`ansef.herokuapp.com մինչև 2016թ. օգոստոսի 31-ը:

ԳԿՀԱՀ 2017 մրցույթի շրջանակներում կտրամադրվի 30 դրամաշնորհ, որից հինգը սահմանված է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից: ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից հատկացրած 5 դրամաշնորհը կտրվի կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, տեխնիկական և երկրի մասին գիտությունների բնագավառներում գիտական աշխատանքներ իրականացրած մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին:

Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:

Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար: Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով: Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:

Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ և առաջ պետք է գրանցվեք պորտալում: Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլէկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մոտք գործել պորտալ:

ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին`  website@ansef.org:

Դիտե՝ք, Երկխոսության լսարան հաղորդաշարի հերթական թողարկումը, հունիսի 5-ին, ժամը 20:00-ին, Ցայգ ՀԸ եթերում:

Ընտրական օրենսգրքի բովանդակության մեջ ի՞նչ մարտահրավերներ կան և ԸՕ ու հարակից իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ի՞նչ առաջարկություններով է հանդես եկել քաղհասարակությունը: Դիտե՝ք, Երկխոսության լսարան հաղորդաշարի հերթական թողարկումը, հունիսի 5-ին, ժամը 20:00-ին, Ցայգ ՀԸ եթերում:

Հեռուստաքննարկումն իրականացվում է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախաաձեռնությամբ՝ <<Քաղաքացիական վերահսկողություն Գյումրիի Տեղական Ինքնակառավարման Ընտրություններում>> ծրագրի շրջանակներում: Լսարանի հյուրերն են՝ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, իրավաբան Արինա Մեցոյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փորձագետ Վարդինե Գրիգորյանը:

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 15.05.2016/ Նոր ընտրական օրենսգիրք

Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հերթական քննարկմանը մասնակցած ընդդիմադիրների ու քաղհասարակության հիմնական պահանջները տեղ չեն գտել ԸՕ-ի նախագծում: Այս մասին կխոսեն ԱԺ պատգամավոր, Հայկական վերածնունդ կուսակցության անդամ` Հովհաննես Մարգարյանը, Ժառանգություն կուսակցության փոխնախագահ` Արմեն Մարտիրոսյանը, Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար`Սեյրան Մարտիրոսյանը, փաստաբան, ՀՀ փաստաբանական պալատի անդամ` Թամարա Յայլոյանը:

 

This TV program Was supported by a grant from the National Endowment for Democracy www.ned.org Opinions expressed herein are those of the authors and do not necessarily refflect the viewws of NED and implementing organization is «Progress of Gyumri»Civil Society Development Centre’ Non-Governmental Organization.Без имени-1

 

 

Դիտեք, Ցայգ ՀԸ եթերում, մայիսի 15-ին, ժամը 21:00-ին:

Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հերթական քննարկմանը մասնակցած ընդդիմադիրների ու քաղհասարակության հիմնական պահանջները տեղ չեն գտել ԸՕ-ի նախագծում: Այս մասին կխոսեն ԱԺ պատգամավոր, Հայկական վերածնունդ կուսակցության անդամ` Հովհաննես Մարգարյանը, Ժառանգություն կուսակցության փոխնախագահ` Արմեն Մարտիրոսյանը, Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար`Սեյրան Մարտիրոսյանը, փաստաբան, ՀՀ փաստաբանական պալատի անդամ` Թամարա Յայլոյանը: Դիտեք, Ցայգ ՀԸ եթերում, մայիսի 15-ին, ժամը 21:00-ին: