Նորություններ

Գյումրիում ներքաղաքային տրանսպորտի աշխատանքը եկամտաբեր չէ՞

transport-2

Կամ ինչո՞ւ Գյումրու քաղաքապետարանի մրցույթով հետաքրքրվողներ չեն լինում

Թեպետ 15 օրից ավել է, որ Գյումրու քաղաքապետարանն հայտարարել է  ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթի մասին, այնուհանդերձ մրցույթին մասնակցելու ցանկություն առայժմ ոչ ոք չի հայտնել: Երեկ «Ասպարեզի» հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանն հաստատեց, որ նշված մրցույթին մասնակցելու որեւէ փաստաթուղթ եւ հայտ չեն ստացել: Պաշտոնյայի փոխանցմամբ` մրցույթի հայտարարությունն հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, նաեւ «Շրջապատ» շաբաթաթերթում: Այս մրցույթի հայտարարությունն հրապարակված է նաեւ քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում:

Մրցույթն հայտարարված է թիվ 9, 10 ավտոբուսային եւ թիվ 18, 28, 33, 50 միկրոավտոբուսային երթուղիների համար, այն անցկացվելու է հուլիսի 14-ին:  Հայտերը եւ անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքապետարանում ընդունվում են մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ. մրցույթն անցկացվելու է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման պահանջների համաձայն:

Անհրաժեշտ փաստաթղթերից են ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիան, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը, ավտոբուսների տեխնիկական անձնագրերը (գրանցման վկայագրեր), ավտոբուսներին ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականները, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, uահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մաuին տեղեկանքներ, ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր եւ այլն:

Վերջին մեկ տարվա ընթացքում այս երթուղիների մրցույթի մասին հայտարարություն արվում է արդեն 2-րդ անգամ: Քաղաքապետարանի տեղեկացմամբ` մրցույթով նախորդ անգամ եւս հետաքրքրվողներ չեն եղել. մրցույթն հայտարարվել է չկայացած, իսկ նշված որոշ երթուղիները ժամանակավորապես շահագործելու վերաբերյալ պայմանագիր էր կնքվել այլ կազմակերպության հետ:

Անի Մկրտչյան asparez.am

Շնորհավոր մարտի 8

Սիրելի կանայք և աղջիկներ

Գյումրու Առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ-ն շնորհավորում է Ձեզ գարնանային գեղեցիկ տոների կապակցությանբ՛ մաղթելով երջանկություն, գործնական հաջողություն և տոնական բարձր տրամադրություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ 2015

Գյումրու Առաջընթաց ՔՀԶԿ Հասարակական կազմակերպությունը Շնորհավորում է բոլորի գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը:

Գյումրու ավագանու տարվա վերջին նիստը

Գյումրու ավագանու տարվա վերջին նիստը

Կայացել է Գյումրու ավագանու տարեվերջին նիստը: Օրակարգային 30 և լրացուցիչ 3 հարց է քննվել: Հիմնականում փոփոխությունների են ենթարկվել ավագանու կողմից նախկինում ընդունված մի շարք որոշումներ: Հարցերի թվում է եղել նաև Սայաթ-Նովա փողոցի վերջնամասում տեղադրված մուշուրբան հանելը: Դրա փոխարեն ավագանին հաստատել է, որ նույն պատվանդանին մեկ այլ արձան դրվի: Ամանորի առիթով դրամական աջակցություն է հատկացվելու Երկրապահ կամավորականների միության սոցիալապես անապահով ազատամարտիկներին: Քաղաքի բոլոր թաղամասերը պետք է զարդարվեն և բերվեն տոնական տեսքի: Այդ նպատակի իրականացման համար քաղաքապետարանը ձեռք է բերել 40 տոնածառ: Ավագանու նիստում նաև հաստատվել է Գյումրու 2015 թվականի բյուջեն: Այն, ըստ քաղաքապետ Սամվել Բալասանյանի սոցիալ-մշակութային ուղղվածության է:

Դիտե՛ք տեսանյութը:

http://tsayg.am/

Գյումրու ավագանու հերթական նիստը նոյեմբերի 14-ին

Օրակարգ

1.ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2014 ԹՎԱԿԱՆԻ   ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ                         (ԶԵԿՈՒՑՈՂ՝Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,              ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 46-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,                                                                                                                ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ <<ՊԻՈՆԵՐ ՊԱԼԱՏ>>  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

5. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 147 (ՄԵԿ ՀԱՐՅՈՒՐ ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹ) ԱՆՁԱՆՑ  ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,                                                                                                                ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

6. <<ՀԱՅԱՍՏԱՆ>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

7. ՏԱՐԵՄՈՒՏԻ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

8. ԳՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԻ <<ԳՅՈՒՄՐԻ>>ԳՐՔԻ ՏՊԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ  ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄՎԱԾ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ` Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի  N 120-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի  N 58-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

13. <<ՕՅՈՒՆՋՅԱՆ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՐՀԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ  ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ   ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

14. ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ  № 15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ՇԵՆՔԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՊԵՏԱՑ ՓՈՂՈՑ  № 101 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՀՈՒՇԱՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ 116,18 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՆԿՈՒՂԸ <<ԿՈՄՊԱՍՍ>> ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ,ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ  ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ   ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ)  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ  ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ  ՓՈՂՈՑ N 1/6  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,                                                                                                                ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ  ՂԱՐՍԻ ԽՃՈՒՂԻ N 6/3  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԵՎ  ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ   2014 ԹՎԱԿԱՆԻ   ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 23-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 102-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,                                                                                                                ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ  ԹՎՈՎ 22 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Հ.ՍՈՒԼԹԱՆՅԱՆ)

23. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԱԾ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,                                                                                                                ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Մ.ՂԱԶԱՐՅԱՆ)

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ,  ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,                                                                                                                ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Մ.ՂԱԶԱՐՅԱՆ)

 

25. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՂԲԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ,  ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ   ՍԱՀՄԱՆՎԱԾ    ԿԱՐԳՈՎ   ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ   ԿԱՅԱՑՈՒՄԸ,   ԲԱՆԱԿՑԱՅԻՆ    ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ  ԿԻՐԱՌՄԱՄԲ `    ԱՌԱՆՑ     ԳՆՈՒՄՆԵՐԻ    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   ՆԱԽԱՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ    ՁԵՎՈՎ  ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ          ՄԱՍԻՆ »

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,                                                                                                                ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Կ.ՄԱՆԱՍՅԱՆ)

26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄԻՍԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 121-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,  ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Ա.ՄԿՐՏՉՅԱՆ)

 

27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՇՐՋԱՆԻ ԴՈՄՈԴԵԴՈՎՈ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ,

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝  Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)

«Էքսպրե՞ս», թե՞ թիվ 20 միկրոավտոբուս

transport 1 (3)

 Հեղինակ` Անի Մկրտչյան asparez.am

 Պարզաբանում է քաղաքապետարանի պաշտոնյան

Գյումրիում արդեն մի քանի ամիս է` չի գործում թիվ 20 միկրոավտոբուսը, սակայն այդ համարը գրեթե մշտապես փակցված է «Էքսպրես» միկրոավտոբուսի պատուհաններին: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը երեւույթը բացատրում է այսպես. «Շահագործող ընկերությունն ինձ բացատրել է, որ այն փակցնում են մարդկանց տեղեկացնելու նպատակով, որոշ մարդիկ տեղեկացված չեն գծի վերաբերյալ: Սա մի տեղ ընդունելի է, մի տեղ էլ`անընդունելի է բայց եթե դա իրենց ուղեւորահոսքի վրա ազդում է, մենք թողնում ենք փակցնել,- եւ ավելացնում է,-նույն երթուղային գծի վրա կլիներ 2 միկրոավտոբուս` թիվ 20 ու «Էքսպրես» եւ մեկ ավտոբուս. իմաստ չկար էլ 20 համարը պահելու»:                                

Ամիսներ առաջ քաղաքապետարանը պատճառաբանում էր, որ թիվ 20 միկրոավտոբուսային երթուղու մրցութային կարգում խախտում է հայտնաբերել եւ շահագործող կազմակեպությունը չի ունեցել մեքենաների սեփականության 50 տոկոսի իրավունքը, որն էլ երթուղին չշահագործելու հիմք է դարձել: Այս ընթացքում բողոքի էին դուրս եկել թիվ 20 միկրոավտոբուսի վարորդները, ովքեր  գործազուրկ մնալու մտավախություն ունեին: Ա.Եղոյանի խոսքով` միկրոավտոբուսի չշահագործման հետեւանքով վարորդներն այսօր գործազուրկ չեն մնացել, ընդունվել են աշխատանքի:

«Էքսպրես» միկրոավտոբուսի երթուղային գիծը շահագործում է Գյումրիում գրանցված նորաստեղծ «Նյու սիթի տրանս» ՍՊ ընկերությունը, որը մրցույթն հաղթել է եւ, Ա.Եղոյանի խոսքով, աշխատանքի է դուրս գալիս 8 մեքենայով:

Անի Մկրտչյան asparez.am

«Ի վերջո, մենք էլ մեռյալ քաղաքի բնակիչներ չենք»

 IMG_7064 Հեղինակ` Սամվել Հունանյան asparez.am

 Երթուղային տրանսպորտի վիճակը Գյումրիում

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացման՝ հանուն ուղեւորների պաշտպանության» ծրագրի մոնիտորինգի արդյունքների վերլուծությունը ներկայացրեցին «Գյումրու առաջընթաց» ՀԿ նախագահ Հասմիկ Մխիթարյանն ու փորձագետ Ղարիբ Հարությունյանը: Ըստ այդ դիտարկումների, Գյումրու որոշ երթուղիներում դրանք սպասարկող մեքենաների բազմաթիվ ուշացումներ են նկատվել:

Խախտումներ են եղել նաեւ երթուղային մեքենաների աշխատաժամերի պարբերականության հստակության հետ կապված, մանավանդ՝ երեկոյան ժամերին: Մեկ այլ կարեւոր հանգամանք. տրանսպորտային միջոցներից մի քանիսը անպատշաճ արտաքին տեսք ունեն, իսկ վարորդների վերաբերմունքն ուղեւորների նկատմամբ, պարզապես, պահվածքի հանդուրժելիության չի ձգում՝ ծխում են ղեկի առջեւ, իրենց ճաշակին համապատասխան երաժշտություն պարտադրում լսել ուղեւորներին: Ու սա դեռ ամենը չէ: «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն հույս ունի, որ Գյումրու քաղաքապետարանի համապատասխան մասնագետների հետ համագործակցելով, կկարողանա որոշակի փոփոխությունների հասնել այս ոլորտում: Փոփոխություններ, որոնք թույլ կտան ուղեւորներին պատշաճ ծառայություն ստանալ ներքաղաքային տրանսպորտից:

Բանախոսների ելույթներից հետո, կարծիք հնչեց, թե երթուղայինների վարորդները գուցե նաեւ վարորդական համապատասխան վկայականով չեն սպասարկում երթուղին: Մյուսի մոտ հարց ծագեց. «Ի՞նչ է նշանակում, թե վարորդը կարող է առանց վարորդական իրավունքի երթեւեկել: Իհարկե, եթե այդ կասկածն հիմնավոր է, ուրեմն ես էլ տնից դուրս գալիս, պետք է մնաս բարո՞վ անեմ մերոնց: Սա լուրջ խնդիր է եւ պետք է պատկան մարմինները դրանով զբաղվեն»: Ներկաներից մեկն էլ կասկած հայտնեց, թե՝ «Ուղեւորափոխադրման ժամանակ պետք է թվաքանակ պահպանվի՝ 15-ից ավել չվերցվի: Այս դեպքում, անգամ, կարելի է հանդուրժել երթեւեկի սակագնի  ավելացված չափը»:

Նրան հակադարձեցին. «Ներկա սոցիալական պայմաններում՝ ի՞նչ սակագնային բարձրացման մասին կարելի է խոսել, մարդիկ ապրուստի միջոց չունեն»: Պատճառաբանությունն այսպես էր. «Վարորդն իր երթուղին, այսպես, թե այնպես, պետք է կատարի, լավ չի՞, որ գերբեռնված չընթանա»: Ըստ մեկ այլ կարծիքի. «Ժամաչափ պետք է սահմանվի, գոնե ժամը 23-ից հետո մարդը հնարավորություն պետք է ունենա հասնել տուն, այնինչ տեսնում ենք, որ ժամը 19-ից հետո, նա երթուղային տրանսպորտով տուն չհասնելու ռիսկի առջեւ է հայտնվում: Իսկ դա այսօր շատ կարեւոր խնդիր է: Ի վերջո, մենք հո մեռյալ քաղաքի բնակիչներ չե՞նք: Մենք էլ ենք տեղ գնում ու մեծ ցանկություն ունենք տուն հասնելու: Կամ գործից ենք գալիս՝ տուն հասնել է պետք, չէ՞: Դրանք կարեւոր խնդիրներ են, որոնք, պարզապես, անտեսել չի կարելի»:

«Երկաթուղային տրանսպորտն է աշխատում, չի՞ կարելի երթուղայինների աշխատանքային ընթացքն այդ ժամացուցակի հետ համապատասխանեցնել: Ստացվում է` մարդը գալիս է քաղաք ու տուն հասնելու հնարավորություն չունի»: Քննարկման մասնակիցները մատնանշեցին նաեւ երթուղային տաքսիների, այսպես ասած՝ դուռը բացող-փակողների դերում հանդես եկող երեխաների շահագործումը, ինչը, իրավամբ, անչափահասների իրավունքների ոտնահարում գնահատվեց. «Ի՞նչ անենք, որ երեխաներին ամառային արձակուրդներ են տրված: Սա երեխայի շահագործում է: Երեւույթը, կարծում եմ, դատապարտելի է, ու այն պետք է կանխվի»:

Մեկ այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ էլ նշեց. «Վարորդը պլանային վճարում է կատարում, ասենք՝ 25 հազար դրամ, երթուղու տիրոջը սա հնարավորություն չի՞ տալիս, որպեսզի ինքը 6 ամիսը մեկ մի նոր մեքենա մտցնի երթուղի՝ մեքենայի սարքին վիճակն ապահովելու համար: Այսօրվա շահագործվող մեքենաները 7-10 տարվա վաղեմություն ունեն՝ առանց ընթացիկ վերանորոգումների: Նախ՝ պետք է երթուղու շահույթի գնահատում անցկացնել»:

Մյուս կողմից, քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնեական հստակ  նկարագիր չկա, որպեսզի իմանաս, թե նրանից ի՞նչ է պահանջվում, նշեցին քննարկման մասնակիցները, պետք է գիտենալ նրանց պատասխանատվության չափը, որպեսզի պահանջելու իրավասություն ունենաս: Ամեն մի պաշտոնյա պետք է ունենա իր պատասխանատվության սահմանը, այլապես պետը, ցանկության դեպքում, կարող է ասել, թե դա իր լիազորությունների սահմաններում չէ:

Սամվել Հունանյան asparez.am

Քաղաքապետարանը գտել է ներքաղաքային տրանսպորտի անբավարար աշխատելու պատասխանը

Հեղինակ` Անի Մկրտչյան asparez.am

Պաշտոնյան օրենսդրական փոփոխություններ է ակնկալում

Գյումրու քաղաքապետարանում մայիսի 20-ին անցկացվելու էր որոշ թափուր երթուղիների սպասարկման մրցույթ, սակայն այն հայտարարվեց չկայացած` մրցութային հայտեր չլինելու պատճառաբանությամբ: Վերջերս քաղաքապետարանը համաձայնության է եկել Գյումրիում գրանցված «Քամֆորտ Լայն» ընկերության հետ, որն էլ՝ մինչ նոր մրցույթի հայտարարումն ու անցկացումը, ժամանակավորապես շահագործելու է որոշ երթուղիներ: Ինչո՞ւ են ուղեւորները դժգոհում ներքաղաքային տրանսպորտի վիճակից, ինչո՞ւ չեն կայանում հայտարարված մրցույթները եւ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ այս ոլորտը հնարավորինս լավ կարգավորելու համար. այս ու այլ հարցերին պատասխանում է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը:

-Պարոն, Եղոյան, ինչո՞ւ ներքաղաքային երթուղիների սպասարկման մրցույթներին կազմակերպությունները չեն մասնակցում, որո՞նք են խնդիրները:

-Սա մարդկանց կենցաղային խնդիրներով է պայմանավորված, երկրորդական փողոցների վիճակով, այդ փողոցների վրա մեքնենաներն ավելի շուտ են անսարք դառնում, առաջ է գալիս դրանք սարքելու ու գումար ծախսելու խնդիրը եւ երթուղին եկամտաբեր չի դառնում: Ուրիշ գործոններ էլ կան` արտագաղթը, ուղեւորահոսքի պակասը, որը եւս ազդում է ուղեւորափոխադրման կազմակերպության աշխատանքների վրա:

-Այս խնդիրների պատճառով հնարավո՞ր է, որ Գյումրիում ուղեվարձը թանկանա:

-Գյումրիում դա ընդհանրապես բացառում ենք, շահագործող կազմակերպությունները մրցույթն հաղթել են 150 դրամ ուղեվարձով, սակայն նրանց հետ նախապես պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ շահագործել 100 դրամով, որն անփոփոխ է լինելու:

-Իսկ ոչ թափուր երթուղիների սպասարկման որակից Դուք քաղաքացիներից չե՞ք ստանում դժգոհություններ:

-Ստանում ենք: Իմ կարծիքով, տրանսպորտի ոլորտն ամենադժվար ոլորտներից է, քանի որ սպասարկում է իրականացնում: Եթե անգամ ամեն ինչ իդեալական էլ դարձնես, կգտնվեն այնպիսի մարդիկ, որ էլի կբողոքեն: Ես համաձայն եմ` մեր այսօրվա երթուղիներն իդեալական չեն, մենք ունենք խնդիրներ, կունենանք նաեւ բողոքներ:

-Այդ խնդիրներից, օրինակ, այս մեկը` ինչո՞ւ մի շարք միկրոավտոբուսների կանգառներ հասնելը երկար է տեւում, սահմանված 10-12 րոպեից ուշ են հասնում կանգառ:

-Խնդիրն այն է, որ  թարմացվող մեքենաներ չկան: Ոչ շահութաբեր լինելով, իհարկե, չեմ ասում ընդհանրապես շահութաբեր չէ, ավտոպարկը չի թարմացվում, մեքենաները սկսել են հաճախակի դուրս գալ շարքից, նրանք, իհարկե, համապատասխանում են մրցութային կարգին` 15 տարին լրացված չեն, բայց շուտ են շարքից դուրս գալիս: Հնարավոր է, որ մի երթուղուց 2-3 ավտոմեքենա խնդիր ունենա, 1-2 ժամով դուրս գա երթուղուց եւ ուշ հասնեն կանգառներ:

-Լավ, այս հարցերը ինչպե՞ս պետք է լուծել:

-Ես չեմ կարծում, որ գործող օրենսդրությամբ, որոշումներով մենք այս խնդիրը կլուծենք, հույս ունեմ, որ փոփոխություններում դրական տեղաշարժ կլինի:

-Վարոդների` ուղեւորների հանդեպ վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք:

-Այդ մասին բազմիցս է խոսվել, եւ ես միշտ ասել եմ վարորդներին` դուք ուղեւորին պետք է վերաբերվեք՝ ինչպես ձեր տան անդամին: Ասեմ, որ այս հարցում դրական փոփոխություն կա:

-Բայց, կարծես, դանդաղ է այդ փոփոխությունը կատարվում:

-Թող լինի դանդաղ, բայց լինի հաստատուն, ես դրան կողմ եմ: Այսօր կարող եմ ասել, որ վարորդ-ուղեւոր հարաբերություններում անպարկեշտ վերաբերմունքն իսպառ վերացել է:

-Վարորդին ո՞վ է ընդունում աշխատանքի եւ ինչպե՞ս:

-Տեղեկացված չլինելով` դիմում են մեզ` տրանսպորտի բաժնին, սակայն պետք է դիմեն երթուղին շահագործող կազմակերպությանը: Նայում ենք, եթե վարորդն ունի «Դ» կարգի վարորդական իրավունք, տեղեկացնում ենք կազմակերպությանն ու ուղղորդում այնտեղ, մյուս հարցերով կազմակերպությունն է զբաղվում: Մեր քաղաքապետարանի գործառույթները, գործող օրենքի շրջանակում, շատ սահմանափակ են, մենք իրավասու ենք օրենքի շրջանակում, նախատեսված կարգով, հաստատել երթուղին, չվացուցակ կազմել, անցկացնել մրցույթ: Մրցույթն անցկացնելուց հետո կա տրանսպորտի պետական տեսչություն, որն էլ զբաղվում է այս հարցերով, այսինքն՝ հսկողությունը տրանսպորտի պետական տեսչությանն է:

-Վերջին հարցազրույցներից մեկում քաղաքապետ Ս.Բալասանյանը նշեց, որ առաջիկայում չի բացառվում տրանսպորտի շահագործման ոլորտում միջնորդավորված` երթուղիները շահագործող կազմակերպությունները, դուրս գան, ամբողջ համակարգի հարցերով զբաղվի քաղաքապետարանի համապատասխան բաժինը:

-Որքան ես տեղեկացված եմ` կառավարության թիվ 765-Ն որոշման դրույթներն են փոփոխվելու: Իմ տեղեկություններով. այս փոփոխությունների մասին արդեն կա նախագիծ, սակայն չգիտեմ, թե երբ այն կհաստատվի: Նախագծով համայնքին իրավունք է տրվում զբաղվել երթակարգավորման հարցերով, նաեւ թույլ է տալիս, որ քաղաքապետարանը որպես փոխադրող հանդես գա, ինչի իրավունքը, գործող օրենքի շրջանակում, մենք այսօր չունենք:

Հ.Գ. Ավելացնենք, որ այսօր` ժամը 12-ին, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի է ունենալու հանդիպում-քննարկում, որն ուղղված է տրանսպորտի թափանցիկ կառավարմանն ու սպասարկման որակի բարձրացմանը: Քննարկման հյուրն է լինելու նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի ժ/պ Արամ Եղոյանը:

Անի Մկրտչյան asparez.am