Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գյումրու քաղաքապետարանը հայտարարում է, որ  2014 թվականի  մայիսի 20-ին  տեղի կունենա Գյումրու ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով  ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթ հետևյալ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների համար:

NN

ը/կ

ԵՐԹՈՒՂՈՒ

   Անվանումը

և համարը

Սկզբնակետը,

(երթակարգավարական կետ)

Վերջնակետը

( երթակարգավարական կետ)

Տեսակը

Ավտոբուսային, (միկրոավտոբուսային)

Սպասարկման համար պահանջվող      ավտոբուսների թիվը (ներառյալ          պահուստային  ավտոբուսների թիվը)

Մրցույթի անցկացման օրերը

 

Թիվ 9

Փողոց  Կոշտոյան

Ե/Գ Բանավան

ավտոբուս

5

20.05.2014թ.

 

Թիվ 10

Նախկին ավտոբուսային պարկ

Հաղթանակի պողոտա

ավտոբուս

5

20.05.2014թ.

 

Թիվ 18

Հաղթանակի պողոտա

Փողոց Ե. Չարենց

միկրոավտոբուս

12

20.05.2014թ.

 

Թիվ 22

Պ.Սևակ փողոց

Ստրոմաշինա գործարան (Երևանյան խճ.)

միկրոավտոբուս

11

20.05.2014թ.

 

Թիվ 28

Փողոց Տ. Ճարտարապետ

Փողոց Տ. Ճարտարապետ

միկրոավտոբուս

14

20.05.2014թ.

 

Թիվ 33

Մուշ-1 թաղ.

Սեվերսկի թաղամաս

միկրոավտոբուս

10

20.05.2014թ.

 

Թիվ 50

Մուշ – 2 թաղ.

Օդանավակայան

միկրոավտոբուս

10

20.05.2014թ.

               

Ց Ա Ն Կ

 

                                                                                                   ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱUՏԱԹՂԹԵՐԻ                

 1. Հայտ.

2. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա.

3. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.

4. Ավտոբուսների տեխնիկական անձնագրեր (գրանցման վկայագրեր).

5. Ավտոբուսներին ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, uահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական

    վիճակի մաuին տեղեկանքներ.

6. Ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.

7.Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ.

8. Ավտոբուսի վարորդի` սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` oրինականությունը հաստատող փաստաթուղթ.

9. Ավտոբուսների նախաուղերթային տեխնիկական զննման և բուժզննման աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում.

10. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի uեփականության (oգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական` գործող մրցութային կարգով պահանջվելու

     դեպքերում,ինչպես նաև ավտոբուսների ամենoրյա նախաուղերթային տեխնիկական զննումը, դրանց կայանումը և պահպանումն իրականացնելու պայմանագիր` գիշերակացով սպասարկվող երթուղիների համար.

11. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրման գինը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ

     նախատեսված միջանկյալ կանգառների:

 Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված, կնքված և ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու

 դեպքում` սոսնձված և իր կողմից ստորագրված փաթեթով: Փաթեթի փաստաթղթերը պետք է նույնպես կնքված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից «Իսկականի հետ ճիշտ է»

 գրառմամբ և ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, ինչով հավաստվում է դրանց իսկությունը:

         Հայտերը կազմակերպությունների կողմից  կարող են ներկայացվել մրցութային  հանձնաժողովին՝ Գյումրու քաղաքապետարան (ք. Գյումրի, Վարդանանց հրապարակ 1),հայտարարության հրապարակման  օրվանից  մինչև 12-ը

       մայիսի 2014թ.  ներառյալ բոլոր աշխատանքային օրերին՝   ժամը 09:00-ից  մինչև 18:00-ն:

       Մրցույթը կանցկացվի  նախկին (ՕՐՍ)-ի տարածքում   ժամը  10:00-ին ( հասցե՝ Ղանդիլյան 3/ա) : Լրացուցիչ  տեղեկությունների համար դիմել մրցութային հանձնաժողովին, հեռ. 0312 –2-22-30:

       Մրցույթն  անցկացվում է  ՀՀ կառավարության 2001 թ.  օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման պահանջների համաձայն:

Մրցութային հանձնաժողովի նախագահ`                                 Ռ.ՍԱՆՈՅԱՆ

Քաղաքապետարանը ցանկից հանել է միկրոավտոբուսային 22-րդ երթուղու մրցույթը

IMG_2511

      Անի Մկրտչյան asparez.am

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 20-ին Գյումրու ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթն է կայանալու: Մրցույթ էր հայտարարված թիվ 9, 10 ավտոբուսների եւ թիվ 18,  22, 28, 33, 50 միկրոավտոբուսների համար: Այս մասին հայտարարությունն հրապարակված  էր Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Սակայն այս հայտարարությունից մի քանի օր անց Գյումրու քաղաքապետարանն հրապարակել է մեկ այլ հայտարարություն այն մասին, որ կայանալիք մրցույթի հայտարարության ցանկից հանվել է 4-րդ կետով նախատեսված միկրոավտոբուսային թիվ 22 երթուղու համար կայանալիք մրցույթը՝ մինչեւ համապատասխան հարցի իրավական կարգավորումը:

Վերջին օրերին Գյումրիում այս երթուղու շահագործման վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ: Կատարվում էին որոշ ստուգումներ, իսկ վարորդները բողոքի ցույցի էին դուրս գալիս: Քաղաքապետարանն էլ հայտնում էր, որ երթուղին շահագործող «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետի որդուն, կատարել է որոշ խախտումներ:

Ի դեպ, մեր` կայանալիք մրցույթի վերաբերյալ նախորդ հարցազրույցի ընթացքում քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանն ասել էր, որ նշված երթուղիները թափուր են, դրանց թվում նաեւ թիվ 22 միկրոավտոբուսայինը:

Այս երթուղու գործունեությունը դադարեցված լինելու մասին, ըստ քաղաքապետարանի, կար քաղաքապետ Ս. Բալասանյանի որոշումը:

Անի Մկրտչյան asparez.am

Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 2014 թվականի ապրիլի 18-ին, ժամը 14:00-ին

 ՕՐԱԿԱՐԳ

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

18 ապրիլի 2014 թվական, սկիզբը` ժ. 14:00

1. ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՆՔԻ 2014ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 161-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 170-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

4. ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ )

5. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 88 (ՈՒԹՍՈՒՆՈՒԹ) ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ )

6. ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԱ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Մ.ՂԱԶԱՐՅԱՆ )

7. <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՅՈՒՄՐԻԻ ՈՒՍՈՒՄՆԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ 98 ԵՎ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ 144 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ՄԻՆԱՍՅԱՆ)

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ՍՈՒԼԹԱՆՅԱՆ)

9. ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 11-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ` Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ` Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 13-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ` Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ` Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,
ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ` Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

Հանրային քննարկում 07.04.2014

Տեղեկատվություն

«Քաունթերփարթ ինտերնեշնլ Հայաստանի» եւ ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորվմամբ, «Գյումրու Առաջընթաց»  Քացաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն»  ՀԿ-ն իրականացնում է «Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության» ծրագիրը:  Այն նպատակաուղղված է քաղաքային տրանսպորտի թափանցիկ կառավարմանն ու սպասարկման որակի բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում ապրիլի 7-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում անցկացվեց հանրային քննարկում, որին հրավիրված էին ՔՀԿ-ների, Գյումրու ՏԻՄ-ների ներկայացուցիչներ: Գյումրու ՏԻՄ-ներից ներկա էր միայն Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը: Քննարկմանը ներկայացվեցին Գյումրիում տրանսպորտի անբավարար վիճակը, առաջիկա անելիքները, մասնավորապես տրանսպորտի սպասարկման որակի, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների, երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի առկայության, միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխման վերաբերյալ, համատեղ մոնիտորինգի, բնակչության շրջանում հարցախույզների (wox-pop) անցկացում, հեռուստաքննարկում, կազմակերպության կայքում թեժ գծի ստեղծում, առաջարկությունների ու բողոքների գրառումներ, հարցումներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, իրազեկող 12 ցուցատախտակների տեղադրում 12 կանգառներում, առաջարկություններ Գյումրու ՏԻՄ-ներին: Ելույթ ունեցան Ավագանու անդամ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի մասնաճյուղի անդամ Արմեն Պետրոսյանը, «Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արա Սուքիասյանը: Վերջինս ներկայացրեց իր դիտարկումները քաղաքային երթուղիների սպասարկման ցածր որակի վերաբերյալ՝ առաջարկելով՝

OLYMPUS DIGITAL CAMERA

1.Ներքաղաքային երթուղիների կանոնավոր սպասարկումն ապահովելու համար քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի թափուր տեղը հավուր պատշաճի լրացնել: Ապա, արդեն նախապատրաստվող երթուղայինների մրցույթը նպատակաուղղված իրականացել, այսինքն երթուղայինների լիցենզավորման պահանջների մեջ կարեւորվի վարորդների քանակական հարաբերությունը. ամեն մի մեքենային` 3 վարորդ սկզբունքով, որով կպահպանվի օրինական աշխատանքային կարգը` օրական 8 աշխատանքային ժամով ռեժիմի ապահովմամբ: Երթուղիները կսպասարկվեն առավոտյան 07:30-15:30` 1-ին հերթափոխում, եւ 15:30-23:30` 2-րդ հերթափոխում:

2.Հայտնի դառնա երթուղին սպասարկող ընկերությունների գրասենյակների գտնվելու վայրը, հեռախոսահամարները, բուժաշխատողի ով լինելը:

3. Մեքենայի ուղեւորների սրահում մեծ տեսանելի տեղում եւ պատշաճ չափերով փակցված լինեն մեքենան սպասարկող բոլոր 3 վարորդների այցեքարտերը` լուսանկարներով:

5. Վարորդների տարիքը սահմանվի այնպես, որ երաշխավորվի պատշաճ սպասարկում ու աշխատանքային վստահելի փորձառություն:

6. Կանգառներում փակցվեն երթուղայինների մոտեցման ժամերը կամ գրաֆիկները

Որոշվեց վերոնշյալ առաջարկություններով հանդիպում ունենալ Գյումրու քաղաքապետի և տրանսպորտի բաժնի պետի հետ: Մասնակցել որպես դիտորդ մայիսի 20-ին ներքաղաքային տրանսպորտի թափուր երթուղիների (ավտոբուսների եւ միկրոավտոբուսների) շահագործման համար անցկացվող մրցույթին: Կազմակերպության ֆեյսբուքյան  էջում՝ Progress of Gyumri, ներկայացնել դիտարկումներ, առաջարկություններ:

OLYMPUS DIGITAL CAMERA

 

Ջահել ոստիկանը ուղևորների ներկայությամբ խփե՞լ է տարեց վարորդին (Տեսանյութ)

1400

© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մայրաքաղաքից Գյումրի ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսների վարորդներին արգելել էին ուղևորափոխադրում իրականացնել` այն համարելով անօրինական: Տարեց վարորդներից մեկը Aravot.am-ին դժգոհեց, որ իր որդու հասակին մի ոստիկան ոչ միայն կանգնեցրել է իր վարած միկրոավտոբուսը, այլ ուղևորների ներկայությամբ հարվածել է իրեն: «Ես գործի եմ ելել, մարդ եմ տանում, մի ջահել ոստիկան` տղայիս հասակին, բարձրացավ գազել, նստելու տեղ չկար, ասեց` էլ մարդ չվերցնես, պիտի գազելը տանեմ պլաշադկա: Ես էլ չգիտեմ, որ նա ոստիկան է, ասեցի` ի՞նչղ չվերցնեմ, ես պլան պիտի կատարեմ, դարձավ ուղևորների ներկայությամբ ինձ խփեց: Ի՞նչ է ինքը ֆորմա ունի հագին, ուրեմն ինձ պիտի խփի՞, ուղևորները չթողեցին, թե չէ թևերս կոլորեր ու կտաներ: Բա էսքանից հետո մարդ էստեղ կապրի՞, կվերցնեմ ընտանիքիս ու Թուրքիա կգնամ»,- բողոքեց տարեց վարորդը: Մանրամասները ՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Ինչո ՞ւ է Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի որդուն զրկել երթուղուց (Տեսանյութ)

© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ինչպես տեղեկացրել ենք, այսօրվանից ճանապարհային ոստիկանությունը արգելել է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսների աշխատանքը` այն համարելով անօրինական: Այդ պատճառով այսօր միկրոավտոբուսների վարորդները բողոքի էին դուրս եկել` փակելով Անի թաղամասի կենտրոնական փողոցները: Թե ինչո՞ւ է Գյումրու ներկայիս քաղաքապետը նախկին քաղաքապետի որդուն զրկում բավական եկամտաբեր երթուղուց, Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արտյոմ Սարգսյանը հետևյալ պարզաբանումը ներկայացրեց. «2013 թվականի հոկտեմբերի 30-ին մենք «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ից ստացել ենք գրություն՝ շարժակազմի 5 մեքենաների փոխարինման. մենք տվել ենք համապատասխան տեղեկանք՝ մեքենաների փոխարինման, որով նրանք պարտավորվածություն են ձեռք բերել տասնօրյա ժամկետում կատարել փոխարինում, այսինքն՝ պիտի հանձնեին հին մեքենաների դեղին պետհամարանիշները, ստանան նոր դեղին պետհամարանիշները, որը չեն կատարել: Տրանսպորտի բաժինը հայտնաբերել է այդ խախտումը, հրավիրել է համապատասխան հանձնաժողովի նիստ, կազմել է արձանագրություն , որի հիման վրա քաղաքապետը կայացրել է որոշում: Այսինքն՝ «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն խախտել է կառավարության`թիվ 762 որոշման 65 և 66 կետերը: Մարտի 19-ից կասեցված է տվյալ երթուղու աշխատանքը»: Արտյոմ Սարգսյանը նաև ասաց, որ մայիսի 20-ին կկայանա մրցույթ, արդեն իսկ հայտարարված է մրցույթ տվյալ երթուղու համար: Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ պատրաստ են այս երթուղու վարորդների հետ վաղը հանդիպել ու քննարկել նրանց հետագա աշխատանքի հարցը: Ըստ պաշտոնյայի, մրցույթով այս ՍՊԸ-ն 11 միկրոավտոբուս է շահել, սակայն ֆիքսվածից ավելի միկրոավտոբուս է մտցրել երթուղի: Բացի այդ, ըստ Արտյոմ Սարգսյանի, այս ընկերությունը մոտ 5-6 միլիոնի վնաս է տվել համայնքին՝ ոչ մի լումա չմուծելով քաղաքային բյուջե: Մանրամասները`  տեսանյութում

22 համարի երթուղու աշխատանքը կասեցված է

1396444420_boxoq-22 TSAYG TVR

Ապրիլի 2-ից կասեցվել է թիվ 22 համարի երթուղին սպասարկող “Սրընթաց ուղիներ” ՍՊԸ գործունեությունը: Այս խնդիրը ներկա պահին վիճարկվում է դատական կարգով: Այսօր վաղ առավոտից 22 համարի երթուղային տաքսիների վարորդներին թույլ չի տրվել իրականացնել ուղևորափոխադրումներ, որոշ մեքենաներ տարվել են տուգանային հրապարակ: Կան նաև տույժի ենթարկված վարորդներ: Դիտեք տեսանյութը: Շարունակե՛ք հետևեք մեր լրահոսին առցանց և “Ազդարար” լրատվականի ուղիղ եթերում:

Հանրային քննարկում – «Քաղաքային տրանսպորտի կառավարման և սպասարկման որակի բարձրացում՝ հանուն ուղևորների շահերի պաշտպանության»

DSCN2993

Հարգելի գործընկերներ,  ապրիլի 7-ին, ժամը 13:00-ին, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում /հասցեն`ք. Գյումրի, Պուշկինի 96/, տեղի է ունենալու հանդիպում քննարկում, որն  իրականացվում է «Գյումրու Առաջընթաց» Քացաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն» ՀԿ կողմից «Քաղաքային տրանսպորտի կառավարման և սպասարկման որակի բարձրացում՝ հանուն  ուղևորների շահերի  պաշտպանության» ծրագրի շրջանակներում և նպատակաուղղված է քաղաքային տրանսպորտի թափանցիկ կառավարմանն ու սպասարկման որակի բարձրացմանը:

    Հարգանքով՝ ծրագրի աշխատակազմ