Տեսանյութեր

Ընտրախախտումներ՝ հարցազրույց Համախմբում կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

Մի շարք ընտրախախտումների եւ ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին է խոսում Համախմբում կուսակցության մամուլի խոսնակ, վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը:

Без имени-3 Без имени-4 Без имени-514525039_1174839485888102_2258133491817775909_o14524410_1174840495888001_6591894111368146568_o13047974_1174840562554661_7772591895043846309_o14633310_1174774242561293_9035350356486872044_o14542379_1174839475888103_1584973120029661773_o

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 18.12.2016

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական հիմնական դերակատարներից ԲՀԿ-ն ակտիվ քաղաքականություն է վերադարձնում կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Եթե նախկին առաջնորդը վերադառնա, կվերականգնի՞ արդյոք ԲՀԿ-ն իր նախկին դիրքերը: Այս և Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին խոսել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 04.12.2016

Ընտրական գործընթացների, ներքաղաքական զարգացումների, իշխանափոխության, ընդդիմության հնարավոր միավորման վերաբերյալ կխոսեն ՀԱԿ Գյումրու կառույցի խորհրդի նախագահ Մուրադ Գրիգորյանը և Ժառանգություն կուսակցության վարչության անդամ, Գյումրու կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը:

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 20.11.2016

Ընտրական գործընթացների, ներքաղաքական զարգացումների շուրջ խոսել են ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կուսակցության խմբակցությունից Սուքիաս Ավետիսյանը, ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը, վարչության անդամ Լենա Նազարյանը

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 06.11.2016

Հոկտեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով կյանքի են կոչվել ընդդիմության ու քաղհասարակության՝ տարիներ ի վեր առաջ քաշած եւ մերժված պահանջները: Սակայն, ընդդիմադիրների ու իրավապաշտպանների խիստ դժգոհությունն էր առաջացրել օրինագծի <<Սուտ մատնության մասին>> դրույթը:Այս և սպասվող քաղաքական նոր զարգացումների մասին խոսել են փաստաբան Թամարա Յայլոյանը և քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 23.10.2016

Հետընտրական զարգացումների, թիվ 34 ԸԸՀ որոշման դեմ բողոքարկումների մասին են խոսել Մարզպետունի Մարգարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից,Համլետ Սարուխանյանը՝ «Հայկական վերածնունդ», Արման Գրիգորյանը՝ «Գալա», Հովհաննես Ասոյանը՝ «Համախմբում»  կուսակցություններից:

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 15.10.2016

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում ու Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության ճնշող մեծամասնությունը՝ 60% տոկոսից ավելին դեմ է իշխող ուժին: Մնացածը վարչական լծակներն են, նաև այն ընտրազանգվածը, որը նույնիսկ դեմ լինելով իշխանություններին քվեարկեց ՀՀԿ-ի օգտին:

Այս և ընտրական գործընթացների մասին զրուցել են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն խորհրդի նախագահ` Ստեփան Գրիգորյանը, Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար` Սեյրան Մարտիրոսյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ`  Լևոն Բարսեղյանը:

 

Գյումրիում անցողիկ 6 տոկոսի շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ

 

Ավագանու ընտրություններն ավարտված են, սակայն հստակ երեւում է՝ որեւէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չի կազմել: Նոր ԸՕ 141-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով,ըստ մանդատների բաշխման արդյունքի կուսակցություններից, կամ կուսակցությունների դաշինքից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնութունը տրվում է այդ կուսակցությանը: Գյումրիում անցողիկ 6 տոկոսի շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, սակայն նրանցից եւ ոչ մեկը 40 տոկոս եւ ավել ձայն չի ստացել. «Բալասանյան դաշինքը»՝ 34,75 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»` 21,66 տոկոս, «Հայկական վերածնունդը»՝ 10,62 տոկոս, ԳԱԼԱ-ն` (10,47) տոկոս:
Որոշված չէ նաեւ, թե քաղաքական ուժերի միջեւ մանդատներն ի վերջո ինչպես են բաշխվելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրեն հատուկ ձեռագրով, փորձում է «Բալսանայան դաշինքին» 15-ի փոխարեն 17 մանդատ շնորհել: Ընդդմդր թեւը ունի իր հաշվարկները՝ 15 մանդատ Բալասանյնան դաշինքին, 9-ը՝ ԲՀԿ-ին, 5-ը՝ Հայկական վերածնունդին, 4-ը՝ Գալային: Ամեն դեպքում, ընտրությունների արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը, եւ այդ ժամանակ միայն ամեն ինչ կհստակեցվի:

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ից ձայների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ այլեւս չի ընդունել: Ընդհանուր թվով քննվել է վերահաշվարկի 10 դիմում:

Մինչ կուսակցությունների միջեւ մանդատներն են բաշխվում, դիտորդական առաքելություն իրականացնող կառույցները բարձրաձայում են՝ ընտրություններն ընթացել են համատարած ընտրախախտումներով ու ընտրակեղծքիներով:

Ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ «Գյումրու առաջընթաց» Հկ-ն: Արձանագրված ընտրախտումները «Երկխոսության լսարան» հաղորդաշարի ուղիղ օնլայն հեռարձակումներով անմիջապես  ներկայացվում էր հանրությանը: Հաղորդաշարի ընթացքում ընտրախախտումների մասին հարցազրույցներով ու հայտարարույթւոններով հանդես էին գալիս նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, լրագրողները:

Ի դեպ, Գյումրիում արձանագրվել է քվեարկությանը ընտրողների մասնակցության շատ ցածր ցուցանիշ. ընտրացուցակներում գրանցված 125 983 մարդուց ընտրություններին մասնակցել է 45 670-ը, որը կազմում է ընտրողների  36,25 տոկոսը:

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 09.10.2016

Հոկտեմբերի 2-ին Գումրիում անցկացված Ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ 6 տոկոսի շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, սակայն նրանցից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի կազմել:
Այս և ընտրական գործընթացների մասին խոսել են ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան` Հարություն Բաղդասարյանը և Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար` Սեյրան Մարտիրոսյանը: