2014թ.«Քաղաքային տրանսպորտի կառավարման եւ սպասարկման որակի բարձրացում` հանուն ուղեւորների շահերի պաշտպանության»
Ծրագրի նպատակն է Գյումրի քաղաքի տրանսպորտային միջոցների կանոնավոր մշտադիտարկման, հանրային իրազեկման, ուղևորների կարծիքների հիման վրաբարձրացնել բնակչության տեղեկացվածությունը տրանսպորտային ծառայության գործունեության մասին, խթանել քաղաքացիների ակտիվությունը և որակի բարելավելու գործընթացին, այս ծառայության գործունեության, մրցույթների անցկացման թափանցիկությունը:
2013թ. “Գյումրու Առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Քաունթերփարթ ինտերնեյշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացնում է “ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ` հանուն քաղաքացիական հասարակության զարգացման” ծրագիրը, որի նպատակն է` նպաստել ՏԻՄ-ի օրենքների կիրառմանը Գյումրի համայնքում, ապահովել ավագանու նիստերի թափանցիկությունը, նպաստել մաս-նակցային որոշումների կայացմանը, համայնքի բնակչության իրազեկմանը, փոխադարձ հաշվետվողականությանը, մասնակցային պլանավորման և բյուջետավորման մշակույթի կայացմանը ՏԻՄ-երի և բնակիչների միջև:
2011թ. “ԵՂԻ’Ր ԻՐԱԶԵԿ” ծրագիրն իրականացվում է “Գյումրու Առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Քաունթերփարթ Հայաստանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող “Պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցություն” ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակական իրազեկությունը ՏԻՄ-ի գործունեության, համայնքային խնդիրների և դրանց լուծման գործընթացի, համայնքի համար կարեւոր որոշումների մասին, նպաստել դրանց հրապարակայնությանը, խթանել այդ գործընթացում հասարակության մասնակցությանը: Ծրագիրն իրենից ներկայացնում է հասարակական երկխոսություն հեռուստաեթերում, ուր հնարավորություն ունենցան իրենց տեսակետներն արտահայտել հասարակության տարբեր շերտերը:
2009թ.-ից Կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել երիտասարդության, մասնավորապես ուսանողության շրջանում, իրականացրել է ՙԵրիտասարդների հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները՚, ՙ Երիտասարդների դերը և մասնակցությունը համայնքային խնդիրների լուծմանը՚թեմաներով դեբատ-երկխոսություններ, սեմինար-դասընթացներ` ՙԼրագրողական հետաքննություն՚, ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքը թեմաներով և ՙԵրաշխիք՚ Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ հակակոռուպցիոն ՙԵրիտասարդությունը կարող է՚ ծրագիրը:
2009թ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցությամբ իրականացրել է ՚ԵՂԻ°Ր ԻՐԱԶԵԿՙ ծրագիրը: Սկզբնական դրամաշնորհը ICCԳ-EED / SG 2009, Gyumri-15 տրամադրվել է ICCԳ կազմակերպության կողմից ֆինանսավորվող թիվ AM 017011 ծրագրի շրջանակներում Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Հայկական կենտրոնին: Այս խորագրով ՙՑայգ՚ ՀՌԸ-ում պատրաստվել է 4 հեռուստաքննարկում, անցկացվել1 սեմինար-քննարկում: