Ավարտվեց Գյումրու ավագանու յոթերորդ նստաշրջանը

Ավարտվեց Գյումրու ավագանու յոթերորդ նստաշրջանը

Դեկտեմբերի 10-ին կայացավ Գյումրու ավագանու յոթերորդ նստաշրջանի չորրորդ նիստը, որի օրակարգում ընդգրկվել էր 21 հարց, բոլոր հարցերն ընդունվեցին, միայն տեղական տուրքերի եւ դրույքաչափերի հաստատման հարցն ընդունվեց վերապահումներով, թանգարաններում հաստատվող վճարների հարցը լրացուցիչ քննարկվելու է մի քանի օրից:

Գյումրու ավագանին միաձայն որոշեց հաստատել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը, 2020 թվականի հունվարի մեկից դադարելու է գործել աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը, բաժնի ծառայությունները մրցութային եղանակով մատուցելու է հաղթող ճանացչված որեւէ մասնավոր ընկերություն: Քանի որ «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը գտնվում է ֆինանսական ծանր վիճակում եւ չի կարող ապահովել ձմռան ամիսների ջեռուցման ծախսերը, Գյումրի համայնքի ավագանին, հիմք ընդունելով հաստատության տնօրեն Սոնա Սիմոնյանի գրությունը, որոշեց մեկ միլիոն ՀՀ դրամ հատկացնելգիշերօթիկին 2019-2020 թվականների ձմռան ամիսներին հաստատությունում ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով: Ավագանին Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Վարպետաց փողոց 101 հասցեի 116,18 քառակուսի մետր նկուղային տարածքից 60.6 քառակուսի մետր տարածքը մեկ տարի ժամկետով մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպման նպատակով տրամադրեց «Զանան» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը: Տարածքի ամսական վարձավճարի չափ սահմանվել է 59 հազար դրամ:

2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին եւ նրանց մարզիչներին շնորհվեց դրամական պարգեւներ 17 մլնդրամի չափով, մինչեւ տարեվերջ հատկացված գումարին կավելանա 3 միլիոն դրամ եւս:

Գյումրու ավագանու նիստերը կշարունակեն կայանալ 2020 թվականի փետրվարից:

©progressgyumri.am Armenian News/Analyses:

Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

 

Comments Are Closed!!!