Yearly Archives:2019

🔴 Live Ուղիղ՝ «Նախադպրոցական կրթության համակարգում անհրաժեշտ բարեփոխումները»

Քննարկում՝ «Նախադպրոցական կրթության համակարգում անհրաժեշտ բարեփոխումները» թեմայով :
ՀՀ ԿԳՆ առաջարկում է մրցույթով ընտրել մանկապարտեզների տնօրեններին ու մանկավարժական աշխատողներին. ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք ընդունելի է: Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքի նախագծով էլ նախատեսվում է մանկապարտեզներում ներառական կրթության ծրագրի ներդրումը, արդյո՞ք սա անհրաժեշտ է:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝
 Կարինե Մելիքյան – «Հենզել եւ Գրետել » մանկապարտեզ ՀՈԱԿ տնօրեն
 Արեւհատ Տոնոյան – «Թոռնիկ Մանուշակ » մանկապարտեզ ՀՈԱԿ տնօրենի պաշտոնակատար
 Սյուզաննա Հարությունյան – «Գոհար» մանկապարտեզ ՀՈԱԿ տնօրեն
 Ազնիվ Քալաշյան – «Անի-պարտեզ» նախակրթարան ՀՈԱԿ տնօրենի պաշտոնակատար
 Հասմիկ Զոհրաբյան – «Հուսո Առագաստ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի դաստիարակչուհի
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
#DMC #pre_school #reforms

Հունիսի 12-ին անցկացվեց Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը

Հունիսի 12-ին անցկացվեց Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը: Օրակարգում 22 հարցեր էին, որոնց գերակշիռ մասը դրամական աջակցության վերաբերյալ էին: Ավագանին քաղաքի բյուջեից տարբեր կազմակերպությունների եւ անհատների ընդհանուր հատկացրեց 74 մլն 367 հազար դրամ: «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը, Հայագիտական արդի հիմնահարցեր» 10-րդ միջազգային գիտաժողովի միջոցառման կազմակերպման եւ անցկացման համար Ավագանու անդամներին առաջարկվել էր համայնքի բյուջեից 1 մլն 217 հազար 500 դրամ: Նշված գումարը 4 ձեռնպահ եւ 19 կողմ հարաբերակցությամբ ավագանին Գյումրիում սեպտեմբերի 25-27-ն անցկացվող գիտաժողովի համար հատկացրեց ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնին: Ավագանին, 26 միլիոն ՀՀ դրամ որպես սուբսիդիա հատկացրեց նաև 16 համատիրություններին՝ բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով։ Նիստի ավարտին Գյումրու քաղաքապետն անդրադարձավ քաղաքում ընթացող փողոցաշինական աշխատանքներին, ժամկետներին, ճանապարհների որակին, կենտրոնական հրապարակի վերականգնմանը։

#Քննարկում՝ «Տուրիզմի հեռանկարները Շիրակի մարզում»

#Քննարկում՝ «Տուրիզմի հեռանկարները Շիրակի մարզում» թեմայով:
#DMC #Shirak_region #Tourism
• Ի՞նչ հեռանկարներ ունի Շիրակի մարզը զբոսաշրջության ոլորտում զարգանալու համար:
• Պետական մակարդակով ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մարզը տուրիստական առումով գրավիչ դարձնելու ուղղությամբ:
• Արդյո՞ք Շիրակի մարզն ունի բավարար ենթակառուցվածքներ ոլորտում արագ առաջխաղացում գրանցելու համար:
• Ի՞նչ խնդիրներ կան այս առումով:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում
 

Բանախոսներ՝
 Արսեն Վարդանյան – Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ղեկավար
 Արման Վալեսյան – «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող
 Լևոն Մարտիրոսյան – «Տիգրան Տուր» զբոսաշրջային ընկերության նախագահ, ՇՊՀ աշխարհագրության ամբիոնի վարիչ
 Լիզա Գասպարյան – տուրիզմի ոլորտի մասնագետ
 Կարեն Բադիշյան – ՇՄ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

#Մամուլի ասուլիս՝ «Մշակույթն առանց սահմանների»

#Մամուլի_ասուլիս՝ «Մշակույթն առանց սահմանների» խորագրով:
#Armenia #Georgia #dance #fest
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Միջազգային հայ – վրացական ազգային պարի փառատոնն առաջին անգամ կներկայացվի Գյումրիում: Վրաց ազգային պարը կներկայացնեն Վրաստանից ժամանած ավելի քան 200 վրաց պարող – պարուհիներ, հյուրեր: Փառատոնին հայկական պարը կներկայացնեն ավելի քան 150 հայ պարող – պարուհիներ: Երկխոսության Մեդիա կենտրոնում միջոցառումից հետո ասուլիսով հանդես կգան փառատոնի կազմակերպիչները:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝
➡ Լուսինե Մոսոյան – «Գյումրի ակումբի» և «Գյումրու զբոսաշրջության ակումբի» հիմնադիր և տնօրեն
➡ Թիմուր Տամիշվիլի – Բեմադիրչ, բալետմայստեր, միջազգային մրցույթ-փառատոնների ղեկավար
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

 

#Քննարկում՝ «ՏԻՄ ընտրություններ Շիրակի մարզում»

#Քննարկում՝ «ՏԻՄ ընտրություններ Շիրակի մարզում» թեմայով:
• Որո՞նք են Արթիկի տարածաշրջանի , որի կազմում են Սպանդարյան և Անուշավան համայնքները, հիմնական խնդիրները:
• Գյուղատնտեսությունում առկա ի՞նչ խնդիրներ կան և որո՞նք են առաջարկված բարեփոխումներն այս ուղղությամբ:
• Գյուղմթերքի իրացման գործընթացում ի՞նչ խոչնդոտներ կան:
• Գյուղատնտեսության ապահովագրման համակարգի ներդրման վերաբերյալ ինչպիսի՞ վերաբերմունք կա :
• Համայնքների խոշորացումը որքանո՞վ է նպաստում կամ խոչնդոտում համայնքի խնդիրների լուծմանը:
• Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել գյուղական բնակչության կենսամակարդակը բարձրացնելու, գյուղի` որպես բնակության վայրի գրավչությունը բարձրացնելու, արտագաղթի ու արտագնացության միտումներն աստիճանական հաղթահարելու համար:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
🔴 Ուղիղ հեռարձակում
 


#DMC #Debate #Shirak #Elections
Բանախոսներ՝
 Ավետիք Մխիթարյան-Սպանդարյան համայնքի ղեկավարի թեկնածու
 Երվանդ Հակոբյան – Անուշավան համայնքի ղեկավարի թեկնածու
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

 

Live|Ուղիղ միացում «Գյումրու ավագանու նիստ» հունիսի 12-ին ժ՝12։00

2019 թվականի հունիսի 12-ին ժամը` 12:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝  ժամը 11:00-ից:

⚖️ «Ոչ միայն դատավորները, այլև ամբողջ իրավապահ համակարգը պիտի #վեթինգ-ի ենթարկվեն»

🎥 🔴

Անցումային արդարադատության, դատավորներին վեթինգի ենթարկելու նախագծի և դատական համակարգի այլ խնդիրների շուրջ տեսակետներ են հայտնել
«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ` Մարինա Պողոսյան, 
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

🔴 LIVE | Ուղիղ ՝  «Անօթևանության խնդիրը Գյումրիում ՝ գորդյան հանգույց»


#DMC #Debate #Gyumri #Homeless
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
• Քանի՞ անօթևան է հաշվառված Շիրակի մարզում և մասնավորապես ՝Գյումրիում:
• Արդյո՞ք պետությունը բոլոր անօթևանների նկատմամբ ունի պարտավորություն:
• Ի՞նչ է արձանագրել ՀՀ քաղաքաշինութան կոմիտեի կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Անօթևանության խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ են առաջարվել:
• Ի՞նչն է խանգարել կադաստրի պետական կոմիտեին ու ՀՀ Ոստիկանությանը բավարար տվյալներ տրամադրել ժամանակավոր կացարանների վերջին հաշվառումների մասին:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Բանախոսներ՝
 Մհեր Խաչատրյան – Գյումրի համայնքի ոչ հիմնական շինությունների փաստագրման հանձնաժողովի նախագահի տեղակալ
 Վահան Թումասյան-Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ, ՀՀ քաղաքաշինական կոմիտեի կողմից ստեղծված աշխատանքային խմբի անդամ
 Տիգրան Հարությունյան- ՇՄ քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ
 Մկրտիչ Դավթյան – Գյումրի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

 

 

🔴 LIVE | Ուղիղ ՝ «Դատական համակարգի ճգնաժամն ու անցումային արդարադատության անհրաժեշտությունը»

#Քննարկում «Դատական համակարգի ճգնաժամն ու անցումային արդարադատության անհրաժեշտությունը»
🔴 LIVE | Ուղիղ ՝


#DMC #Discussion #Judicial_System #Justice
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
• Ի՞նչ է անցումային արդարադատությունը, ո՞րն է նպատակը և որո՞նք են իրականացման ձևերը
• Ո՞ր մարմինն է իրականացնելու անցումային արդարադատության ամբողջ գործընթացը:
• Ի՞նչ մեխանիզմներով է իրականացվելու անցումային արդարադատությունը, ի՞նչ ռազմավարություն կա:
• Համաշխարհային պատմության մեջ անցումային արդարադատության և ժողովրդավարացման գործընթացների ի՞նչ օրինակներ կան։
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Բանախոսներ՝
 Կարապետ Մխչյան-ՔՊ կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատու
 Սեյրան Մարտիրոսյան- Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի մ/ճ-ի ղեկավար
 Հայկ Հարությունյան-փաստաբան
 Սուսաննա Մխիթարյան-փաստաբան
🔗 Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան