Ժողովրդավարական գործընթացները Երկխոսության լսարանում ծրագրի շրջանակներում՝ Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ–ի կողմից վերապատրաստված դիտորդներն ու քաղլրագրողները ապրիլի 2-ին, ԱԺ ընտրություններին վերահսկողություն են իրականացրել Գյումրիում տեղակայված ընտրատեղամասերում: Ողջ օրվա ընթացքում շրջիկ դիտորդները ընտրախախտումների վերաբերյալ պարբերաբար ահազանգեր, հաղորդագրություններ են ուղարկել կազմակերպության թեժ գծի և Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հեռախոսահամարներին՝ տեղեկություններ հաղորդելով, նաև տեսանյութեր տրամադրելով: Ամբողջ տեղեկատվությունը կազմակերպության կայքի ուղիղ հեռարձակման միջոցով տարածվել է համացանցում: Երկխոսության լսարան մեդիահարթակում հրավիրվել են լրագրողներ, քաղաքական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչներ, ովքեր կիսվել են իրենց տպավորություններով, կարծիքներով, կանխատեսումներով: Այս մասին տեղեկացրին կազմակերպության պատասխանատուները հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:





Քիչ մնաց հանձնաժողովի նախագահին ծեծեմ, էնպես կոպիտ կնիգ էր Գյումրու թիվ 31/48 ընտրատեղամասում կուտակումներն այնքան շատ էին, որ ընտրողներն իրենք ահազանգեցին մեզ; Մեր այկցելության պահին մի կին վիճում էր հանձնաժողովի նախագահի հետ՝ իր տարեց հարևանին ներս չթողնելու համար; Դժգոհեց հանձնաժողովի նախագահի կոպտությունից՝ ասելով, թե պատրաստվում էր ծեծել նրան; Մինչդեռ մեզ հետ զրույցուն հանձնաժողովի նախագահ Անահիտ Գրիգորյանն ասաց․,,15 ընտրողից պակաս չեմ թողնում, հետևաբար դրսում կուտակում է առաջանում, ես չեմ կարող ընտրական սենյակում անկառավարելի վիճակ ստեղծել,,;Ծառուկյանի դաշինքի վստահված անձը հակադարձեց․,,Թող քիչ մեքենաներով բերեն, կուտակում չառաջանա;Մեր հարցին արձանագրել է նման դեպք, պատասխանեց, որ դա ոչ ոք չի արձանագրում, ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում, մինդեռ կուտակումների հիմնական պատճառը դա է;Ի դեպ նկատենք, որ 31/48 ընտրատեղամասը թիվ 5 դպրոցն է, որի տնօրենը պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի քույրն է;
Աժ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Մսի կոմբինատ թաղամասի թիվ 31/51 տեղամասում : Ընտրատարածքում պագամավորի թեկնածուի քվեարկության ընթացքում մարդաշատ էր թե՛ընտրատարածքի ներսում, թե՛ դրսում: Ընտրություն կատարելուց հետո Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց.«Քվեարկությանը ժամեր են մնացել,ամեն ինչ կերևա քվեարկությունից հետո: Ես իմ քվեարկությունը կատարել եմ հանուն մեր երկրի, պետության, հանուն մեր հոգսաշատ ու հոգսառատ մարզի ու քաղաքի : Դե քարոզարշավն էլ նորմալ է անցել, արդյունքները կախված են քվեարկողներից»:
31/30 ընտրատեղամասում հայր եւ որդի ստորագրել են նույն տողում
Թու, թու, թու հանգիստ է Գյումրիում. ու՞մ օգտին քվերակեց Ֆելիքս Ցոլակյանը .վիդեո
Գյումրու թիվ 32/27 ընտրատեղամասում իր ընտրությւոնն է կատարել նաեւ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, որ քվերակել է հանուն մեր վաղվա օրվա: Ցոլակյանը գնահատական տալով Գյումրու նախընտրական քարոզարշավի շրջանին, այն բավականին հանգիստ է համարել:
Ընտրություն կատարեցի հանուն մեր երեխաների վաղվա օրվա: Քարոզարշավն անցավ շատ լավ, ինձ մրցակից են բոլորը: Թու, թու, թու հանգիստ էր Գյումրիում: Այսօր էլ, որ հանգիստ անցնի լավ կլինի¦,-լրագրողների հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
«Ծառուկյան» դաշինքով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր ընտրությունը կատարեց Սլաբոդկա կոչվող թաղամասում՝ իր առանձնատնից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ընտրատեղամասում: Ղուկասյանն ընտրության էր եկել թոռնուհու հետ:
Ղուկասյանի ընտրության ժամանակ անսարքին էր անձնագիրը ստուգող տեխնիկասարքավորումը: Մի քանի րոպե սպասելուց հետո միայն նրան հաջողվեց ընտրության իրավունք ստանալ:
Այդ ընթացքում Վարդան Ղուկասյանը լրագրողներին դիմելով դժգոհեց.
«Այ սա նկարեք, որ ժողովուրդը տեսնի, թե ինչ անորակ սարքեր են առել, բերել, որ ընտրությունը դժվարացնեն՝շատերը չգան: Սա արհեստականորեն բարդացնում է ընտրության ընթացքը»,-ասաց նախկին քաղաքապետը:
Ընտրությունն կատարելուց հետո լրագրողները Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցին, թե հանուն ու՞մ կա ինչպիսի՞ ապագայի քվերակեց.
«Քվեարկեցի, որ երկիրը շենանա, լույս տեսնի: Դեմ քվեարկեցի այն թեկնածուներին, այն մարդկանց, ովքեր Ազգային ժողովում իրենց որովայնն են հաստացնում»,-եզրափակեց Ղուկասյանը
Մանրամասները՝տեսանյութում:
Գյումրու 32/33 ընտրատեղամասում «Բալասանյան» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մկրտչյանն ընտրության եկած քաղաքացիներին ցուցումներ է տալիս: Այս տեղամասը տեղակայված է Գյումրու թիվ 27 դպրոցում եւ գտնվում է «Գծի հետև» կոչվող թաղամասում:
32/33 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարեգին Ջամբազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկաննները քիչ են եւ չեն կարողանում պատշաճ իրականացնել իրենց աշխատանքը: Էդգար Մկրտչյանն, ով ընդհանրապես կապ չունի այս ընտրատեղամասի հետ, մտել է ներս եւ ընտրողներին կարգադրություններ արել՝ո՞վ եւ ե՞րբ ներս մտնի:
Էդգար Մկրտչյանը խոստովանեց՝ սատարում է Մարտուն Գրիգորյանին: Մեզ հետ բանավոր զրույցում նա նշեց, որ տեսնելով մարդկային կուտակումները փորձել է ոստիկանների աշխատանքը իրականացնել:
Նշենք, որ մեր նկարահանման պահին «Բալասանյան» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մկրտչյանը Մարտուն Գրիգորյանի շտաբից պարբերաբար գնում է 32/33 ընտրատեղամաս եւ վերահսկում ընտրության ընթացքը:
Ի դեպ, թիվ 27 դպրոցի շրջակայքը մարդաշատ է, առկա է նաեւ մեքենաների կուտակումներ: Մանրամասները՝տեսանյութում: