Տեսանյութեր

«Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է»

«Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է»
#ICD

YouTube`🔴 

 📌 Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրն ազդակ է բոլոր մարդկանց, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
.Որքանո՞վ են երեխաները պաշտպանված Հայաստանում։
. Արդյո՞ք Հայաստանում երեխաները գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները․
—————————————
ℹ Բանախոսներ՝
➡ Թամարա Սիմոնյան – Հայկական Կարիտաս Բարեսիրական Հասարակական Կազմակերպություն
➡ Քրիստինե Առաքելյան – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար
➡ Կարինե Դավթյան-«Կանանց իրավունքների տուն» ՀԿ ղեկավար, իրավաբան
➡ Արինա Մեծոյան- Փաստաբան
➡ Գայանե Գևորգյան- Փաստաբան
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;

«Խաղաղության պայմանագիր ստորագրե՞լ, թե՞՝ ոչ, ինչ մեխանիզմով»

  • «Խաղաղության պայմանագիր. ստորագրե՞լ, թե՞՝ ոչ, ինչ մեխանիզմով»
  • #political #debate
  • YouTube`🔴 

    Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Փաշինյան – Ալիև թեժ բանավեճին հաջորդած եռակողմ հանդիպումը Ռուասաստանի նախագահի մասնակցությամբ երեկ ուշ գիշերին ավարտվել է առանց համատեղ հայտարարության, կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։

  • —————————————
  • ℹ Բանախոսներ՝
  • ➡ Վարազդատ Մանուկյան- «Ազգային- ժողովրդավարական բևեռ շարժում
  • ➡ Կարեն Ղուկասյան- Հայաստանի Եվրոպական կուսակցություն
  • ➡ Սուքիաս Ավետիսյան- Հայաստանի Հանրապետական կուսակցություն
  • ➡ Համլետ Սարուխանյան- «Օրինաց երկիր» կուսակցություն, «Ազգային կրթություն» հասարակական շարժում,
  • 🔗Հաղորդավար՝ Լուսինե Մովսիսյան
  • © progressgyumri.am  Armenian News / Analyses:

    Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում հնգամյա զարգացման ծրագրերը թերի են կատարվում» Լ.Բարսեղյան

🎥 «Փորձում ենք քաղաքի համաչափ զարգացման ծրագիր կազմել» Հ.Սուլթանյան

YouTube`🔴

#Գյումրի

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Փորձում ենք քաղաքի համաչափ զարգացման ծրագիր կազմել» Հ.Սուլթանյան

🎥 «Փորձում ենք քաղաքի համաչափ զարգացման ծրագիր կազմել» Հ.Սուլթանյան

YouTube` 🔴  

#Գյումրի

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից 4 զինծառայողների վիրավորում ստանալու առնչությամբ ՀՀ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

2023 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 06։00-ից, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրետանային և հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Այդ գործողությունների հետևանքով վիրավորումներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող` նույն զորամասի 4 զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են կայազորային զինհոսպիտալ։ Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով /4 դրվագ/։

Աղբյուր ` https://www.investigative.am/news/view/sotk-hardzakum.html

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

արձանագրվել․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին: Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է: Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

Աղբյուր https://mil.am/hy/news/11465

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գյումրին հասարակական զուգարաններ կունենա. կայացել է ավագանու հերթական նիստը

Գյումրիի ավագանին գումարել  է հերթական նիստը՝ օրակարգում ունենալով 30 հարց: Դրանք վերաբերել  են համայնքապետարանի ենթակայության ոչ առևտրային կազմակերպություններին շինարարության նպատակով գումարների հատկացմանը, սոցիալապես անապահով թվով 89 անձանց դրամական աջակցություն տրամադրելուն, քաղաքում  կառուցված ինքնակամ շինությունների և դրանց զբաղեցրած հողամասերի օտարմանը, հանրային բնակելի ֆոնդի տների պահպանման համար դրանց հողամասերը զբաղեցնողներին ուղղակի վաճառելուն: Ավագանին որոշում  է ընդունել  գումար հատկացնել  «Կումայրի» արգելոց թանգարանի ցուցասրահների լուսավորության, նաև որպես թանգարանային նմուշ, հին Գյումրվա կնիքներ ձեռք բերելու  համար:  Մեկ այլ որոշմամբ էլ`  Գյումրիի բնակիչ Գեղեցիկ Գևորգյանին 200.000 դրամ աջակցություն է տրամադրվել: Նրա տնակը գույքով  այրվել  էր օրեր առաջ: Աճուրդի ենթակա հողատարածքների մեկնարկային գների վերանայում է տեղի ունեցել: Որոշ  հողատարածքների դեպքում  քաղաքապետարանը գները ավելացրել  է, որոշների դեպքում՝  նվազեցրել:  Ավագանին մեկնարկային նոր գները հաստատել է որոշմամբ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության հետ համատեղ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն է իրականացնում, որի շրջանակներում Գյումրին 16 մլն դրամի դրամաշնորհ է ստանալու:  Գումարի 10 տոկոսը լինելու է Գյումրիի քաղաքապետարանի համաֆինանսավորումը: Ներկայացվել է, որ այդ գոմարով հնարավոր է քաղաքում  ինֆորմացիոն կետեր  ստեղծվեն կամ  հասարակական զուգարաններ կառուցվեն:  Հասարակական զուգարանների հարցը, հիշեցնենք, Գյումրիում լուծում չի ստանում ավելի քան 20 տարի: Դրանց անհրաժեշտության մասին առաջին անգամ  խոսվել է 2001 թվականին,  երբ երկրում  նշում  էին քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու  1700 ամյակը:

Կարինե Կազարովա

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Բանավեճ «ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակ. անվտանգային հարցեր»

Բանավեճ «ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակ. անվտանգային հարցեր»

#Political #Debate

YouTube`🔴  

  • Ավելի քան 4 ամիս է՝ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը, ավելին՝ ապրիլի 23-ին փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Հայաստանը ԱԿ-ի դատարանին ծանուցել է Ադրբեջանի հերթական խախտման մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իրենց մտահոգություններն են հայտնել այս կապակցությամբ, միաժամանակ կոչ անում Հայաստանի ու Ադրբեջանին համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր կնքել։
  • —————————————
  • ℹ Բանախոսներ՝
  • ➡ Սուրեն Սուրենյանց- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ
  • ➡ Ռոբերտ Ղևոնդյան-Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ
  • ➡ Ներսես Զեյնալվանդյան- Հայաստանի Եվրոպական կուսակցության փոխնախագահ
  • 🔗Հաղորդավար՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարվածի տակ են» Ս․Սուրենյանց

🎥 «Մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարվածի տակ են» Ս․Սուրենյանց

YouTube` 🔴 

#անվտանգություն #լաչին

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Կառավարությունը գումար կհատկացնի Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք դպրոցների

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 128 հանրակրթական դպրոցներին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 264,361.6 հազար դրամի չափով, որից 233,997.9 հազար դրամը՝ վերջիններիս խնայողությունների հաշվին, իսկ 30,363.7 հազար դրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023թ.-ի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով: Գումարն ուղղվելու է դպրոցների ճաշարանների համար անրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերմանը: Ըստ հիմնավորման՝ Շիրակի մարզն անցում է կատարել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին 2018թ.-ի սեպտեմբերին: Ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է նաև ապահովել դպրոցների ճաշարանների համապատասխան շենքային պայմաններ գույքի, սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների առկայություն: «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկն իրականացրել է մարզի դպրոցների ճաշարանների կարիքների հավաքագրման գործընթաց, որի արդյունքներով պարզ է դարձել, որ 31 դպրոց ունի թե՛ ճաշարանի և/կամ խոհանոցի ընթացիկ նորոգման կարիք, թե՛ խոհանոցային սպասքի և այլ պարագաների և թե՛ գույքի և սարքավորումների ձեռքբերման կարիք,132 դպրոց՝ խոհանոցային սպասքի և այլ պարագաների ձեռքբերման կարիք: 132-ից 128 դպրոց ունի նաև ճաշարանի և՛ խոհանոցի համար գույքի և՛ սարքավորումների ձեռքբերման կարիք: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագիրը և՛ կրթության, և՛ երեխաների առողջության պահպանման համատեքստում. «Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք և պետք է ամեն ինչ անենք օր առաջ այդ խնդիրները լուծելու համար»:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;