Monthly Archives:November 2020

Քննարկվել են բյուջետային հատկացումները ԱԳՆ-ի եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին Ռուբեն Ռուբինյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները եւ ծախսերը` արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների մասով:ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է կոնկրետ ծրագրերին, նախատեսված հատկացումների նպատակային օգտագործմանը: 2020-2021 թթ. համար հիմնական ուղղություններն ու գերակայություններն են՝ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգություն, Հայաստանի բարեփոխումների, տնտեսական եւ ենթակառուցվածքային զարգացման աջակցություն, պատմության եւ արտերկրում Հայաստանի կերպարի ներկայացում: Նախարարի համոզմամբ՝ այս երկու տարիներին շարունակվել եւ շարունակվում է բարեփոխումների գործընթացը, որի նպատակը մասնագիտական եւ պրոֆեսիոնալ կարողությունների ամրապնդումն է, արտաքին գերատեսչության եւ նրա գործունեության հիմնումը մեր ազգային ռեսուրսի վրա՝ համադրելով կուտակված ինստիտուցիոնալ փորձը, նոր կադրային կարողությունների ամրապնդում եւ համագործակցություն միջազգային գործընկերների հետ: Զոհրաբ Մնացականյանը հավաստիացրել է, որ այս գործընթացը շարունակական է եւ այժմ մի փուլում ենք, երբ բարեփոխումների արդյունքները հնարավորություն են տալիս ավելի կանոնավորելու ծրագրված բարեփոխումների աշխատանքը: Արտաքին գերատեսչությունը նպատակ ունի ընդլայնել մեր ներկայացուցչություններն աշխարհի տարբեր հատվածներում: Այս առումով նախարարը նշել է, որ որոշ շտկումներ են մտցվել այդ օրակարգում՝ հաշվի առնելով 2020թ. իրողությունները: Բանախոսի խոսքով՝ Կառավարության եւ վարչապետի ուղղորդմամբ փորձ է արվել պահպանել նպատակները 2021թ. համար, նախատեսվում է բյուջեի լրացուցիչ հատկացում:
«Մեր նպատակն է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն իրականացնել բացառապես բյուջեի միջոցներով եւ բացառել այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են եւ վերաբերում են անմիջապես դիվանագիտական գործունեության իրականացման նպատակներին»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ հաշվարկվել են առաջնային խնդիրները, ներկայացվել առաջարկներ: Նշվել է, որ նախատեսվել է բյուջեի համալրում 476 մլն դրամի չափով:
Նախարարի գնահատմամբ՝ իրականացվել են բարեփոխումներ, որոնք միջազգային եւ ազգային փորձի հիման վրա հնարավորություն են տալիս վերադասավորել դիվանագիտական ներկայացուցչություններում մեր փոխհատուցումների համակարգը, որ կարողանանք ավելի բալանսավորել եւ ճշգրիտ համակարգ ներդնել: Նշվել է, որ սա առաջին հերթին կարողությունների հավասարաչափ զարգացման համատեքստում է իրականացվում եւ ներկայացուցչությունների բալանսավորումը մեր կարեւոր նպատակներից է:
Հաջորդ կարեւոր նպատակը դիվանագիտական ներկայացուցչությունների կարողություններն ուժեղացնելն է՝ նաեւ մարդկային ռեսուրսի ավելացման առումով: Նախարարը ճշգրտել է, որ երկար ժամանակ եղել են իրավիճակներ, երբ մեր ներկայացուցչությունները նվազագույն կազմով են համալրված եղել, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել աշխատանքի որակի վրա: Զեկուցողի գնահատմամբ՝ սա ոչ թե առանձին տեղերում հարցեր լուծել է, այլ ընդհանուր համակարգում խնդիրը դիտարկելը, այնպիսի գործողությունների իրականացումը, որի ազդեցությունը ողջ համակարգին է վերաբերում:
Հաջորդ կարեւոր ուղղությունը դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման համակարգի ամրապնդումն է՝ ազգային պլատֆորմի հիման վրա:Նախարարը հիշեցրել է, որ 2020թ. ծայրահեղ ծանրաբեռնված եւ լարված տարի էր. հենց տարվա սկզբից համավարակի ազդեցությունը մեծ էր, ինչի հետ կապված համապատասխան մեծածավալ աշխատանք է իրականացրել արտաքին գերատեսչությունը: Տարվա ընթացքում եղել են զարգացումներ, որոնք ուղղակի ազդեցություն են ունեցել մեր անվտանգային միջավայրի վրա: Նա ընդգծել է, որ այժմ արտաքին ոլորտում աշխատանքներն ամբողջովին թելադրված են ստեղծված պատերազմական իրադրությամբ եւ հավելել, որ ներկա պայմաններում աշխատանքները համակարգված են թե ՀՀ կառավարության ներսում եւ թե գործընկերների միջեւ: Նախարարը երախտագիտություն է հայտնել նաեւ ԱԺ պատգամավորներին արդյունավետ համագործակցության համար:Զոհրաբ Մնացականյանը, արձագանքելով պատգամավորների այն մտահոգությանը, թե արտաքին դիվանագիտության ոլորտում իրականացված աշխատանքը միգուցե քիչ է եղել եւ դրանով է պայմանավորված այս պատերազմական իրավիճակում միջազգային գործընկերների մասով ստեղծված իրադրությունը, նշել է. «Մենք բարեկամների պակաս չունենք աշխարհում: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով: Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձեւավորման տրամաբանության առումով: Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա, մեր ազգային անվտանգության ճարտարապետությունը կառուցված է գիտակցաբար, որպեսզի դա լինի համալրված: Մենք այսօր ունենք լրջագույն մարտահրավեր մեր առջեւ, որն արտահայտում է նաեւ աշխարհաքաղաքական որոշ իրողություններ տարածաշրջանային առումով, իրողություններ, որոնք մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի համար. դա վերաբերում է այն ագրեսիվ քաղաքականությանը, որը վարում է Թուրքիան»:
Նախարարը հանգամանալի պատասխանել է նաեւ պատգամավորների մյուս հարցերին:

Աղբյուր՝  http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13451&year=2020&month=11&day=05&lang=arm

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հայաստանի ՔՀԿ-ները նամակով դիմել են ՄԱԿ-ի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի չափանիշին հասնելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին

📌Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նամակով դիմել են ՄԱԿ-ի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի չափանիշին հասնելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին՝ պահանջելով հնարավորինս արագ երկխոսություն սկսել Ադրբեջանի կառավարության հետ՝ վերջ տալու վերջինիս կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորմանը և այդ թիրախավորման արդյունքում Արցախի ու Հայաստանի բնակչության առողջության վրա վնասակար ազդեցությանը:

📌Armenian civil society organizations request that the UN Special Rapporteur on the Right of Everyone to the Enjoyment of the Highest Attainable Standard of Physical and Mental Health engage with the government of   #Azerbaijan  as soon as possible to call an end to the targeting of civilian populations in   #Artsakh and the consequent detrimental effects on the health of civilians in Artsakh and #Armenia.

Photo of a maternity hospital in Stepanakert after shelling.
Լուսանկարը՝ Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծումից հետո:
Read more  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Ադրբեջանը սանձազերծել է պատերազմը, մեզ էլ հնարավորություն է տվել լուծելու Արցախի հարցը» Ա․Հայրապետյան

«Ադրբեջանը սանձազերծել է պատերազմը, մեզ էլ հնարավորություն է տվել լուծելու Արցախի հարցը» Ա․Հայրապետյան
🔴🎥

#Artsakh #Azerbaijan #Turkey

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

Հստակեցվել են ռազմական դրության օրերին ՏԻՄ ղեկավարների տեղակալների գործառույթները

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր հստակեցնել ռազմական դրության ընթացքում քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների գործառույթները: Կառավարության ներկայացրած օրինագիծն ընդունվել է միաձայն` 73 «կողմ» ձայներով:Նախագծով հստակեցվում է ռազմական դրության ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալի հանձնառությունները: Տեղակալը կփոխարինի համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ: Օրենքի նախագծով կհստակեցվեն տեղակալի գործառույթները ռազմական դրության հետ կապված կոնկրետ իրավիճակներում, կձևակերպեն նրա պարտականություններն աշխարհազորային աշխատանքների կազմակերպման և իրականացման համատեքստում:Օրենքի միջոցով կլուծվի համայնքներում ղեկավարի տեղակալի հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքներում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:

Աղբյուր՝  http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13445&year=2020&month=11&day=03&lang=arm

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Կորոնավիրուսային իրավիճակ. համավարակի երկրորդ ալի՞ք, թե՞ սեզոնային բռնկում»

—————————————–
Կորոնավիրուսի հաստատված օրական թվերը մտահոգիչ են: Վերջին տվյալներով ՝ այդ թիվն անցավ 2 հազարից: Առանց այն էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգն այս պահին պայքարում է երկու ճակատով:
Պետական համակարգի այն մարմինները, որոնք իրականացնում էին վերահսկողություն, այժմ իրականացնում են նաև հավելյալ գործառույթներ՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով:
➡ Ինչպիսի՞ն է համաճարակային իրավիճակը երկրում:
➡ Ռեսուրսները որքանո՞վ են բավարար, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել և՛ վիրավորներին, և՛ կորոնավիրուսով վարակվածներին:
ℹԲանախոսներ՝
➡️ Լեյլի Ասլանյան- Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար
➡️Արմինե Անդրյան – Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի համաճարակաբան

🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru