Տեսանյութեր

«Նոր կորոնավիրուսն ու զբոսաշրջությունը»

«Նոր կորոնավիրուսն ու զբոսաշրջությունը» թեմայով:
#Tourism #Covid19
——————————————————-
Կորոնավիրուսը մեր երկիր մուտք գործեց ճիշտ այն ժամանակ, երբ հայտնվել էին օդային մի քանի էժան փոխադրողներ, երբ ներգնա զբոսաշրջային շուկաներում Հայաստանն այլևս պահանջված էր, երբ 900.000 տպաքանակ ունեցող հեղինակավոր Forbes ամսագրի էջերում հայտնվեցին մեր երկրի մշակութային ու կոլորիտային քաղաքի` Գյումրու մասին պատմող պատմություններն ու լուսանկարները:
Առաջին լավատեսական կանխատեսումը հետևյալն էր` ներքին զբոսաշրջությունն այս պայմաններում կդառնա ինքնաբավ:
Ինչպիսի՞ վնասներ կրեց մեր երկրում զբոսաշրջությունը, որքանո՞վ ակտիվացավ ներքին տուրիզմը:
#Երկխոսության_մեդիա_կենտրոն-ում կքննարկենք ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները:
——————————————————-
Ուղիղ հեռարձակում
🔴

ℹԲանախոսներ՝ /
➡ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչ / ենթակա է հաստատման/
➡ Կարեն Բադիշյան-Շիրակի մարզպետարանի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ
➡Ալեքսան Տեր-Մինասյան- Զբոսաշրջության ոլորտի փորձագետ, Գերմանիայի դաշնության Շիրակի և Լոռու պատվո հյուպատոս
➡Մուշեղ Մուրադյան –‹‹Արփի լիճ›› ազգային պարկի տնօրեն
➡Հովհաննես Ֆրանգուլյան – զբոսավար
🔗Համակարգող՝ Լիզա Գասպարյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Նոր ուսումնական տարին՝ նոր կանոններով»

#Քննարկում «Նոր ուսումնական տարին՝ նոր կանոններով․ հանրակրթական դպրոցների խնդիրներն ու առաջարկվող լուծումները»
#Education #Covid19
——————————————————-
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով փոխվեց կրթության կազմակերպման ձևը։ Դասին, դասամիջոցին, դպրոցական զանգին եկավ փոխարինելու ZOOM-ի զանգն ու հեռավար կրթությունը։ Ի՞նչքանով արդարացրեց ու ի՞նչ դասեր քաղեց հանրակրթությունը: Ի՞նչ անել, ինչպե՞ս կազմակերպել կրթությունը, ի՞նչ խնդիրներ են արդեն ծագել հանրակրթական դպրոցներում։
—————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

ℹ Բանախոսներ՝
➡ Արմեն Ստամբուլցյան – Շիրակի մարզպետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության վարչության գլխավոր մասնագետ
➡ Համազասպ Խոցանյան-Գյումրիի թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն
Աշակերտներ- թիվ 8 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանցիներ
🔗Համակարգող՝ Անահիտ Հարությունյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Տուրիզմի զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում ձեր համայնքում

 Տուրիզմի զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում ձեր համայնքում

 Երբևէ դիմե ՞ լ եք տեղական իշխանություններին համայնքում տուրիզմը զարգացնելուն ուղղված որևէ ծրագրի առաջարկով

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Շահագործվեց Հյուսիսային մաքսատուն-վարչության սպասարկման կենտրոնը  

 Առաջին հաճախորդն արդեն սպասարկված է: Գյումրիում այսօրվանից մեկնարկեցին Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Պեկ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը համոզված է որ, նոր կենտրոնը  բեկումնային կլինի մաքսային մարմնի  հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար:

Մեկ կանգառ, մեկ պատուհան  սկզբունքով ապահովել  մաքսային ընթացակարգերի իրականացումը և տրամադրել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին  առավետ հարմարավետ և ժամանակակից ծառայություններ: Սա է լինելու նորաբաց սպասարկման կենտրոնի առաքելությունը:

Նորաբաց կենտրոնն առայժմ կծառայի որպես  հյուսիսային մաքսատուն- վարչություն, ունենալով  այնպիսի ճկուն և  բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածք,  որը հնարավորություն կտա մաքսատունը վերածել  Արտաքին տնտեսական գործունեության համալիր կենտրոնի:

Ծավալը նվազել է, բայց  առաջիկայում կանխատեսվում է ծավալների աճ, կապված հյուսիսային դարպասով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների համար նախատեսվող ծառայության ներդրման հետ:

Արագ ու հարմարավետ ծառայություն մատուցելու համար Հյուսիսային մաքսատուն-վարչությունն առայժմ 53 աշխատակից ունի, բայց որոշ բաժիններ դեռ սպասում են համալրման:

Խոսելով ավտոմեքենաների ներկրման նոր դրույթաչափերի մասին, Պեկ նախագահը փաստեց, որ  2019 թվականին ներկրված, բայց մաքսազերծվել չհասցրած մոտ 1000 ավտոմեքենա է մաքսազերծվել նախկին գնով:

Գյումրիում Պեկ նախագահը խոսեց նաեվ հագուստի մաքսազերծման նոր գործելաոճի  եվ դրա շուրջ ծագած խնդիրների մասին:

Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման համար  մինչ օրս պետբյուջեից  հատկացվել է  շուրջ 5 մլրդ դրամ: Երկրորդ փուլով կառուցումը շարունակելու համար  ընթանում են նախագծման աշխատանքներ: Կենտրոնն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022 թվականին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Մ․Դերբինյան

Աշխատանքային իրավունքի ի՞նչ խախտումներ են գրանցվում արտակարգ գրության ընթացքում

#Հարցում
1. Աշխատանքային իրավունքի ի՞նչ խախտումներ են գրանցվում արտակարգ գրության ընթացքում
2. Գյումրեցիները արդյո՞ք դիմում են իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար
YouTube` 🔴🎥 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

«Գյումրու ավագանի. Սպասելիքներն ու արդյունքները»

«Գյումրու ավագանի. Սպասելիքներն ու արդյունքները»
————————————————–
Մեկնարկել է Գյումրի համայնքի ավագանու հերթական իններորդ նստաշրջանը: Նախորդ նստաշրջանի գործունեությունից ի՞նչ շահեց համայնքի բնակիչը, ինչպիսի՞ որոշումներ կայացրեց ավագանին: Արտակարգ դրության պայմաններում համայնքի բնակիչների համար աջակցության ծրագրերի ինչպիսի՞ նախաձեռնությամբ հանդես եկան Գյումրու ավագանու խմբակցությունները: Կսահմանվե՞ն արդյոք որոշակի արտոնություններ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտների տեղական տնտեսվարողների նկատմամբ:
————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝
 Սուսաննա Աստոյան – Գյումրու ավագանու անդամ (ԲՀԿ խմբակցություն)
 Արմենուհի Վարդանյան – Գյումրու ավագանու անդամ (ԳԱԼԱ խմբակցություն)
 Արամայիս Գրիգորյան – Գյումրու ավագանու անդամ ( «Բալասանյան» խմբակցություն)
 Արտյոմ Ղարաղազարյան – Գյումրու ավագանու անդամ ( անկախ անդամ)
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրի համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի առաջին նիստ 08/09/2020թ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրին «արտակարգ» նշեց իր տոնը

Առանց  հյուրերի, տոնախմբության, բազմամարդ փողոցների, արտառոց ու անսովոր պայմաններում,  համավարակի թելադրած կանոններով Գյումրին այս տարի  նշեց իր տոնը: Իմ սեր Գյումրի, կարգախոսով  քաղաքի օրը հիմնականում նշանավորվեց առցանց միջոցառումներով, բայցև եղան նաեվ նորամուտի արարողություններ: Հուլիսյան ուժեղ  կարկուտից և հեղեղից  տուժած գյումրեցի 6 ընտանիքի հանձնվեցին սոցիալական բնակարանի բանալիներ:

Վարդուշ Իբրաջյանի ընտանիքն ապրում էր Գյումրի գետակի հարևանությամբ գտնվող տնակում,  հուլիսի 13-ի ջրհեղեղից, ինչպես բնակիչն ինքնէ պնդում,  տնակն ամբողջությամբ վնասվել է:

Հիմա արդեն ընտանիքը տեղափոխվել է 2սենյականոց բնակարան ու չի դժգոհում

Այսուհետ շենքային հարմարությունից չեն դժգոհի նաեվ Գյումրու Յուրի վարդանյանի անվան  ծանրամարտի մարզադպրոցի  սաներն ու աշխատակիցները: Համայնքային բյուջեի միջոցների հաշվին կառուցված  նոր մասնաշենքն այսօր շահագործման հանձնվեց: բացման պատիվն էլ լեգենդար ծանրամարտիկի մորը վերապահվեց:

Քաղաքի օրն իսկական նվեր էր սա գյումրեցի մարզասերներին: Այստեղ համոզված են, որ   մարզադպրոցի նոր մասնաշենք էլ ավելի կնպաստի ծանրամարտում մեր ունեցած առաջատար դիրքը պահպանելուն և ամրապնդելուն:

Փողային նվագախմբի տոնական այս մեղեդին հնչում է արդեն Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում, որտեղ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգում է իրականացվել: 1975 թվականին շահագործված հուշահամալիրում մինչ օրս մասնակի բարեկարգումներ էին արվել, բայց  հիմնանորոգում դեռ չէր կատարվել: Մոտ 60 մլն դրամով սալիկապատվել են ճեմուղիները, փոխվել եզրաքարերը, թարմացվել հայրենական պատերազմի մասնակցած հերոս քաղաքների անունը կրող հուշաքարերը, վերակառուցվել համալիրի ջրային համակարգը: Որպես նորություն տեղադրվել են նաեվ նստարաններ ու աղբամաններ, թարմացվել է լուսավորությունը:

Կարմիր ժապավենը կտրելու հերթն արդեն Գյումրու նորաստեղծ պատմության թանգարանինն էր, որի կարիքը քաղաքը դեռ շատ վաղուց ուներ: Գյումորւ տարբեր հատվածներում պահպանված 6 հազարից ավելի ցուցանմուշ այսուհետ արդեն ցուցադրվելու և քաղաքի հին պատմության մասին վկայելու լավագույն հնարավորությունն ունի:

Պատմական վկայություններ, հիշատակություններ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլի մասին:  Բացի պահպանված ցուցանմուշներից, թանգարանը ձեռք է բերել  2 թանկարժեք հավաքածու

Իր ընթերցողների առաջ նոր ու լուսավոր դռները բացեց նաեվ Գյումրու կենտրոնական գրադարանը: Համայնքապետարանի մասնաշենքի ներքնահարկում, հարմար ու գողտրիկ  միջավայրում է տեղակայվել այն և  անցյալում թողել  նախկինում ունեցած գորշ ու մռայլ հիշողությունները:

Քաղաքի օրվա առիթով սպասված ու  մեծ ընծա ունեցան նաև գյումրեցի արվեստագետները, վերջապես քաղաքի սրտում բացվեց համայնքային ցուցասրահը, որտեղ իրենց աշխատանքները կցուցադրեն քաղաքի նկարիչները: Առաջին ցուցադրությանը  մասնակցում էր 22 նկարիչ, մոտ 45 աշխատանքով:

Գյումրեցու պատվախնդրության, հումորի ու  ավանդույթների, սրտաբաց ու հյուրընկալ մարդկանց մասին պատմող տեսանյութեր ու հոլովակներ,  Տոնական տրամադրություն հաղորդող այլ միջոցառումներ էլ կային քաղաքում,  որոնց գյումրեցին այս անգամ ականատես եղավ առցանց հարթակների միջոցով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Մ․Դերբինյան

«Գյումրին իսկապես սիրո օրրան է» Լ.Թովմասյան

«Գյումրին իսկապես սիրո օրրան է» Լ.Թովմասյան
🔴🎥

#Gyumri #Գյումրի

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Տնտեսությունը ի՞նչ վնասներ կրեց կորոնավիրուսից

Տնտեսությունը ի՞նչ վնասներ կրեց կորոնավիրուսից

 Օգնեցին արդյո՞ք ՀՀ կառավարության աջակցման ծրագրերը

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru