Տեսանյութեր

ԶԼՄ-ներին առնչվող վիճահարույց նախագծում «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինվի «չնույնականացված աղբյուր»-ով

ՀՀ ազգային ժողով են հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ, քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից՝ նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»: Ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաեւ ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները եւ սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել: Պատգամավորները պնդել են, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում եւ ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» եզրույթով: Նրանք ընդգծել են, որ նախագծում չի լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը: ՄԻՊ-ը նաեւ նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն եւ կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության: ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները կշարունակվեն. նախատեսվում են նաեւ հանրային լսումներ:

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Մենք շարժվում ենք այն ճանապարհային քարտեզով, որը հրապարակել ենք» Ն.Բաղդասարյան

«Մենք շարժվում ենք այն ճանապարհային քարտեզով, որը հրապարակել ենք» Ն.Բաղդասարյան

🔴🎥 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Վարչապետը հանձնարարել է շտկել անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքների աջակցության ծրագրի թերությունները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներին աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել՝ ավելացնելով, որ կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի:
«Կարգերի մեջ պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի: Թերություն եմ համարում այն, որ երեխաները, կարծես թե որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք, ճշգրտումների կարիք կա», – ասել է վարչապետը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ այս հարցով իրենք էլ են բողոքներ ստացել: «Այո, կան բողոքներ, այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, խնդիր է առաջացրել: Այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները», -նշել է փոխվարչապետը:
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով` հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, որովհետեւ ՀՀ-ում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020-ի փետրվարը շատ լուրջ աճ է արձանագրել 2019-ի փետրվարի նկատմամբ:
Նրա խոսքով, էականորեն աճել են նաև արտահանման ու ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրում: «Այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ, ու իհարկե, սա շատ կարևոր նորություն է»,- ընդգծել է նա:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թվականի բյուջեի մասին օրենքում, որի նպատակը՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն է:

Աղբյուր՝  https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/02/18/Cabinet-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի 2020թ. ենթադրամաշնորհները»

➡ Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ն անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է:
➡ Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնն ունի երեք մասնաճյուղ, որից մեկը Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղն է: Կենտրոնի առաքելությունն է՝ աջակցել քաղաքացիական հասարակության կառուցմանը Հայաստանում, բարձրացնել բնակչության իրավական գիտելիքների մակարդակը, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
➡ Այս նպատակով, ի թիվս այլ ծրագրերի, կենտրոնը մրցույթային կարգով ենթադրամաշնորհներ է տրամադրում քաղաքացիական հասարակության կառույցներին և անհատ փորձագետներին։
➡ Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ենթադրամաշնորհառու կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն 2020թ. ենթադրամաշնորհների նպատակը, դրան հասնելու քայլերը, ներկայացված խնդիրներն ու արդյունքները:
Ուղիղ հեռարձակում

ℹ Բանախոսներ՝
➡ Եսթեր Գրիգորյան- «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ
➡ Մարգարիտա Գրիգորյան- Գյումրու Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
➡ Քրիստինա Բաղդասարյան- «Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ
➡ Արմեն Պետրոսյան- Սախարովի կենտրոնի ենթադրամաշնորհների պատասխանատու

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել ու շարունակվում է

Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել ու շարունակվում է․ վարչապետը Շիրակում խորհրդակցություն է անցկացրել Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փակ օրակարգով, առանց լրագրողների մասնակցության, կառավարության ղեկավարը նախ Շիրակի մարզպետարանում անցկացրել է հերթական մարզային խորհրդակցությունը՝ առաջարկելով քննարկել մարզի ընթացիկ և ռազմավարական խնդիրները, կարևորել պետական և տեղական կառավարական մարմինների համատեղ գործունեությունը ետպատերազմական , սոցիալ-հոգեբանական և տնտեսական խնդիրների կարգավորման ուղղությամբ: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցությունից հետո, Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել նոյեմբերի 9-ից հետո Արցախում գերեվարվածների հարազատների հետ:

Աղբյուր՝  https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2021/02/17/Nikol-Pashinyan-visit-Shirak-Marz/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հանդիպում գերեվարվածների հարազատների հետ

Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: փակ օրակարգով,   առանց լրագրողների մասնակցության, կառավարության ղեկավարը նախ Շիրակի մարզպետարանում անցկացրեց հերթական մարզային խորհրդակցությունը, առաջարկելով քննարկել մարզի ընթացիկ և ռազմավարական  խնդիրները, կարևորել  պետական և տեղական կառավարական մարմինների համատեղ գործունեությունը ետպատերազմական , սոցիալ-հոգեբանական և տնտեսական խնդիրների կարգավորման ուղղությամբ

Կառուցենք Հայաստանը նորովի  կարգախոսը հիմա առավել արդիական  է հնչում, ընդգծել է երկրի ղեկավարը, ու կոչ արել ներկաներին համատեղ ջանքերով փոխել ընդհանուր իրավիճակն ու տրամադրությունը:

Խորհրդակցությունից հետո, Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում ունեցավ նոյեմբերի 9-ից հետո Արցախում գերեվարվածների հարազատների հետ:  Թե հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվել կամ ինչ պատասխաններ են ստացել շիրակցիները, լրատվամիջոցների համար անհայտ մնաց, քանի որ այս հանդիպումը եվս անցավ առանց լրագրողների մասնակցության: Հայտնի է միայն, որ գերեվարվածների հարազատները պահանջում  են հստակ տեղեկություններ փոխանցել իրենց ազգականների մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկել նրանց հայրենիք վերադարձներու ուղղությամբ:

Մինչ մարզպետարանում ընթանում էր հանդիպումը, դրսում վարչապետի հետ հանդիպման ակնկալիքով հավաքվել էին Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի մանկավարժներն ու ծնողները: Նրանց պահանջն արդեն տևական ժամանակ է նույնն է:

Իրավապահ մարմինները Ցուցարարներին հորդորեցին իրենց պահանջը ներկայացնել գրավոր ու անտեղի չսպասել վարչապետին, սակայն վերջիններս չհամաձայնեցին, ու չնայած անբարենպաստ եղանակին, ակնկալում էին անձամբ հանդիպել կառավարության ղեկավարին: Սակայն գերեվարվածների հարազատների նետ հանդիպումից հետո,  վարչապետը հեռացավ Գյումրիից առանց նրնաց հետ հանդիպման

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Գերիներ և անհետ կորածներ»

➡ Հայաստանի ու Արցախի իշխանությունների այսօրվա գործողությունների կանոնակարգի հիմնական հարցումները պատերազմի ժամանակ և դրանից հետո գերի ընկնում և անհետանում են զինված ծառայողների, քաղաքացիական անձանց խնդիրների լուծման հրատապ լուծման մասին:

➡ Գերիների և անհետ կորածների հարցի լուծումը նախանշված է նաև եռակողմ հայտարարությամբ, բայց հստակ ժամկետները չեն կարող լինել. կողմն այդ թիվը չի հաստատում:

ℹ Բանախոսներ՝
➡ Նազելի Բաղդասարյան- ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն
➡ Արթուր Սաքունց- ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան
➡ Արմինե Սադիկյան- ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Սյունիքի վիճելի համարվող տարածքների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել. «Իմ քայլը» պնդում է, ընդդիմությունը՝ կասկած հայտնում

Խորհրդարանական մեծամասնությունը պնդում է` Սյունիքի վիճելի համարվող տարածքների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ընդդիմությունը համոզված է՝ փաստերն այլ բանի մասին են խոսում: Այսօր` փետրվարի 12-ի խորհրդարանական ճեպազրույցներին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու Հայկ Գևորգյանը պնդել են` որևէ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել, որը վերաբերում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին: Ընդդիմադիր որոշ գործիչներ փաստաթղթեր են հրապարակել, որում անդրադարձ կա հատվածին, այս մասին Գաբրիելյանն ասում է` դրանք մտացածին են: Ցանկացածը կարող է նման փաստաթուղթ սարքել և հրապարակել, այնտեղ չկա որևէ ստորագրություն: «Ի՞նչ է այդ փաստաթուղթը. Ա-4 ֆորմատի վրա համակարգչով հավաքած տեքստ է, որի մեջ ինչ ասես գրում են ու տարածում որպես 100%-անոց ճշմարտություն: Թղթեր են պարզապես, որը համակարգչից յուրաքանչյուր օգտվող կարող է սարքել»,- ասել է Գաբրիելյանը` հիշեցնելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին վստահեցրել է` չկա որևէ այլ փաստաթուղթ, որի մասին հանրությունը տեղյակ չէ:Գաբրիելյանը չի հերքել` վերջին իրադարձությունների պատճառով սյունեցիները անհանգստանալու առիթ ունեն, 25-30 տարի այլ վիճակ էր, հիմա` այլ, և կարող է իր մոտ անհանգստություն առաջացնել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իշխանությունից պահանջում է հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչի մասին է խոսքը:«Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, միայն տեքստն է, չկա ստորագրություն հայկական կողմից, չգիտենք ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է»,- ասել է նա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով` հիմնավոր կասկած ունեն, որ այդ փաստաթուղթը բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է, միգուցե` չստորագրված: Մարուքյանը հիշեցրեց, որ սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր է՝ տարածվում է այդ տեքստը, սակայն իշխանությունից որևէ արձագանք չկա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այն կարծիքին է, որ նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի կարծես թե շարունակությունն է լինում, և կրկին տարածքներ ենք կորցնում: Իվետա Տոնոյանն ընդգծել է` իշխանությունն այն ջանասիրությամբ, որ անդրադառնում է ընդդիմությանը, լավ կլիներ նույն ջանասիրությամբ անդրադառնար մամուլում երեք օր տարածվող փաստաթղթին, որը վերաբերում է Սյունիքի տարածքային ամբողջականությանը:Տոնոյանը հիշեցրել է` վարչապետն անգամ գողացված օծանելիքի ու ժամացույցի մասին էր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես գալիս, սակայն նման կարևոր հարցի անդրադարձ չկա: Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ հավելեց` շարունակում են ողջամիտ կասկած ունենալ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ գոյություն ունի հավելված:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը

Այսօր խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որի հեղինակը Կառավարությունն է:Նախագծով, հիշեցնենք, նախատեսվում է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային:Առաջարկվում է ներդնել պահեստային դատավորի գաղափարը, այսինքն՝ գործերի ծավալի բարդության դեպքում դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում և բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինում գործը նորից սկսել:Նախատեսվում է նաև ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, վերացնել քրեական գործի հարցման ձևական փուլը: Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը. վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 85 կողմ, 2 դեմ , 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կառավարությունը Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին վառելափայտ կտրամադրի

Կառավարությունը Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների ձմեռային ամիսների ջեռուցման տնտեսական բեռը կթեթևացնի: Կառավարությունն ընդունել է որոշում, որով Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 20.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում կամ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին նախատեսվում է տրամադրել մեկական խորանարդ մետր վառելափայտ։ Շահառուներին վառելափայտի տրամադրումն իրականացնում է Շիրակի մարզպետարանը, վառելափայտը Շիրակի մարզպետարանին տրամադրելու է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ կնքելով կլոր փայտանյութի առուվաճառքի պայմանագիր: Ըստ հիմնավորման, Շիրակի մարզը ՀՀ-ում ամենախիստ բնակլիմակայական պայմաններ ունեցող մարզն է, ուր բավականին մեծաթիվ են նաև ոչ հիմնական շինություններում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքները։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ՀՀ-ում հաշվառված են «տնակ» և «ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն» ծածկագրերով 4026 ընտանիք, որոնցից նպաստառու են 3465-ը, որոնցից Շիրակի մարզում 1439-ը, դրանցից նպաստառու 1241 ընտանիք։ «Սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք բնակվում են ոչ հիմնական շինություններում, ձմեռային ամիսներին ջեռուցման հարցերում աջակցություն տրամադրելու նպատակով առաջարկվում է որպես բնաիրային օգնություն տրամադրել վառելափայտ։ Հաշվի առնելով, որ ձմեռային ամիսներին ընտանիքները ջեռուցման նպատակով օգտագործում են շուրջ 15 խոր․մ փայտ, ինչը նշանակում է, Շիրակի մարզի ջեռուցվող 6 ամիսներից մնացած 3 ամսվա համար անհրաժեշտ կլինի ոչ ավելի 7 խոր․մ։ Քանի որ, որպես օգնություն տրամադրվող վառելափայտը ճիշտ չէ, որ ամբողջությամբ ծածկի պահանջարկը, կես ամիսն էլ կանցնի մինչև որոշման ընդունումը, առաջարկվում է յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսել մեկ խոր․մ վառելափայտ»,- ասված է որոշման մեջ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru