Yearly Archives:2020

ԱԱԾ-ն կոչ է անում բացառապես զերծ մնալ անծանոթ համարների զանգերին պատասխանելուց

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ի հավելումն հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով ադրբեջանական կողմից կատարվող զանգերի և կեղծ լուրեր տարածող հաղորդագրությունների վերաբերյալ նախորդ հայտարարության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանօրինակ որոշակի երևույթներ են նկատվում նաև Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գործող բջջային ցանցերի այլ հեռախոսահամարներից ևս: Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բացառապես զերծ մնալ նմանատիպ զանգերին պատասխանելուց և տուրք չտալ կեղծ լուրեր պարունակող հաղորդագրություններում առկա տեղեկություններին: Միաժամանակ, անհրաժեշտ է նաև համացանցում չտարածել նշված կեղծ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Աղբյուր՝ https://bit.ly/33oeu4B

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը

Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը: Այս մասին ասվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։«Հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, վերջինս նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար: Ադրբեջանը պարտվելու է նաև ներսից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝  https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/798861714283091

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Քաղաքացիական պաշտպանություն

Բնակչության նախազգուշացման համար կիրառվում են հետևյալ ազդարարման ազդանշանները` «Օդային տագնապ», «Ուշադրություն բոլորին»: Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`

1) «Օդային տագնապ» ազդանշանը տրվում է օդային հարձակման դեպքում,

2) «Ուշադրություն բոլորին» ազդանշանը տրվում է արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի և օդային տագնապի ավարտի դեպքում:

Աղբյուր՝   http://mes.am/hy/cdmanuals/

https://dialoguemc.am/wp-content/uploads/2020/10/Քաղաքացիական—պաշտպանություն.pdf

https://www.facebook.com/media/set/?set=a.3591045640920307&type=3

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել դադարեցնել միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը

Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել իրավիճակի սրացումը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ քաղաքական երկխոսության։ Նման հայտարարություն է արել ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք ընդունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական երկխոսության վերսկսման համար բոլոր միջազգային ուժերի հետ համատեղ ջանքերը։ Սա բռնությունը դադարեցնելու միակ հնարավորությունն է»,- ասել է նա։ Պատասխանելով այս հակամարտության մեջ Թուրքիայի դերակատարության մասին լրագրողների հարցերին՝ Միշելն ընդգծել է․ «Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորն առավել կառուցողական ու դրական դերակատարություն ունենան, որպեսզի լարվածությունը թուլանա։ Մենք նաև կոչ ենք անում դադարեցնել օտարերկրյա միջամտությունը, որը չի նպաստում իրավիճակը թուլացնելուն, այլ ավելի բարդացնում է այն»։

Աղբյուր՝ https://ria.ru/20201002/karabakh-1578082588.html

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀՀ-ում և Արցախում ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 2-ից կգործեն մի շարք սահմանափակումներ

Ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության՝ ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ, բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի Կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ Կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝
ա․ Ֆիզիկական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով՝ հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները:
բ. Իրավաբանական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով՝ հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում:
գ․ Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ press@gov.am էլ փոստի հասցեով
դ․ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների դեպքում՝ protocol@mfa.am էլ․ փոստի հասցեով
ե․ Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ media@mfa.am էլ․ փոստի հասցեով
2․ Հորդորում ենք նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետևաբար ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը:
3. Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։ Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 10։00-ից, շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով, բացառությամբ պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։
Արտերկրից կարող եք միանալ (+374)10527000 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ https://www.gov.am/am/news/item/14923/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ադամ Շիֆը դիմելու է Պետդեպարտամենտին՝ պահանջելով դատապարտել Թուրքիային ու Ադրբեջանին

Կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի 49 անդամների հետ միասին պատրաստվում է դիմել ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ պահանջելով, որպեսզի ԱՄՆ-ն կոչ անի Ադրբեջանին ու Թուրքիային՝ դադարեցնել Արցախում ու Հայաստանում ռազմական գործողությունները։ Այս մասին կոնգրեսականը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Մենք պետք է կանխենք մարդկային զոհերն ու անհապաղ դադարեցնենք ռազմական գործողությունները։ Ես անհանգստացած եմ, քանի որ հակամարտությանը ներգրավված է նաև Թուրքիան՝ քաջալերելով ու աջակցելով Ադրբեջանին շարունակել գրոհը։ Տեղեկություններ են ստացվում, որ Թուրքիան Սիրիայից օտարերկրյա զինյալներ է տեղափոխում՝ էլ ավելի բարձր խաղադրույք կատարելով։ Էրդողանի քայլերն ու ռազմատենչ հայտարարությունները բարձրացնում են տարածաշրջանային պատերազմի հավանականությունը, ինչը շատ ավելի աղետալի կլինի»,- հայտարարել է Ադամ Շիֆը։

Աղբյուր՝ https://www.facebook.com/RepAdamSchiff/posts/10157306387316831

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Միչիգանը դարձել է ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Միչիգանի Հայ Դատի հանձնախումբից (ANC-MI) հայտնում են, որ նախաձեռնությունը սենատոր Դեյվիդ Քնեզեկինն է, որի խոսքով՝ Արցախի պատմությունը նման է ամերիկյան պատմությանը՝ ազատության, ինքնորոշման, ժողովրդավարության և խաղաղության պատմություն։ «Հօգուտ Արցախի անկախության՝ Միչիգանի Սենատի քվեարկությունը ևս մեկ անգամ վկայում է ԱՄՆ-ի՝ ժողովրդավարական ինքնորոշման սկզբունքներին հավատարիմ լինելը։ Սա նույնքան հզոր հարված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այս խաղաղ հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի դիմաց», – հայտարարել է Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսեսյանը:

Աղբյուր՝ https://anca.org/breaking-michigan-recognizes-artsakh-independence/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Միջազգային արձագանքն արդեն իսկ դիվանագիտական ձեռքբերում է» Ա․Հովհաննիսյան

«Միջազգային արձագանքն արդեն իսկ դիվանագիտական ձեռքբերում է» Ա․Հովհաննիսյան

🔴🎥

#Արցախ #Artsakh #Artsakhstrong

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru