Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում Մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով․ Այսպես. Ընտրատեղամասում Ձեզ տրամադրվում է մեկ քվեաթերթիկ՝ ընտրություններին մասնակից բոլոր թեկնածուների անուններով: Նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար գրիչով համապատասխան վանդակում կատարվում է նշում: 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Այս դեպքում, դուք ընտրելու եք միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների: Քվեարկության նոր կարգի համաձայն՝ նախընտրած քաղաքական ուժին քվե տալու համար դուք պարզապես քվեաթերթիկներից մեկը տեղադրում եք ծրարի մեջ եւ այն գցում քվեատուփի մեջ: Որևէ նշում կատարելու անհրաժեշտություն չկա։ Քվեախցիկում գրիչ չի դրվում։ Որեւէ նշում կամ գրառում քվեաթերթիկը կդարձնի անվավեր: Իսկ ծրարի վրա որեւէ գրառման դեպքում՝ այն կմարվի՝ առանց քվեաթերթիկը հանելու։ Ուշադրությու՛ն, ընտրակեղծարարների հանդեպ պատժամիջոցները խստացվել են: Քրեական պատասխանատվություն է սահմանվել կաշառք բաժանելու, աշխատակիցներին ստիպողաբար քարոզարշավին ներգրավելու, թեկնածուների կամ նրանց համակիրների քարոզարշավը խոչընդոտելու համար: Մասնակցե՛ք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կառուցե՛ք ձեր երազանքների համայնքը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կովկասում քաղաքական և ռազմական լարվածության և Բելառուսի ներքաղաքական իրավիճակը, միջազգային լրատվամիջոցների և «Մեդիա երկխոսություն» Արևելյան գործընկեր երկրների համագործակցության ծրագիրը, որը կապում է Հայաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Բելառուսից հեռանկարային և պրոֆեսիոնալ լրագրողների, ակադեմիականների և արվեստագետների: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
Ուղիղ հեռարձակում`
Սեպտեմբերի 23-27ը ցանցի անդամները Վրաստանից հետո աշխատում են Հայաստանում՝ Գյումրիում։
Սեմինարների և գիտաժողովների ընթացքում կուսումնասիրվեն նախապատմությունը, պատճառները և լրատվամիջոցների դերը Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում սառած հակամարտությունների և բաց պատերազմների համատեքստը և արդյունքները կտարածվեն նորաստեղծ «Մեդիա երկխոսություն» հեռուստաալիքի ձևաչափի միջոցով, որը կհեռարձակվի Գերմանիայում՝ OK-TV Ludwigshafen հեռուստաընկերության միջոցով։
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Նախագծի վերաբերյալ որոշ նախնական տեղեկություններ.
Մեդիա երկխոսություն» նախագիծը մեկնարկել է 2015 թվականին Ուկրաինայում՝ SPD– ի պատգամավոր Դորիս Բարնետի (Լյուդվիգշաֆեն), Youth4Media / Bennohaus Münster – ի, Գերմանիայի առաջին քաղաքացիական հաղորդիչ OK -TV Ludwigshafen-ի և Գերմանիայի քաղաքացիական լրատվամիջոցների դաշնային ասոցիացիայի աջակցությամբ, ինչպես նաև Ուկրաինայի անկախ լրագրողների ասոցիացիայի (Լուցք) և Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի «Լրագրության ինստիտուտ»-ի կողմից:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Ծրագիրը ի սկզբանե ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
«Մեդիա երկխոսություն» ցանցի ներկայիս անդամներն են.
Ուկրաինա
Ուկրաինացի լրագրողների միություն, Կիև
Ուկրաինայի անկախ լրագրողների միություն, Լուցք
Ժուռնալիստիկայի ինստիտուտ,
Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան
Լուցկի ազգային տեխնիկական համալսարան
Իվան-Ֆրանկո-համալսարան,
Լվով
Ազգային I.-I. Մեչնիկով համալսարան, Օդեսսա
Վրաստան
Կովկաս համալսարան, Թբիլիսի
Հայաստան
Ակոս մշակութանին ՀԿ
Երևանի պետական համալսարան
Գեղարվեստի պետական ակադեմիա,
Գյումրի
Բելառուս
Բելառուսի լրագրողների ասոցիացիա, BAJ
Մոլդովա
Անկախ մամուլի ասոցիացիա, Քիշնև
https://www.ok-lu.de/programm/uebersicht/.
Բանախոսներ՝
Դոկտոր Վոլֆգանգ Ռեսման – Գերմանիայի Լուդվիգ Սահաֆեն քաղաքի OK TV հեռուստաընկերության տնօրեն,քաղաքական գիտությունների դոկտոր
Անդրեյ Միալեշկա – ռադիո լրագրոգ, Բելոռուսի լրագրողների ասոցացիայի անդամ
Եվհենի Ցիմբոլենկո – ներկայացնում է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի միջազգային լրագրողության ֆակուլտետը
Մկրտիչ -Ակոս մշակութային ՀԿ -ի նախագահ, արվեստագետ, մշակութային մենեջեր
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային ժողովն առաջին ըներցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում: Համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից: Նախագծին կողմ է քվեարկել 59 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ։ Քվեարկության չեն մասնակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Սեպտեմբերի 18-ին Գյումրին նշեց իր տոնը: Օրը թեեւ համեստ միջոցառումներով անցավ, բայց նշանավորվեց մշակութային օջախների բացմամբ: Բացվեց նաեւ Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի նոր շենքը: Ժողգործիքների նվագախումբը նորակառույց շենքի ձայնային հնարավորությունները ստուգեց փոքրիկ համերգային ծրագրով, որի երգացանկում իհարկե չէր կարող չլինել վաղուց համույթի այցեքարտը դարձած Գյումրի-Լենինական երգը:
Ավելի քան 30 տարի Գյումրիի ժողգործիքների նվագախումբը տնակային պայմաններում է իր փորձերն արել, բայց դրանից համույթի հեղինակությունը չի տուժել, մեծ ճանաչում է ձեռք բերել նաեւ լավ երաժիշտների ու երգիչների շնորհիվ: Հայտնի շատ երաժիշտներ է տվել Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը, ովքեր մնացել են համույթի լավագույն բարեկամները: Նրանցից ոմանք հիմա միջազգային բեմերում են հայկական ժողովրդական երգը ներկայացնում: Ժողգործիքների նվագախմբին դեռ 2018 թվին էր հատկացվել նախկին Վան առողջարանի շենքը, որի հիմնանորոգման նպատակով 20 մլն դրամ տրամադրել էր Օյունջյան հիմնադրամը, 26 մլն դրամ էլ հատկացրել էր կառավարությունը: Նվագախմբի տնօրենի խոսքերով, շինարարը մրցույթը շահել էր 36 մլն դրամով, հատկացված գումարից 10 մլն-ով պակաս: Այդ գումարը ետ էր ուղարկվել պետական բյուջե, իսկ 36 մլն-ը չէր բավականացրել ամբողջ շինարարությանը:
Ընդամենը 3 սենյակում են ներքին հարդարման աշխատանքներ տարվել, որտեղ էլ ըստ տնօրենի, թառի, քամանչայի, ուդի դասարանները կպարապեն: Սրանք մոռացվող գործիքներն են: Նվագախմբին սերնդափոխություն ապահովելու համար անհրաժեշտ են այլ գործիքներով եւս դասարաններ բացել: Շենքը գազաֆիկացված չէ, հաշվարկել են, որ եւս 20 մլն դրամ է անհրաժեշտ կիսատ գործերն ավարտին հասցնելու համար:
Տարածքից գրունտային գրերը հեռացնելու համար դրենաժային համակարգ է կառուցվել, անհրաժեշտ է կից քոթեջները եւս վերակառուցել հյուրընկալվող երաժիշտների գիշերակացն ապահովելու համար: Համույթը կշարունակի դպրոցականների համար աբոնենտային համերգները, համավարակի պատճառով 2 տարի է, չեն կարողանում 0 ընդունել Ֆրանսիայից ու ՌԴ-ից ստացած հաներգային հրավերները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Հայրաքաղաք» դաշինք,որը մեկ բառով բնորոշում է քաղաքի բուն էությունը, բնույթը» Լ․Բարսեղյան
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Թափառող շների խնդիրն արդեն շարունակում է մտահոգել ոչ միայն Գյումրիի բնակիչներին, այլ նաեւ քաղաք այցելող զբոսաշրջիկներին: Շներն իրական սպառնալիք են դառնում հատկապես գիշերվա ժամերին: Ոչ միայն տնակային թաղամասերը, նաեւ քաղաքի կենտրոնական փողոցներն են երկար տարիներ շներին կացարան ծառայում:
Ավտոկայանի տնակային ավանի բնակիչները խնդրով միակ ահազանգողները չեն, թափառող շների վտանգն ամենուր է, դրանց կծելու դեպքերը` շատ, բուժհաստատություններ դիմողների թիվն էլ շարունակ աճում է:
Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա միայն այս տարի շան կծելու դեպքերով 65 մարդ է դիմել: Բուժհաստատությանը պետպատվերով հատկացվող հակակատաղության պատվաստանյութն արդեն չի բավականացնում: Բավականին թանկ այս շիճուկը պետպատվերից կրկնակի ավելի քանակությամբ ձեռք է բերել պոլիկլինիկան:
Ուշագրավն այն է, որ կծելու դեպքերից հետո էլ շներին վնասազերծելու միջոցներ չեն ձեռնարկվում: Ավտոկայանի բնակիչները գրավոր դիմել են Գյումրիի քաղաքապետարան, պատասխան նամակը բնակիչներին ավելի է հիասթափեցրել:
Թափառող շներին արդեն 1 ու կես տարի է, համայնքային բյուջեի միջոցներով ստերճացնում են, դրանով կանխում շների բազմացումը, բայց ոչ վնասազերծում: Անասնաբուժական կլինիկայի աշխատակցի խոսքերով, 1 շան վրա քաղաքային բյուջեից ծախսվում է 25.000-29.000 դրամ, այս ընթացքում 1250 շուն է վիրահատվել:
Ավտոկայանի տնակային թաղամասի, նաեւ շներից բողոքող բոլոր բնակիչներին նույն պատասխանն է տրվել, որ շների ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու դեպքերը կանխելու կամ բացառելու համար քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկել չի կարող, քանի որ Հայաստանի քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանում է 100.000-300.000 դրամ տուգանք կամ մինչեւ 3 ամիս ազատազրկում: Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուն եւս նշում է, որ ստերճացումը պայքարի բավարար միջոց չէ, բայց առայժմ միակ տարբերակն է:
Շների համար ապաստարան ունենալը նախատեսում է խնամք, պահպանում, կերակրում, բուժսպասարկում, ինչը բավականին մեծ ծախսեր է պահանջում, իսկ այդ գումարը, ըստ Սոնա Առաքելյանի, տեղական բյուջեում չկա: Քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ այդ խնդիրը անհատները ստանձնեն, բայց արձագանքող չկա: Իսկ ստերճացումը, ըստ կլինիկայի աշխատակցի, անհրաժեշտ է, որպեսզի հետագայում ապաստարան ունենալու դեպքում, այն շատ չծանրաբեռնվի թափառող շների գլխաքանակով: Ստերճացմամբ թեեւ եղած շների 75 տոկոսի բազմացումն արդեն կանխված է. բայց դրանց թիվն անընդհատ աճում է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կայացել է Գյումրի համայնքի հերթական նիստը, որը վարել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից 1 մլն 600 հազար դրամ գումար հատկացվեց սոցիալապես անապահով 87 անձանց դրամական աջակցություն տրամադրելու նպատակով, 21 մլն 400 հազար դրամ էլ՝ Օլիմպիական խաղերում, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներին ու նրանց մարզիչներին դրամական պարգևներ տրամադրելու համար: Գումար հատկացվեց նաև քաղաքի թիվ 4 երաժշտական դպրոցի տանիքի վերանորոգման, 44-օրյա պատերազմում զոհված զինվորների գերեզմաների բարեկարգման և այլ նպատակներով: Ավագանու մեկ այլ որոշմամբ՝ 700 հազար դրամ գումար կհատկացվի 44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային ծառայությունից վերադարձած տղաներին տոնի առթիվ հուշանվերներ ու շնորհակալագրեր տրամադրելու համար: Փոխքաղաքապետի տեղեկացմամբ ՝ «Գյումրու օրն» այս տարի կնշվի սեպտեմբերի 18-ին՝ առանց մասսայական միջոցառումների, ճոխություններ չեն լինի նաև Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված օրը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18-ին ավարտվեց Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացը: Այսպիսով, թիվ 31 ՏԸՀ-ում առաջադրվել է 10 քաղաքական ուժ` որից 3-ը դաշինք է, 7-ը կուսակցություն:
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ներկայացրել է ավագանու 42 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը: Կուսակցությունն առայժմ չի շտապում անելիքների մասին խոսել, առաջիկայում մտադիր է հանդես գալ մամլո ասուլիսով:
Իրենց ծրագրերի մասին բարձրաձայնելու և առաջադրված թեկնածուների մասին մամլո ասուլիսի միջոցով են պատրաստվում խոսել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչները: Առայժմ հայտնի է, որ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում առաջադրել է 40 հոգանոց համամասնական ցուցակ, որի առաջին հորիզոնականում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է:
Թե ինչ կարգախոսով կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր»-ն այս ընտրություններին, դեռևս չեն շտապում բարձրաձայնել:
Իր թիմակիցների հետ, 17+5 բանաձևով է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու «Թասիբով» դաշինքը, որն առաջադրել է 22 հոգանոց համամասնական ընտրացուցակ:
Թե ինչու են դաշինքը Թասիբով անվանել , իր հետաքրքիր բացատրությունն ունի:
Դաշինքում ընդգրկված են ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ, նշում է ցուցակի առաջատար Կարապետ Պողոսյանը, նրանք հիմնականում երիտասարդներ են:
Ռակ և «Ժառանգություն» կուսակցությունների միավորման արդյունքում ստեղծված «Հայրաքաղաք» դաշինքի 28 հոգանոց համամասնական ցուցակում էլ գերակշռողը երիտասարդներ են:
Գյումրիում դեռևս չունեն, բայց առաջիկայում գրասենյակներ հիմնելու և թիմ ձևավորելու մտադրություն ունի «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը: «Զարթոնք»-ը Գյումրիում առաջադրել է ավագանու անդամության 41 թեկնածու, իսկ ցուցակի առաջատարը Վարդևան Հակոբյանն է: Վերջինս այսօր Գյումրիից բացակայում էր:
Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում թեև վաղուց է ինչ գրասենյակ ունի, բայց առայժմ չի շտապում ակտիվ գործունեություն ծավալել, նշում են, որ այս կուսակցությանը մարդիկ նոր չէ որ պիտի ճանաչեն:
Դեռ նախորդ ընտրությունների ընթացքում Գյումրիում հիմնված «Արժանապատիվ ուղի» կուսակցության ցուցանակը դեռ պահպանված է, բայց կուսակցության առաջնորդ Հովհաննես Մարգարյանի հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց: Նա գլխավորում է կուսակցության 22 հոգանոց համամասնական ցուցակը:
«Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքն այս ընտրություններին առաջադրվելով ավելի գլոբալ խնդիր է մտադիր լուծել, կարծում է, համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Սրտաշյանը: Երկրի առջև ծառացած խնդիրների լուծումն առաջարկվում է սկսել հենց Գյումրիից:
«Ապրելու երկիր» կուսակցությունն էլ է որոշել մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին և որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել Կարեն Մալխասյանին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru