#ԱԺ #Parliament #deputy
—————————————————————–
📌Թավշյա հեղափոխությունից հետո, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից մեկ տարի անց օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են կատարվել Հայաստանում, ո՞ր ոլորտներն են ավելի շատ զգացել նոր իշխանությունների գործունեության ազդեցությունը: Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները կամփոփեն խորհրդարանում իրենց գործունեության մեկ տարին և կփաստեն թե ի՞նչ տվեց 2019 թվականը Շիրակի մարզին:
—————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹԲանախոսներ՝
➡ Նազելի Բաղդասարյան – ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
➡ Սոֆյա Հովսեփյան – ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
➡ Արցախցիները, մեկընդմիշտ արտահայտել են իրենց տեսակետը միացում բառի մեջ․ Ալեքսանդր Քանանյան
Դեկտեմբերի 10-ին կայացավ Գյումրու ավագանու յոթերորդ նստաշրջանի չորրորդ նիստը, որի օրակարգում ընդգրկվել էր 21 հարց, բոլոր հարցերն ընդունվեցին, միայն տեղական տուրքերի եւ դրույքաչափերի հաստատման հարցն ընդունվեց վերապահումներով, թանգարաններում հաստատվող վճարների հարցը լրացուցիչ քննարկվելու է մի քանի օրից:
Գյումրու ավագանին միաձայն որոշեց հաստատել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը, 2020 թվականի հունվարի մեկից դադարելու է գործել աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը, բաժնի ծառայությունները մրցութային եղանակով մատուցելու է հաղթող ճանացչված որեւէ մասնավոր ընկերություն: Քանի որ «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը գտնվում է ֆինանսական ծանր վիճակում եւ չի կարող ապահովել ձմռան ամիսների ջեռուցման ծախսերը, Գյումրի համայնքի ավագանին, հիմք ընդունելով հաստատության տնօրեն Սոնա Սիմոնյանի գրությունը, որոշեց մեկ միլիոն ՀՀ դրամ հատկացնելգիշերօթիկին 2019-2020 թվականների ձմռան ամիսներին հաստատությունում ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով: Ավագանին Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Վարպետաց փողոց 101 հասցեի 116,18 քառակուսի մետր նկուղային տարածքից 60.6 քառակուսի մետր տարածքը մեկ տարի ժամկետով մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպման նպատակով տրամադրեց «Զանան» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը: Տարածքի ամսական վարձավճարի չափ սահմանվել է 59 հազար դրամ:
2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին եւ նրանց մարզիչներին շնորհվեց դրամական պարգեւներ 17 մլնդրամի չափով, մինչեւ տարեվերջ հատկացված գումարին կավելանա 3 միլիոն դրամ եւս:
Գյումրու ավագանու նիստերը կշարունակեն կայանալ 2020 թվականի փետրվարից:
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Շիրակի բնակիչների ո՞ր իրավունքն է ավելի հաճախ խախտվում»․ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների օր
#HumanRights #Dectember10
————————–
Ուղիղ հեռարձակում
🔴
ℹԲանախոսներ
➡ Սեյրան Մարտիրոսյան՝ Ա.Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար
➡ Լևոն Բարսեղյան` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ
➡ Մկրտիչ Դավթյան՝ Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
➡ Թամարա Յայլոյան – փաստաբան