Իր անկախ, անկողմնակալ, հասարակության հետ բաց ու թափանցիկ երկխոսության, բազմակարծության ապահովման, անաչառ ու ճշգրիտ տեղեկատվության տարածման շնորհիվ Գյումրու առաջընթաց հասարակական կազմակերպությունը վաղուց արդեն շահել է հասարակության վստահությունը, ձեռք բերել նոր գործընկերներ, որոնք պարբերաբար փոխշահավետ համագործակցության առաջարկներ են ներկայացնում ու կազմում ապագայի համատեղ աշխատանքի հեռահար ծրագրեր:
ՆԵԴ-ի ֆինանսավորմամբ իրականացնելով «Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագիրն իր 2 խոշոր բաղադրիչներով, որն ի դեպ եզակի էր ոչ միայն Շիրակի մարզում, այլև մյուս մարզերում, կազմակերպությունը նոր հաջողություններ գրանցեց հանրային իրազեկման ու վերահսկման ոլորտում, բացառիկ դեր ունենալով մարզում անկախ լրատվամիջոցի ամրապնդման, բազմակարծության ապահովման գործում: Այս հանգամանքը չափազանց բարձր են գնահատում ոլորտի մասնագետները
Ծրագրի արդյունքում ստեղծված Երկխոսության լսարանում և Երկխոսության մեդիա կենտրոնի տաղավարներում անցկացվել են քաղաքական ու տնտեսական ամենատարբեր թեմաներին առնչվող հարցազրույցներ, քննարկումներ, մամլո ասուլիսներ` կառավարության անդամների, փոխնախարարների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների,ԱԺ պատգամավորների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, Աժ արտահերթ ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր քաղաքական ուժերի, քաղաքագետների, իրավաբանների, իրավապաշտպանների, պատմաբանների, անկախ փորձագետների մասնակցությամբ, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության, ԱԺ, ՏԻՄ որոշումներին, մարզի խնդիրներին, հակահամաճարակային միջոցառումներին, տուրիզմի, տնտեսության զարգացման ծրագրերին, Աժ արտահերթ ընտրություններին, ընտրական գործընթացին, ընտրական օրենսգրքի փոփոխություներին, քաղաքական ուժերի ծրագրերին։
Հաշվետու ժամանակաշրջանն աչքի ընկավ բուռն զարգացումներով՝ պայմանավորված ոչ միայն կորոնավիրուսով, ալյև պատերազմով։ Այս և հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված ճգնաժամի ու լուծման ուղիների, երկրում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ ևս եղան քննարկումներ և հարցազրույցներ, պատրաստվեցին նաև ռեպորտաժներ, հարցումներ Գումրի քաղաքի բնակչության շրջանում։
Սա եզակի հնարավորություն է տալիս հասարակությանն ու պետությանը, հատկապես հեղափոխությունից հետո, ազատորեն երկխոսելու երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրների մասին, կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
2021 թվականի հունիսի 20-ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ, Կազմակերպությունը անդամակցեց Անկախ դիտորդ դաշինքին, համատեղ իրականացնելու դիտորդական առաքելությունը։ Այդ նպատակով անցկացվեցին կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման 2-օրյա դասընթացներ, որի ընթացքում դիտորդները ծանոթացան ընտրական հանձնաժողովների գործառույթներին, համամասնական ընտրակարգին, դիտորդների իրավունքներին, պարտականություններին ու վարքագծի կանոններին:
Նախընտրական շրջանում, փոփոխված ընտրակարգի և ընտրախախտումներից զերծ մնալու վերաբերյալ 2 սոցիալական հոլովակ պատրաստվեց, ինչը նպաստեց ընտրողների իրազեկության բարձրացմանը: Իսկ ընտրությության օրը, դիտորդներն ու Երկխոսության մեդիա կենտրոնի լրագրողները եղել են ընտրատեղամասերում, հետևել ընտրական գործընթացներին՝ քվեարկությունից մեկնարկից մինչև հաշվարկի ավատը, արձանագրել ընտրախախտումներ, դրանց վերաբերյալ պատրաստել ռեպորտաժներ։ Երկու ժամը մեկ պարբերականությամբ, կազմակերպությունն իրականացրել է ուղիղ հեռարձակումներ՝ ներկայացնելով ԿԸՀ-ից, Անկախ դիտորդներից և լրագրողներից ստացված տեղեկատվությունը։ Մինչ ընտրության օրն ու դրանից հետո կազմակերպություն այցելեցին Ընտրությություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԺՀՄԻԳԻ երկարաժամկետ դիտորդները՝ ծանոթանալու տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ջանքերին ու քայլերին։ Ընտրական շրջանին նախորդող և հաջորդող օրերին կազմակերպության կողմից իրականացված բոլոր նախաձեռնությունները ողջունեցին նաև արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները:
Որպեսզի բարձրանա հանրային իրազեկությունը ՏԻՄ-ների ու ԱԺ գործունեության, երկրի և հատկապես Շիրակի մարզի տարբեր խնդիրների վերաբերյալ կազմակերպությունը հետևել է Գյումրու ՏԻՄ-ների և ԱԺ շիրակցի պատգամավորների աշխատանքին` դիտարկելով նրանց գործունեությունը, օրենսդրական քայլերը՝ նպաստելով այնպիսի մշակույթի ձևավորմանը, որտեղ քաղաքական ուժերը գիտակցում են իրենց պատասխանատվությունը և հաշվետու են իրենց ընտրողներին։ արդյունքում թողարկվել են ՏԻՄ-ների և ԱԺ պատգամավորների գործունեության մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ, ամփոփիչ զեկույցներ:
Ինչ վերաբերում է լրագրողներին: Հայաստանում առողջ քաղհասարակություն ձեւավորելու, բազմակարծություն ապահովելու, երկրում տեղի ունեցող գործընթացներում քաղհասարակության մասնակցության եւ դերի բարձրացման նպատակով մեդիա կենտրոնում անցկացվեցին լրագրության տեսական և գործնական պարապմունքներ, որոնք հնարավորություն տվեցին երիտասարդներին ունենալ խորը գիտելիքներ լրագրության բնագավառում, տիրաապետել հարցազրույցի տեխնիկային, հաղորդավարական խոսքին, տարբեր ոլորտների լուսաբանումներին, իրենց իրավունքներին, օրենսդրությանը։ բացի այդ, այստեղ ուսուցանվել են հավաստի որակյալ տեղեկատվություն ստանալու, լրատվական կայքերից գրագետ օգտվելու և մեդիագրագիտության այլ հարցեր։
Կազմակերպությունն ակտիվորեն շարունակելու է իր ներդրումն ունենալ ժողովրդավարության կայացման, հանրային իրազեկման եվ բաց երկխոսության կայացման գործում։ Մինչ օրս իրականացրած ծրագրերը լինելու են շարունակական, կավելանան նաև նոր բաղադրիչներ։
Երկխոսության մեդիա կենտրոնը կշարունակի միավորել քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը և կապահովի նրանց մասնակցությունը քաղաքական, հասարակական, սոցիալական կարեւորագույն խնդիրների բացահայտման և լուծման գործընթացում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին որոշման մեջ փոփոխություն է կատարել: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշել է, որ փոփոխություններով թույլ են տալիս, որ այս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերությունները: «Նախկինում կառուցապատման ոլորտը չի մտել այս ծրագրի մեջ, բայց հիմա մենք ուզում ենք խրախուսել այն կառուցապատողներին, որոնք Սյունիքի մարզում կառուցապատում են իրականացնում: Մենք փոխում ենք ծրագրի տրամաբանությունն այնպես, որ դրա շահառու դառնան այն ընկերությունները, որոնք դեռ չեն վերականգնվել կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններից: Դրա համար այս հատվածի համար որպես նպատակ սահմանել ենք հարկային ու վարկային ներկա և ապագա պարտավորությունների կատարումը: Դրանով ուզում ենք ընկերություններին մոտավորապես 6 ամսվա թթվածին տալ, որ նրանք կենտրոնանան վերականգնվելու պրոցեսի վրա ու ծանրաբեռնված չլինեն վարկային ու հարկային ժամկետանց և ընթացիկ պարտավորություններով»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ կարևոր պայման կա. այդ ընկերությունները 90-օրյա ժամկետում պետք է դառնան բաժնետիրական ընկերություններ ու սկսեն ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները: Նաև ավելացվել է ֆինանսավորման ընդհանուր չափը, որը 250 մլն դրամից բարձրացրել է 1 մլրդ դրամի:Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ծրագրով վարկերի տոկոսների սուբսիդավորում է իրականացվում:Քերոբյանը հավելել է, որ առաջին մեկ տարվա համար վարկը զրո տոկոսով է լինելու, հետո արդեն պետք է դառնա կոմերցիոն վարկ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Այսօր աշխարհում մեծ թափով զարգանում է հատապտուղների մշակումը, ինչն ունի մեծ պահանջարկ և բարձր եկամտաբերություն։ Մինչդեռ, Շիրակի մարզում այն թույլ զարգացած ուղղություն է համարվում։
Ինչպե՞ս մարզում զարգացնել հատապտուղների մշակումը, այն դեպքում, երբ հատապտղաբուծությունը քիչ ներդրումներ է պահանջում։
«Ազնիվ աշխատանք՝ առատ ազնվամորի» ծրագիրը ֆինանսավորվել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ» միջոլորտային համագործակցության դրամաշնորհի և Սարապատի համայնքապետարանի միջոցներով։
Այն իրականացվել է «Սարապատ» համայնքային զարգացման ՀԿ-ի և Սարապատի համայնքապետարանի կողմից։
Ուղիղ հեռարձակում`
Բանախոսներ՝
Զառա Աղանյան – «Հայկական Կարիտաս» ԲՀԿ «ԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ» ծրագրի ղեկավար
Անդրանիկ Երվանդյան – «Սարապատ» ՀԿ «Ազնիվ աշխատանք՝ առատ ազնվամորի» ծրագրի ղեկավար
Համլետ Ավետիսյան – Սարապատի համայնքապետարանի ներկայացուցիչ
Գևորգ Պետրոսյան – «Ազնիվ աշխատանք՝ առատ ազնվամորի» ծրագրի փորձագետ
Համակարգող՝ Մարինե Դերբինյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Փորձի փոխանակում, գիտելիքների հարստացում: «Ազնիվ աշխատանք` առատ ազնվամորի» ծրագրի փորձագետը Սարապատ համայնքի բնակիչներին է ներկայացնում Հայկավանում իրականացված և արդեն հաջողված ծրագրի մանրամասները և վստահեցնում, որ ազնիվ ու հետևողական աշխատանքի դեպքում, դրական արդյունքը երբեք սպասեցնել չի տա:
Սարապատում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եվ բուսաբուծությամբ , մշակում են հացահատիկային եվ բանջարաբոստանային կուլտուրաներ, կերային խոտաբույսեր: Ընդհանրապես, Աշոցքի տարածաշրջանում թույլ է զարգացած պտղաբուծությունը, որը համեմատաբար քիչ ներդրումներ պահանջող, բայց բավականին եկամտաբեր ուղղություն է համարվում:
#Berries #Development
Հայկական կարիտասի ֆինանսավորմամբ և Սարապատ ՀԿ ու Սարապատ համայնքապետարանի կոնսորցիումից կողմից իրականացվող «Ազնիվ աշխատանք` առատ ազնվամորի» ծրագիրը նպատակ ունի Սարապատ համայնքում հատապտղային մշակաբույսերի ներդրմամբ խթանել համայնքի սոցիալ- տնտեսական պայմանների բարելավմանն ու զարգացմանը:
Տիկին Արմենուհին չի թաքցնում, որ իր հողամասում, մինչ այս էլ հատապտուղներ մշակել է, բայց թե ինչու էր միշտ բերքատվությունը ցածր ստացվում, չգիտեր, հիմա արդեն նոր գիտելիքներ ունի, ու կսկսի այլ կերպ մշակել դրանք :
Հայկավանում արդեն փորձ ունեն ոչ միայն հատապտղային մշակաբույսերի մշակման այլ նաեվ բարձրարժեք մշակաբույսերի աճեցման: Այստեղ վստահ են, որ հաջող ընթացքի դեպքում, հարևան համայնքերը ևս կկարողանան տեղական շուկա ներմուծել էկոլոգիապես մաքուր և սննդարար մշակաբույսեր:
Ծրագրի ավարտին, Սարապատ խոշորացված համայնքի առնվազն 200 տնտեսոււյուն կունենա կայուն սեզոնային աշխատանք ու եկամուտ: Բացի այդ, յուրաքանչյուր շահառու արդեն երրորդ տարում 5-ական տնկի կտրամադրի Սարապատ ՀԿ-ին, որն էլ իր հերթին կտրամադրի համայնքի այլ բնակիչներին: Այս փորձն, իհարկե, օգտակար կլինի մյուս համայնքներում եվս հետագայում կիրառելու համար:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
#Ընտրություններ #Election #Armvote2021
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Թիվ 31/42 ընտրական տեղամասում ընտրություններն առանց խախտումների ու միջադեպերի չեն անցել, ընտրական օրվա ավարտին խոստովանում է հանձնաժողովի նախագահը:
Վերջնական արդյունքում, գրանցված 1606 ընտրողից, քվեարկությանը մասնակցել է 653-ը: ամբողջ օրվա ընթացքում հանձնաժողովականները հանդիպել են մարդկանց վերաբերմունքի ամենատարբեր դրսևորումների:
Տեղամասը փակվելուց րոպեներ առաջ ընտրության ներկայացած մի քաղաքացի էլ խախտելով քվեարկության կարգը, քվեախցում թողեց բոլոր քվեաթերթիկներն ու ծրարը ու հեռացավ տեղամասից առանց քվեաթերթիկը քվեատուփ նետելու:
Ընտրողի այս արարքը արձանագրելուց հետո, Ուղիղ ժամը 20-ին հանձնաժողովի նախագահը հայտարարեց ընտրության ավարտի մասին և ընտրողների առաջ փակվեցին ընտրատեղամասի դռները: առաջին հերթին կնիքվեց քվեատուփը, որից հետո առաջնորդվելով ԿԸՀ-ի կողմից սահմանված ուղեցույցով սկսվեց քվեարկության արդյունքների հաշվարկը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ժամը 14-ի դրությամբ ընտրախախտման որևէ դեպք չէր գրանցվել կամ դիմում-բողոք չէր ստացվել Գյումրու թիվ 6 դպրոցում տեղակայված 31/45 ընտրատեղամասում:
Ընտրողների կուտակումներ կամ դրանցով պայմանավորված անհարմարություններ, ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Ղուկասյանի, մինչև այդ պահը չէր առաջացել, թեև վաղ առավոտից, ընտրական տեղամասը բացելուն պես ընտրողների ակտիվություն նկատվել է:
Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ընտրական գործընթացներն անցկացվում են ընտրական օրենսգրքի որոշակի փոփոխություններով, ինչն էլ քաղաքացիների մի մասին, անիրազեկության պատճառով փոքր խնդիրների առաջ է կանգնեցնում:
Բացի տեղական դիտորդներից, այս տեղամասում քվեարկության ընթացքին հետեվում էին նաև միջազգային երկարաժամկետ դիտորդները: Գերմանացի Ինգո Բուետները փաստում է, որ Շիրակի մարզում դիտորդական առաքելություն է իրականացրել դեռևս նախընտրական շրջանում, հետևել է քարոզարշավի ընթացքին, այսօր էլ վաղ առավոտից մարզի տարբեր ընտրատեղամասերում դիտարկել է հանձնաժողովների աշխատանքներն ու քվեարկության ընթացքը:
Ինչպես են ընթանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները Շիրակի մարզում, կամ նկատել են արդյոք ընտրախախտումներ, միջազգային դիտորդները չեն շտապում գնահատական տալ, ասում են ամեն ինչ հայտնի կդառնա վաղը, ԵԱՀԿ գրասենյակի կողմից Երևանում անցկացվող մամլո ասուլիսի ընթացքում:
Թիվ 1 ավագ դպրոցում տեղակայված 31/46 ընտրատեղամասում, ժամը 15-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել էր մոտ 485 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Կոստանյանի տվյալներով, բացի հիմնական ընտրացուցակից, լրացուցիչ ցուցակներում ընդգրկված է նաև 57 զինվորական և 17 ոստիկան:
Տեսողական խնդիր ունեցող ընտրողների համար ԿՀԸ նախատեսել է բրալյան այբուբեն, որը ընտրողի ցանկությամբ քվեարկելիս տրամադրվում է: Այս տեղամասում նման խնդրով մեկ ընտրող արդեն մասնակցել է ընտրությանը, վերջինս սակայն հրաժարվել է օգտվել այս հնարավորությունից:
Ընտրությունների ընթացքից այստեղ գոհ էին նաև տեղական դիտորդներն ու վստահված անձիք:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մեկնարկը սահմանված կարգի համաձայն բոլոր ընտրատեղամասերում տրվեց ուղիղ ժամը 8-ին, մինչ այդ տեղամասային ընտրական հանձնաժողովները տեղում գումարեցին քվեարկությունից առաջ անցկացվող վերջին նիստը: Ոստիկաններից ստացան չհրկիզվող պահարանները փակ վիճակում: Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում տեղակայված 31/15 տեղամասում վստահված անձանց մուտքը տեղամասային կենտրոն թույլատրվեց միայն ժամը 7:50 րոպեին: Առաջին ընտրողը տեղամաս մուտք գործեց ուղիղ ժամը 8-ին: Այստեղ ընտրելու իրավունք ունի 1699 քաղաքացի
Մինչ այդ պահը ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այս տեղամասում հանձնաժողովի նախագահը, ինչպես բոլոր անդամները, սահմանված կարգի համաձայն կրեր նախագահի իր վկայականը: Օրենքի խախտման մեկ այլ դեպք գրանցվեց թիվ 31/13 ընտրատեղամասում, այստեղ ընտրողներից մեկն իր քվերակությունը կատարելուց հետո , բացահայտ կերպով բոլորի ներկայությամբ պատռեց բոլոր քվեաթերթիկները, ինչն արձանագրվեց:
Ընտրողների մասնակցությունն այս տեղամասում բավականին ակտիվ էր, ժամը 9:30-ին իր քաղաքացիական պարտքն արդեն կատարել էր մոտ 60 ընտրող:Ընտրողների ակտիվություն կար նաև 31/14 ընտրատեղամասում, այստեղ գրանցված 1947 ընտրողից, 1 ժամ անց արդեն իր սահմանադրական իրավունքից օգտվել էր 56 քաղաքացի:
Ընտրական բոլոր տեղամասերում քվերակության ընթացքին հետևում են ինչպես վստահված անձիք, այնպես էլ դիտորդներ: Տեղամասային կենտրոններում պահպանվում են համաճարակային կանոնները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru