Տեսանյութեր

«Ցեղասպանությունից 108 տարի անց»

«Ցեղասպանությունից 108 տարի անց»
—————————————
#armenian #genocide
📌 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց Մեծ Եղեռնից 108 տարի անց, ի՞նչ է փոխվել հայ ժողովրդի կյանքում, ի՞նչ դասեր ենք քաղել պատմական այդ իրողությունից և որպես հետևանք, ի՞նչ ունենք այսօր։——————————————————————————

  • ——————————————————————————
  • ℹ Բանախոսներ՝
    ➡ Արմեն Ներսիսյան- «Ազգային արժեք ակումբ»-ի անդամ
    ➡ Լիլիթ Ասոյան- պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
    ➡ Արա Նախշքարյան – պատմաբան
    ➡ Աբրահամ Ավագյան- պատմության ուսուցիչ
    🔗Համակարգող ՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;

Գյումրի համայնքի կոշտ կենցաղային թափոնների ռազմավարական պլանի վերաբերյալ քննարկում

Գյումրիում աղբահանության համար տրվող վճարը բավարար չէ աղբահանությունը պատշաճ իրականացնելու համար. Գյումրու համայնքապետարանում այսօր հանրային քննարկում է կայացել «Գյումրի համայնքի կոշտ կենցաղային թափոնների ռազմավարական պլան»-ի վերաբերյալ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;

«Քաղաքացիական հասարակության կառույցների կայունությունը»

➡ Քաղաքացիական հասարակության կառույցների գրանցման և գործունեության համար նպաստավոր է արդյո՞ք ոլորտի օրենսդրությունը,

➡ ՀՀ-ում մոտ 6000 Քաղաքացիական հասարակության կառույցներ /ՔՀԿ-ներ/ և 1500-ից ավել հիմնադրամներ կան։ Շիրակի մարզում դրանց թիվը 300-ից ավել է։ Ինչպե՞ս եք գնահատում ՔՀԿ-ների ընդհանուր կայությունը։

➡ Բնութագրեք ՔՀԿ-ների գործունեությունը Շիրակի մարզի միավորված գյուղական համայնքներում։ Որքանո՞վ են դրանք կարողանում ապահովել հանրային մասնակություն և հանրային վերահսկողություն՝ որպես մոնիտորինգ և շահերի պաշտպանություն իրականացնող, ՏԻՄ-երի հետ համագործակցող կամ դրանց հակակշիռ կառույցներ։

➡ Որքանո՞վ է գործնականում իրագործելի ՔՀԿ-ների կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորությունը։

➡ Ի՞նչ պետք է անեն ՔՀԿ-ներն իրենց հանրային ընկալումը, հասարակության մոտ հեղինակությունը բարելավելու համար։

—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

 

—————————————
ℹ Բանախոսներ՝
➡ Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ,
➡ Արտաշես Բոյաջյան, «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի անդամ,
➡ Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ,
➡ Եսթեր Գրիգորյան, «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոն ՀԿ-ի ծրագրերի համակարգող։
🔗Համակարգող՝ Սեյրան Մարտիրոսյան, Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար,

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;

«Գյումրու աղբահանության խնդիրները. լուծումներ»

  •  «Գյումրու աղբահանության խնդիրները. լուծումներ»
  • —————————————
  • Աղբահանության հիմնախնդիրները ցանկացած երկրում կարևոր նշանակություն ունեն ինչպես շրջակա միջավայրի պահպանման, այնպես էլ մարդու առողջության համար: Օրեցօր ավելացող աղբի դեմ պայքար այսօր ծավալում են աշխարհի գրեթե բոլոր զարգացած պետությունները: Հիմնվում են աղբի վերամշակման գործարաններ, աշխատանքներ են տարվում հասարակության մեջ աղբի տեսակավորման մշակույթը ձեւավորելու ուղղությամբ, իսկ դժվար քայքայվող իրերը փոխարինվում են ավելի արագ քայքայվող նյութերով: Աղբահանությունը նաև տնտեսական խնդիրներ է լուծում: Նախ աշխատանք ապահովելով մարդկանց, ինչպես նաև թափոններից կարելի է ստանալ էներգիա:
  • —————————————
  • Ուղիղ հեռարձակում 🔴  
  • —————————————
    ℹ Բանախոսներ՝
    ➡ Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկի տնօրենի ժ/պ
    ➡ Գևորգ Պետրոսյան – Գյումրու «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահ
    ➡ Ինգա Զառաֆյան – «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ
    ➡ Ադրինե Մուղնեցյան -«Էկոպարսեկ» էկոլոգիական ՀԿ-ի ղեկավար
    ➡ Արթուր Ֆինկին – «Էկոպարսեկ» էկոլոգիական ՀԿ-ի ՏՏ պատասխանատու
    🔗Համակարգող՝ ԼուսինեՄովսիսյան

    © progressgyumri.am Armenian News / Analyses:

    Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;

Կառավարությունը գումար է հատկացրել Գյումրու դրամատիկական թատրոնին

Կառավարության այսօրվա որոշմամբ 34 մլն 677 հազար դրամ գումար է հատկացվել Շիրակի մարզպետարանին՝ «Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքի արտաքին պատուհանների փոխարինման աշխատանքներն իրականացնելու համար։ Գործաադիրի մեկ այլ որոշմամբ էլ 466 մլն 912 հազար դրամ գումար է նախատեսվել Արթիկի երկու մանկապարտեզների նորոգման համար։ Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման նպատակին նախատեսվել է 223 մլն 144 հազար դրամ գումար։ 243 մլն 768 հազար դրամ գումար էլ հատկացվել է «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգման համար։

Աղբյուր `https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/04/06/Nikol-Pashinyan-meeting/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»

«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»
—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Լիլիթ Թովմասյան- Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ
➡ Հրանտ Միրզոյան, նկարիչների միության անդամ
➡ Գագիկ Մանուկյան, պրոֆեսոր Հայաստանի նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ
➡ Արաքս Մարգարյան, Արվեստագիտության թեկնածու, դոցենտ, «Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն» նախագծի հեղինակ
—————————————
🎨Նախագիծն իրկանացնում է Հայկական
կրթամշակութային «ՌԵԱԼ ԱՐՏ» հիմնադրամը՝ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ եւ Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:Նախագծի նպատակն է՝ բացահայտել Ալեքսանդրապոլ Լենինական/Գյումրու մշակութային բեղունության գաղտնիքը,ներկայացնել սերնդափոխությունը կերպարվեստի ոլորտում, ցույց տալ տեղի ունեցող զարգացումները։
«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն»-ը հետամուտ է հանրայնացնել Գյումրու կերպարվեստը, այն դարձնել գրավիչ ու ճանաչելի: Նախագիծը ներկայացնում է 4 նկարչական ընտանիքների 8 ստեղծագործողների, ովքեր աշխատում են տարբեր ոճերով, տեխնիկաներով։ Մեր նպատակն է՝ հանրությանը ներկայացնել գյումրեցի գեղանկարիչներին, ցույց տալ տարբեր
սերունդների ներկայացուցիչների ստեղծագործությունները, բացահայտել մտածողությունն ու ոճային տարբերությունը․ միաժամանակ փաստել, որ, ի հեճուկս բոլոր տարբերությունների, գյումրեցի նկարիչների տարբեր սերունդներ անտեսանելի թելերով կապված են՝ կատարելով մեկ գործ՝ զարգացնում են քաղաքի մշակույթը՝ պատմելով նրա անկրկնելի հեքիաթը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com; 

«Մենք հիմա ստանում ենք անբեկանելի հնարավորություն ստեղծելու անկախ պետականություն» Տ․Խզմալյան

🎥 «Մենք հիմա  ստանում  ենք  անբեկանելի հնարավորություն  ստեղծելու  անկախ պետականություն» Տ․Խզմալյան

YouTube` 🔴 

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

943 մլն 686 հազար դրամ՝ Գյումրու փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի ընդլայնման նպատակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, այդ երկրի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանությանը, խաղաղության օրակարգին, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող և այլ հարցերի: Կառավարությունն ընդունել է որոշում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ։ Շահառուները դրամական օգնությունը՝ միանվագ 500 000 դրամի չափով, ստանալու համար դիմումը պետք է ներկայացնեին էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 15-ը։ Սակայն նախարարության տեղեկատվության համաձայն՝ բազմաթիվ զինծառայողներ սահմանված կարգով չեն ներկայացրել դիմում սոցիալական աջակացությունը ստանալու համար՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված: Ըստ այդմ՝ դրամական օգնությունը ստանալու համար կարող են ներկայացնել մինչև 2023 թ. դեկտեմբերի 15-ը: Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը, որը կազմում է ամսական 300.000 դրամ, դադարեցվել է 2023թ. մարտի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. ապրիլ ներառյալ: Մեկ այլ որոշմամբ էլ որոշվել է շարունակել քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և անհետաձգելի համարեց: ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ գործող կարգավորումների համաձայն՝ պետական և մասնավոր ոլորտում գործատուն չունի պարտավորություն աշխատավարձ վճարել այն աշխատողին, որը մասնակցում է վարժական հավաքների, միայն սահմանված է, որ այդ ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում պահպանվում է քաղաքացու աշխատատեղը և պաշտոնը: Այս պահին եղած կարգավորումներով զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի պահանջների համաձայն՝ քաղաքացուն հաշվարկում են նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը: Նախագծով առաջարկվում է աշխատողին մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայողի հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը: «Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ, և նա ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում ՊՆ-ից ստանում է 80 հազար դրամ, ապա գործատուն պարտավորվում է մնացած հատվածը, այսինքն՝ առնվազն 120 հազար դրամը, վճարել: Այսպիսով, առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 943 մլն 686 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզի Գյումրի համայնքի փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի ընդլայնման 2 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով 904 մլն 534 հազար դրամը կառավարության՝ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի համամասնությունն է, ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը (ներառյալ նախագիծ, տեխնիկական հսկող, հեղինակային հսկող) կազմում է 2 մլրդ 10 մլն դրամ։ Ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 8 կմ 185 մ։ 22 փողոցից 15-ի աշխատանքներն ավարտված են։Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ, «Էլիտ Արման Շին» ՍՊԸ, «Լենճանշին» ՍՊԸ, «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ և «Դուստր Մոնիկա» ՍՊԸ կողմից։ «Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Տուֆաշեն, Արևշատ, Հովտաշեն և Գետափ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի ընդլայնում» սուբվենցիոն ծրագրի կառավարության համամասնությունը 55 տոկոս է՝ 39 մլն 152 հազար դրամ։ Ծրագրի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 71 մլն 185 հազար դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Կիր-Քար» ՍՊԸ, «Գազելշին» ՍՊԸ, «Աշոտ և Հայկ եղբայրներ» ՍՊԸ, «Նոր գրուպ» ՍՊԸ և «ՈՒյուտ սենթր» ՍՊԸ կողմից։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գյումրին նոր փոխքաղաքապետ ունի. Վահագն Մկրտչյանը վարչապետի տիկնոջ ազգականն է

Գյումրիի ավագանու անդամ Վահագն Հրաչի Մկրտչյանն ընդամենը 3 ամիս է եղել ավագանու անդամ ու հիմա դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին: Մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ Վահագն Մկրտչյանի թեկնածությունը փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրել էր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: Հիշեցնենք, Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը թափուր էր ավելի քան 3 ամիս՝Դավիթ Առուշանյանի ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։ Վահագն Մկրտչյանը Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, ինչո՞ւ է հենց նրա թեկնածությունն առաջադրվել։ Ավագանու ,,Զարթոնք,, խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանի հարցին ի պատասխան, Վարդգես Սամսոնյանը նշեց, որ հաշվի են առնվել Վահագն Մկրտչյանի կազմակերպչական ընդունակություններն ու գիտելիքները։ Վահանգն Մկրտչյանը գործարար է, ,,Մելիքովիչ և որդիներ,, կազմակերպությունը նրանց ընտանեկան բիզնեսն է, ունի նաև ատամնաբուժարան։ Քաղաքապետի խոսքով, սա բավարար է, նրա հմտությունները գնահատելու համար: 21 կողմ, 4 դեմ, 3 ձեռնպահ ձայների համակցությամբ նա ընտրվեց փոխքաղաքապետ։ Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից շարունակական շփում խոստացավ լրագրողների հետ: Նրանց հարցերին ի պատասխան էլ նշեց, որ պատասխանատվությունը մեծ է, այդ իսկ պատճառով էլ, համայնքի ղեկավարի տեղակալ նշանակվելու որոշումը միանգամից չի ընդունել ։ Իրենք մեծ գերդաստան են Գյումրիում, մոտ 200 տարուց ավելի պատմություն ունի իրենց տոհմը: Ըստ նրա, Աննա Հակոբյանի հետ ունեցած ազգակցական կապը, ի շահ քաղաքի է ծառայեցնելու, արտերկրում էլ շատ ծանոթներ ունի, նրանց համոզելու է, որ Գյումրիում ներդրումներ կատարեն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; 

«Աշխատանքային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում»

«Աշխատանքային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում»
#labor #rights
—————————————
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնել է ծավալուն փոփոխություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը: Նախարարությունից հավաստիացնում են, որ նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն ու օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Քրիստնե Առաքելյան- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար
➡ Թամարա Յայլոյան- Փաստաբան
➡ Գայանե Գևորգյան- Փաստաբան
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com;