Նախանշված ժամկետից 1 տարի ուշացումով Գյումրիում տրվեց ,,Բարեկամություն,, զբոսայգու շինարարական աշխատանքների մեկնարկը: Ծրագիրը կյանքի է կոչվում մի շարք միջազգային հիմնադրամների ներդրումներով, արժեքը 900 մլն դրամ է, որը կուղղվի նաև այգու տարածքի և ենթակառուցվածքների բարեկարգմանը:
Գյումրեցիների սիրած ,,կռուգի սադը,, կբարեկարգվի, կդառնա բացառիկ այգի հրաշալի ատրակցիոններով, արվեստի ու սպորտի եզակի միջավայր կստեղծվի: Տարածաշրջանի համար նախադեպը չունեցող այգին, ըստ ծրագրի հեղինակների, միավորելու է 3 ուղղություն. քաղաքաշինություն, զբոսաշրջություն և սոցիալական ձեռնարկատիրություն:
Զբոսայգու շինարարության մեկնարկն ազդարարվեց այգու տարածքում արխիվային թղթադրամի տեղադրմամբ, որն իրականացրեց զբոսայգու նախկին երկարամյա տնօրեն Խաչատուր Ազարյանի դուստրը, նշելով, որ իր հայրը Խորհրդային տարիներին զբոսայգում ժամանցի վայրեր, պարահրապարակներ է ստեղծել: Ծրագրի ճարտարապետի խոսքերով, հենց այս այգում է կառուցվելու Գյումրիի առաջին պատկերասրահը, որտեղ իրենց ստեղծագործական նախաձեռնությունները զբոսաշրջիկներին ի ցույց կդնեն տեղի նկարիչները:
Այնտեղ, որտեղ հին համերգային բեմն է, կլինի զբոսայգու ամենամեծ հրապարակը, ամենաաղմկոտ տեղը, ,ձախ կողմում սպորտային հրապարակը, իսկ հին բեմը չենք օգտագործելու, այն որպես հնություն ենք պահպանելու:
Տարածաշրջանում ունիկալ և եզակի համարվող այս այգու ստեղծման համար հատկացվել է 7,3 հա տարածք: Ծրագիրը փուլային է, առաջին փուլի շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի աշնանը:
,,Քաղաքաշինության և զբոսաշրջության,, բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ասում է, որ ինքը 6 ամիս Գյումրիում է ծառայել ու լավ գիտի Գյումրիի կլիման: Ծրագիրը բավական բարդ ու ամբիցիոզ է որակում, բայցև վստահ ասում է, որ գյումրեցիներին զարմացնելու շատ բան ունեն: Մեկն էլ այն, որ այգու որոշ շինություններ ունենալու են Մինասի գույները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
YouTube`
#ՏԻՄ #ընտրություններ #Հայրաքաղաք
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
YouTube`
#ՏԻՄ #ընտրություններ #ընտրական #օրենսգիրք
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքը քաղաքի զարգացման 11 կետից բաղկացած ծրագիր է մշակել, որի հիմքում կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ համայնքային կառավարումն է: Դաշինքը գլխավորում է Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստնեի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա նոր չէ, որ հիշել է Գյումրիի մասին ու որպես թեկնածու առաջադրվելուց հետո չէ, որ բարձրաձայնում է քաղաքի խնդիրները: Ավելի քան 30 տարվա լրագրողական փորձի և մոտ 10 տարվա ավագանու ակտիվ գործունեության շնորհիվ նա լավատեղյակ է Գյումրիի խնդիրներին և հստակ է պատկերացնում դրանց լուծման ուղիները:
Քաղաքային իշխանություններն իրենց իրենց լիազորությունները պատշաճ չեն օգտագործում: Լևոն Բարսեղյանը տեղական ինքնակառավարման մարմիններին չարած գործերի համար բազմիցս քննադատել է:
Քաղաքի կառավարման գործում Լևոն Բարսեղյանը կարևորում է համայնքային միջոցների և հնարավոր ներդրումների ապակենտրոնացումը ամբողջ քաղաքի տարածքով, որ չլինեն արտոնյալ ու անտեսված թաղամասեր:
Քաղաքի հիմնախնդիրների լուծումն անհամեմատ մեծ գումարներ է պահանջում, որոնք տեղական բյուջեում չկան: Լևոն Բարսեղյանն հաշվարկել է դրանց գումարային անհամամասնությունը:
Համայնքի բյուջեի մեծացման աղբյուրներն էլ են հայտնի: Ասում է, նախևառաջ պետք է համայնքային ունեցվածքի և փողերի ծախսումների պատշաճ աուդիտ իրականացնել, հասկանալու համար, թե ինչ է կորսվել, գողացվել, փոշիացվել, ով է մեղավոր ու ինչպես պետք է հատուցի համայնքին հասցրած վնասը: Մյուս տարբերակը, ըստ թեկնածուի, եկամտային բազայի վերանայումն է, հասկանալու համար, թե տեղական ինչ հարկեր ու տուրքեր են բաց մնացել:
Ֆինանսական կարևոր աղբյուրներից 1-ն էլ, Լևոն Բարսեղյանն համարում է պետական աջակցությունը, հատկապես անօթևանության խնդրի լուծման հարցում: Առանց դրա, ասում է, չի լինի: Պետությունը պարտավոր է թեթևացնել տնակներում ապրողների բեռը և նրանց համար սոցիալական բնակարաններ կառուցել:
Անօթևանություն, գործազրկություն, աղքատություն. Գյումրիում այս խնդիրները ըստ թեկնածուի, փոխկապակցված են: Հայաստանում մինչ պատերազմը 30.000 ընտանիք անօթևան էր, այսինքն յուրաքանչյուր 28, 29-րդ ընտանիքը, նրանցից 3000-ն էլ Գյումրիում: Խնդիրն համապետական է,- ասում է Լևոն Բարսեղյանը:
Այս խոշոր խնդիրներից զատ, Գյումրիում կան նաև տեղական խնդիրներ` հասարակական զուգարանների կառուցումը, շներին քաղաքի երեսից հավաքել, մի տեղում պահելը կամ հասարակական տրանսպորտի վիճակի բարելավումը: Քաղաքի պետական ու տեղական նշանակության խնդիրները «Հայրաքաղաք» դաշինքի անդամները մանրամասն քննարկել են, լուծման ուղիներն էլ նրանց հայտնի են:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը` սպորտային համալիրներից, լողավազաններից օգտվելու և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն։ Նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ընդգծելով` Հայաստանի վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները, փոխվարչապետները, նախարարները, փոխնախարարները չեն կարող հանդիսանալ սոցփաթեթի շահառուներ: Այս նախագծով բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չի ավելանում, իսկ նպատակը, ըստ նրա, մեկն է՝ պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնել և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնել:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հին Ալեքսանդրապոլի պատմական շենքերից մեկում բացվել է Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը։ 1887 թվականին կառուցված այս շենքում տեղ է գտել պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հարուստ հավաքածուն՝ հայկական զինանշանների նմուշներ, պետական ու ազգային խորհրդանիշներ, եզակի փորագրանկարներ և այլն։ Հին Գյումրիի հունական թաղամասի այս հինավուրց շենքը եղել է մեծահարուստ Մալխասովների տունը։ Կիսանկուղային շենքի պատմական արժեքը վերականգնվել է իր ժամանակի միջավայրում։
Այստեղ ամեն ինչ հիշեցնում է 19-րդ դարը, սենյակների կահավորանքը, հին լուսանկարները, նաև հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, հայկական զինանշանների ու դրոշների տարբեր ժամանակաշրջանների հորինվածքներ։ Իսկ այս ամենի կենտրոնում Հայկ Դեմոյանի 10 տարվա հավաքչական աշխատանքների արդյունքն է՝ նրա հեղինակած ,,Հայկական ազգային խորհրդանիշներ,, գիրքը։
Իր հայրենի քաղաք Գյումրիում Հայկ Դեմոյանը 1 տարվա մեջ արդեն 3-րդ թանգարանն է բացում, նպատակ ունենալով Գյումրին դարձնել գրավիչ հյուրերի ու զբոսաշրջիկների համար, նաև սերունդների շրջանում հայրենասիրությունն ու պատմությունը ընկալելու, հասկանալու մշակույթ ձևավորել։ Հրավիրված հյուրերն էլ խորհրդանշանների թանգարանի բացմանը դատարկաձեռն չէին եկել։ Նվերներն էլ թանգարանային բացառիկ նմուշներ էին։
Ուսուցողական բովանդակությամբ այս թանգարանը իր հարկի տակ կհյուրընկալի նաև դպրոցականներին, ովքեր կկարողանան ամենատարբեր միջոցառումներ անցկացնել։ Սա արդեն նույն շենքում գործող մյուս մշակութային օջախում՝պատմաճարտարապետական ,,Ակումբ 1887,,-ում, որը ևս բացվեց խորհրդանշանների թանգարանների հետ։ Թանգարանը պարբերաբար կհարստացվի նոր ցուցանմուշներով, հիմնադիրները կշարունակեն հին Ալեքպոլի պատմության այլ վկայություններ փնտրել, նաև դրանք ձեռք բերել տարբեր աճուրդներում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև, դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները։ Վարչապետի խոսքով՝ 2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը, և բավական ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար։ «Կառավարության գործունեության ծրագիրը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում ՀՀ խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար:Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022 թվականի բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական։ Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ։ Առաջին հերթին կարևորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումն ու զարգացումը։ Ամենակարևորը, թերևս, պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և, հետևաբար, կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղեցման, և, այսպիսով, խոչընդոտվում է նաև տնտեսական աճը։ Այս առումով էական դեր ունի նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը, և դրան ուղղված կառավարության ջանքերը սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում՝ այսպիսով ձգտելով ծրագրերն իրականացնել որակով և ժամանակին։ Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդրումները խթանող քաղաքականությունը՝ դրա համար կիրառելով երեք հիմնական գործիք՝ առաջինը՝ պետական գնումների համակարգի թափանցիկությունը, երկրորդը՝ մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացումը, երրորդը՝ հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները»։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ կարևոր խնդիրը վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարևորագույն խնդիրներից է։ «Արդյունքում՝ կբարձրանա նաև ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային։ Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա։ Սրա կարևոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավական քայլեր են արվել նախորդ երեք տարում, և մեծ ուշադրություն է դարձվելու առաջիկայում ևս»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ 2022 թվականի բյուջեն հենվում է երեք հիմնական առաջնահերթությունների վրա։ Առաջինը՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդը՝ կրթության և գիտության արդիականացում։ «Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը՝ առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները։ Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։ Այս իմաստով կարևոր է նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, ինչը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ՝ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունը օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։ Նաև այս համատեքստում կրթության զարգացումն առանցքային նշանակություն ունի ՀՀ համար։ Ուստի, կրթության հասանելիությունը, ներառական զարգացումը և բովանդակային բարեփոխումը մեր երկարաժամկետ առաջնահերթությունն է։ Մեր նպատակն է անձի կրթությունը դարձնել կենսակերպ, սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ և անհատ լինելու միակ ճանապարհը»,- հավելել է Փաշինյանը։ Գիտության և տեխնոլոգիական զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, և, ըստ Փաշինյանի, այստեղ էլ կառավարությունն արդեն իսկ ներդրում է ֆինանսավորման նոր բանաձևեր։ Ըստ նրա՝ իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առաջ ծառացած բոլոր հարցերը։ «Մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից։ 2022 թվականի բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները և միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը։ Մենք սահմանում ենք մեր ռազմավարական նպատակները և նրանց իրականացման առաջնահերթություններն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրի իրականացումը հիմքեր ստեղծի մյուսների արդյունավետ իրագործման համար։ Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»,- ասել է վարչապետը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru