Yearly Archives:2019

#Քննարկում «Ինչու՞ է լուծարվում Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատը»

📌 ՀՀ կառավարության` «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշման նախագծով շահառուներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները արտապատվիրվելու են ոչ պետական կազմակերպության: Արդեն մի քանի օր է այս լուրն ինտերնատում բողոքի մեծ ալիք է բարձրացրել, խուճապի մեջ գծել առաջիկայում գործազուրկների շարքերը համալրող աշխատակիցներին եւ տագնապ առաջացրել շահառուների շրջանում՝ ընդհուպ մինչեւ հացադուլ: Ինչու՞ է նման որոշում կայացվել, ինչի՞ համար են ինտերնատի աշխատակիցները Շահերի պաշտպանության կոմիտե ստեղծել, եւ ինչու՞ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրել. «Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի հետևանք են և չեն համապատասխանում իրականությանը»:
————————–————————–————–
Ուղիղ հեռարձակում 🔴 


 Բանախոսներ՝
 Արմեն Սարուխանյան Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի տնօրենի ժպ
 Գեւորգ Սուլուկյան իրավաբան
 Արսեն Ավագյան Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի աշխատակից
ցանկը ենթակա է լրացման
🔗Արմենուհի Մինասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Գյումրիում կառուցվող մաքսատուն

Ա․Մինասյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

#Քննարկում «Գյումրու դպրոցների դասագրքային ֆիզկուլտուրան. ուսուցիչներ՝ առանց մարզադահլիճների»

📌 Մարզադահլիճներից ուղիղ անցում դասագրքային ֆիզկուլտուրային: Հանրակրթական դպրոցի ուսումնական պլանով առարկային հատկացվում է շաբաթական 3 դասաժամ: Գյումրու դպրոցների մեծ մասը, սակայն չունեն ֆիզկուլտուրայի դահլիճներ, բայց ունեն ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Ինչպե՞ս են անցկացվում այդ դասաժամերը առանց մարզադահլիճների դպրոցներում, ուսուցիչներն ինչպես են վարձատրվում իրենց թերի աշխատանքի դիմաց եւ լուծման ի՞նչ ելքեր են առաջարկվում:
——————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴

ℹ Բանախոսներ՝
➡Գեւորգ Լոռեցյան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
➡ Վաչագան Վարդանյան ՇՄ մշակույթի եւ սպորտի բաժնի պետ
➡ Արմինե Խաչատրյան Գյումրու վերականգնողական կենտրոնի կինեզոթերապիստ
➡ Գագիկ Ասլանյան Մարզիչ-մանկավարժ
🔗Արմենուհի Մինասյան

#Հարցում Նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելով, ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացու կյանքում

#Հարցում
1. Նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելով,
ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացու կյանքում
2. Ինչքա՞ն կցանկանայք,որ ՀՀ-ում կազմեր նվազագույն աշխատավարձի չափը

«Ավրորա» ֆորումի շրջանակներում երախտագիտության ֆլեշմոբ Գյումրիում

Գյումրու Վարդանանց հրապարակում դպրոցականները Тhank you, world բառերով իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն են հղել աշխարհին: 1916 թվականին Ալեքսանդրապոլի որբանոցի երեխաների՝ «շնորհակալություն աշխարհ» լուսանկարի կրկնօրինակով՝մոտ 500 դպրոցական ձեռքերը վեր պարզած, կրկին շնորհակալություն հայտնեցին աշխարհին: Երեխաներին այս անգամ միացան «Ավրորա»-ֆորումի բարի կամքի դեսպաններն ու «Ավրորա»-ի հյուրերը:

Մ․Դերբինյան

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

#Քննարկում «Կումայրի» արգելոց-թանգարանի վերականգման հեռանկարը դեռևս անորոշ է»

📌Գյումրու պատմական միջուկի վերականգնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկվեցին 2017 թվականին, երբ մեկնարկեց «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման բիզնես ծրագիրը: Ծրագիրն ընդգրկում էր «Կումայրի» արգելոց-թանգարանի կենտրոնական հատվածի փորձնական մի հատված, որտեղ նախատեսվում էր շենքերը վերականգնել որպես հասարակական նշանակության օբյեկտներ (հյուրանոց, ռեստորան, խանութ և այլն) և բարեկարգել փողոցներ: Ծրագրի իրականացման նպատակով ստեղծվեց ներդրումային հիմնադրամ, որի ֆինանսավորմամբ էլ վերականգնվեց մի քանի պատմական կառույց, արդիականացվեց եվ հիմնանորոգվեց մի քանի փողոց: Մինչդեռ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում հաշվառվում է 1600-ից ավելի ճարտարապետական հուշարձան, որոնց վերականգնման կամ պահպանման հեռանկարները դեռ մշուշոտ են: Ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց, ի՞նչ ծրագրեր կան նախատեսված առաջիկայում: Բոլոր հարցերի պատասխանները՝ քննարկման ընթացքում:
———————————————– —————-
Ուղիղ հեռարձակում 🔴 

 Բանախոսներ՝
 Ինգա Ավագյան – «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրենի ժպ
 Պարույր Զաքարյան – «Կումայրի» արգելոց-թանգարանի աշխատակից
Կարեն Մխիթարյան – ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

#Քննարկում «Գյումրու փողոցաշինական աշխատանքները, որակն ու ժամկետները»

#Gyumri #street #construction
—————————————————————-
📌 Գյումրիում նախորդ տարվանից սկսված ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով իրականացվող փողոցաշինական աշխատանքները դեռ ընթացի մեջ են: Փողոցների քանդման և հիմնային աշխատանքներին հիմա արդեն հաջորդում է ասֆալտապատումը: Պատվիրատուն, կրկին բարձրաձայնում է առկա թերությունների մասին և խոստանում պատրաստ փողոցները չընդունել մինչև թերությունները չշտկվեն: Իսկ առկա թերությունների մասին տեխնիկական եզրակացությունը դեռ չի ստացվել:
—————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴

 Բանախոսներ՝

Կնյազ Մանասյան – Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ
 Խաչատուր Խնձրցյան – ՇՄ ճանապարհաշինության և տրանսպորտի վարչության պետ
 Վարդգես Սամսոնյան – Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն
 Վաչե Մալաքյան – ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի , 2-րդ վաշտի հրամանատար
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան

#Քննարկում «Սպանդանոցների անհրաժեշտությունն ու կառուցելու անհնարինությունը»

📌 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կդառնա պարտադիր: Կանցնի՞ արդյոք Շիրակի մարզը սպանդանոցային մորթի, ինչ ռեսուրս եւ հնարավորություններ ունի մարզը: Ո՞ր համայքներում են տեղակայված կամ տեղակայվելու անասնասպանդանոցներն ու ովքե՞ր են տերերը:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴


 Բանախոսներ՝
 Արմինե Անդրյան – ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի համաճարակաբան
 Անդրանիկ Նալբանդյան – ՇՄ Գյուղատնտեսության բաժնի պետ
 Վարդան Իկիլիկյան – Ազատանի համայնքապետ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան