#Քննարկում#Արցախ #Artsakh #Turkey
Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Կողմերը հրետանային մարտեր են վարում, գործարկվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել. թիրախավորովում են նաև հայկական խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում:
Ինչո՞ւ Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, որքանո՞վ է դրանում ներքաշված Թուրքիան և ո՞րն է վերջինիս բուն նպատակը, ի՞նչ դիրքորոշում է որդեգրել միջազգային հանրությունը:
————————–
Ուղիղ հեռարձակում
ℹ Բանախոսներ՝
➡ Արմեն Բադալյան – քաղաքագետ
➡ Արմեն Ներսիսյան – աշխարհագետ, գիտությունների թեկնածու, դոցենտ
➡ Մարիամ Հինդոյան- թուրքագետ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակից վերջին մեկ տարում զորացրված երիտասարդներին կոչ է արել ներկայանալ կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել հայոց բանակին:«Իրենք չեն հրավիրվում ուղղակի մարտական հերթապահության կամ ծառայության, այլ ՝ հայրենիքի համար կենաց մահու կռիվ տալու: Նրանք, ովքեր պահպանել են իրենց զինվորական հագուստները, ներկայանան այդ զինվորական հագուստով , իհարկե նաև՝ անհրաժեշտ փատաթղթերով», – նշել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ սա մի նոր Սարդարապատ է, և մենք կողք կողքի, ուս ուսի պետք է կանգնենք և մեր հակառակորդի ողնաշարը ջարդենք ու հաղթենք:
Աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/660183714892231
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, այսօր առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդգծելով․ – «Մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին»։ Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը զուգահեռաբար սկսել են ինտենսիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը։ «Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում», – ասաց Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը։Արծրուն Հովհաննիսյանն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ «Դա լիովին ապատեղեկատվություն է։ Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում, թե որտեղից են կիրառվում տվյալ հրթիռային արձակումները, և դեռ հարց է ընդհանրապես՝ հայաստանյան հատվածի՞ց է, Արցախի՞, թե՞ ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը», – ասաց Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/watch/live/?v=387939982366284&ref=watch_permalink
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
🔴🎥
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանը չի գնա միակողմանի զիջումների` հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը արաբական Sky News-ին տված հարցազրույցում։Հայաստանը որևէ նախապայման չի դնում և հայտարարում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։«Ադրբեջանը փորձում է խնդիրը կարգավորել ուժային մեթոդներով՝ ակնկալելով, որ Հայաստանն ու Արցախը կգնան միակողմանի զիջումների։ Դա բացառվում է», – ասել է Մնացականյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին:
«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ և արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության», – ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
Որոշում է կայացվել հիշյալ անձին, որի ինքնությունը չի հրապարակվում, Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի («Պետական դավաճանությունը») 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Մենք պայքարում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ» Գ․Համբարյան
🔴🎥
#Արցախ #Artsakh #Artsakhstrong
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
📝 Թեմա՝
«ՇՊՀ ՆՈՐ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՍՈՒԼԻՍ»
#Մամուլի_ասուլիս #ՇՊՀ #ՈՒԽ #DMC
📍 ՇՊՀ ՆՈՐ ՈՒսանողական խորհրդի ձևավորման ընթացք,
📍 ՇՊՀ-ում վարչական աշխատողի կողմից վերահսկվող ապօրինի ՈՒԽ-ի ճնշումները առաջին կուրսեցիների շրջանում և ոչ միայն
📍 ՇՊՀ-ում քաղաքական զարգացումներ
📍 ՇՊՀ ՆՈՐ ՈՒսանողական խորհրդի անդամների թիրախավորում և իրազեկման ակցիաների խոչընդոտում, ՇՊՀ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկանի և գործավարության ու վարչարարության ամբիոնի վարիչի կողմից
Ուղիղ հեռարձակում
🔴
✔️ Գևորգ Ղուկասյան՝ ՇՊՀ ՈՒԽ նախաձեռնող ուսանողների խմբի Կանոնադիր ժողովի անդամ
✔️ Բուրաստան Հովհաննիսյան՝ ՇՊՀ ՈՒԽ նախաձեռնող խմբի անդամ Կանոնադիր ժողովի անդամ
✔️ Գոհարիկ Գրիգորյան՝ «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Քննարկում «Նոր կորոնավիրուսն ու Գյումրիում թատերական կյանքը»
#Gyumri #Theatre #Covid19
——————————————————-
Համավարակի պատճառով Գյումրիում գործող թատրոնների կուլիսներում ու բեմերում եռուզեռն ու ակտիվությունը բացակայում էր վերջին ամիսներին։ Մշակութային կյանքով ապրող ու շնչող քաղաքի համար թատրոնների փակ լինելը ամենադժվար շրջանն էր։ Գրեթե միակ ոլորտներից էր, որ չտեղավորվեց օնլայն հարթակներում՝ հեռավար հանդիպումներ և ներկայացումներ կազմակերպելով։ Ե՛վ դերասանական կազմի համար էր այս շրջանը բավականին ծանր, և՛ հանդիսատեսի համար։
——————————————————-
Ուղիղ հեռարձակում
🔴
ℹԲանախոսներ՝
➡ Լյուդվիգ Հարությունյան – Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, գործադիր տնօրեն
➡Արմենուհի Մանուկյան – Գյումրու Ստ․ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն
➡Հովհաննես Հովհաննիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու Մտորումների թատրոնի գեղարվեստական ղեկավար, Գյումրու դրամատիկական թատրոնի ռեժիսոր, դերասան
➡Տիգրան Գաբոյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան
🔗Համակարգող՝ Լիզա Գասպարյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Անկախություն-29. Արժեքներն ու քաղած դասերը»
#independence #Armenia29
—————————————-
Հայաստանի պետական և ազգային տոներից մեկը՝ Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ Այս տարի լրացավ անկախության հռչակման 29-ամյակը։ Անցած տարիների ընթացքում, ինչպիսի՞ ձեռքբերումներ ու բացթողումներ ունեցավ մեր երկիրը, ինչպիսի՞ ճանապարհ անցավ Հայաստանը, պետությունն ի՞նչ արժեհամակարգ ձևավորեց և ի՞նչ դասեր քաղեց անցյալից:
—————————————-
Ուղիղ հեռարձակում
![]()
Բանախոսներ՝
Սեյրան Մարտիրոսյան – Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար
Արմեն Սարուխանյան – պատմաբան
Արաքս Մարգարյան – արվեստաբան
Յուրա Ալեքսանյան – ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ
Համակարգող՝ Մարինե Դերբինյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru