Տեսանյութեր

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 29/07/2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«COVID-19-ի դեմ պայքարն ու դրա արդյունավետությունը»

📌Հայաստանում կրկին ավելացել է նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը։ Ինչպիսի՞ն է այս առումով իրավիճակը Շիրակի մարզում։ Ապրիլ ամսից մեկնարկած պատվաստումային գործընթացներին ինչպիսի՞ ակտիվությամբ են արձագանքում բնակիչները։ Պատվաստանյութերից ո՞րին են ավելի շատ նախապատվություն տալիս մարդիկ։ Արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է պարտադիր պատվաստման գործիքակազմեր կիրառել, քանի որ պատվաստվողների թվով Հայաստանը տարածաշրջանում ամենացածր ցուցանիշն ունի։
——————————————-
ℹԲանախոսներ՝
➡ Լեյլի Ասլանյան – ՇՄ առողջապահության եվ սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող
➡ Կարինե Տոնոյան – Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան
➡ Արկադի Անդրիասյան – Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կառավարությունը կօժնդակի Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերություններին

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին որոշման մեջ փոփոխություն է կատարել: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշել է, որ փոփոխություններով թույլ են տալիս, որ այս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերությունները: «Նախկինում կառուցապատման ոլորտը չի մտել այս ծրագրի մեջ, բայց հիմա մենք ուզում ենք խրախուսել այն կառուցապատողներին, որոնք Սյունիքի մարզում կառուցապատում են իրականացնում: Մենք փոխում ենք ծրագրի տրամաբանությունն այնպես, որ դրա շահառու դառնան այն ընկերությունները, որոնք դեռ չեն վերականգնվել կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններից: Դրա համար այս հատվածի համար որպես նպատակ սահմանել ենք հարկային ու վարկային ներկա և ապագա պարտավորությունների կատարումը: Դրանով ուզում ենք ընկերություններին մոտավորապես 6 ամսվա թթվածին տալ, որ նրանք կենտրոնանան վերականգնվելու պրոցեսի վրա ու ծանրաբեռնված չլինեն վարկային ու հարկային ժամկետանց և ընթացիկ պարտավորություններով»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ կարևոր պայման կա. այդ ընկերությունները 90-օրյա ժամկետում պետք է դառնան բաժնետիրական ընկերություններ ու սկսեն ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները: Նաև ավելացվել է ֆինանսավորման ընդհանուր չափը, որը 250 մլն դրամից բարձրացրել է 1 մլրդ դրամի:Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ծրագրով վարկերի տոկոսների սուբսիդավորում է իրականացվում:Քերոբյանը հավելել է, որ առաջին մեկ տարվա համար վարկը զրո տոկոսով է լինելու, հետո արդեն պետք է դառնա կոմերցիոն վարկ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Հատապտղաբուծությունը ՇՄ-ում, որպես նոր զարգացող ճյուղ»

📌Այսօր աշխարհում մեծ թափով զարգանում է հատապտուղների մշակումը, ինչն ունի մեծ պահանջարկ և բարձր եկամտաբերություն։ Մինչդեռ, Շիրակի մարզում այն թույլ զարգացած ուղղություն է համարվում։
ℹ Ինչպե՞ս մարզում զարգացնել հատապտուղների մշակումը, այն դեպքում, երբ հատապտղաբուծությունը քիչ ներդրումներ է պահանջում։
«Ազնիվ աշխատանք՝ առատ ազնվամորի» ծրագիրը ֆինանսավորվել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ» միջոլորտային համագործակցության դրամաշնորհի և Սարապատի համայնքապետարանի միջոցներով։
Այն իրականացվել է «Սարապատ» համայնքային զարգացման ՀԿ-ի և Սարապատի համայնքապետարանի կողմից։

Ուղիղ հեռարձակում`

ℹԲանախոսներ՝
➡ Զառա Աղանյան – «Հայկական Կարիտաս» ԲՀԿ «ԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ» ծրագրի ղեկավար
➡ Անդրանիկ Երվանդյան – «Սարապատ» ՀԿ «Ազնիվ աշխատանք՝ առատ ազնվամորի» ծրագրի ղեկավար
➡ Համլետ Ավետիսյան – Սարապատի համայնքապետարանի ներկայացուցիչ
➡ Գևորգ Պետրոսյան – «Ազնիվ աշխատանք՝ առատ ազնվամորի» ծրագրի փորձագետ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Ազնիվ աշխատանք՝ առատ ազնվամորի»

Փորձի փոխանակում, գիտելիքների հարստացում: «Ազնիվ աշխատանք` առատ ազնվամորի»  ծրագրի փորձագետը Սարապատ համայնքի բնակիչներին է ներկայացնում Հայկավանում իրականացված և արդեն հաջողված ծրագրի մանրամասները և վստահեցնում, որ  ազնիվ ու հետևողական աշխատանքի դեպքում,  դրական արդյունքը երբեք սպասեցնել չի տա:

Սարապատում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եվ բուսաբուծությամբ , մշակում են հացահատիկային եվ բանջարաբոստանային  կուլտուրաներ, կերային խոտաբույսեր: Ընդհանրապես, Աշոցքի տարածաշրջանում թույլ է զարգացած պտղաբուծությունը, որը համեմատաբար քիչ ներդրումներ պահանջող, բայց  բավականին եկամտաբեր ուղղություն է համարվում:

#Berries #Development

Հայկական կարիտասի ֆինանսավորմամբ և Սարապատ ՀԿ ու Սարապատ համայնքապետարանի կոնսորցիումից կողմից իրականացվող  «Ազնիվ աշխատանք` առատ ազնվամորի» ծրագիրը նպատակ ունի  Սարապատ համայնքում հատապտղային մշակաբույսերի ներդրմամբ  խթանել համայնքի սոցիալ- տնտեսական պայմանների բարելավմանն ու զարգացմանը:

Տիկին Արմենուհին չի թաքցնում, որ իր հողամասում, մինչ այս էլ հատապտուղներ մշակել է, բայց թե ինչու էր միշտ բերքատվությունը ցածր ստացվում, չգիտեր, հիմա արդեն նոր գիտելիքներ ունի, ու կսկսի այլ կերպ մշակել դրանք :

Հայկավանում արդեն փորձ ունեն ոչ միայն  հատապտղային մշակաբույսերի մշակման այլ նաեվ բարձրարժեք մշակաբույսերի աճեցման: Այստեղ վստահ են, որ հաջող ընթացքի դեպքում, հարևան համայնքերը ևս կկարողանան տեղական շուկա ներմուծել էկոլոգիապես մաքուր և սննդարար մշակաբույսեր:

Ծրագրի ավարտին, Սարապատ խոշորացված համայնքի  առնվազն 200 տնտեսոււյուն կունենա կայուն սեզոնային աշխատանք ու եկամուտ: Բացի այդ, յուրաքանչյուր շահառու արդեն երրորդ տարում 5-ական տնկի կտրամադրի Սարապատ ՀԿ-ին, որն էլ իր հերթին կտրամադրի համայնքի այլ բնակիչներին: Այս փորձն, իհարկե, օգտակար կլինի մյուս համայնքներում եվս հետագայում կիրառելու համար:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

«2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփում»

#Ընտրություններ #Election #Armvote2021

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ընտրության ներկայացած ընտրողը չի ընտրել

Թիվ 31/42 ընտրական տեղամասում ընտրություններն առանց խախտումների ու միջադեպերի չեն անցել, ընտրական օրվա ավարտին խոստովանում է հանձնաժողովի նախագահը:

Վերջնական արդյունքում,  գրանցված 1606 ընտրողից, քվեարկությանը մասնակցել է 653-ը: ամբողջ օրվա ընթացքում հանձնաժողովականները հանդիպել են մարդկանց վերաբերմունքի ամենատարբեր  դրսևորումների:

Տեղամասը փակվելուց րոպեներ առաջ ընտրության  ներկայացած մի քաղաքացի էլ խախտելով քվեարկության կարգը, քվեախցում թողեց բոլոր քվեաթերթիկներն ու ծրարը ու հեռացավ տեղամասից առանց քվեաթերթիկը քվեատուփ նետելու:

Ընտրողի այս արարքը արձանագրելուց հետո, Ուղիղ ժամը 20-ին հանձնաժողովի նախագահը հայտարարեց ընտրության ավարտի մասին և ընտրողների առաջ փակվեցին ընտրատեղամասի դռները: առաջին հերթին կնիքվեց քվեատուփը, որից հետո առաջնորդվելով ԿԸՀ-ի կողմից սահմանված ուղեցույցով սկսվեց քվեարկության արդյունքների հաշվարկը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Միջազգային դիտորդներն ընտրախախտումների մասին կխոսեն վաղը

Ժամը 14-ի դրությամբ ընտրախախտման որևէ դեպք չէր գրանցվել կամ դիմում-բողոք չէր ստացվել Գյումրու  թիվ 6 դպրոցում տեղակայված 31/45 ընտրատեղամասում:

Ընտրողների կուտակումներ կամ  դրանցով պայմանավորված անհարմարություններ, ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Ղուկասյանի, մինչև այդ պահը չէր առաջացել, թեև վաղ առավոտից, ընտրական տեղամասը բացելուն պես ընտրողների ակտիվություն նկատվել է:

Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ընտրական գործընթացներն անցկացվում են ընտրական օրենսգրքի որոշակի փոփոխություններով, ինչն էլ քաղաքացիների մի մասին, անիրազեկության պատճառով փոքր խնդիրների առաջ է կանգնեցնում:

Բացի տեղական դիտորդներից, այս տեղամասում քվեարկության ընթացքին հետեվում էին նաև միջազգային երկարաժամկետ դիտորդները: Գերմանացի Ինգո Բուետները փաստում է, որ Շիրակի մարզում  դիտորդական առաքելություն է իրականացրել դեռևս նախընտրական շրջանում, հետևել է քարոզարշավի ընթացքին, այսօր էլ վաղ առավոտից մարզի տարբեր ընտրատեղամասերում դիտարկել է հանձնաժողովների աշխատանքներն ու քվեարկության ընթացքը:

Ինչպես են ընթանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները Շիրակի մարզում, կամ նկատել են արդյոք ընտրախախտումներ,  միջազգային դիտորդները չեն շտապում գնահատական տալ, ասում են ամեն ինչ հայտնի կդառնա վաղը, ԵԱՀԿ գրասենյակի կողմից Երևանում անցկացվող մամլո ասուլիսի ընթացքում:

Թիվ 1 ավագ դպրոցում տեղակայված 31/46 ընտրատեղամասում, ժամը 15-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել էր մոտ 485 ընտրող: Հանձնաժողովի նախագահ  Էդվարդ Կոստանյանի տվյալներով, բացի հիմնական ընտրացուցակից, լրացուցիչ ցուցակներում ընդգրկված է նաև 57 զինվորական և 17 ոստիկան:

Տեսողական խնդիր ունեցող ընտրողների համար ԿՀԸ նախատեսել է բրալյան այբուբեն, որը ընտրողի ցանկությամբ քվեարկելիս տրամադրվում է: Այս տեղամասում նման խնդրով մեկ ընտրող արդեն մասնակցել է ընտրությանը, վերջինս սակայն հրաժարվել է օգտվել այս հնարավորությունից:

Ընտրությունների ընթացքից այստեղ  գոհ էին նաև տեղական դիտորդներն ու վստահված անձիք:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը Գյումրիում

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մեկնարկը սահմանված կարգի համաձայն բոլոր ընտրատեղամասերում տրվեց ուղիղ ժամը 8-ին, մինչ այդ  տեղամասային ընտրական հանձնաժողովները տեղում գումարեցին քվեարկությունից առաջ անցկացվող վերջին նիստը: Ոստիկաններից ստացան չհրկիզվող պահարանները փակ վիճակում: Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում տեղակայված 31/15 տեղամասում վստահված անձանց մուտքը տեղամասային կենտրոն թույլատրվեց միայն ժամը 7:50 րոպեին:      Առաջին ընտրողը տեղամաս մուտք գործեց ուղիղ ժամը 8-ին: Այստեղ ընտրելու իրավունք ունի 1699 քաղաքացի

Մինչ այդ պահը  ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այս տեղամասում հանձնաժողովի նախագահը, ինչպես բոլոր անդամները,  սահմանված կարգի համաձայն կրեր նախագահի իր վկայականը: Օրենքի խախտման մեկ այլ դեպք գրանցվեց թիվ 31/13 ընտրատեղամասում, այստեղ  ընտրողներից մեկն իր քվերակությունը կատարելուց հետո , բացահայտ կերպով բոլորի ներկայությամբ պատռեց բոլոր քվեաթերթիկները, ինչն արձանագրվեց:

Ընտրողների մասնակցությունն այս տեղամասում բավականին ակտիվ էր, ժամը 9:30-ին իր քաղաքացիական պարտքն արդեն կատարել էր  մոտ 60 ընտրող:Ընտրողների ակտիվություն կար նաև 31/14 ընտրատեղամասում, այստեղ գրանցված 1947 ընտրողից, 1 ժամ անց արդեն իր սահմանադրական իրավունքից օգտվել էր 56 քաղաքացի:

Ընտրական բոլոր տեղամասերում քվերակության ընթացքին հետևում են ինչպես վստահված անձիք, այնպես էլ դիտորդներ: Տեղամասային կենտրոններում պահպանվում են համաճարակային կանոնները:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԿԸՀ-ն տվյալներ է հայտնել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 11.00-ի դրությամբ մայրաքաղաք Երևանում 859 հազար ընտրողներից արդեն 120 հազար 166-ը կատարել է իր քվեն: Արագածոտնի մարզում 117 հազար 472 ընտրողներից արդեն ընտրատեղամաս է եկել 12 հազար 318 ընտրող: Արարատի մարզում ընտրության իրավունք ունեցող 233 հազար 360 ընտրողներից դեռևս իր պարտքը կատարել է 27 հազար 676 հոգի: Արմավիրի մարզում պատկերն այսպիսինն է՝ 235 հազար 840 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից 23 հազար 488-ն են եկել ընտրատեղամասեր: Հաջորդ մարզը Գեղարքունիքն է: Այստեղ 189 հազար 527 ընտրողից իր քաղաքացիական պարտքը կատրարել արդեն 18 հազար 586 հոգի: Լոռու մարզում 233 հազար 552 հոգուց 11:00-ի դրությամբ քվեարկել է 26 հազար 86 հոգի: Կոտայքի մարզում էլ արդեն քվեարկել է 30 հազար 342 հոգի՝ քվեարկելու իրավունք ունեցող 242 հազար 22 քաղաքացուց: Շիրակի մարզում էլ 226 հազար 763 ընտրողից արդեն քվեարկության է գնացել 19 հազար 106 հոգի: Սյունիքի մարզում էլ կա 109 հազար 726 ընտրող, որոնցից 11:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել է 17 հազար 269 ընտող: Վայոց ձորում էլ այսպիսի պատկեր է: 46 հազար 620 ընտրողից դեռևս քվեարկել է 5699 հոգի: Տավուշի մարզում էլ 109 հազար 690 քաղաքացուց մասնակցել է ընտրություններին 15 հազար 585 հոգի: Ընդհանուր ՀՀ-ում ընտրողներ իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 քաղաքացուց մասնակցել է ընտրություններին 316 հազար 291 քաղաքացի, կամ 12.2 տոկոսը:

Տեսանյութ՝ https://www.facebook.com/176066689121093/videos/552529462789269

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru