Ծրագրեր

Ծխախոտի դեմ պայքար Շիրակի մարզում

Ծխախոտի դեմ պայքար Շիրակի մարզում
Ծրագրի նպատակը՝
բարձրացնել հանրության իրազեկությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, նպաստ»լ հասարակության մեջ ծխելու վնասակար հետևանքների ՝ որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավավորմանը և արմատավարմանը, բարձրացն»լ հակածխախոտային օրենսդրության մասին քաղաքացին»րի իրազ»կությունը, հասարակական վայրերում ծխախոտի օգտագործման կանխարգ»լմանը, խթան»լ այդ գործընթացում քաղաքացին»րի մասնակցությունը:
գ Ծրագրի խնդիրները
1. Ծխելու դեմ պայքարի միջազգային օրը՝ մայիսի 31-ին կազմակերպել ու անցկացնել 2 միջոցառում՝ <<Առանց ծխախոտի օր>> երթ Գյումրիում, որին կմիանան երիտասարդներ, ակտիվ քաղաքացիներ, ՔՀԿ ներկայացուցիչներ և ֆլեշ-մոբ՝ իրազեկող բուկլետների բաժանում Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակում:
2. Բուկլետների տպագրություն <<Խնայե՛ք Ձեր առողջությունը>> վերտառությամբ /500/ օրինակ:
3. Ցուցանակներ <<Ոչ ծխախոտին>> վերտառությամբ/10 հատ/՝ երթի մասնակիցների համար:
4. Առանց ծխախոտի վերտառությամբ վերնաշապիկներ/50 հատ/, որոնք կբաժանվեն երթի մասնակիցներին:
5. Հակածխախոտային սոցիալական գովազդային հոլովակների պատրաստում և հեռարձակում /2/, մարզային Ցայգ ՀՌԸ-ում, 1 ամիս տևողությամբ, կտեղադրվեն նաև կազմակերպության կայք էջում՝www.progressgyumri.am և կտարածվեն համացանցում՝ ֆեյսբուք:
6. Թվով 3 հաղորդումներ, 30 րոպե տևողությամբ, որին կմասնակցեն բժիշկ, հոգեբան, իրավաբան, կներկայացվի ծխելու վնասների, հետևանքների, ՀՀ կառավարության հակածխախոտային օրենսդրության և քայլերի մասին: 7. Ռեպորտաժ /3հատ/, որոնք կներկայացվեն 3 հաղորդումների ընթացքում՝ ծխելու հոգեբանական ասպեկտները, ծխախոտի վնասները և ծխախոտի դեմ պայքարի ոլորտում գործող օրենսդրությունը:
8. Հանրային քննարկում հեռուստաեթերում`1 հատ, քննարկելու այս ադյունքները և հակածխախոտային քաղաքականության գործադրման բնագավառում առկա խնդիրների մասին շահագրգիռ կողմերի հետ և առաջարկելու դրանց լուծման հնարավոր ուղիներ: Հեռուստաքննարկումը կլինի ուղիղ եթերում, ինտերակտիվ կապով, 50 րոպե տևողությամբ, կմասնակցեն երիտասարդներ, առողջապահության, կրթական, մշակութային ոլորտի մասնակիցներ, ՔՀԿ, մարզային և տեղական իշխանությունների, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ:
9. հարցումներ (wox-pop) /1/, կներկայացվի հեռուստաքննարկման ընթացքում::

“ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ` հանուն քաղաքացիական հասարակության զարգացման”

DSCN2993IMG_2511SAM_1098

2013թ. “Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Քաունթերփարթ ինտերնեյշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացնում է  “ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ` հանուն քաղաքացիական հասարակության զարգացման” ծրագիրը, որի նպատակն է` նպաստել ՏԻՄ-ի օրենքների կիրառմանը Գյումրի համայնքում, ապահովել ավագանու նիստերի թափանցիկությունը, նպաստել մաս-նակցային որոշումների կայացմանը, համայնքի բնակչության իրազեկմանը, փոխադարձ հաշվետվողականությանը, մասնակցային պլանավորման և բյուջետավորման մշակույթի կայացմանը ՏԻՄ-երի և բնակիչների միջև:

Իրականացված ծրագրեր

10515333_727157907322931_1787942180800686095_o

10507118_727157547322967_6247273005722013012_o

10355662_727157653989623_8511298589005370080_o

2014թ.«Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության»

Ծրագրի նպատակն է Գյումրի քաղաքի տրանսպորտային միջոցների կանոնավոր մշտադիտարկման, հանրային իրազեկման, ուղևորների կարծիքների հիման վրաբարձրացնել բնակչության տեղեկացվածությունը տրանսպորտային ծառայության գործունեության մասին, խթանել քաղաքացիների ակտիվությունը և որակի բարելավելու գործընթացին, այս ծառայության գործունեության, մրցույթների անցկացման թափանցիկությունը:

https://progressgyumri.am/analysis-and-survey/1562

 

DSCN2993

2013թ. “Գյումրու Առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Քաունթերփարթ ինտերնեյշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացնում է  “ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ` հանուն քաղաքացիական հասարակության զարգացման” ծրագիրը, որի նպատակն է` նպաստել ՏԻՄ-ի օրենքների կիրառմանը Գյումրի համայնքում, ապահովել ավագանու նիստերի թափանցիկությունը, նպաստել մաս-նակցային որոշումների կայացմանը, համայնքի բնակչության իրազեկմանը, փոխադարձ հաշվետվողականությանը, մասնակցային պլանավորման և բյուջետավորման մշակույթի կայացմանը ՏԻՄ-երի և բնակիչների միջև:

2011թ. “ԵՂԻ’Ր ԻՐԱԶԵԿ” ծրագիրն իրականացվում է “Գյումրու Առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Քաունթերփարթ Հայաստանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող “Պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցություն” ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակական իրազեկությունը ՏԻՄ-ի գործունեության, համայնքային խնդիրների և դրանց լուծման գործընթացի, համայնքի համար կարեւոր որոշումների մասին, նպաստել դրանց հրապարակայնությանը, խթանել այդ գործընթացում հասարակության մասնակցությանը: Ծրագիրն իրենից ներկայացնում է հասարակական երկխոսություն հեռուստաեթերում, ուր հնարավորություն ունենցան իրենց տեսակետներն արտահայտել հասարակության տարբեր շերտերը:

 2009թ.-ից Կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել երիտասարդության, մասնավորապես ուսանողության շրջանում, իրականացրել է ՙԵրիտասարդների հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները՚, ՙ Երիտասարդների դերը և մասնակցությունը համայնքային խնդիրների լուծմանը՚թեմաներով դեբատ-երկխոսություններ, սեմինար-դասընթացներ` ՙԼրագրողական հետաքննություն՚, ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքը թեմաներով և ՙԵրաշխիք՚ Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ հակակոռուպցիոն ՙԵրիտասարդությունը կարող է՚ ծրագիրը:

DSC08589

  2009թ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությամբ իրականացրել է ՚ԵՂԻ°Ր ԻՐԱԶԵԿՙ ծրագիրը: Սկզբնական դրամաշնորհը ICCԳ-EED / SG 2009, Gyumri-15 տրամադրվել է ICCԳ կազմակերպության կողմից ֆինանսավորվող թիվ AM 017011 ծրագրի շրջանակներում Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Հայկական կենտրոնին: Այս խորագրով ՙՑայգ՚ ՀՌԸ-ում պատրաստվել է 4 հեռուստաքննարկում, անցկացվել1 սեմինար-քննարկում:

424736_324191667618630_53803737_n